Ո ւսուցչի որակավորման տարակարգերը , դրանց բնութագրիչները և շնորհման չափանիշները , որակավորման տարակարգերին համապատասխան հավելավճար տալը
Ուսուցիչ՝ ու սումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող :
Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Ո ւսուցչի որակավորման տարակարգերը
Ատեստավորված ուսուցիչ ն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառ - աստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։
Չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ
Երրորդ աստիճանի որակավորման տարակարգ
Երկրորդ աստիճանի որակավորման
Առաջին աստիճանի որակավորման տարակարգ
Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.
- երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո
- երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո
- չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո
Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1)ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.
2)ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:
Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։
Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:
որակավորման տարակարգ
Որակավորման տարակարգի բնութագրիչները
Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):
Հավելված
- ուսուցչի վարպետության մակարդակը,
- դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկվածությունը,
- ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում վերապատ-րաստման դասընթացի վարումը,
- վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալում առնվազն մեկ մասնագիտական թեմայի վարում կամ ուսուցիչների վերապատրաստման առնվազն մեկ հեռավար ուսուցման դասընթացի վարումը,
5) վերջին երեք տարվա ընթացքում`
ա. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից կամ միջազգայնորեն կամ կրթության ազգային ինստիտուտի կողմից ճանաչված ամսագրերում հրատարակված (կամ վերահրատարակված) առնվազն մեկ գիտական կամ մանկավարժական հոդվածի կամ
բ. նախարարության կողմից երաշխավորված դասագրքի կամ ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի կամ գիտամանկավարժական աշխատության հեղինակ կամ համահեղինակ լինելը,
6) վերջին երեք տարվա ընթացքում նախարարության կրթության պետական տեսչության տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունենալը,
7)«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ կամ
ա.«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի», ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտամանկավարժական բնագավառի պատվավոր կոչումներ ունենալը կամ
բ. վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի կողմից պատվոգրերով կամ շնորհակալագրերով պարգևատրված լինելը կամ
գ.նախարարության կողմից իրականացված հանրապետական մրցույթներում, առարկայական հանրապետական մրցույթներում («Տարվա լավագույն ուսուցիչ», «Առարկայական լավագույն ուսուցիչ»-ԿԳՆ-Մայր Աթոռ) մրցանակային տեղեր զբաղեցնելը:
Տարակարգի շ նորհման չափանիշները
1.Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է սույն հավելվածի /այսուհետ` հավելված/ 6-րդ կետով սահմանված բնութագրիչներից առնվազն 2-ը, բացառությամբ 6-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերով սահմանված բնութագրիչները միաժամանակ ապահովելու դեպքերի:
2.Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բնութագրիչներից առնվազն 4-ը ապահովելու դեպքում, որոնք տարբերվում են որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչներից:
3.Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման երրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բնութագրիչներից առնվազն 6-ը ապահովելու դեպքում:
4.Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման չորրորդ աստիճանի տարակարգ շնորհվում է հավելվածի 6-րդ կետում նշված բոլոր բնութագրիչներն ապահովելու դեպքում:
- Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։
- Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:
Ո րակավորման տարակարգերին համապատասխան հավելավճար տալը
- Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար:
- Ատեստավորման միջոցով որակավորման տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս ` աշխատավարձի հետ միասին :
- Սույն կարգով սահմանված հավելավճարները տրվում են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատող ուսուցիչներին :
Որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
1)դիմում` ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարին,
2) անձնագրի պատճենը,
3)զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը,
4)կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը,
Որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
5) աշխատանքային գրքույկի պատճենը,
6) հավելվածի 6-րդ կետով սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար:
8. Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ: Բնօրինակները պատճենների հետ համեմատելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Օգտագործված գրականություն
http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=93122
Պատրաստեց`
Կոտայքի մարզի
Ֆանտանի միջնակարգ դպրոցի
ինֆորմատիկայի ուսուցիչ
Գայանե Կոստանդյանը
2017 թվական

Квалификационные категории учителей (1.6 MB)

