Меню
Разработки
Разработки  /  Биология  /  Уроки  /  8 класс  /  Что такое интеграция

Что такое интеграция

08.06.2020

Содержимое разработки


Օրինակ՝
Ողնուղեղի կառուցվածքն ու գործառույթները - քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա:
Տեսողական վերլուծիչ - ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա:
Ջուր - քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա: 
Թռչունների ձայները - ֆիզիկա, երաժշտություն, ինֆորմատիկա:
Շնչառություն ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա:



Ստորև ներկայացնում ենք կենսաբանության դասի նկարագրություն՝ անցկացված «Ինտեգրված ուսուցում» տեխնոլոգիայի օգնությամբ Շիրակի մարզի Բենիամին գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում: «Սպիտակուցի կենսասինթեզը, տրանսլյացիա» թեմայի ուսումնասիրության ժամանակ դասանյութի մեջ ընդգրկված էր և´ տեսական գիտելիքի ուսուցում, և՛ խնդիրների լուծման կարողությունների ձևավորում: Դասի գործընթացին նախորդել էր թեմայի ամփոփումն ու ստուգողական թեստային աշխատանքը, հետևաբար դասի գործընթացը իր բովանդակությամբ հանդիսանում էր նոր նյութի ուսումնասիրման ու հաղորդման դասատիպ: Դասի նպատակը. ուսումնական նյութի բազմաշերտ ընկալում, սովորողների գիտելիքների, փորձառնությունների և հմտությունների համատեղում, գիտական աշխարհայացքի ձևավորում:



Ամփոփելով՝ նշենք, որ ինտեգրված ուսուցման միջոցով դասի գործընթացի կազմակերպումը մանկավարժին հնարավորություն տվեց իրականացնել նպատակաուղղված աշխատանք՝ դրդելով սովորողներին կատարել տրամաբանորեն շաղկապված գործողություններ՝ համե- մատում, ընդհանրացում, համադրում, զուգորդում, դասակարգում, վերլուծում: Նշված գործողությունները ապահովեցին հաղորդվող նյութի լիարժեք ու բազմաշերտ ընկալումը՝ խորացնելով և ընդլայնելով առարկայի նկատմամբ սովորողների պատկերացումների շրջանակը, ուսուցման գործընթացը դարձնելով ավելի հետաքրքիր: Իսկ ուսուցման գործընթացի նկատմամբ հետաքրքրության առաջացումը ինքնին նպաստում է սովորողների ուսման դրդապատճառների ձևավորմանն ու զարգացմանը, որը հանդիսանում է արդի կրթական համակարգի հիմնախնդիրը:

Այլ կերպ ասած՝ մանկավարժը ինտեգրված ուսուցման իրականացման միջոցով կարողացավ լուծել դիդակտիկայի կարևոր խնդիրը՝ աշակերտների ճանաչողական որակների զարգացումը՝ ուսուցման գործընթացին տալով ստեղծագործական բնույթ: Հավելենք նաև, որ ինտեգրված ուսուցմամբ դասապրոցեսի իրականացումը բնութագրվում է մի շարք օրինաչափություններով, որոնցից մասնավորապես առանձնացնենք հետևյալները՝

 դասապրոցեսի ընթացքը ըստ մանկավարժի հեղինակային մտածողությամբ իրականացված սցենարի

 դասապրոցեսի բոլոր փուլերի և բաղադրիչների տրամաբանական կապվածությունը և նրա ծավալումը առանցքային թեմայի շուրջ, 88  դասի համար ընտրված դիդակտիկ նյութի շղթայում դասագրքային և լրացուցիչ գրականության հասկացությունների ու գաղափարների համադրումը,  դասապրոցեսի անցկացումը ինչպես մեկ, այնպես էլ ավելի ուսուցիչների մասնակցությամբ, որոնք կարող են հանդես գալ որպես խորհրդատու-մանկավարժներ: Ինտեգրված ուսուցման իրականացման արդյունքում սովորողների համար պայմաններ ստեղծվեցին՝ կիրառելու նաև իրենց գործնական հմտությունները, ինքնադրսևորվելու՝ միաժամանակ ձեռք բերելով կայուն գիտելիքներ: Վերջինս նպաստելու է հարմարվողական ընդունակությամբ, ճկուն մտածողությամբ օժտված անհատների ձևավորմանը, քանի որ ըստ Վ. Կումարինի՝ «Դպրոցի և ընդհանուր կրթական համակարգի փրկությունը մրցունակ կադրերի պատ- րաստումն է, որը բնահարմարվող անհատ ձևավորող մանկա- վարժության խնդիրն է» [

Կրթության կարևորությունը գնահատելով՝ պետք է ընդունենք, որ կրթության միջոցով կարելի է հասնել հասարակական մտածողության, հոգևոր-բարոյական և մշակութային արժեքների զարգացման: Ինտեգրված ուսուցումը, ապահովելով տարբեր առարկաների գիտելիքների համակցումը, նպաստելու է հետազոտական հմտությունների, ստեղծագործական կարողությունների ձևավորմանը և դրանց հիմքի վրա նրանց կայուն զարգացման իրականացանը: Ըստ Ն. Ն. Մարֆինինի՝ կայուն զարգացումը կյանքի կազմակերպման այն ոճն է, երբ հիմնախնդիրների լուծումից անցում է արվում դեպի հակամարտությունների կանխատեսում, գործողությունների պլանա- վորում՝ ուղղված դրանց հաղթահարմանը կամ թուլացմանը [3, էջ 13]: Սա դառնալու է կրթության որակի բարձրացման և նոր հասարակության ձևավորման հիմնական գրավական:

-75%
Курсы повышения квалификации

Химические компоненты живых организмов

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Что такое интеграция (14.96 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт