ՊՈԱԿ_Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2020-2025
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի հավակնորդ Աննա Ռուդիկի Վարդանյան
2020Թ.
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» Մաշտոց
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1.Նախաբան
2.Դպրոցի բնութագիրը
3.ԶԾ-ի կառուցվածքային սխեման
4.Դպրոցի առաքելությունը
5.Իրավիճակի վերլուծություն
6.Ծրագրի նպատակները
7. Դպրոցի զարգացման ծրագրի հիմնախնդիրներն են
8. Բյուջետային հնարավորություններ
9.Դպրոցի համագործակցությունը առանձին կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ
10. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԴՊՐՈՑ
11.Նախադպրոցական կրթություն
12.Դպրոցի ԶԾ-ի իրականացման ռիսկերը
13. Դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացում
14.Տեղեկատվություն
1. Նախաբան
Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք:
/ ՀՀ Սահմանադրություն, հոդված 39/
1.Ըստ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի կազմակերպական հիմքը դպրոցի զարգացման ծրագիրն է, այն նպատակուղղված է համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության ևմարդասիրության ոգով դաստիարակված և մասնագիտական կողմնորոշում ունեցող անձի ձևավորմանը:
2. «2020-2025թթ. Զարգացման ծրագիրը» (այսուհետ` Ծրագիր) մշակված է ըստ Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման պետական ծրագրի:
3. Ծրագրի հիմքում դրվել են նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված կրթության առանձին ոլորտների ռազմավարական ծրագրերը և զարգացման հայեցակարգերը, ինչպես նաև Ակունք համայնքի առանձնահատկությունները ` աշխարհագրական դիրքը, սոցիալ-տնտեսական պայմանները և այլն:
4. Հիմք ընդունելով միջնակարգ դպրոցի արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ծրագիրն ուղղված է դրանց աստիճանական զարգացմանը` նախանշելով զարգացման գերակա ուղղություններն ու ռազմավարությունները:
4.ԴՊՐՈՑԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Առաքելությունը կազմակերպության ցանկալի ապագայի մտապատկերն է:
Վաղվա օրը ձևավորվում է այսօր. առողջ սերունդ քաղաքացիական առողջ հասարակության համար:
Այս առաքելության իրականացման ճանապարհին կարևորում եմ կրթական գործընթացում ժամանակավրեպ չլինելը: «Արագությունների», «տեղեկատվության», «ինտեգրման» անվանված քսանﬔկերորդ դարը պահանջում է արմատական փոփոխություններ կրթական ոլորտում: Փոփոխությունների համակարգված իրականացման համար որպես ելակետ եմ ընդունում զարգացման սույն ծրագիրը, որը ենթադրում է աստիճանական իրականացում:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Հանրակրթությունը անհատի, հասարակության և պետության շահերից բխող, հանրակրթության պետական կրթակարգին համապատասխան անձի ուսուցման և զարգացման գործընթաց է, որը նպատակաուղղված է երեխայի, սովորողի մտավոր, նրա անձի՝ որպես ապագա քաղաքացու ձևավորմանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստմանը, մասնագիտական կողﬓորոշմանը և մասնագիտական կրթության նախապատրաստմանը:
Միջնակարգ դպրոցի առաքելությունը իր սովորողներին ազգային հենքի վրա տարրական , հիմնական և ավագ աստիճաններում որակյալ կրթություն տալն է` ապահովելով համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների ձևավորումը, որոնք կարող են իրենց կրթությունը շարունակել այլ ուսումնական հաստատություններում:
Միջնակարգ ընդհանուր կրթությունը պարտադիր է:
Մեր օրերում և´ հասարակական գիտակցության, և´ պետական քաղաքականության մեջ կրթությունը, հատկապես՝ որակյալ կրթությունը և դաստիարակությունը շարունակում են մնալ գերակայությունների շարքում` որպես ազգային արժեք և սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր գործոն:
Կրթության բնագավառի գերխնդիրն է կրթության որակի բարձրացումը` ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը:
2. Դպրոցի բնութագիրը
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մասին
Դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության /այսուհետ` հիմնադիր/:
Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:
Դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքի համար:
Դրոցն իր անունից ձեռ է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պատասխանատվություն, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
Դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանակային հաշիվ:
06.12.2002 թվականին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի տարածքային բաժնում:/Գրանցման համար` 5821000296/
Դպրոցի կանոնադրությունը հաստատվել է 30.10.2017 թ:
Տարրական ընդհանուր կրթական գործունեություն
Հիմնական ընդհանուր կրթական գործունեություն –լիցենզիա. 07. 07. 2010թ.
-Միջնակարգ ընդհանուր կրթական գործունեություն-լիցենզիա. 07.07.2010թ.
Նախակրթարանի լիցենզավորան գործընթացը գտվում է բնականոն ընթացքի մեջ:
Ընդհանուր` 650 սահմանային տեղ
Դպրոցի նոր մասնաշենքը գործել է 1970-1971 թթ. :
Դպրոցում առկա են 20 դասասենյակ, 6 առանձնասենյակ` գրադարան, տեխնիկական աշխատողների սենյակ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ , 1 համակարգչային կաբինետ, լաբորատորիա:
Դպրոցում կա զինանոց, ռազմագիտության կաբինետ
Դպրոցը աշխատում է միահերթ:
Դպրոցում աշխտում են 38 ուսուցիչ, որոնք բոլորն էլ ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն:
Ուսուցիչների միջին ծանրաբեռնվածությունը 29.6 դասաժամ է:
2019-20 թթ. ուստարում դպրոցում կազմավորվել է/կոմպլեկտավորվել / 20 դասարան, որտեղ սովորել են 407 աշակերտ:
3.ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍԽԵՄԱՆ
Դպրոցի առաքելությունը |
Իրավիճակի վերլուծություն |
Ծրագրի նպատակները |
Ծրագրի հիմնախնդիրները |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ռիսկերը |
Ծրագրի գնահատման ցուցիչները, վերահսկողությունը |
5. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ –ի զարգացման ծրագրում իրատեսական նպատակներ և խնդիրներ սահմանելու համար նախ անհրաժեշտ է վերլուծել առկա իրավիճակը, բացահայտել ուժեղ և թույլ կողﬔրը, վերհանել առկա հիﬓախնդիրները:
Վերլուծությունը համակարգված իրականացնելու համար նպատակահարմար է այն կատարել ըստ որոշակի ոլորտների` առավելագույնս ընդգծելով դպրոցի ուժեղ և թույլ կողﬔրը:
ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ | ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ |
Դպրոցի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը (դպրոցի կանոնադրություն, տեղայնացված օրինակելի իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր), դրանց վարումը, Կառավարման և խորհրդակցական մարﬕնները, Աշակերտական համակազմը, Մանկավարժական համակազմը, Համագործակցությունը կրթության կառավարման մարﬕնների և շահառու կազմակերպությունների հետ, Ուսուﬓական ﬕջավայրը, Կրթության որակը` ըստ սովորողների ուսուﬓառության արդյունքների: | Դպրոցի շենքային պայմանները և նյութատեխնիկական բազան, Դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը, Ձեռնարկատիրական գործունեության բացակայությունը, Համագործակցությունը համայնքի հետ, Մանկավարժական համակազմում որակավորման տարակարգ ունեցողների պակասը, Նորամուծությունների նկատմամբ մանկավարժների հետաքրքրության պակասը, ՏՀՏ-ների ներդրման և օգտագործման մակարդակը: |
6. Ծրագրի նպատակները
Ծրագրի ռազմավարական գլխավոր ուղղությունը ներդաշնակորեն զարգացած, սոցիալապես գործուն և ստեղծագործ, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորմանը միտված կրթության
համակարգի առաջանցիկ զարգացումն է՝ որպես պետականության ամրապնդման և հասարակության սոցիալ-տնտեսական առաջընթացի գործոն:
Իրավիճակի վերլուծությունը հնարավորություն է տալիս սահմանել զարգացման ծրագրի նպատակները: Նպատակը որոշակի ժամանակահատվածում իրականացվող գործունեության սպասվող արդյունք է, այն է ինչին ձգտելու ենք հասնել:
7. Դպրոցի զարգացման ծրագրի հիմնախնդիրներն են
Դպրոցի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը (դպրոցի կանոնադրություն, տեղայնացված օրինակելի իրավական ակտեր, ներքին իրավական ակտեր), դրանց վարումը (նորմատիվ փաստաթղթեր)
Դպրոցի նյութատեխնիկական բազայի հարստացումը
Դպրոցի կաբինետների, լաբորատորիաների կահավորումը,համապատասխան նյութերով զինում/ ֆիզիկայի, քիմիայի/
Դպրոցի փոքր մասնաշենքի տանիքի վերանորոգում կամ կառուցումը
Մարզադաշտի /սպորտ հրապարակի/ բարեկարգում
Ջեռուցման համակարգի մասնակի բարելավում` մասնավորապես 3-րդ հարկը
Ռելեկարգավորիչով զանգ, որը կապահովի ճշգրիտ ժամանակացույցի պահպանումը
Դպրոցի վորանորոգում
Հակահրդեհային անվտանգության միջոցների ապահովում
Դպրոցի տարածքում գտնվող պտղատու այգու, ցանկապատում, խնամք, բերքի իրացման խնդիրների լուծում և ստացված շահույթի նպատակային օգտագործում
Սպորտգույքի ձեռքբերում
Հանդիսությունների դահլիճի գույքը նորացնել
Սառնարանի ձեռքբերում`սնունդն անվնաս պահպանելու համար
Ժամանակակից կրթական պահանջներին բավարարող ուսումնական միջավայրի ապահովում
Կրթության որակի ներքին գնահատման համակարգի կատարելագործում
Սովորողների կրթության կառուցվածքի և բովանդակության վերազինում
Սովորողների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրում
Սովորողների հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդում, ազգային և համամարդկային արժեքների պահպանում և զարգացում
Սովորողների մասնագիտական կողմնորոշման և հետագա կրթության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորում
Աշակերտական ինքնակառավարման մարմնինների գործունեության կատարելագործում
Սովորողների առողջության պահպանմանն ուղղված ուսումնադաստիարակչական աշխատանքների կատարելագործում
Դպրոց-ծնող-համայնք կապերի ամրապնդում
Ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության բարձրացում
ՏՀՏ կիրառումը դասապրոցեսում՝ ուսման որակի բարձրացման նպատակով
Կրթության մատչելիության ապահովում, դպրոցում այնպիսի հոգեբանա-մանկավարժական միջավայրի ձևավորում,որը թույլ կտա յուրաքանչյուր աշակերտի իր հնարավորություններին և հակումներին համապատասխան յուրացնել կրթական ծրագիրը և լինել հաջողակ,մրցունակ
Դպրոցի կառավարման ժողովրդավարացում, դպրոցի զարգացման գործում ծնողների և համայնքի ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացում
Օժտված և ԿԱՊԿՈՒ երեխաների տարբերակված ուսուցման կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծում
Ուստի նպատակ եմ սահմանում ապահովել ԿԳՄՍ_ի նախարարության կողﬕց հաստատված պարտադիր գործածության օրինակելի փաստաթղթերի համապատասխանությունը դպրոցի կառուցվածքային առանձնահատկություններին:
Կառավարման և խորհրդակցական մարմինների դերի բարձրացումը
ա) Կառավարման խորհրդի դերի բարձրացումը դպրոցի հետ համագործակցության արդյունքում
Դպրոցի գործունեությունը թափանցիկ դարձնելու համար անհրաժեշտ է բարձրացնել կառավարման խորհրդի դերը: Անհրաժեշտ է ընդլայնել դպրոցի խորհրդի լիազորությունները և իրավունքները հետևյալ ուղղություններով:
Նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ որոշումների ընդունում
Կրթության պետական կառավարման մարմնին,լիազորված մարմին դպրոցի զարգացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
Դպրոցի շենքի շինարարության վերաբերյալ պետական լիազորված մարմիններին առաջարկությունների ներկայացում
Բյուջեի ճիշտ պլանավորում, որը կնպաստի դպրոցի ֆինանսական միջոցների առավել նպատակային օգտագործմանը
Ֆինանսական եռամսյակային հաշվետվությունների քննարկում,առաջարկությունների իրականացման համար միջոցների ներդրում
Միջոցներ ձեռնարկել դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման և դրանց արդյունավետ օգտագործման համար:
բ) Ծնողական խորհրդի հետ համագործակցության բարելավում սովորողների կրթության զարգացման գործում զգալի ներդրում ունեն ծնողները:
Ամենօրյա աշխատանքի արդյունքում անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ վստահություն:
Ծնողական խորհրդին ընդգրկել ուսման կարևորագույն գործառույթներում:
Ծնողի և դպրոցի միջև կապերի ամրապնդում:
Ծնողների և մանկավարժական կոլեկտիվի կողմից երեխաների դաստիարակության հարցում միասնական պահանջների ձևավորում
Մասնակցել արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանքներին
Ամրապնդել ծնողական խորհրդի կապը դպրոցի կառավարման խորհրդի և մանկավարժական խորհրդի հետ՝ ապահովելով տեղեկատվության կազմակերպումը և տարածումը
Աջակցել ծնողական խորհուրդի աշխատանքի կազմակերպմանը՝ հատկապես սովորողների սոցիալ-կենցաղային աշխատանքների համապատասխան բնագավառում: Այդ նպատակով ճշտել՝
դպրոց հաճախող այն աշակերտների թիվը, որոնք օգտվում են ծրագրից
միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ աշակերտների թիվը
զոհված ազատամարտիկ ծնողներ ունեցող աշակերտների թիվը
հաշմանդամ աշակերտների վերաբերյալ տեղեկատվություն
ծնողների խնամքից զրկված աշակերտների թիվը
միայնակ մոր խնամքի տակ գտնվող աշակերտների մասին տվյալները
աշակերտների թիվ,որոնց ծնողները հաշմանդամ են
կազմակերպել հանդիպումներ, սեմինարներ ծնողների համար, որտեղ կքննարկվեն դպրոցի
գործունեության վիճակը, հեռանկարային ծրագրերը, ուսումնադաստիարակչական
աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերը:
ծնողներին պետք է մասնակից դարձնել սովորողների ուսուցման, դաստիարակության
գործընթացին, ուսումնանյութական բազայի հարստացմանը`այդ գործում ներգրավելով
հովանավորների
ծնողներին ներգրավել իրենց երեխաների արտադպրոցական և
արտադասարանական աշխատանքներին:
ապահովել ծնողներին տեղեկատվությամբ,կազմակերպել խորհրդատվություններ :
գ) Աշակերտական խորհուրդի հետ համագործակցության բարելավում
Սովորողների ինքնավարության և ինքնակառավարման նպատակով դպրոցում պետք է ակտիվացնել աշակերտական խորհրդի գործունեությունը: Նրանց մասնակից դարձնել դպրոցի շրջանակներում որոշումների կայացմանը, որպեսզի աշակերտները կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը :
Բարձրացնել դպրոցի աշակերտական խորհրդի գործունեության արդյունավետությունը
Բարձրացնել դպրոցի աշակերտական խորհրդի դերը ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներում
Աշակերտական խորհրդին տալ լիազորություններ՝ աշակերտների ինքնավարության միջոցով
Ինքնավարությունը պետք է արտահայտվի աշակերտների ինքնադրսևորման,կարծիքի ազատ արտահայտմամբ
Ամրապնդել աշակերտ-ուսուցիչ, աշակերտ-ծնող, աշակերտ-համայնք հարաբերությունները
Ինքնավարությունը պետք է արտահայտի և ապահովի աշակերտների իրավունքների պաշտպանությունը
Աշակերտական ինքնավարության միջոցով ապահովել աշակերտների կրթություն ստանալու իրավունքը և ինքնակրթության ապահովման համար ստեղծել պայմաններ , նպաստել նրանց
համակողմանի զարգացմանը:
դ) Հոգաբարձուների խորհուրդի ձևավորում
Դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու համար մեծ դեր ունի հոգաբարձուների խորհուրդը:
Անհրաժեշտ է դպրոցում ստեղծել հոգաբարձուների խորհուրդ:
Խորհրդի կազմում ընդգրկել դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձանց, անհատ ձեռներեցների, տեղական իշխանության ներկայացուցիչների
Նրանց ներգրավել դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը,արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը
Հոգաբարձուների խորհուրդը պետք է գտնի բարերարներ, ովքեր ներդրումներ և նվիրատվություններ կկատարեն
Գործընթացը պետք է լինի առավել թափանցիկ և մատչելի` բարերարի, դպրոցի և տեղական ինքնակառավարման ու պետական մարմինների համար:
8. Բյուջետային հնարավորություններ
Դպրոցավարության մյուս կարևոր ուղղությունը նրա բյուջետային հնարավորություններն են: Քանի որ դպրոցը հիﬓական և հաճախ ﬕակ ֆինանսավորումը ստանում է պետական բյուջեից, ապա հաջողությունների և դժվարությունների հիﬓական պատճառը այդ ﬕջոցների բավարար և անբավարար լինելն է: Դպրոցներն այսօր ֆինանսավորվում են աշակերտների թվով, և դպրոցի բյուջետային ﬕ ջոցները բավարարում են, եթե աշակերտների թիվը դասարանում բարձր է ﬕջինից: Եթե այդ ﬕջոցներն անբավարար են, ապա դպրոցը բյուջետային ﬕջոցների հետ կապված իր խնդիրները փորձում է լուծել՝ որոշ ուղղություններում քիչ ներդրուﬓեր կատարելով:
1. Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարուﬓեր
2. Եկամտահարկի վճարներ
Այս ուղղություններով բյուջետային հատկացուﬓերը ﬕջոցների սղության դեպքում, որպես կանոն, չեն փոփոխվում:
3. Գրասենյակային և տնտեսական ծախսեր
4. Գույքի և սարքավորուﬓերի ձեռքբերման ծախսեր
Այս ուղղություններով բյուջետային հատկացուﬓերը ﬕջոցների սղության դեպքում սովորաբար նվազեցվում են:
5. Կապի ծառայությունների ծախսեր
6. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր
7. Ջրմուղ-կոյուղու ծառայությունների գծով ծախսեր
8. Կոմունալ ծառայությունների վճարներ
Այս ուղղություններով բյուջետային հատկացուﬓերը ﬕջոցների սղության դեպքում սովորաբար նվազեցվում են խնայողությունների հաշվին:
Ձեռնարկատիրական գործունեությունը դպրոցի համար լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր է: Ստացված շահույթն անհրաժեշտ է օգտագործել դպրոցի կանոնադրական խնդիրների իրագործման նպատակով: Դրա համար հարկ է.
կազմակերպել համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցում,
ուսումնաարտադրական գործունեության ծավալում:
Ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դպրոցի բյուջետային հատկացումները ավելացնելու և այլ միջոցներ հայթայթելու ուղղությամբ, զարգացնելու տնօրենի և հաշվապահի կարողությունները՝ դպրոցի բյուջեում ֆինանսական մուտքերը և դրանց փոփոխությունները կանխատեսելու, նախահաշիվ կազﬔլու, ֆինանսական ﬕջոցները նախահաշվին համապատասխան ծախսելու, հաշվետվություններ կազﬔլու համար: Կարևորում ենք դպրոցի ներգրավումը միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ծրագրերին և այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները:
9.Դպրոցի համագործակցությունը առանձին կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ
10.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԴՊՐՈՑ
Սովորելով միասին՝ երեխաները սովորում են ապրել միասին:
2005 թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը: Դրանով պետականորեն ճանաչվեց և ամրագրվեց նաև ներառական կրթությունը Հայաստանում:
Մինչև 2025 թ. Հայաստանում բոլոր հանրակրթական դպրոցների կրթության կազմակերպումը կլինի ներառական:
Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող անձանց համար:
Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառակա կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:
Երեխաները, անկախ հաշմանդամ լինելուց կամ կրթական դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում և վաղ սկիզբը հանրակրթական խաղախմբերում կամ մսուրներում, որոնց հաջորդում են միջնակարգ դպրոցն ու քոլեջը, լավագույն նախապատրաստությունն է ինտեգրված կյանքի համար:
Հաշմանդամ երեխաներն ունեն նույն խմբին պատկանելու նույնպիսի իրավունք, ինչպես մյուսները: Առանձնացված ուսուցումը սահմանափակում է ինքնաարտահայտման իրավունքներն ու հնարավորությունները:
Հաշմանդամ կամ սովորելու դժվարություններ ունեցող մարդիկ առանձնացման կամ պաշտպանության կարիք չունեն:
Ներառական կրթությունը նպաստում է հասարակության բոլոր անդամների հնարավորությունների հավասարեցմանը` հաստատելով նոր հարաբերություններ և ստեղծագործական հնարավորություններ, որոնք անցյալում անհնար էին: Ներառական կրթությունը մարդու իրավունք է, այն ապահովում է լավ կրթություն և սոցիալական առումով հիմնավորված է: Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան:
Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել միմյանցից: Բոլոր երեխաները պետք է ստանան կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատել և պատրաստվել կյանքին հասարակության մեջ: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:
Ուստի դպրոցի նպատակներից են բազմամասնագիտական թիմի հետ միասին առավել մեծ ուշադրություն դարձնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնական ծրագիրը հաղթահարելուն՝ դասարանում անընդհատ գտնվելու միջոցով: Ապահովել ուսուցչին ժամանակակից բոլոր պարագաներով, որպեսզի նա կարողանա իր դասը այնպես պլանավորել, ծրագրել, որ բոլոր երեխաներին հետաքրքիր լինի, դասը լինի մասնակցային, այսինքն` ոչ թե կենտրոնանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վրա, ոչ էլ կենտրոնանալ կարիք չունեցող երեխաների վրա, այլ բոլոր երեխաները մասնակցեն դասապրոցեսին: Պետք է ավելի խորացնել հոգեբանական, ներանձնային, միջանձնային հարաբերությունների, միջավայրի հետ ինտեգրման խնդիրներին:
Ներառական կրթությունը սկսվում է մանկավարժների վերաբերմունքի (սիրտ), հմտության (ձեռք) և գիտելիքի (գլուխ) եռամիասնության դրսևորումից: Առանց այս հավասարասրուն եռանկյունու գոյության, շատ դժվար կլինի խոսել որակյալ կրթության մասին, ուստի նպատակ եմ հետապնդում, որպեսզի ուսուցիչներն ու դպրոցի բոլոր մանկավարժական աշխատողներն իրենց մեջ ունենան այս հավատամքը՝ սիրտ (վերաբերմունք), գլուխ (գիտելիք) և ձեռք (հմտություն), որոնցով նրանք կհաղթահարեն բոլոր այն դժվարությունները, որոնց
հանդիպում են իրենք ամեն օր, ու իրենք իրենց ավելի կսիրեն ու կգնահատեն:
8.ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ
Շարունակական կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է: Արդի փուլում կրթության համապարփակ բարեփոխումների գործընթացները պայմանավորված են կրթության ոլորտի բոլոր կառույցների Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում համակարգված գործունեությամբ:
Հայաստանի Հանրապետության «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը նախադպրոցական կրթությունը սահմանում է, որպես մի ամբողջական գործընթաց և Հայաստանի Հանրապետությունում շարունակական կրթության համակարգի սկզբնական
բաղկացուցիչ մաս, որի նպատակներն են.
ա) երեխայի ֆիզիկական, բարոյական և հոգեկան առողջության պահպանումը և ամրապնդումը,
բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը,
գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը:
Հայտնի է, որ նախադպրոցական տարիքը կարևորագույն շրջան է անձի կայացման և բնականոն զարգացման համար, որը մեծապես կախված է երեխային շրջապատող միջավայրից:
Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պետությունը վերապահում է ընտանիքին՝ պարտավորվելով պայմաններ ստեղծել ընտանիքում երեխաների
համակողմանի զարգացման և խնամքի կազմակերպման համար: Նախակրթարանում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որում կխթանվեն և կզարգանան նախադպրոցականի դեռևս նոր ձեռքբերած անձնային ինքնուրույնության ու վարքային որակները, որոնք էլ պիտի հիմք հանդիսանան երեխայի «Ես-ի հետագա ամրացմանն ու կայունացմանը: Չնայած ՀՀ կառավարությունը առաջնային է համարում երեխաների համար նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը և բազմաթիվ օրենսդրական լուծումներ է առաջարկում կյանքի կոչելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների զարգացումը:
Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը իր մեջ ներառում է նախադպրոցական տարիքի երեխայի զարգացածության, կրթադաստիարակչական մակարդակը սահմանող համապատասխան նորմեր և դրույթներ: Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ապահովումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է: Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացնում է նույնպես կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: Չափորոշիչը նորմատիվ է, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները: Չափորոշչին համապատասխան` ստեղծվում է երեխաների անվտանգության, խնամքի, զարգացման ու կրթության համար անհրաժեշտ միջավայր, այդ թվում` սանիտարահիգիենիկ ու շենքային և այլ պայմաններ, իրականացվում է պետական, համայնքային, ոչ պետական ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը, դիտարկվում, որոշվում է երեխայի ֆիզիկական, մտավոր, հուզական (էմոցիոնալ) զարգացման ընթացքն ու մակարդակը, սահմանվում է երեխաների մտավոր և ֆիզիկական բեռնվածության համամասնությունը և այլն:
12-ամյա կրթական համակարգին անցնելու կապակցությամբ առավել կարևորվում է 5-6 տարեկան երեխաների դպրոցի նախապատրաստվածության հարցը: Երեխաներին դպրոցական ուսման նախապատրաստելը, դպրոցական կյանքին հաջողությամբ հարմարվելը ուսումնական գործունեության սկզբնական ձևերի տիրապետելու կարևոր պայման է:
Այդ իսկ պատճառով դպրոցը նպատակ է հետապնդում օգտագործել նախադպրոցական դաստիարակության նորագույն նվաճումները, նախադպրոցական կրթադաստիարակչական հիմնադրույթները, որոնք պահանջում են արմատական վերափոխում երեխաների դաստիարակության և ուսուցման բովանդակության, մեթոդների, երեխա-մանկավարժ փոխհարաբերությունների նորացման ուղղությամբ:
Ծրագրում նախատեսված են զարգացման հետևյալ հիմնական ոլորտները.
1) խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական զարգացումը,
2) սոցիալական ու զգացմունքային (հուզակամային) զարգացումը.
3) շարժողական և ֆիզիկական զարգացումը.
4) ինքնուրույն գործունեության տարբեր ձևերի, այդ թվում' ուսումնական և ստեղծագործական ունակությունների, հնարամտության, առողջ սովորությունների զարգացումը.
5) արժեքային հիմունքների ձևավորումը, բարեկիրթ վարքի, գեղագիտական, հայրենասիրական, բնապահպանական, աշխատանքային դաստիարակությունը:
9.ԴՊՐՈՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռիսկերը ցանկացած նպատակադրման իրականացումը խոչընդոտող հնարավոր անցանկալի գործոններն են: Դպրոցի զարգացման ծրագրում հնարավոր ռիսկերի պլանավորումը կարևոր է՝ առանց ռիսկերի հաշվառման ամենալավ մշակված դպրոցի զարգացման ծրագիրն անգամ դժվար է իրականացնել, քանի որ այն լիովին չի կարող արձանագրել ակնկալվող արդյունքները:
Ն | Ռիսկերը | Ռիսկերի ազդեցության նվազեցմանն ուղղված գործողությունները |
1. | Դպրոցի աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի խոչընդոտնե | Մանկավարժներին ընդգրկել Վերապատրաստման դասընթացներին մասնագիտական և մանկավարժական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով |
2. | Դպրոցի ֆինանսական սահմանափակ հնարավորություններ | Լրացուցիչ ֆինանսական միջոցների ձեռքբերում, հոգաբարձուների խորհրդի ձևավորում,գտնել հովանավորներ,բարերարներ |
3. | Դպրոցի նյութատեխնիկական բազայի ոչ բավարար հագեցվածություն | ֆինանսական միջոցների ճիշտ պլանավորում, լրացուցիչ միջոցների հայթայթում |
4. | Ծնողական համայնքի կողմից դպրոցի գործունեության մասնակցության պասիվություն | Կազմակերպել հանդիպումներ, սեմինարներ ծնողների համար, որտեղ կքննարկվեն դպրոցի գործունեության վիճակը, հեռանկարային ծրագրերը, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցեր |
5. | Դպրոցի շենքի շինարարության և վերանորոգման աշխատանքների դադարեցում | Դիմել համապատասխան մարմիններին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով |
10.Դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացում
Դպրոցում կատարվող աշխատանքների կառավարման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ստեղծել գնահատման արժեքային համակարգ, որի անմիջական աջակցողները
պետք է լինեն դպրոցում կրթական գործընթացի մասնակիցները՝սովորողը, սովորողի ծնողը, ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ, վարչական աշխատողները, կոլեգիալ կառավարման խորհուրդը, խորհրդակցական մարմինները: Այն դպրոցի կառավարումը կդարձնի ավելի թափանցիկ և արդյունավետ: Դրա համար անհրաժեշտ է զարգացնել նրանց
գործունեությունը և բարձրացնել նրանց դերը:
11. Տեղեկատվություն
Դպրոցում տեղեկատվությունը ճիշտ ապահովելու և իրականացնելու նպատակով անհրաժեշտ է
Նոր ինտերակտիվ մեթոդներով ` դասերի կազմակերպման մասով կրթամեթոդական նոր առաջարկներով պարբերաբար մամուլի էջերում հանդես գալու կազմակերպում:
Դպրոցում ստեղծել իրավաբանական –տեղեկատվական գրադարան և այն ապահովել հետևյալ իրավական ակտերով.
ՀՀ օրենքը
ՀՀ օրենքը
ՀՀ օենքը
ՀՀ օրենքը
ՀՀ օրենքը
կոնվեցիան
ՀՀ օրենքը
ՀՀ օրենքը
ՀՀ օրենքը
Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքը
Դպրոցի նպատակները, խնդիրները և կարևոր ձեռնարկումները շարադրված են կրթության մասին օրենքում, կրթության զարգացման պետական ծրագրում, հանրակրթական հաստատության կանոնադրության մեջ, կրթության չափորոշիչներում և այլ նորմատիվ փաստաթղթերում, որոնք հիմք են հանդիսացել վերոհիշյալ ծրագիրը կազմելու համար:
1.Բոլոր աշակերտները պիտք է երջանիկ լինեն դպրոցում, սիրով հաճախեն դպրոց, լինեն ստեղծագործող, ոգևորված և ժպիտները դեմքերին։
2.Յուրաքանչյուր սովորող ամենօրյա ուսումնական պարապմունքներից հետո պետք է գիտելիքների, կարողությունների նոր հնարավորություններ ձեռք բերի և բարելավի մինչ այդ ունեցած իր հմտությունը, կարողանա անել այն, ինչ մինչ այդ չէր կարող անել։
3. Դպրոցը պիտք է ունենա զարգացման տեսլական և գտնվի անընդհատ ինքնակատարելագործման գործընթացի մեջ։
Աննա Վարդանյան