Պարագաներ
Նպատակի պարագա
- Նպատակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման նպատակը :
- Պատասխանում է ինչու՞, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով
հարցերին ։
- Աղջիկները գնացին աղբյուրը ՝ ջրի ։ գնացին ինչու՞ /ի՞նչ նպատակով/ - ջրի /= ջուր բերելու/
ջրի- նպատակի պարագա՝ արտահայտված գոյականի տրական հոլովով
- Երիտասարդը մեկնեց Մոսկվա ՝ սովորելու։
մեկնեց ինչու՞, ինչի՞ համար - սովորելու
սովորելու- անորոշ դերբայի սեռական հոլովաձև
- Ձիավորը մոտեցավ խարույկի մոտ նստած կնոջը՝ հրաժեշտ տալու համար /նպատակով/։
մոտեցավ ինչի՞ համար, ի՞նչ նպատակով - հրաժեշտ տալու համար, /նպատակով/ - հարադիր բայ + կապ /կամ կապական բառ/
- Զինվորներն անձնազոհաբար կռվում էին հանուն հայրենիքի։
կռվում էին հանուն ինչի՞, ինչի՞ համար - հանուն հայրենիքի / գոյականի տրական հոլով + կապ/
- Ինչի՞ համար եք գնել այսքան տետր։
գնել եք ինչի՞ համար – ինչի՞ համար / հոլովված հարցական դերանուն + կապ/
- Ի՞նչ նպատակով հարցաքննեցին ընկերոջդ։
հարցաքննեցին ի՞նչ նպատակով – ի՞նչ նպատակով /հարցական դերանուն + կապական բառ/
- Հակառակորդին հաղթելու նպատակով կ ազմեցին պլան։
կազմեցին ի՞նչ նպատակով – հաղթելու նպատակով /անորոշ դերբայի սեռական հոլով + կապական բառ/
Հետևություն
- Նպատակի պարագան արտահայտվում է.
- գոյականի տրական հոլովով,
- անորոշ դերբայի սեռական հոլովաձևով,
- ուղիղ ձևով գործածված կամ հոլովված բառով և համար, նպատակով , հանուն կապերով։