Նկարչությունն ունի 9 ժանր: Դրանք են դիմանկար, բնանկար, անիմալիստական ժանրը, դիցաբանական ժանրը, պատմական ժանրը, կրոնական ժանրը, կենցաղային ժանրը, ծովանկար և նատյուրմորտ:
1.Այն ժանրը, որտեղ պատկերվում է անշարժ անշունչ առարկաներ՝ սովորաբար տնային կահույք, մրգեր կամ էլ ծաղիկներ կոչվում է Նատյուրմորտ:
2․Գեղանկարում, գրաֆիկայում և լուսանկարչության մեջ կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր կոչվում է Դիմանկար:
Այն կերպարվեստի ժանրը, որը պատկերում է սուրբ գրքից կամ Աստվածաշնչից վերցրած թեմաներ կոչվում է Կրոնական ժանր։
4․ Այն նկարը, որի վրա պատկերված է ծովային տեսարան կոչվում է Ծովանկար:
5․ Այն ժանր, որը պատկերում է անցյալի ու արդիականության կոնկրետ պատմական իրադարձությունները, ինչպես նաև պատմական անձնավորությունների գործողությունները, կոչվում է Պատմական ժանր:
6. Այն ժանրը, որը պատկերում է մարդկանց առօրյա կենցաղը կոչվում է Կենցաղային ժանր:
7.Այն ժանր, որը պատկերում է դիցաբանական սյուժեներ (տեսարաններ առասպելներից, հեքիաթներից, լեգենդներից) կոչվում է Դիցաբանական ժանր :
8․Այն պատկերը, որի մեջ պատկերված է բնություն կոչվում է Բնանկար:
9․Այն պատկերը, որի մեջ պատկերված են կենդանիներ կամ թռչուններ կոչվում է Անիմալիստական ժանր: