Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Презентации  /  8 класс  /  «Պարագաներ. ձևի պարագա»

«Պարագաներ. ձևի պարագա»

Տեսասահիկը նպաստում է դասապրոցեսն ավելի հեշտացնելուն, ինչպես նաև հեռավար ուսուցման պայմաններում աշակերտների ինքնուրույն ուսումնառությունը խթանելուն։
08.05.2020

Содержимое разработки

 Պարագաներ Ձևի պարագա

Պարագաներ

Ձևի պարագա

Ձևի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ձևը ։ Պատասխանում է  ինչպե՞ս  հարցին։ Փողոցը վազելով  չանցնես։  չանցնես ինչպե՞ս - վազելով / անորոշ դերբայ , գործիական հոլով  / Հաճույքով կօգնեմ քեզ։  կօգնեմ ինչպե՞ս - հաճույքով / գոյականի  գործիական հոլով / Եվ քարավանը Աբու- Լալայի, աղբյուրի նման մեղմ   կարկաչելով,   Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի  շողերի միջով։  կարկաչելով ինչպե՞ս - աղբյուրի նման մեղմ / գոյական +կապ + ածական կապակցություն  /  քայլում էր ինչպե՞ս  – հանգիստ, միաչափ /ձևի մակբայներ/
  • Ձևի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ձևը ։
  • Պատասխանում է ինչպե՞ս հարցին։
  • Փողոցը վազելով չանցնես։ չանցնես ինչպե՞ս - վազելով / անորոշ դերբայ , գործիական հոլով /
  • Հաճույքով կօգնեմ քեզ։

կօգնեմ ինչպե՞ս - հաճույքով / գոյականի գործիական հոլով /

  • Եվ քարավանը Աբու- Լալայի, աղբյուրի նման մեղմ

կարկաչելով,

Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի

շողերի միջով։

կարկաչելով ինչպե՞ս - աղբյուրի նման մեղմ / գոյական +կապ + ածական կապակցություն /

քայլում էր ինչպե՞ս – հանգիստ, միաչափ /ձևի մակբայներ/

Հիվանդության պատճառով քթում  է խոսում։ խոսում է ինչպե՞ս- քթում Միամիտի նման / պես / խաբվեցի։ Լսում էր ինձ առանց խոսքի ։ Խելոք մարդն իրեն այդպես չէր պահի։ Տուն եկավ հոգնած ու մրսած ։  ինչպե՞ս –միամիտի նման / ածական + կապ /  առանց խոսքի / գոյական+ կապ /  այդպես / դերանուն /  հոգնած , մրսած / հարակատար դերբայ /  Հետևություն Ձևի պարագան արտահայտվում է . կապային կապակցությամբ, ձևի մակբայով կամ դրան հարաբերակից դերանունով, անորոշ դերբայի գործիական հոլովաձևով, գոյականի գործիական ,երբեմն էլ այլ հոլովաձևերով, հարակատար դերբայով։
  • Հիվանդության պատճառով քթում է խոսում։ խոսում է ինչպե՞ս- քթում
  • Միամիտի նման / պես / խաբվեցի։
  • Լսում էր ինձ առանց խոսքի ։
  • Խելոք մարդն իրեն այդպես չէր պահի։
  • Տուն եկավ հոգնած ու մրսած ։

ինչպե՞ս –միամիտի նման / ածական + կապ /

առանց խոսքի / գոյական+ կապ /

այդպես / դերանուն /

հոգնած , մրսած / հարակատար դերբայ /

Հետևություն

Ձևի պարագան արտահայտվում է .

  • կապային կապակցությամբ,
  • ձևի մակբայով կամ դրան հարաբերակից դերանունով,
  • անորոշ դերբայի գործիական հոլովաձևով,
  • գոյականի գործիական ,երբեմն էլ այլ հոլովաձևերով,
  • հարակատար դերբայով։
-80%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
«Պարագաներ. ձևի պարագա» (49.95 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт