Կանոնավոր և անկանոն կոտորակներ
Տեսական
Կոտորակների տեսակները
Կոտորակները կախված համարիչի հայտարարի նկատմամբ մեծ կամ փոքր լինելուց տարբերակվում են անկանոն և կանոնավոր կոտորակների:
Կանոնավոր կոտորակներ
Կանոնավոր կոտորակ են անվանում այն կոտորակները, որոնց համարիչը փոքր է հայտարարից:
Օրինակ՝ {\displaystyle {\tfrac {1}{4}}}1/4, {\displaystyle {\tfrac {2}{5}}}2/5 և այլն:
Անկանոն կոտորակներ
Անկանոն են կոչվում այն կոտորակները, որոնց համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան:
Օրինակ՝ {\displaystyle {\tfrac {3}{2}}}3/2, {\displaystyle {\tfrac {5}{3}}}5/3, {\displaystyle {\tfrac {7}{2}}}7/2, {\displaystyle {\tfrac {7}{7}}}7/7 և այլն:
Անկանոն կոտորակները հաճախ ներկայացնում են խառը թվի տեսքով:


Կանոնավոր և անկանոն կոտորակներ (148.45 KB)

