Меню
Разработки

Սերմնացանի առակը

10.05.2020

Содержимое разработки



Սերմնացանի առակը



Միջոցառումն անցկացնելու համար անհրաժեշտ է բաց տարածություն, որը հարմար լինի ինչպես բեմադրության համար, այնպես էլ ՝ համակարգչային ցուցադրության:

Բեմի կենտրոնական մասում ՝ պատի տակ, տեղադրել ստվարաթղթից պատրաստված նավակ, պատի վրա համակարգչային ցուցադրմամբ ստանալ ծովի պատկեր, բեմի աջ մասում տեղադրել եկեղեցու մակետ, ձախում՝ ցանկապատով առանձնացնել հողակտոր, որպեսզի սերմնացանը սերմեր ցանի:



Միջոցառման անհրաժեշտ պարագաները



Համապատասխան համազգեստ՝ բեմականացման համար

  • սպիտակ զգեստ ՝ Հիսուսի դերակատարի համար

  • քահանայի զգեստ՝ քահանայի դերակատարի համար

  • երկար շապիկներ 12 առաքյալների համար

  • երկար շապիկ, գոգնոց, գլխաշոր՝ սերմնացանի համար

  • տվյալ ժամանակաշրջանին համապատասխան հագուստ՝ ժողովրդի համար /I դար, XXI դար /



Համապատասխան ձևավորում՝ բեմականացման համար

- նավակ, եկեղեցու մակետ, նստարան, ցանկապատ, ծառեր

- համակարգչային ձևավորում

Առակի մեկնություն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի





/Միջոցառումն սկսվում է համակարգչային ցուցադրությամբ: Բարձրաձայն ընթերցվում է հետևյալ տողերը. /


Մարդու որդին կուղարկի իր հրեշտակներին, և նրանք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղությունները և նրանց, որոնք անօրինություն են գործում. և կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ. այնտեղ կլինի լաց և ատամների կրճյտուն:

Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակ.

Ով լսելու ականջ ունի, թող լսի:

/ Լսվում է ծովի ծփանքը: Լուսինե Զաքարյանի կատարմամբ հնչում է շարականը: Ծովափին մարդիկ են հավաքվում և խմբվում Հիսուսի մոտ :/

Հաղորդավար – Հիսուսը դուրս է գալիս տնից և ծովեզրին նստում, որպեսզի ամենքն, այդ ընդարձակ վայրում հավաքվելով, շահեն Նրա վարդապետությունից, որոնցից շատերը, տեսնելով, հավաքվեցին Նրա մոտ: Նա մտավ նավ ու նստեց, իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզրին: Առաջին առակը, որ Հիսուսը նավից պատմեց, սերմ ցանողի առակն է:

/ Հիսուսի խոսքին համապատասխան սերմնացաը ցանում է արտը՝ սերմերը սփռելով քարի, ճանապարհի, տատասկների և պարարտ հողի մեջ:/

Հիսուսի դեր. – Երկրագործը, գոգն ու ձեռքը լավ սերմերով լցրած, դուրս է գալիս արտը՝ ցորեն ցանելու: Արտը պարարտ է, բայց արտի բոլոր կողմերը նույնը չեն. Միջից ու կողքից անցուդարձի ճանապարհներ կան, որոնք խոպան են մնացել: Հողագործը չի կարողանում ամեն մի կետին ուշադրություն դարձնել, նա բուռը ցորենով լցնում է և սերմերը ընդհանուր ձևով սփռում, հետևաբար բոլորը լավ ու պարարտ հողի վրա չեն ընկնում. կան, որ քարոտ տեղերում են ընկնում, կան, որ չհերկված ճանապարհի վրա են ընկնում, կան, որ փշոտ խոպանի վրա են ընկնում: Ճանապարհի վրա ընկնող սերմերը բաց են մնում, թռչուններն իջնում, ուտում են: Քարոտ տեղեր ընկնողները շուտ ծլում են քիչ հողի ու ապառաժի տաքության պատճառով, բայց խոր արմատներ չեն տալիս ու շուտ չորանում են, փշոտ տեղեր ընկնողներն էլ ծլում և չեն կարողանում շուտ աճել ու հասունանալ. փշերն ամեն կողմից պատում են ու խեղդում ծիլերը: Լավ հողի մեջ ընկնողներն էլ հարուստ արդյունք չեն տալիս. հասկ կա, որ երեսուն ցորեն ունի վրան, հասկ կա, որ վաթսուն ունի, իսկ հարյուր ցորենով հասկեր էլ են լինում:

Հաղորդավար – Հիսուսի առակը բավականին պարզ էր՝ իր քարոզների արդյունքը ցույց տալու համար, բայց տեղում բացատրություն չի տալիս, թողնում է ,որ նրանք մտածեն ու իմանան:

Հիսուսի դեր. – Իմացողը թող իմանա:

Հաղորդավար – Հետաքրքրասեր հայացքով բացատրություն սպասողներին էլ գոհացում տալ չի ուզում:

Հիսուսի դեր. – Ով լսելու ականջ ունի, թող լսի:

Հաղորդավար – Երբ ժողովուրդը ցրվում է և Հիսուսն իր աշակերտների հետ մենակ է մնում, վերջիններս դիմում են Հիսուսին, որպեսզի առակի մեկնությունը լսեն, որը իրենք՝ աշակերտները ևս չէին հասկացել:

Առաքյալ - Ինչու՞ ես առակներով խոսում նրանց հետ:

Հաղորդավար – Եվ Նա ասաց.

Հիսուսի դեր. _ Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն , բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան: ՂՈՒԿ.6.12-16

Հաղորդավար – Ժողովուրդը բավարար չափով վարժված ու սովորած չէ, որ խորհուրդներն ու ճշմարտությունը կատարյալ ձևով հասկանա: Վարդապետություն հասկանալու համար պատճառաբանության ընդունակ միտք է պետք: Ժողովրդի միտքն ավելի ուժեղ է երևակայությամբ և օրինակն ու առակն ավելի լավ են ներգործում երևակայության վրա :

Հաղորդավար – Այս է Հիսուսի խոսքերի իմաստը:

Հիսուսի դեր. – Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայության խորհուրդները…. /այստեղ Հիսուսի դերակատարի խոսք շարունակում է հեղինակը / Բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամեն ինչ առակներով կլինի:

Հաղորդավար – Քանի որ ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայության խորհուրդները,- պատասխանում է Հիսուսը,- իսկ նրանց տրուած չէ. որովհետև ՝ ով ունի , նրան պիտի տրուի և պիտի ավելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ: ԵՎ նրանց վրայ կատարվում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք,պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնեք. Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրեց ականջներով ծանր են լսում. և փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն և սրտով չիմանան և դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ:

Հաղորդավար – Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ակաջներին , որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել՝ ինչ որ դուք լսում եք, բայց չլսեցին: /ՄԱԹ. 13.3-23/

Հաղորդավար – Սերմնացանը Հիսուսն է, որ Երկնքի Արքայության ավետիսն է տարածում. Սերմերը նույն այդ ավետիսի քարոզներն են: Չորս տարբեր տեղերն էլ չորս տեսակ ունկնդիրներն են, որոնցից միայն մեկն է լավ. իսկ երեքը՝ վատ. բայց պետք չէ լսողների երեք քառորդը վատը համարել, որովհետև արտի մեծագույն մասը հերկված ու պարարտացված էր և միայն կողքի և որոշ կտորներն են խոպան:

Հաղորդավար – Քանի որ աշակերտները ցանկանում էին առակի խորհուրդներն իմանալ, Հիսուսը առակներով խոսելու բացատրությունները տալուց հետո սկսում է իր աշակերտներին առանձին մեկնությունը հաղորդել:

/ Հիսուսի խոսքին համապատասխան՝ համակարգչային ցուցադրում /

Առաքյալ - Մեկնի՛ր մեզ համար սերմնացանի առակը:

Հիսուսի դեր. – Ճանապարհին ընկած սերմերը նման են նրան, որ քարոզը լսում , բայց ուշադրություն չի դարձնում. սերմը նրա սիրտը չի մտնում, դրսում է մնում: Սատանան կամ չարը վրա է հասնում, թռչունի պես իջնում, թռցնում է, լսողի սրտից սերմն էլ հափշտակում տանում է:

Ապառաժի վրա ընկած սերմերը նման են նրանց, ովքեր սերմն ընդունում են ուրախությամբ, յուրացնում, ծլեցնում, բայց ամուր ու տոկուն չեն. ամեն փոքր հալածանքի, նեղության կամ փորձության առջև թուլանում են, լսած վարդապետությունները չեն պահում, սրտերի մեջ բավարար հող չկա, որ վարդապետություններն արմատ տան, սնունդի հյութ էլ չեն գտնում, թառամում ու ցամաքում են:

Փշոտ խոպանի մեջ ընկած սերմերը նման են նրանց, որ, թեպետ քարոզն ընդունում են, բայց սրտերը մաքուր ու սուրբ չեն, աշխարհային հոգսերը, երկրային ցանկությունները, աշխարհի խաբեությունները, տեսակ-տեսակ կրքերը նրանց մեջ արմատացած են, և լսողն էլ հոգ չի տարել դրանցից ազատվելու, լավ սերմի բույսը փշերի մեջ խեղդվում է, և ճշմարիտ քարոզը պտուղ չի տալիս:

Լավ հոգու մեջ ընկած սերմերը նման են նրանց, ովքեր սիրով լսում են, խնդությամբ ընդունում, զվարթորեն հետևում, համբերությամբ փորձություններին դեմ կանգնում, աշխարհիկ ցանկություններից էլ հրաժարվում են, ամբողջ ուշադրությունը դարձնում են սերմերն արդյունավորելու վրա, և սերմերն էլ լավ բողբոջում են , աճում, ուռճանում, հասունանում և թեպետ իրարից տարբեր, բայց միշտ լավ արդյունավետությամբ են պտղաբերում:

Առաքյալ – Շատ հետաքրքիր է և իմաստուն:

Հաղորդավար – Հիսուսը արքայությունը պատկերելու համար շատ այլ պատմություններ էր անում: Նա պատմում է մի կնոջ մասին, որը թթխմոր է դնում խմորի մեջ. այդպես է արքայությունը աճում՝ առանց աղմուկի, բայց արագ:

Հաղորդավար – Մանանեխի փոքրիկ հատիկը, որ շուտով մեծանում դառնում է մի հսկայական թուփ, նույն արքայությունն է , որ փոքրից աճում և տարածվում է :

Հաղորդավար

Առաքյալ – Հետաքրքիր է իմանալ նաև, թե ի՞նչ պտուղներ կտան այս սերմերը մեզնից շատ ու շատ տարիներ հետո:

Առաքյալ – Այ, օրինակ, երկու հազար…..

Առաքյալ – Հիսուս, խնդրում ենք, այս հարցն էլ մեկնաբանեք:

/Առաքյալներն աշխույժանում են ,և բոլորն էլ ցանկություն են հայտնում լսել Հիսուսին:/

Հիսուսի դեր. –Եթե ցանկանում եք…..այո…

/ Ճանապարհորդություն ժամանակի միջով :Եվ ահա 2014 թվականն է: Հայտնվել ենք /պատահականորեն ընտրված / եկեղեցու բակում, քահանան մտասույզ շրջում է եկեղեցու բակում/

Սուրբ պատարագ

Հաղորդավար – Օդում դեռ չի մարել Ս. Պատարագի ձայնը: Շուրջբոլորը խունկի անուշ բույրն է: Եկեղեցու բակում մտամոլոր շրջում է քահանան: Նրան ինչ-որ հարց է հուզում: Նա անխոս հետևում է եկեղեցի այցելողներին, փորձում թափանցել նրանց սրտերի խորքերը: Նա , մեկ խոր ցավ զգալով, մթագնում է , մեկ՝ գոհունակ ժպտում , երբ տեսնում է բարեպաշտ մարդու, եկեղեցու արժանավոր զավակի, որը գիտի՝ ինչու է եկել եկեղեցի. նա մասնակցել է Ս.Պատարագին , հաղորդություն ստացել, հիմա էլ աղոթք է մրմնջում:

Քահանան ինքնամոռաց անընդհատ մրմնջում է.

Քահանա - : :

Հաղորդավար – Մարդկանց մի մասը զարմացած նայում է, ձեռքը թափ տալիս, թողնում ու հեռանում: Բայց կային և այնպիսիները, որ որսալով նրա շուրթերից մի կերպ դուրս թռչող բառերի հնչյունները՝ անմիջապես հավաքվում են նրա շուրջը:



Քահանա - Սերմնացանի առակը Աստծո խոսքի և մարդկանց սրտերի մասին է, թե ի՞նչ պտուղ է տալիս այդ խոսքը մարդկանց սրտերում:

Մարդկություը միշտ պետք է պատրաստ լինի երկրորդ գալուստին, որովհետև չգիտենք՝ ե՞րբ է դա լինելու: Հիշենք առակը: Նրանք սպասում էին փեսային, բայց չգիտին ՝ երբ է գալու: Եվ նրացից հինգը պատրաստ չեղան, հարսանիքի սրահ չմտան:

/Քահանան նստում է նստարանին, նրա շուջ խմբվում են մարդիկ: Հարցեր են տալիս և ուշադիր լսում բացատրությունները:/

/Հնչում է Ս. Պատարագի երգը/

Հաղորդավար – Առակի իմաստները հասկանալու համար անհրաժեշտ էին հավատ և առանց սրտի խորամանկության մտավոր քննություն, որոնք օրենսգետներն ու փարիսեցիները չունեին, իսկ Հիսուսի աշակարտներն ունեին, որովհետև թեպետ առակը չհասկացան, սակայն հարցրեցին, լսեցին և իմացան: Այդպես էլ մեր օրերում քահանայի շուրջը հավաքվածները հարցրեցին, լսեցին և փորձեցին հասկանալ: Հուսանք, որ նրանց սրտերի հողը բարեբեր կլինի:

: :

Հաղորդավար – Այստեղ միաձուլվեցին ժամանակները:

Բոլոր ժամանակներում էլ մարդը մի երազանք ունի. ուզում է, որ աշխարհը միշտ խաղաղ լինի:

Երգ

Եվ բոլորը միասին մեծ հավատով և ոգևորվածությամբ, միաբերան հնչեցրեցին , որ մարդկությունը ճիշտ ճանապարհ ընտրի, չչարանա, չմոլորվի և չգայթակղվի….

Քահանա –Եկեք աղոթենք գալիք հաղթության, խաղաղության, վասն փրկության:

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ























Սերմնացանի առակը

















Ազնվաձորի միջնակարգ դպրոց

Սցենարի հեղինակ ՝ Լորետա Եսայան





































Լուսինե Զաքարյան

/Ս. Պատարագի երգ /. Մ. Եկմալեանի

N 3 Արիա Ի. Ս. Բախ

- երաժշտություն՝ Էմմա Միհրանյանի

Խոսք՝ Ավետիք Իսահակյանի




-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Սերմնացանի առակը (128.5 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели