Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում[2]:
1958-1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում: Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։
1966-1967 թվականներին բարձրագույն կինոսցենարական կուրսեր է անցել Մոսկվայում:
1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ:
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։