Բանալի բառեր - արտագծած և ներգծած շրջանագծեր, արտաքին շոշափում, շառավիղ, պարագիծ, մակերես, ընդհանուր շոշափող:
Գաղտնիք չէ, որ մաթեմատիկական կրթության գերակա նպատակը աշակերտների ինտելեկտուալ զարգացումն է, մտածողության այնպիսի որակների ձևավորումը, որոնք հատուկ են մաթեմատիկական գործունեությանը և անհրաժեշտ են մարդկանց հասարակության մեջ լիարժեք անդամ լինելու համար։ Այդ գործում շատ կարևոր դեր ունի երկրաչափության ուսուցումը դպրոցում։Երկրաչափությունը` որպես երկրաչա-փական պատկերներ ուսումնասիրող գիտություն, հարուստ է պատկերների գեղեցիկ և էֆեկտիվ համադրումներով ու հատկություններով։ Երկրաչափության դպրոցական դասընթացն ընդգրկում է մեծ քանակությամբ խնդիրներ, որոնք լուծվում են որոշակի ալգորիթմներով։
Օրինակ այն խնդիրները, որոնք ամրապնդում են բանաձևերի իմացությունը և զուտ հաշվողական բնույթի են, չեն կարող ապահովել սովորողների ստեղծագործական մտածողության զարգացումը։Իսկ ոչ ստանդարտ խնդիրը չի կարող լուծվել նախապես հայտնի ալգորիթմով, անհրաժեշտութուն է առաջանում սկսել լուծման որոնումը, որը և ենթադրում է մտածողության զարգացում։ Խնդրի լուծմամբ պայմանավորված մտածողության լարվածությունը և հայտնագործության բերկրանքը հադիսանում են ստեղծագործական ուսուցման զգայական գործոնները։
Աշակերտի մոտ հետաքրքրություն է առաջանում ինքնուրույն փնտրելու և գտնելու խնդրի լուծումը։ Դրա համար աշակերտը պետք է ունենա տեսական գիտելիքների հարուստ պաշար և կարողանա արդեն լուծված խնդիրներում հայտնաբերել կարևոր փաստեր և դրանք ընդհանրացնել։ Երկրաչափական փաստերը, որոնք կարելի է ձևակերպել որպես թեորեմներ,անվերջ են: Դրանցից շատերը հանդես են գալիս երկրաչափության դասագրքերում որպես ապացույցի խնդիրներ: Վերջիններիս իմացությունը և կիրառումը մի շարք խնդիրների լուծում դարձնում է ավելի արդյունավետ և արագ: Դիտարկենք մի քանի այդպիսի օրինակներ:
Խնդիր 1.Ապացուցել, որ արտաքին շոշափում ունեցող R1,R2,R3 շառավիղներով երեք շրջանագծերի շոշափման կետերով անցնող շրջանագծի շառավիղը՝ : [ 1; էջ 70 ]
Ապացույց: Դիցուք A,B,C կետերը շոշափման կետեր են: Հետևաբար O1O2O3եռանկյան համար A, B, C կետերով անցնող շրջանագիծը համարվում է ներգծված:Որպես մի կետից տարված շոշափողների հատվածներ`OA=OB=OC, իսկ OA-ն,OB-ն,OC-ն ուղղահայաց են համապատասխանաբար O1O2,O2O3,O3O1 կողմերին(ըստ շրջանագծի շոշափողի հատկության),հետևաբար O կետը հավասարահեռ է O1O2O3 եռանկյան կողմերից և հանդիսանում է նրան ներգծած շրջանագծի կենտրոն:
A
O2
O1O2=R1+R2 (1)
O
C
B
O1
O2O3=R2+R3(2)
O3
O3O1=R3+R1(3)
Գումարելով (1),(2),(3 )հավասարությունները`կստանանք = 2R1+2R2+2R3: Նկատենք, որ P=R1+R2+R3 (կիսապարագիծ): Օգտվելով եռանկյան մակերեսի Հերոնի բանաձևից՝կստանանք` = = :
Ըստ եռանկյան մակերեսի S=Pr բանաձևի`
r = = =
Այսպիսով`r= :
Խնդիր2. Ապացուցել, որ ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան գագաթից ներքնաձիգին տարված բարձրությունը եռանկյունը տրոհում է երկու ուղղանկյուն եռանկյունների, որոնց համար տեղի ունեն.
1.P2=P1 2 +P2 2 2. r2= r12 + r22 3. R2 = R21 + R22
(P,P1,P2-ը համապատասխանաբար ABC,ACH,BCH եռանկյունների պարագծերն են, r,r1,r2-ը՝ ներգծած շրջանագծերի ,R,R1,R2-ը՝ արտագծած շրջանագծերի շառավիղները)
4.O1O2 = r (Օ1,Օ2-ը համապատասխանաբար ACH և BCH եռանկյուններին ներգծած շրջանագծերի կենտրոններն են)
A
5.O3O4=R (Օ3,Օ4-ը համապատասխանաբար ACH և BCH եռանկյուններին արտագծած շրջանագծերի կենտրոններն են) [ 2; էջ 30 ]
B
Ապացույց:
H
O1
P1=PACH P2=PBCH P= PABC
Օ3
O2
SACH = S1 SBCH = S2 SABC = S
C
B
r1 =rACHr2 =rBCHr = rABC
Օ4
S = S1 + S2Pr =P1r1+P2r2 (1) հավասարությաներկուկողմըբաժանենքr-ի,կստանանք՝P=P1∙ ++P2 ստ եռանկյուններինմանության` ապաP=P1 P2 : Հավասարման երկուկողմը բազմապատկենքP-ով:Կստանանք հետևյալ հավասարությունը`P2 = P21 + P22:Այժմ(1)հավասարության երկու կողմը բաժանենք p-ի՝ կստանանք r= + Ըստ ( 2) և (3) հավասարությունների՝ :Այս հավասարության երկու կողմը բազմապատկենք r-ով, կստանանք՝r2 = r12+ r22։ Իսկ այժմ գտնենք O1O2 հեռավորությունը:
Ուղղ. եռանկյուն –ից՝
= =
Այսպիսով :
A
H
AC=2R1 , BC=2R2, AB=2R: ԸստՊյութագորասի թեորեմի`
O3
AB2=AC2+BC2, ուրեմն`4R2=4R2+4R2: Երկու կողմը բաժա-նելով 4-ի՝ կստանանք` R2=R21+R22 :Քանի որ AB = 2R, իսկ
O4
C
B
որպես եռանկյան միջին գիծ՝ O3O4 , ապաO3O4=R:Խնդիր 3. Ապացուցել, որ ուղղանկյուն եռանկյանը արտագծած շրջանագիծը եռանկյան գագաթներով տրոհվում է երեք աղեղների, որոնց միջնակետերով անցնող եռանկյան մակերեսը հավասար է տրված ուղղանկյուն եռանկյան կիսապարագծի և շրջանագծի շառավղի արտադրյալի կեսին։[ 3 ; էջ 197 ]
K
A
Ապացույց:
M
O
Նշանակենք AC = b, AB = c, BC =a, իսկ արտագծած
C
B
շրջանագծի շառավիղը նշանակենք R- ով։Օգտվելով
P
եռանկյան մակերեսի բանաձևից՝ ստանանք MKPեռանկյան մակերեսը:
Այսպիսով՝ որտեղ P-ն ABC եռանկյան կիսապարագիծն է:
SMKP = :
Խնդիր 4․Ուղղանկյուն եռանկյանը ներգծված է շրջանագիծ և միացված են շոշափ-
ման կետերը։ Ապացուցել, որ առաջացած եռանկյան մակերեսը հավասար է տրված
ուղղանկյուն եռանկյան կիսապարագծի և շրջանագծի շառավղի քառակուսու արտա-
դրյալը հարաբերած ներքնաձիգին։[ 4 ; էջ199 ]
K
A
Ապացույց։ Նշանակենք AB = c, AC = b, BC = a,
M
OM = ON = OK = r,P= : Նկատենք, որ
O
‹ MOK =180 , ‹ KON =180 Հետևա-
C
N
B
բար կունենանք, sin(180 sin A, sin(180 - B) = sinB:Քանի որ SMKN=SMON+SMOK+SKON,ապա ըստ եռանկյան մակերեսի բանաձևի՝
Այսպիսով՝ որտեղ P-ն ABC եռանկյանկիսապարագիծնէ: SMKN= :
Գրականություն
1.Երկրաչափություն 7, 8, 9-րդ դաս., Լ. Ս. Աթանասյան, Վ. Ֆ. Բուտուզով ,
Ս.Բ. Կադոմցև, Է. Հ.Պոզնյակ, Ի. Ի. Յուդինա : Երևան 2006
2.Մաթեմատիկայի թեստային առաջադրանքների շտեմարան: Հեղ. խումբ՝ Ս.Ռաֆայելյան,Վ.Փիլիպոսյան,Գ.Միքայելյան,Օ.Միքայելյան,Վ.Ոսկանյան,
Կ. Առաքելյան,Ա. Սարգսյան, Ն. Պողոսյան, Բ. Փիլիպոսյան:
Երևան Րաբունի ՍՊԸ 2015:
3. Մաթեմատիկայի թեստեր ՀՌՀ-ի ընդունելության քննությունների համար:
Երևան ՀՌՀ հրատարակչություն 2015: