Меню
Разработки
Разработки  /  История  /  Уроки  /  Прочее  /  ,,Типы анимации,,

,,Типы анимации,,

09.05.2020

Содержимое разработки

Անիմացիայի տեսակները

«Անիմացիա»,«հյուրանոցային անիմացիա»,«զբոսաշրջային անիմացիա» հասկացությունների տարբերությունը կապված է գոյություն ունեցող բազմատեսակ ձևերի և անիմացիոն ծրագրերի գործունեության հետ:Այս բազմազանությունը երևում է ինչպես զբոսաշրջության երթուղիների և հյուրանոցային բիզնեսի մեջ, այնպես էլ մարդկանց հանգիստը ապահովող յուրաքանչյուր կազմակերպության մեջ տարբեր երկրներում,քաղաքներում ,այգիներում ,ակումբներում, ուսումնական հաստատություններում և այլն:

Ժամանցի անիմացիա-սա հանգստի մի տեսակ է,որն ուղղված է մարդու հոգեկան և ֆիզիկական ուժերը վերականգնելուն:Հանգստի ծրագրերը կարող են ընթանալ ինչպես զբոսաշրջային կազմակերպությունների կողմից զբոսաշրջիկների և հյուրերի հետ ,այնպես էլ հանգստյան կազմակերպությունների կողմից՝ տեղի բնակիչների հետ:Սա հնարավորություն է տալիս հաստատելու, որ ժամանցային անիմացիան ավելի լայն հասկացություն է ,քան զբոսաշրջությունը և հյուրանոցային անիմացիան:

Զբոսաշրջային անիմացիա-սա համարվում է զբոսաշրջային գործունեության մի տեսակ ,որը կազմակերպվում է հյուրանոցներում ,զբոսաշրջային համալիրներում , երթուղիներում կամ էլ զբոսաշրջիկների ժամանման վայրում, որը վերջիններիս ներգրավվում է զանազան միջոցառումների մեջ հատուկ մշակված ծրագրերի շնորհիվ:Մի խոսքով զբոսաշրջային անիմացիան ծառայություն է,որի միջոցով զբոսաշրջիկը վայելում է ակտիվ հանգիստ:

Զբոսաշրջային անիմացիոն ծրագիր պատրաստելու համար են հաշվի առնվում շատ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս ծրագիրը ավելի հետաքրքիր դարձնել:Այդ առանձնահատկություններն են.

  • զբոսաշրջիկների ազգությունը

  • զբոսաշրջիկների տարիքը(մանկական,պատանեկան ,հասուն տարիք և այլն)

  • սեռը(իգական,արական)

  • քանակը (անհատական,խմբային,միացյալ)

  • զբոսաշրջիկների մասնակցությունը(ակտիվ,պասիվ)

ԱՆԻՄԱՑԻՈՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻ-ամբողջական զբոսաշրջային ուղևորություն մեկ անիմացիոն ծրագրի համար կամ շարունակական ընթացք ունեցող ուղևորություն:Այս պարագայում անիմացիոն ծրագիրը տուրփաթեթում համարվում է ամբողջական,գերակշռող: Սովորաբար անիմացիոն ծրագրերը նախատեսված են անհատների կամ զբոսաշրջային խմբերի համար՝ համախմբված մի հոգևոր հետաքրքրությամբ (պրոֆեսիոնալ,սիրողական):

Լրացուցիչ անիմացիոն ծառայություններ

Սրանք անիմացիոն ծրագրեր են ՝նախատեսված հիմնական զբոսաշրջիկային ծառայությունների աջակցման համար,որոնք տուր փաթեթի մեջ են:

Հյուրանոցային անիմացիա-ամբողջական հյուրանոցային ծառայություններ,որոնք հիմնված են տուրանիմատորի և զբոսաշրջիկի փոխհարաբերությունների վրա,անիմատորի և զբոսաշրջիկի անմիջական մասնակցությունը զվարճություններում, տուրկոմպլեքսի կողմից առաջարկվող անիմացիոն ծրագրերում:

Հյուրանոցային անիմացիա հասկացությունը երեք տեսակներից ամենանեղ շրջանակներ ունեցողն է,քանի որ առաջարկում է հանգստի կազմակերպում զբոսաշրջային հաստատություններում (զբոսաշրջային հաստատություններում, հյուրանոցներում և այլն):Այսպիսով,հյուրանոցային անիմացիան ժամանցային գործունեություն է ՝առաջարկվող հյուրանոցների ,զբոսաշրջային կոպլեքսների կողմից:Սա համարվում է զբոսաշրջիկային անիմացիայի նշանակալի մի մաս:



ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆԻՄԱՑԻԱ


ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԱՆԻՄԱՑԻԱ

(տեղացիների հետ)

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՆԻՄԱՑԻԱ

(զբոսաշրջիկների հետ)







Մասնագիտացված տուրիստական անիմացիոն երթուղիներ



Հյուրանոցային անիմացիան որպես ժամանցային օժանդակ ծառայություն





Լրացուցիչ անիմացիոն ծառայություններ տեղեկատվական ընդմիջումների ընթացքում



-75%
Курсы профессиональной переподготовке

Учитель, преподаватель истории и обществознания

Продолжительность 600 или 1000 часов
Документ: Диплом о профессиональной переподготовке
17800 руб.
от 4450 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
,,Типы анимации,, (171.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели