Մենք մշակել ենք մի շարք խաղեր, որոնք ուղղված են չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Խաղերի աղյուսակը ներառում է տարբեր տեսակիդիդակտիկ խաղեր: / Աղյուսակ 2/
1 - ուսուցիչների հետ համատեղ խաղերը;
2- հասակակիցների հետ խաղեր
Աղյուսակ 2
| № | Խաղի անունները | Խաղի նպատակը | Խաղի տեսակը |
| Դիդակտիկ խաղեր | |||
| 1 | Սյուժետային խաղեր- «Պիցայանոց», «Խանութ», «Դեղատուն», «Դպրոց-դպրոց», «Հիվանդանոց», | Հնարավորություն է տալիս երեխային առաջարկել ապագա խաղի համար պլան. Հնարավորություն է տալիս երեխաներին, խաղի ընթացքում ներկայացնել սեփական ցանկուցյունները: | 1 |
| 2 | Պատկերներով խաղեր-«Որն է ավելորդ», «Որն է բացակա», «Որն է մեծ»: | Ձևակերպել հարցերին համապատասխան պատասպաններ՝ պատկերների օգնութամբ: | 1 |
| 3 | Խաղեր երկրաչափական մարմինների հետ «Շրջան», «Օվալ», «Երկրաչափական մոզայկա»: | Զարգացնել հաղորդակցումը երեխաների միջև, ձևավորել դրական վերաբերմունք, համագործակցությունն: | 2 |
| 4 | Բառախաղեր և վարժություններ. «Մենք տեսել ենք ամեն ինչ», «Հարց ակնարկով», «Այո եւ ոչ», | Սովորեցնել երեխաներին ինքնուրույն երկխոսություն կառուցելու ունակությունը, հարցեր տալ և հարցերին պատասխանելը: | 1 |
| Զույգերով խաղեր |
| ||
| 5 | «Կակտուս» (կտրատած պատկերներ), «Գուշակիր ինչին ես դիպչել», «Գուշակիր ճիշտ հերթականությունը»,
| Հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար սովորել ընկերոջ հետ համագործակցել խաղի մեջ, դիմել նրան անունով, լրացնել ընկերոջ բացթողումները.
| 2 |
| 6 | «Գուշակիր՝ ով եմ ես» | Զարգացնել ինքնաներկայացման, շփման հմտությունները: | 2 |
| 7 | Առարկաներով խաղեր: «Վերցրու», «Տուր», «Գուշակիր», : «Պահիրւ», «Գցիր», «Դասավորիր» և այլն | Սովորեք ճշգրիտ արձագանքել հրահանգներին, և տալ ճշգրիտ հրահանգներ: | 1 |
| 8 | Բառախաղեր եւ վարժություններ. «Հանձնարարություններ» | Հաղորդակցման հմտությունների զարգացում:
| 1 |
| Սյուժետային խաղեր |
| ||
| 9 | Բեմականացում,տիկնիկների պատրա ստում, նկարներով հեքիաթների ներկայացում: | Վեռբալ և ոչ վեռբալ հաղորդակցման միջոցների զարգացում և օգտագործում: Ձևավորել էմոցիոնալ դրական վերաբերմունք համագործակցման գործընթացի ընթացքում: | 1 |
| Պատմողական խաղեր. | |||
| 10 | «Հեքիաթներ» | Վեռբալ և ոչ վեռբալ հաղորդակցման միջոցների զարգացում և օգտագործում:
| 1 |
| 11 | «Փոստատարը նամակ բերեց» | Հարստացնել երեխաների բառապաշարը, զարգացնել ինքնուրույն խոսք կառուցելու կարողությունը, հաղորդակվելու կարողությունները: | 2 |
| Խաղ երկխոսություններ |
| ||
| 12 | Ուսուցիչի և երեխայի միջև երկխոսություններ (շնչավոր և անշունչ առարկաների մասին), զրույց հայրենի քաղաքի մասին | Հարստացնել երեխաների բառապաշարը, զարգացնել ինքնուրույն խոսք կառուցելու կարողությունը, հաղորդակվելու կարողությունները | 2 |
| Խմբային խաղեր |
| ||
| 13 |
«Խոսող առարկան», «Որտեղ ում տունն է»
| Զարգացնել երեխաների բանավոր խոսքը, մտքերը հակիրճ արտահայտելու, հաղորդակցվելու կարողությունները:
| 1 |
| Ժողովրդական խաղեր | |||
| 14 | «Գուշակիր ձայնով», «Որտեղ էինք, մենք չենք ասի, մենք ցույց կտանք», «Այգեպան», «Փոստ»: | Սովորեցնում է կենտրոնանալ գործընկերոջ վրա. Լսել նրա ձայնը, նայե նրա աչքերին: Խթանել խաղի մեջ գործընկերոջ հետ հաղորդակցմանը: | 2 |
| Խաղեր հեռախոսով |
| ||
| 15 | «Զրույցը ընկերոջ հետ», «Զանգահարենք ծաղկի խանութ», «Զանգահարեք տեղեկատուին», «Հեռախոսով տաքսի պատվիրեք», «Զանգահարեք ծնողներին», | Հնարավորություն է տալիս երեխաներին, լսել եւ հասկանալ խաղի մյուս մասնակիցների, և ներկայացնել սեփական ցանկուցյունները | 2 |
| Ռեժիսորական խաղեր |
| ||
| 16 | «Ինչպես ես քեզ զգում», «Էմոցիաների զարգացում», | Գործընկերոջ տրամադրությունը և զգացմունքները հասկանալու ունակություն ձևավորում: Հաղորդակցման վեռբալ և ոչ վեռբալ միջոցների համապատասխան օգտագործման հմտությունները ձևավորում: | 2 |
| 17 | Սեղանի խաղեր. «Լոտո», «Դոմինո», «Լեգոներ պատկերներ»
| Սովորեցնում է երեխային հաղորդակցվել այլ երեխաների հետ, ձևավորել դրական վերաբերմունք, համագործակցությունն: | 1 |
| 18 | Խաղեր եւ վարժություններ. «Նման են, թե տարբեր», . «Մեծ են, թե փոքր», . «Երկար են, թե կարճ», | Սովորեցնում է երեխաներին արտահայտելու իրենց տեսակետը: | 1 |
| 19 | «Գուշակիր զգացմունքները», | Հաղորդակցման վեռբալ և ոչ վեռբալ միջոցների համապատասխան օգտագործման հմտությունները ձևավորում | 1 |
օրինակ

Игра с дошкольниками и с школьниками (240.85 KB)

