Меню
Разработки
Разработки  /  Право  /  Уроки  /  8 класс  /  Թեստ հասարակագիտությունից

Թեստ հասարակագիտությունից

Թեստ հասարակագիտությունից
20.05.2020

Содержимое разработки

1. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ:

«Կոռուպցիա» բառը ինչ-որ ժամանակ նշանակում էր փչացվածություն, բարոյական անկում: Այժմ այն հասարակական իրողություն է, որ դարձել է ազգային և միջազգային հիմնախնդիր և վտանգում է հասարակական համակարգի հիմունքները:

Կոռուպցիան հասարակական իշխանության չարաշահումն է անձնական օգուտի ստացման նպատակով, որը վնասում է անհատի, հասարակության, պետության շահերը:

Կոռուպցիան արարք է, որը կատարում է իշխանությամբ օժտված անձը անձնական օգուտի ստացման նպատակով: Ուստի կոռուպցիան ենթադրում է հետևյալ բաղադրատարրերը:

1. Կոռումպացված անձը՝ պաշտոնյան, որն ունի իրավազորություն ընդունել հասարակության համար կարևոր որոշումներ: Պետական ծառայողները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները, օրենքները, պահպանել բարոյաէթիկական կարգապահությունը:

Հասարակության, մարդու համար կարևոր է առողջ, կայուն պետական ապարատը, ինչն իր հերթին կախված է պետական ծառայողների ազնվությունից, իրենց գործի համար պատասխանատվության զգացումից:

Կոռուպցիայի սուբյեկտը միշտ հանրային իշխանության ծառայող է կամ նրան հավասարեցված անձ, որին վստահվել է պաշտոն հանրային խնդիրներ լուծելու համար: Օրինակ՝ մենք ուզում ենք բացել մեր սեփական գործը: Դրա համար անհրաժեշտ է, որ մենք գրանցվենք համապատասխան մարմնում որպես անհատ ձեռնարկատեր: Գրանցում իրականացնող սուբյեկտը պետական պաշտոնյան է, որին օրենքով վստահված է այդ որոշումը կայացնելու իրավազորությունը:

2. Անհատը կամ անհատները, որոնք ուզում են ձեռք բերել իրենց հարմար որոշումը: Օրինակ՝ մենք մասնակցում ենք ինչ-որ մրցույթի( բուհական քննություն), որում հաղթելը մեզ համար շատ կարևոր է, և մենք պատրաստ ենք ցանկացած քայլի:

3. Որոշումներ ընդունելու կարգը, իրավական նորմերը: Կոռուպցիայի դեպքում որոշում ընդունողը խախտում է հասարակական կյանքը կարգավորող օրենքները, իրավական զկբունքները, ընթացակարգերը:

4. Որոշում ընդունողի և որոշմանը սպասող անհատի միջև փոխշահավետ ապօրինի համաձայնությունը: Արդյունքում լիազորված պետական այրը ստանում է վարձատրություն, նվեր կամ այլ օգուտ, իսկ մենք՝ մեր համար  որոշումը, օրինակ՝ մրցույթում հաղթողի հավաստագիրը:

5. Կոռուպցիայի հետևանքով վնաս է հասցվում հասարակությանը: Օրինակ՝ բուհական ընդունելության քննության կարգի խախտմամբ բարձր  միավոր է նշանակվում իր գիտելիքներով անարժանին, իսկ արժանավորը դուրս է մնում մրցույթից: Հասարական այդ վնասը շարունակվում է շղթայաձև: Այսպիսով՝ կոռուպցիան խեղաթյուրում կամ հերքում է իրավական պետության սահմանադրական դրույթները և դրանով իսկ քայքայում է մարդկանց վստահությունը ոչ միայն պետական ծառայության, այլև ողջ պետության նկատմամբ: Կոռուպցիայով վաճառվում կամ գնվում է արդարություն:

2. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ:

    Կոռուպցիայի ձևերը այն արարքներն են, որոնցով վաճառվում են պետական, քաղաքական կամ այլ որոշումները: 

Կոռուպցիայի ձևերից են ծառայության մատուցում, ինչ-որ թույլտվության  կամ որոշման տրամադրման արագացում, պետական պատվերի կամ  գործունեության լիցենզիայի տրամադրում, պաշտոնի կամ աշխատանքի նշանակում կամ ավելի բարձր պաշտոնի փոխադրում, պարգևատրում, գաղտնի տեղեկատվության տրամադրում, հարկեր մուծելուց ազատում, հանցագործության թաքցնում և չգրանցում, պատժի մեղմացում, պատասխանատվությունից ազատում , օրենքի ընդունում: 

Կոռուպցիայի հանցագործությունների շրջանակի մեջ են մտնում  կաշառք ստանալը, պահանջելը, տալը, անտնտեսվարությունը, պետական գույքի հափշտակությունը, գաղտնի պետական տեղեկատվության ապօրինի օգտագործումը, իշխանական լիազորությունների և ազդեցության առևտուրը, դրա օգտագործումը անձնական օգուտ ստանալու համար, ապօրինի հարստացումը չինովնիկական ծառայությունների շուկայի օգտագործմամբ, պետական պատվերների մրցույթներին միջամտությունը, պաշտոնական պարտականությունները չկատարելը և այլն:

Կոռուպցիայի հատուկ կազմակերպված ձևերն են ապօրինի կլիենտությունը, նեոպոտությունը: Կլիենտությունը հարաբերությունների համակարգ է, որը հիմնված է հովանավորի և այլ անձի կամ անձանց փոխշահավետ պարտավորությունների և կապերի վրա: Նեոպոտությունը ազգակիցների, ընկերների կամ ծանոթների նեղ շրջանակից մարդկանց պաշտոնի նշանակելն է:

3. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ:

Ամեն մի հանցավոր գործողություն միշտ վնասում է հասարակական, պետական, անհատական շահերին:

   Կոռուպցիայի հետևանքները հանրային իշխանության ոլորտում 

Կոռուպցիան և հանրային արդյունավետ կառավարումը անհամատեղելի են: Կոռուպցիան խաթարում է իրավական և սոցիալական պետության հիմքերը, քայքայում է հասարակության վստահությունը ժողովրդավարության նկատմամբ: Հանրային կառավարման ոլորտում առաջացնում է բազում վնասակար հետևանքներ:

  • Կոռուպցիան փոխում է պետական ծախսերի կառուցվածքը,

  • Կոռուպցիան փոշիացնում է պետական միջոցները,

  • Կոռումպացված չինովնիկները և իշխանությունը թույլ են, անառողջ, կողմնակալ,

  • Կոռուպցիայի գործողության արդյունքում ազգային-պետական ռազմավարական մտածողությունն իր տեղը զիջում է չինովնիկական եսասիրությանը:

  • Կոռուպցիայի հետևանքով աճում է բյուրոկրատիզմը, քաշքշուկը պետական ապարատում, ընկնում է հանրային ծառայությունների որակը:

Կոռուպցիայի հետևանքները տնտեսական ոլորտում

  • Կոռուպցիան սահմանափակում, ի չիք է դարձնում ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքը, ինչի հետևանքով հատկապես տուժում են մանր ձեռնարկատերերը և սպառողները:

  • Կոռուպցիայի պայմաններում շուկայում ընկնում է ապրանքների և ծառայությունների որակը, բարձրանում են գները:

  • Կոռուպցիան նպաստում է ներդրումների և ձեռնարկատիրական գործունեության քանակական նվազմանը, քանի որ ձեռնարկատերերը վճարվող կաշառքն առանձնացնում են իրենց շահութբաժնից:

  • Կոռուպցիան նվազեցնում է միջազգային կազմակերպությունների, այլ պետությունների, օտարերկրյա ձեռնարկատերերի ներդրումների քանակը, քանի որ պետությունը կորցնում է իր վստահությունը:

Կոռուպցիայի սոցիալ-քաղաքական հետևանքները

  • Կոռուպցիայի պայամններում մարդիկ, հիասափվելով կոռումպացված քաղաքագետներից և պաշտոնատար անձանցից, կորցնում են վստահությունը պետության նկատմամբ:

  • Կոռուպցիան հանգեցնում է մարդու և պետության օտարացմանը:

  • Կոռուպցիան ի չիք է դարձնում քաղաքական մրցակցությունը,քաղաքականության նկատմամբ  հետաքրքրությունը, նպաստում քաղաքացիների անտարբեր դիրքորոշման ձևավորմանը:

  • Կոռուպցիոն պետական ապարատից դժգոհությունն առաջացնում է հիասթափություն ժողովրդավարության նկատմամբ և նպաստում հակաժողովրդավարական, դիկտատորական գաղափարախոսությունների արմատավորմանը:

  • Կոռուպցիան առաջացնում է հասարակական դժգոհություն, սոցիլական լարվածություն:

4. ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ:

Կոռուպցիան ունի մարդաբանական պատճառներ: Նրա խորքային արմատները թաքնված են մարդկային եսասիրություն, շահամոլության ակունքներում: Կոռուպցիոն վարքագիծն առաջանում է, եթե խաթարվում են ընդհանուր հասարակական բարոյահոգեբանական հիմքերը: Հասարակական այդ տրամադրությունները տեղափոխվում են հանրային կառավարման ոլորտ, ինչի հետևանքով պաշտոնյաներն օգտագործում են իրենց ծառայողական դիրքը հարստանալու համար: Պաշտոնը դառնում է ապօրինի նյութական բարեկեցության երաշխիք:

Կոռուպցիան ունի պատմամշակութային  պատճառներ: Ժողովրդի պատմաքաղաքական զարգացման պայմանների ազդեցության ուժով ձևավորված հոգեմտակերպը և ավանդույթները կարող են նպաստել կոռուպցիային: Կոռուպցիայի նման պատճառները հաղթահարելու ուղին հասուն քաղաքացիական հասարակության կայացումն է, բարոյաէթիկական հակակոռուպցիոն դաստիարակությունը:

Կոռուպցիան ունի սոցիալ-տնտեսական պատճառներ: Երկրի տնտեսության վատ վիճակը և զարգացման մակարդակը, գործազրկության մեծ քանակը, պետական բյուջեի սակավությունը, հայրենական և օտարերկրյա ֆինանսական օլիգարխիայի միջամտությունն ազդում են կոռուպցիայի մակարդակի վրա: Կոռուպցիոնե չեն ծնվում, այլ դառնում են, եթե հասարակական կյանքում կան կլիենտային հարաբերություններ:

Կոռուպցիան պայմանավորված է պետաիրավական համակարգի թերություններով: Որպես կանոն, արդեն ձևավորված պետաիրվական համակարգերումկոռուպցիան իր մակարդակով շատ ցածր է: Դրան հակառակ՝ նորաստեղծ պետաիրավական համակարգերում օրենսդրության անհստակությունը, հակասությունները, անընդհատ փոփոխությունները և այլն նպաստում են կոռուպցիոն երևույթների մակարդակի աճին:

Կոռուպցիայի դեմ պայքարը և հաղթահարման ուղիները: Նորաստեղծ ժողովրդավարական պետություններում կոռուպցիայի մակարդակն իջնեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել համառ, հակակոռուպցիոն ռազմավարություն տարբեր բարեփոխումների միջոցով: Այդ միջոցներն են՝

  • անհատների և պաշտոնյաների փոխգործողության առավել հնարավոր ապաանձնավորումը՝ «մեկ պատուհանի» և տեղեկույթի էլէկտրոնային փոխանակման  համակարգին անցնելով.

  • վարչակառավարչական որոշումների ընդունման ընթացակարգը փուլերի բաժանելը՝ դրանցից ամեն մեկն իրարից անկախ պաշտոնյաներին ամրացնելով՝ միմյանց վրա հսկողություն իրականացնելու նպատակով.

  • պաշտոնատար անձանց հաճախակի տեղափոխումները,

  • պետական պաշտոնյաներին առևտրային գործունեությամբ զբաղվելն արգելելը, նրանց եկամուտների նկատմամբ վերահսկողությունը , նվերների գրանցումը, որոշումների և կոլեգիալ որոշումների քանակի կրճատումը:

Կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով հիմնադրվել է միջազգային կազմակերպությ



-75%
Курсы профессиональной переподготовке

Учитель, преподаватель основ права

Продолжительность 300 или 600 часов
Документ: Диплом о профессиональной переподготовке
13800 руб.
от 3450 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Թեստ հասարակագիտությունից (25.08 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт