Ուուցչուհի ՝ Շողիկ Սիմոնյան
Թեման՝ Բջջային տեսություն հեռավար դաս
Բջջային տեսություն -կուտակված փաստանյութերի վրա Շլեյդենը և Շվանը 1838-1839 թվականներին ձևակերպեցին բջջային տեսությունը, որը հետագայում զարգացրեց Վիրխովը։ Այժմյան բջջային տեսության հիմնադրույթները կայանում են հետևյալում՝ բոլոր օրգանիզմները կազմված են բջիջներից (բացառությամբ կյանքի ոչ բջջային ձևերի), և որ բջիջը կյանքի ձևերի համար հանդիսանում է կառուցվածքային, ֆունկցիոնալ, գենետիկական տարրական միավորը։ Բույսերի և կենդանիների աճման հիմքում ընկած է բջիջների բազմացումը, նոր բջիջներն առաջանում են նախորդ բջիջների կիսման հետևանքով։ Յուրաքանչյուր բջիջ կազմված է ցիտոպլազմայից, կորիզից, թաղանթից։ Բջիջը միջավայրից կլանում է նյութեր և էներգիա, վերափոխում և օգտագործում է իր կենսագործունեության համար։ Բջջում պահպանվում, իրագործվում և դուստր բջիջներին է փոխանցվում գենետիկական ինֆորմացիան։ Կան օրգանիզմներ, որոնք կազմված են մեկ բջջից և ինքնուրույն են։ Բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունեն իրենց հատուկ ֆունկցիան և առաջացնում են հյուսվածքներ։ Հյուսվածքներից կազմավորվում են օրգանները, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ և կարգավորում են հումորալ և նյարդային համակարգերի միջոցով։ Ներկայումս հաստատված է, որ բոլոր բջիջները միանման պահպանում են գենետիկական ինֆորմացիան, որն օգտագործում են սպիտակուցի սինթեզի համար, պահպանում ու փոխանցում են էներգիան, որը վերափոխում են աշխատանքի, կարգավորում են նյութափոխանակությունը, բջջային կազմության շնորհիվ օրգանիզմը դիսկրետ է և ամբողջական։ Օրգանիզմի մասնատումը առանձին փոքր կառուցվածքային միավորների ստեղծում է հսկայական մակերես, որում ընթանում են նյութափոխանակության գործընթացները։ Կառլ Բերը հայտնաբերեց ձվաբջիջները և ձևակերպեց այն դրույթը, որ բոլոր բազմաբջիջ օրգանիզմներն իրենց զարգացումը սկսում են մեկ բջջից՝ զիգոտից։ Ձևաբանություն Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոնից (բակտերիաներ) մինչև 10-50 մկմ և ավելի մեծություն։ Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն։ Բջիջների նուրբ կառուցվածքը, շարժումները, բաժանումը և այլն ուսումնասիրում են ժամանակակից մանրադիտակների (էլեկտրոնային, լյումինեսցենտային և այլն) օգնությամբ։ Բազմաբջիջ օրգանիզմում կան բազմաթիվ բջիջներ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով և կենսագործունեությամբ։ Միևնույն ծագման մասնագիտացված բջիջներն առաջացնում են հյուսվածքներ։ ժամանակակից դասակարգմամբ բջիջները բաժանում են ըստ հյուսվածքի տեսակի՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։ Բջիջները, պահպանելով յուրաքանչյուր հյուսվածքի բնորոշ գծերը, կարող Են տարբերվել թե՛ արտաքին տեսքով, թե’ ֆունկցիայով, և տարբերությունների բնույթը փոփոխվում է օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում։ Ֆունկցիոնալ առանձնահատկությունների ձեռքբերման կարևոր գործոն է նաև բջջի փոխներգործությունը (նյարդային կամ հումորալ կապով) այլ հյուսվածքների բջիջների կամ հեռավոր բջջային համակարգերի հետ։ Քիմիական կազմ Կենդանի օրգանիզմների բջիջներում հայտնաբերված են մոտ 90 քիմիական տարրեր։ Այդ տարրերը բաժանվում են 3 խմբի՝ մակրոտարրեր, որոնց բաղադրությունը կազմում է մինչև 98% (ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին), (1,5-2 %՝ (կալիում, նատրիում, կալցիում, մագնեզիում, ծծումբ, ֆոսֆոր, քլոր, երկաթ) միկրոտարրեր (0,01 %), (ցինկ, պղինձ, ֆտոր, յոդ, կոբալտ, մոլիբդեն և այլն) ուլտրամիկրոտարրեր (0,00001 %), (ուրան, ռադիում, ոսկի, ցեզիում) Բջջի կառուցվածք Բջիջները լինում են երկու տեսակ՝ էուկարիոտներ, որոնք ունեն կորիզ և պրոկարիոտներ՝ որոնք չունեն։ Պրոկարիոտները միաբջիջ օրգանիզմներ են, իսկ էուկարիոտները կարող են լինեն միաբջիջ և բազմաբջիջ։ Պրոկարիոտներ Հիմնական հոդված՝ Պրոկարիոտ բջիջներ Դասական պրոկարիոտ բջջի կառուցվածքը։ Պրոկարիոտները՝ բակտերիաները և արքեաները, Երկրի վրա ամենաառաջին կյանքի ձևերն են եղել, քանի որ իրականացրել են մի շարք կենսաբանական գործընթացներ, այդ թվում՝ բջջային հաղորդակցում և հոմեոստազ։ Այս բջիջներն ավելի փոքր են և պարզ, քան էուկարիոտները, չունեն մեմբրանային օրգանոիդներ, այդ թվում և կորիզ։ Կյանքի հիմնական դոմեններից երկուսը պրոկարիոտ օրգանիզմներ են՝ բակտերիաները և արքեաները։ Պրոկարիոտ բջջի ԴՆԹ-ն կազմված է մեկ քրոմոսոմից, ուղղակիորեն գտնվում է ցիտոպլազմայում։ Ցիտոպլազմայի կորիզ պարունակող շրջանն անվանվում է նուկլեոիդ։ Պրոկորիոտների մեծ մասը օրգանիզմներից ամենափոքրն են և ունեն 0,5-2,0 նմ տրամագիծ[13]։ Պրոկարիոտ բջիջն ունի երեք հիմնական կառուցվածքային միավոր՝ Բջջաթաղանթը, որը սովորաբար կազմված է պլազմատիկ թաղանթից և պատված է բջջապատով։ Որոշ բակտերիաների մոտ այն կարող է նաև ծածկված լինել երրորդ՝ պատիճային շերտով։ Չնայած պրոկարիոտների մեծ մասն ունեն և բջջաթաղանթ, և բջջապատ, բացառություններ նույնպես կան, ինչպես օրինակ միկոպլազմա բակտերիաներն են կամ թերմոպլազմա արքեաները, որոնք միայն ունեն պլազմատիկ թաղանթ։ Բջջաթաղանթը բջջին տալիս է ձև և բաժանում պարունակությունը արտաքին միջավայրից՝ սրանով խաղալով պաշտպանական դեր։ Բջջապատը որոշ բակտերիաների մոտ կազմված է պեպտիդոգլիկանից և ծառայում է որպես լրացուցիչ պաշտպանական շերտ։ Այն նաև մեծ դեր ունի բջջի ջրային բալանսի պահպանման մեջ։ Որոշ էուկարիոտներ՝ բույսերի և սնկերի բջիջները նույնպես ունեն բջջապատ։ Բջջի ներսում ցիտոպլազման է, որը պարունակում է գենոմային ԴՆԹ-, ռիբոսոմներ և տարբեր տեսակ ներառուկներ[14]։ Գենետիկական նյութը անմիջապես ցիտոպլազմայում է։ Պրոկարիոտները կարող են կրել էքստրաքրոմոսոմալ ԴՆԹ-ի տարրեր, որոնք անվանվում են պլազմիդներ։ Պլազմիդները սովորաբար օղակաձև են։ Որոշ սպիրոխիտա բակտերիաների մոտ հայտնաբերվել են գծային կառուցվածք ունեցող պլազմիդներ[15]։ Չնայած որ պրոկարիոտները չունեն կորիզ, ԴՆԹ-ի այդ շրջանն անվանվում է նուկլեոիդ։ Պլազմիդները գաղտնագրում են լրացուցիչ քանակով գեներ, օրինակ՝ հակաբիոտիկների դեմ կայունության գեները։ Արտաքին կառույցները՝ մտրակները և պիլուսները։ Սրանք սպիտակուցներից բաղկացած կառույցներ են, որոնք ապահովում են բջջի շարժումը և կապը այլ բջիջների հետ։