Меню
Разработки
Разработки  /  Право  /  Уроки  /  8 класс  /  Կոռուպցիայի բացատրությունը.

Կոռուպցիայի բացատրությունը.

Կոռուպցիայի բացատրությունը.
18.05.2020

Содержимое разработки

1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
3. Նույն արարքը, որը կատարվել է՝

  • շորթմամբ,

  • մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

  • խոշոր չափերով,

  • Ճանաչվել է ուժը կորցրած

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

  • կազմակերպված խմբի կողմից,

  • առանձնապես խոշոր չափերով,

  • դատավորի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
5. (1-ին պարբերությունն ուժը կորցրել է 05.12.06 ՀՕ-256-Ն)

Սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը)։

[9]

Կաշառակերություն պատժելի արարք է համարվել նաև հին և միջնադարյան հայ իրավունքում։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ նյութական կամ այլ շահագրգռվածությամբ կողմնապահություն դրսևորած դատավորը զրկվում էր պաշտոնից։Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները. Կոռուպցիան մարդկության պատմության անբաժան ուղեկիցն է: Մեզ հասած հնագույն ձեռագրերն ու հնագիտական աղբյուրները վկայում են, որ Հին Եգիպտոսը, Չինաստանը, Հունաստանը, մանավանդ Հռոմեական կայսրությունը զերծ չէին կոռուպցիայից: Սակայն տարբեր ժամանակներում կոռուպցիայի հանդեպ հասարակական վերաբերմունքը տարբեր է եղել: Օրինակ խորհրդային շրջանում այն հիմնականում կաշառակերություն է անվանվել: Պատճառն այն էր, որ բառը մի տեսակ "չարագույժ", բուրժուական հնչողություն ուներ պայծառ ապագա կառուցող հասարակության համար: Համարվում էր, որ կոռուպցիան բնորոշ է միայն "փտած Արևմուտքին": Իսկ "հարազատ" կոռուպցիան անվանում էին կաշառակերություն բառով, որն ավելի հասկանալի ու նույնիսկ "անշառ" էր թվում: "Կրոկոդիլ" կամ "Ոզնի" երգիծական ամսագրերում կաշառակերներին պատկերում էին բացառապես ցմփոր ու գնդլիկ բուֆետչիկների, պահեստապետների, գործակատարների կամ ժէկի աշխատողների կերպարանքով: Ղեկավար ապարատին չէին պատկերում, քանզի այդպիսիները բացառապես կուսակցական էին, հետևաբար քննադատությունից վեր էին...

"Սովետում" կաշառակերության ծաղկման շրջանը բրեժնևյան ժամանակներն էին: Ու միայն "պերեստրոյկա"-ի փուլում ի հայտ եկան աղմկահարույց կոռուպցիոն գործերը` "ելիսեևյանը", "Շչելոկովի գործը"... Իսկ վերջնակետը դարձավ հայտնի "ուզբեկական" գործը, որն էլ մյուս իրադարձությունների շարքում Միության քայքայման սկիզբը դարձավ: Հետաքննության տակ հայտնվեցին հազարավոր բարձրաստիճան կուսակցական ու տնտեսական գործիչներ...

Ռոմանտիկ փուլ (1990-ականներ)

Խորհրդային պետության հոգեվարքի շրջանում երբեմնի եղբայրական ժողովուրդների մեջ արթնացավ ազգային ինքնագիտակցությունը, և թվում էր, թե Միության փլուզման ու կոմունիստական իշխանության վերացումով կվերանան նաև բոլոր արատավոր երևույթները, այդ թվում նաև կաշառակերությունը: Սակայն դրանք ռոմանտիկ հույսեր էին` պարզապես կոռուպցիան 90-ականներին նոր ձև ընդունեց` սեփականաշնորհումը վերածվեց ալան-թալանի: Պետության ունեցվածքը փաստորեն գրոշներով հայտնվեց իշխանությանը մոտ կանգնած մարդկանց ձեռքում: Իսկ հասարակության գերակշռող մասը հանապազօրյա հացի ու գոյատևման խնդրով էր զբաղված` պատերազմը, էլեկտրաէներգիայի բացակայությունն ու մթերքի պակասը հետ մղեցին սոցիալական ընդվզում կոչվածը, քանզի մարդկանց համար գլխավորը անկախությունն ու Արցախն էին: Նորանկախ Հայաստանի ԶԼՄ-ները արտացոլում էին այդ ռոմանտիկ շրջանը, իսկ կոռուպցիայի մասին գրելը լրագրողների մտքով նույնիսկ չէր էլ անցնում: Ալան-թալանի մասին գրում էին, բայց առանց հեռուն "տանող" ընդհանրացումների: Մեզ՝ լրագրողներիս համար "չար բոբոն" օրենսդրական բացեր կոչեցյալն էր` շատ մոդայիկ բառակապակցություն՝ այն ժամանակների թերթերի համար... Թվում էր, թե նոր օրենքներ կընդունենք, դրանք անպայման կկատարվեն, ու ամեն ինչ տեղը կընկնի: Իսկ ընդհանրապես "կոռուպցիա" բառը դեռևս տաբու էր` երևի թե նորանկախ Հայաստանին այն "սազական" չէր: Համենայնդեպս խմբագիրներն այդ թեման չէին խրախուսում: Թեպետ մենք էլ` լրագրողներս, միամտորեն համարում էինք, որ նոր կարգերի հաստատմամբ կհաստատվի շուկայական, մրցակցային ազատ ու հավասար սկզբունքներով նոր հասարակություն... Իսկ կոռուպցիան նոր իրողությունների ու հարաբերությունների, անսովոր խաղի կանոնների "ընկալման" ու հարմարեցման փուլում էր:

"Պայքարի" սկիզբը

"Կոռուպցիա" բառը լրատվամիջոցներն սկսեցին կիրառել 1999 թ. կեսերից, երբ Վաշինգտոն կատարած այցից Հայաստան վերադարձավ վարչապետ Վ. Սարգսյանը: Հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկում Հայաստանին նոր վարկեր տրամադրելու համար ՀՀ վարչապետին մատնացույց էին արել Հայաստանում կոռուպցիայի առկայությունը: Եվ որոշակի հակակոռուպցիոն արշավ ծավալվեց ինչպես մամուլում, այնպես էլ խորհրդարանական խմբակցություններում: Այդ ժամանակներից էլ "կոռուպցիա" հասկացությունն "օրինականացվեց": Ցավոք հոկտեմբերի 27-ի դեպքերը կասեցրին խնդրի արդիականությունը, բայց բոլոր դեպքում ընթացքն սկսվել էր:

Սկզբում կոռուպցիայի դեմ պայքարի մասին հատուկ օրենքի ընդունման մասին էին խոսում: Հարցը քննարկվում էր խորհրդարանում, հրավիրվում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու լրագրողները:

Սակայն օրենք ընդունելու գաղափարից հրաժարվեցին ու հանգեցին "Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի" մշակմանը: Անցան գործի` փորձագետներով ու իբր քաղաքացիական հասարակության մասնակցությամբ: Իհարկե այն ժամանակ մարդիկ թյուր պատկերացումներ ունեին հարցի շուրջ, քանզի տեղեկատվական և գիտելիքների պակաս կար: Չմոռանանք, որ կոռուպցիայի թեման լռության էր մատնված ոչ միայն խորհրդային շրջանում, այլև նորանկախ Հայաստանում: Բայց հասարակական կազմակերպությունները առաջարկություններ ու դիտողություններ արվեցին ծրագրի նախագծի վերաբերյալ, թեպետ հետագայում դրանք "բարեհաջող" անտեսվեցին ծրագրի հեղինակների կողմից: Ինչևիցե, ծրագիրն ընդունվեց ու 2003 թ. հաստատվեց ՀՀ կառավարությունում: Այսպիսով Հայաստանի իշխանությունները բարձրաձայնեցին, որ պատրաստ են պայքարել կոռուպցիայի դեմ: Ի դեպ ԱՊՀ տարածքում Հայաստանն առաջինն էր, որ պաշտոնապես հակակոռուպցիոն ծրագիր ընդունեց:

"Պայքարի" կատարելագործումը

"Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը" քննադատության արժանացավ անկախ ու նույնիսկ "կախյալ" (ՀԲ, ՄԱՀ և այլն) փորձագետների կողմից: Քննադատության հիմնական "մեխն" էր ծրագրի հռչակագրային բնույթն ու քաղաքացիական հասարակության կարծիքի անտեսումը: Բայց քննադատողներին "հանգստացրին" նրանով, որ ծրագիրը կկատարելագործվի ու կշտկվի, քաղաքացիական հասարակությունը ևս կներգրավվի: Իհարկե ներգրավեցին ու նույնիսկ "օգտագործեցին"` մոտ մեկուկես տարի առաջ USAID աջակցությամբ մի շարք քննարկումներ եղան փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Քննարկումներին հրավիրում էին շահագրգիռ ՀԿ-ին, բայց՝ առանց լրագրողների: Քննարկեցին, շատ խոսեցին, առաջարկներ արին, բայց թե ինչ եղավ վերջում, չիմացանք... Մի խոսքով` շատախոսությամբ թեման "խեղդեցին": Բայց սայլը, ինչպես ասում են, էլի նույն տեղն է:

Կոռուպցիայի գործակիցը ՀՀ-ում վերջին 6 տարիներին գրեթե չի փոխվում, ինչը դրա կայուն բարձր մակարդակի մասին է վկայում: 2009 թ. Հայաստանը 93-րդ տեղն էր զբաղեցնում 165 երկրների շարքում, իսկ համաձայն մեկ այլ տվյալի (կաշառք տվողների թիվը)՝ ՀՀ-ն "առաջատար" դիրքերում է. զիջելով միայն Ադրբեջանին` երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ-ում (ԹԻ տվյալները 2009 թ. համար):

2003 թ. ի վեր ՀՀ-ում իրականացվում է "Հակակոռուպցիոն ծրագիրը", սակայն կոռուպցիան չի պակասում: Այն պարզապես կանոնակարգվել է: Շուկայի ազատական օրենքներն "օրինականացրել" են անհիմն հարստացումները, ու այդ անհիմն եկամուտները թաքցնելու կարիքն այլևս չկա: Բավական է շրջել ու տեսնել Երևանի նորակառույց դղյակները: Դրանք, իհարկե, այլ անձանց վրա են ձևակերպված, բայց ինչու հենց նրանցից էլ չեն հարցնում` որտեղից և ո՞ւմ փողերով է այդ ամենը:

Չեն հարցնի, որովհետև պատգամավորները, օլիգարխները, բարձրաստիճան չինովնիկները հոգացել է դրա մասին` հերթական անգամ այս ամռանը ԱԺ-ում տապալվեց եկամուտների հայտարարագրման համակարգի խստացման փորձը: Խստացման փոխարեն խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված "Հանրային ծառայության մասին" օրենքի նախագիծը: Եթե այդ օրենքն ուժի մեջ մտնի, ապա 2011 թ. հունվարից ըստ էության "հեչ" կդառնա եկամուտների հայտարարագրման համակարգը: Թեպետ գործող օրենքը լուրջ թերություններ ունի, եկամուտները թաքցնելը գոնե օրինախախտում էր համարվում: Իսկ "Հանրային ծառայության մասին" օրենքն այդ նույն գործելակերպը տեղափոխում է բարոյական հարթություն` հանրային ծառայողը պետք է ամաչի ու խղճի խայթ ունենա եկամուտները թաքցնելու համար... Իբր լինելով հակակոռուպցիոն գործիք, այդ օրինագիծը պատասխանատվության հարցը տեղափոխում է զուտ բարոյական հարթություն: Այլ կերպ ասած՝ կառավարությունը փաստորեն հայտարարում է, որ այն գործելակերպը, որը նախկինում եթե ոչ հանցանք, ապա գոնե իրավախախտում էր համարվում, այլևս միայն ամոթալի արարք է լինելու, առանց ոչ մի հետևանքի՝ բացի խղճի խայթից... Իսկ պաշտոնական դիրքի չարաշահման (հանրային ծառայողի կողմից) դեպքում այդ մարդու գործընկերները պարտավոր են տեղյակ պահել վերադասին...

Քրեական հետապնդման "ճակատում"

Ավանդաբար՝ "բռնված" կոռուպցիոներները կառավարման բացառապես ստորին (երբեմն էլ միջին) օղակների չինովնիկներն են: Ստացվում է, որ կոռուպցիան բնորոշ է միայն այդ օղակներին, իսկ վերևներում բոլորը "պուպուշ" են: Մարդիկ, իհարկե, դրան չեն հավատում: Դրա համար էլ եթե "Հակակոռուպցիոն ծրագրին" 2006 թ. չէին վստահում ՀՀ քաղաքացիների 62,9%-ը (համաձայն ԹԻ տվյալների), ապա 2008 թ.՝ 93,2%-ը (համաձայն "Հակաստվեր" ՀԿ-ի կողմից 4 մարզերում կատարած հարցման արդյունքների):

Վերահսկիչ պալատի 2008-09 թթ. կատարված ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել` կապված հանրային ֆինանսական միջոցների օգտագործման հետ: Սակայն դժվար թե առանց համապատասխան վերադասի իմացության ստորին կամ նույնիսկ միջին օղակների աշխատակիցները դիմեին նման խոշոր չափի խախտումների: Իսկ հանրային ֆինանսական միջոցների յուրացումներն ու "փոշիացումը", ըստ ՎՊ ստուգումների տվյալների, փոքր չեն: Այնուամենայնիվ ինչպես միշտ՝ քրեական պատասխանատվության ենթարկվել են "ստրելոչնիկ" կոչվածները:

Քանակական առումով կոռուպցիայի քրեական հետապնդման հարցում աճ է արձանագրված` կաշառակերության ու պաշտոնական դիրքի չարաշահումների փաստերով քրեական գործերի քանակը 2009 թ. առաջին կիսամյակում գրեթե կրկնակի գերազանցում է 2008 թ. համապատասխան շրջանի տվյալները: Եթե փողերի լվացման վերաբերյալ հարուցված քրեական գործերի ընդհանուր քանակը 2004-07 թթ. ընդամենը 8 էր, ապա 2008-09 թթ. (2009 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ)` 17 է, ընդ որում 6 դատավճիռներով: Քաղաքացիների՝ կոռուպցիոն դեպքերի հետ կապված դիմումների քանակը 2008 թ. առաջին կիսամյակում 99 էր, իսկ 2009 թ. համապատասխան ժամանակահատվածում` 290: Սրանք ՀՀ Գլխավոր դատախազության վերջին տվյալներն են:

Կոռուպցիայի քրեական հետապնդումը, ըստ համաշխարհային փորձի, ինքնին որպես հակակոռուպցիոն դեղամիջոց չի համարվում, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչ է՝ որպես իշխանության հաստատակամության, հանրության վստահության ու պատժի անխուսափելիության ապացույց: Բայց հետխորհրդային պետությունները առանձին թեմա են... Բանն այն չէ, որ Հայաստանում կամ նույն Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյայի կոռումպացված լինելը հնարավոր չէ, որովհետև դա վտանգավոր ու պատժելի արարք է: Նույնիսկ եթե գործ հարուցեն` հետո կկարճեն: Կփրկեն ոհմակի անդամները, գործն այնպես կխճճեն, որ հետո գլուխ էլ չես հանի: Նրանք չեն վախենում ոչ միայն գործ հարուցելուց, այլև կոռումպացված նախարարի, մարզպետի, ոստիկանի, գեներալի, բարձրաստիճան չինովնիկի համբավից:

Կյանքի սովորական տարր

Չկա շատ թե քիչ "կոռումպացված" ժողովուրդ կամ հասարակություն: Կան կոռուպցիան խթանող այլ պայմաններ` բնակչության ցածր եկամուտներ, մոտիվացիաների բացակայություն, պատժի անխուսափելիության բացակայություն և այլն: Սակայն մեծ կոռուպցիան (կառավարման վերին օղակներում) ապաբարոյականացնում է ողջ հասարակությունը: Եթե "նրանց մոտ" (Արևմուտքում) կոռումպացված պաշտոնյայի պիտակը ճակատագրական է այդ մարդու համար (հրաժարականի կամ նույնիսկ սուիցիդի է բերում), ապա մերոնց նյարդային համակարգը շատ ավելի "պինդ" ու "կայուն" է` կոռումպացված պաշտոնյայի իմիջը ոչ մեկի համար խայտառակություն չէ:

Իսկ հանրության ապաբարոյականացման ապացույցն այն է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը պատրաստ է կոռուպցիոն գործելակերպի:

"Հակաստվեր" ՀԿ-ն 2008 թ. ամռանը հարցում էր իրականացրել Հայաստանի 4 մարզերում ու ստացել հետևյալ պատկերը: Պատասխանողների մեծամասնությունն ունի կոռուպցիոն բնույթի գործողություններ կատարելու պատրաստակամություն: Միևնույն ժամանակ կոռուպցիա հասկացության վերաբերյալ բացասական վերաբերմունքը մարդկանց գիտակցության մեջ դեռևս վերացած չէ, չնայած կոռուպցիան ընկալվում է որպես անխուսափելի չարիք: Հարցման տվյալների համաձայն, կաշառք կառաջարկեր պատասխանողների 57%-ը, չէր առաջարկի ընդամենը 9%-ը, չգիտի կամ չի կարող իրավիճակը գնահատել 34%-ը: Այս տվյալները վկայում են հանրային գիտակցության կոռումպացվածության մասին, ինչպես նաև այն, որ կենցաղային կոռուպցիան դարձել է մեր կյանքի անբաժան ու սովորական մասը: Մարդիկ (պատասխանողների 89,7%) առօրյա կյանքում մշտապես առնչվում են կաշառակերությանը` հիվանդանոցներում, կրթական համակարգում, դատարաններում, կադաստրում, նոտարական գրասենյակներում, ոստիկանությունում, աշխատանքի տեղավորվելիս և այլն: Բայց տարօրինակը նույնիսկ դա չէ, այլ այն, որ այդ նույն մարդիկ չեն դիմադրում, այլ ընդունում են "խաղի" կանոնները:

Կոռուպցիայի դեմ վճռական պայքարը սովորաբար կարող է ձեռնարկվել կամ իշխանության (վերևից ներքև), կամ հասարակության (ներքևից վերև), կամ էլ (ամենաարդյունավետ տարբերակ) երկուսի` իշխանության ու ժողովրդի համագործակցությամբ: Զուտ իրավական տեսանկյունից այսօր ՀՀ-ում առկա է առաջինը, այն էլ՝ ձևական ու ոչ արդյունավետ: Իսկ հասարակական գիտակցության մեջ ձևավորված է կոռուպցիայի անհաղթահարելիության կայուն կարծրատիպը: Սակայն շատ երկրների փորձն ապացուցում է, որ կոռուպցիայի ծավալները կարող են իջեցվել հանրորեն ընդունելիի, եթե տվյալ երկրում "ներքևից վերև ճնշում" կա, եթե մարդիկ չեն հանդուրժում կոռուպցիան: Այդ դեպքում իշխանությունն իսկապես ստիպված է լինում հակակոռուպցիոն լուրջ քաղաքականություն իրականացնել:





-75%
Курсы повышения квалификации

Современные подходы к организации наглядного метода обучения истории и обществознания

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Կոռուպցիայի բացատրությունը. (23.28 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт