Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Уроки  /  4 класс  /  Թոստային աշխատանք մայրենիից 4

Թոստային աշխատանք մայրենիից 4

30.07.2020

Содержимое разработки

Երևանի հ. 152 հիմնական դպրոց

Գիտելիքների ստուգման թեստ
2018-2019 ուստարի



____

/Ազգանուն, անուն, հայրանուն/ /ամիս, ամսաթիվ/


_________________ ____

/առարկան/ /դասարան/


Տարբերակ 2
1-ին մաս

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Մի շատ խիտ անտառում ապրում էր թավամազ արջը: Արջը ուներ երկու քոթոթ: Երբ քոթոթները մեծացան, որոշեցին գնալ աշխարհ տեսնել: Ծեր արջը գրկեց որդիներին և խրատեց՝ ինչ-որ գտնեն, հավասար կիսեն:
Արջուկները խոստացան մոր պատվերը կատարել և ճամփա ընկան: Մի քանի օր հետո նրանց ամբողջ պաշարն սպառվեց, իսկ ճանապարհին ոչինչ չէր ճարվում:
-Է՜հ, ախպե՛րս, ինչքան եմ սոված,- գանգատվեց կրտսերը:
-Իսկ ես ինչքան եմ սոված,- տխուր գլուխն օրորեց ավագը:
Հանկարծ նրանք ճանապարհին մի մեծ գլուխ պանիր գտան: Ուզեցին հավասար բաժանել, բայց չկարողացան: Նրանցից ամեն մեկը վախենում էր, թե մյուսին ավելի շատ բաժին կընկնի:
Սկսեցին կռվել, մեկ էլ հանկարծ հայտնվեց աղվեսը:
-Սյդ ինչու՞ եք վիճում, ջահե՛լ արջուկներ,- ասաց նա:- Տվե՛ք պանիրը, ես հավասար կբաժանեմ:
Աղվեսը պանիրը վերցրեց և երկու կտոր արեց: Բայց խորամանկն այնպես կիսեց, որ մեկ կտորը մեծ էր մյուսից:
Արջուկներն սկսեցին գոռալ.
-Այս մի կտորը մեծ է:
Աղվեսը նրանց հանգստացրեց՝ ասելով, թե հիմա կհավասարեցնի: Եվ նա մեծ կտորից մի մեծ բերան կծեց և կուլ տվեց: Հիմա էլ փոքր կտորն ավելի մեծ դարձավ:
-Այս էլ հավասար չէ,- անհանգստացան արջուկները:
-Դե լա՛վ, լա՛վ,- ասաց աղվեսը,- հանգստացե՛ք:
Եվ նա մեծ կտորից մի բերան կծեց: Նորից մեծ կտորն ավելի փոքրացավ մյուսից:
Այդպես շարունակվեց բաժանումը, քանի դեռ աղվեսը չէր կշտացել:
Եվ մինչև կտորները հավասարվեցին, պանիրն էլ մաշվեց-գնաց, արջուկներին մնաց երկու փոքրիկ կտոր:
-Ա՛յ, տեսնու՞մ եք,- ասաց աղվեսը,- հիմա թեև կտորները փոքրիկ են, բայց հավասար են: Դե՛հ, բարի ախորժակ ձեզ, խելո՛ք արջուկներ,- քրքջաց նա և պոչը խաղացնելով թողեց գնաց:
Միշտ էլ ագահների գործն այսպես է լինում:

1․ Ի՞նչ որոշեցին քոթոթները, երբ մեծացան:

Պատասխան՝ ———————————————————————————————————————————————————————————————————————

2․ Ի՞նչ խորհուրդ տվեց ծեր արջը քոթոթներին։

1) Երբեք չբաժանվել իրարից
2) Ամեն ինչ հավասար կիսել
3) Կենդանիներին չվստահել
4) Ապրել միասին

3․ ա. Քոթոթների բնավորության ո՞ր գիծը թույլ չտվեց ինքնուրույն բաժանել պանիրը:

1) Անփորձությունը
2) Հիմարությունը
3) Ագահությունը
4) Վախկոտությունը

բ․ Ինչպե՞ս կհիմնավորես քո պատասխանը։

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————

4․ Ամեն անգամ ինչպե՞ս էր աղվեսը կիսում պանիրը:

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————

5․ ա․ Ու՞ր էին գնում արջուկները:

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————

բ․ Ի՞նչ գտան նրանք ճանապարհին:

Պատասխան ՝ ————————————————————————————————

———————————————————————————————————————



2-րդ մաս

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

6․ Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է։
Արտագրի՛ր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողնված տառը կամ տառակապակցությունը։

անծայրածիր օվկ—անոս, սր—նթաց հասնել,
սարը բար—րանալ, բարի թա—ավոր

Պատասխան ՝ ——————————, ————————————,

——————————, —————————————

7. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

  1. դպրոց- իր ցույց տվող գոյական 3) թեև- շաղկապ

  2. երեսուն- թվական 4) այգի- ածական

8․ Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշ չեն։

1)անշեղ-ուղիղ
2) ապարանք-պալատ
3) մթերք-պահեստ
4) մտախոհ-մտասույզ

9․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության։

1) թխվածք-պարզ բառ
2) անպայման-նախածանցավոր բառ
3) պատմություն-վերջածանցավոր բառ
4) լուսամուտ-հոդակապով բառ

10․ Տրված նախադասություններից դու՛րս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ինչպիսի՞ հարցին։

Մի ճերմակ ծաղիկ նազանքով ու տխրությամբ օրորում էր գլխիկը։

Պատասխան ՝ ——————————

4


-75%
Курсы повышения квалификации

Организация деятельности педагога-воспитателя группы продлённого дня

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Թոստային աշխատանք մայրենիից 4 (41 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт