Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Уроки  /  3 класс  /  Մայրենի : Բայ /3-րդ դաս./

Մայրենի : Բայ /3-րդ դաս./

12.05.2020

Содержимое разработки

Բայ

Բայի ուսուցումը տարրական դասարաններում իրականացվում է մի քանի փուլով,քանի որ բայը ունի քերականական բազմաթիվ հատկանիշներ: Դեռևս գրաճանաչության շրջանում երեխաները ծանոթանում են բայի հետ,առանց նրա քերականական անվանումը անվանելու:Այս շրջանում գաղափար է տրվում գործողություն ցույց տվոզ բառերի մասին գործնական վարժությունների միջոցով:

Օրինակ 1. Կարելի է ցույց տալ գործողություն պարունակող նկարներ և հարցնել `

Ի՞նչ է անում աղջիկը: Ի՞նչ են անում երեխաները: Ի՞նչ է անում տղան:



Օրինակ 2. Ի՞նչ կարելի է անել այս առարկաներով:



Օրինակ 3. Ի՞նչ կարող են անել այս առարկաները:



Երեխաները պատասխանում են ուսուցչի տված հարցերին` կազմելով նախադասություններ:

Այս փուլում զարգանում է սովորողների` բառին համապատասխան հարց առաջադրելու կարողությունը: Տարբեր նախադասություններ կազմելով,բայերին հարցադրումներ տալով` ուսուցիչը մարզում է երեխաների հարցադրման կարողությունը:

Օրինակ 4.Արևը (ի՞նչ արեց ) տաքացրեց փոքրիկ թռչունին:

Տղան գնդակով (ի՞նչ է անում ) խաղում է:

Օրինակ 5 . Թռչունները (ի՞նչ արեցին ) …

Անձրևը (ի՞նչ արեց ) …

Երկինքը (ի՞նչ է անում )…

Անահիտը (ի՞նչ է արել )…

Երեխաները (ի՞նչ արեցին ) …

Օրինակ 6. Տրված հարցերով կազմել նախադասություն:

Տերևները աշնանը:

Երեխաները բակում:

Կենդ անիները (ի՞նչ են անում) անտառում:

Թռչունները երկնքում:

Աշակերտները դպրոցում:



Օրինակ 7.Ամբողջացնել նախադասությունները գործողություն ցույց տվող բառերով:

1.Արևը ………………:

2.Ուսուցչուհին ………….. դասը:

3. Երեխաները ……………. այգի:

4.Մայրիկը ………………:

Այս փուլուի ուսուցման արդյունքում աշակերտները պետք է

  • խոսքում ճիշտ օգտագործել գործողություն ցույց տվող բառերը

  • հարցերի միջոցով կարողանան կապեր ստեղծել առարկայի գործողություն ցույց տվող բառերի և այդ առարկա ցույց տվող բառերի միջև,որոշեն `որն է առարկա ցույց տալիս, որըէ նրա կատարած գործողությունը:

Հաջորդ փուլում արդեն երեխաների ունեցած գիտելիքներին պետք է տալ քերականական ձևակերպում և սովորեցնել դրանց եզրույթները:Երեխաները քերականորեն կանվանեն գործողություն ցույց տվող բառերը: Կիմանան ,որ գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Օրինակներով կրկին վերհիշեն,որ բայերը նշում են , թե ինչ է անում, ինչ է լինում առարկան:

Երգել

ԲԱՅ

պարել

վազել սովորել

կարել ուտել

Բայի դեմք: Գործնականորեն ծանոթացնել բայի դիմավոր և անդեմ ձևերին:

ԱՆԴԵՄ

ԴԻՄԱՎՈՐ

երգել

երգեցի

ապրել

ապրեցին

խաղալ

խաղացի

լողալ

լողացին

մոռանալ

մոռացանք

կանչել

կանչեց

վազել

վազեցի



















Եզրակացնում են,որ դիմավոր բայերի դեպքում մեզ հայտնի է թե ,ով է կատարել գործողությունը,իսկ անդեմ բայերի դեպքում` ոչ:Անորոշ բայերը ունենում են –ել, -ալ վերջավորությունները:

խաղում եմ (ես)

խաղում ես (դու)

խաղում է (նա)

Այս բառաշարքի բառերի համեմատության միջոցով աշակերտները տեսնում են,որ ճիշտ է ` բոլոր ձևերում խոսքը միևնույն գործողության մասին է,սակայն այդ գործողությունը կատարողը նույն անձնավորությունը չէ. առաջին ձևը ցույց է տալիս,որ գործողություն կատարողը խոսողն ինքն է /ես/, երկրորդ ձևի մեջ` խոսակիցը /դու/ ,իսկ երրորդ ձևի մեջ` խոսողի և խոսակցի հետ կապ չունեցող մի երրորդ անձնավորություն /նա/: Այսինքն խաղալու միևնույն գործոզությունը կատարում են երեք տարբեր մարդիկ.երեք տարբեր դեմքեր:Ուսուցչի օգնությամբ երեխաները եզրակացնում են.

*բայը ունի երեք դեմք` առաջին, երկրորդ, երրորդ

*բայը փոփոխվում է ըստ այդ դեմքերի

Բայի դիմավոր ձևերի մասին գիտելիքների ձեռքբերումը պիտի սկսել բայի հիմնական և օժանդակ մասերից:Օր.` ցույց տալ , որ երգում եմ բայի մեջ երգումը հիմնական մասն է,իսկ եմ-ը` օժանդակ,այն կոչվում է օժանդակ բայ:Օժանդակ բայերը լինում են երկու տեսակ1. Եմ, ես, է , ենք, եք, են 2.էի, էիր, Էր, էինք, էիք, էին:

Ι դեմք- եմ, ենք էի, էինք

ΙΙ դեմք- ես, եք էիր,էիք

ΙΙΙ դեմք- է, են էր, էին

Շատ կարևոր է օժանդակ բայերի անջատ գրությունը , ուղղաորությունը և ուղղախոսությունը:

Կրտսեր դպրոցականները դժվարանում են յուրացնել :Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տարբեր վարժություններ կատարել:

1.Տրված դիմավոր բայերին առաջադրի'ր հարց և գրի'ր:

Օր.` երգում եմ - (ի՞նչ եմ անում ):

խաղում եմ -……………….:

վազում է - …………………:

նկարում ենք -……………

գրում ես - ………………:

կարդում են- ……………..:

սովորեցին- ………………..:

2. Տրված բայերը խմբավորի'ր և գրիր սյունակներով ըստ առաջին, երկրորդ, երրորդ դեմքի:

Պարում են, երգում եմ, քայլում ես, սովորում են, երգեցի, ծաղկում է, փայլեցին, նկարել է,գրում եք:

ԱՌԱՋԻՆ

ԵՐԿՐՈՐԴ

ԵՐՐՈՐԴ













3. Տրված անդեմ բայերը դարձրո'ւ դիմավոր :

Գրել, կարդալ, աշխատել, կանչել, թռչել, երգել, նվագել, ներկել, սիրել, պարել, փախչել, երազել:

Բայի թիվ: Այս փուլում կարևոր է բայի թվի իմաստային կողմը ,թվի արտահայտման ձևաքերականական հնարը:Մի շարք վարժությունների կատարման արդյունքում աշակերտները եզրակացնում են ` յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել և մեկ առարկա և մեկից ավելի առարկաներ:Մեկ առարկայի կատարած գործողությունը դրվում է եզակի թվով,երկու կամ ավելի առարկաներինը` հոգնակի թվով:Այս հասկացությունները դյուրընկալ դարձնելու համար կարելի է դիմել օժանդակ բայերի օգնությանը:

Եզակի թիվ Հոգնակի թիվ



Ι դեմք - ես կարդում եմ : Մենք կարդում ենք:

ΙΙ դեմք – դու կարդում ես : Դուք կարդում եք:

ΙΙΙ դեմք – նա կարդում է : Նրանք կարդում են:

Կարելի է երեխաներին առաջարկել կազմել նախադասություններ երկու բառից կազմված տրված նկարների շուրջ :

Աշակերտը կարդում է: Աշակերտները կարդում են:

Նախադասությունները գրելուց հետո ուսուցիչը հանձնարարում է աշակերտներին համեմատել այդ նախադասությունների բայերը, և որոշել` քանի առարկայի / անձի/ կատարած գործողություն է ցույց տալիս դրանցից յուրաքանչյուրը: Համեմատելուց հետո աշակերտները համոզվում են ,որ թվի կրողը օժանդակ բայերն են: Այս ամենից հետո աշակերտները ուսուցչի օգնությամբ կատարում են եզրահանգումներ,որ գոյականի հետ կապված բայը դրվում է միևնույն թվով, ինչ որ գոյականիը:

Բայը թվով փոփոխելու և գոյականի հետ համապատասխանեցնելու կարողություններ մշակելու համար կարելի է կատարել մի շարք վարժություններ:



  1. Բայերը գործածի'ր համապատասխան թվով և գրի'ր:

ա/ Արևը (ջերմացնել) հոզը:

բ/ Տղան (ջրել) ծաղիկները:

գ/ Երեխաները (խաղալ) գնդակով

դ/ Թռչունները վաղուց (չվել) տաք երկրներ:



Բայի ժամանակը: Բայի ժամանակաձևերի ուսումնասիրումը տարրական դասարաններում բավականին խրթին է:Երեխաներին պետք է ծանոթացնել բայի ժամանակաձևերին գործնականորեն:Բացահայտել այդ ձևերի էությունը խոսելու պահի հետ համեմատությամբ:

Օրինակ ` ուսուցիչը աշակերտներից մեկին հանձնարարում է կարդալ դասը: Նա հարցնում է աշակերտներին`ի՞նչ գործողություն է նա կատարում: Երեխաների ակտիվ մասնակցությամբ բացտրում են, որ նա կարդալու գործողությունը կատարում է հիմա,այժմ, ներկայումս :Այնուհետև հանձնարարել մեկ այլ աշակերտի ` Արամին , կարդալ :Հարցնել` երբ կարդաց դասը Աննան/1-ին աշակերտը/:Երեխաները պարզում են,որ Աննան կարդաց մի քանի րոպե,մի փոքր առաջ,այս պահից առաջ, անցյալում: Ուսուցիչը ասում է ,որ հաջորդը ցանկանում է ,որ կարդա Արան:Նա հարցնում է,թե երբ պետք է կարդա Արան:Այս պահի հետ համեմատությամբ:Աշակերտների հետ պարզաբանում են ,որ նա պետք է կարդա այս պահից հետո,ապագայում:

Տարբեր վարժությունների կատարման արդյունքում աշակերտները եզրակացնում են .

*բայն ունի երեք ժամանակ` ներկա, անցյալ, ապառնի:

*ներկա ժամանակը ցույց է տալիս այնպիսի գործոզություն, որը կատարվում է այժմ, խոսելու պահին:

*անցյալ ժամանակը ցույց է տալիս այնպիսի գործոզություն, որը կատարվել է անցյալում, խոսելու պահից առաջ:

*ապառնի ժամանակը ցույց է տալիս այնպիսի գործոզություն, որը կատարվելու է ապագայում, խոսելու պահից հետո:

Բայի ժամանակի քերականական կարգի իմաստն առավել հասկանակի է դառնում միևնույն բայի տարբեր ժամանակաձևերի համեմատության ճանապարհով:Օրինակ`

Երոխաները խաղում են բակում:

Երոխաները խաղում էին բակում:

Երոխաները խաղալու են բակում:



Բայի խոնարհում: Երեխաներին պետ է բացատրել,որ ինչպես գոյականի փոփոխությունն է կոչվում հոլովում,այդպես էլ բայի փոփոխությունը դեմքով, թվով և ժամանակով կոչվում է խոնարհում :Խոնարհման մասին գիտելիքները պետք է ամրապնդել գործնականորեն`վարժություններ կատարելով:

Օր.` երգում եմ, երգում ես, երգում է, երգում էի, երգելու ես,կերգեմ, երգում էր…/երգեցի, երգեցիր, երգեց, կերգեմ, երգեցին,կ երգեն…:

Բայի խոնարհումը կատարվում է օժանդակ բայերի ավելացմամբ կամ բայի վերջավորության փոփոխմամբ:

Բայի խոնարհումը լինում է դրական և ժխտական:

Կարդում եմ,կարդում էի, կարդալու եմ դրական խոնարհում:

Չեմ կարդում , չէի կարդում , չեմ կարդալու ժխտական խոնարհում:Դրական խոնարհումը հաստատում է գործողությունը, ժխտականը` ժխտում:



Եզակի թիվ Հոգնակի թիվ

Ներկա Ι դեմք - ես գրում եմ : Մենք գրում ենք:

ΙΙ դեմք – դու գրում ես : Դուք գրում եք:

ΙΙΙ դեմք – նա գրում է : Նրանք գրում են:

Անցյալ Ι դեմք - ես գրել եմ : Մենք գրել ենք:

ΙΙ դեմք – դու գրել ես : Դուք գրել եք:

ΙΙΙ դեմք – նա գրել է : Նրանք գրել են:

Ապառնի

Ι դեմք - ես գրելու եմ : Մենք գրելու ենք:

ΙΙ դեմք – դու գրելու ես : Դուք գրելու եք:

ΙΙΙ դեմք – նա գրելու է : Նրանք գրելու են:







-80%
Курсы повышения квалификации

Профилактика нарушения зрения у детей и подростков

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Մայրենի : Բայ /3-րդ դաս./ (218.42 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт