IV դարի վերջերին, կապված Հայոց թագավորության անկման և քրիստոնեական դավանանքի դիրքերի թուլացման հետ[1], Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը խնդիրը դառնում է հրատապ անհրաժեշտություն։ Այս պատմական առաքելությունը հանձն է առնում 390-ականների սկզբներից շրջիկ քարոզչությամբ զբաղվող Մեսրոպ Մաշտոցը` ծագումով Տարոնի Հացիկ գյուղից և մի քանի տարի հայոց արքունիքում աշխատած իբրև դիվանապետ։ Շուրջ 404 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ և կաթողիկոս Սահակ Պարթևի աջակցությամբ Վաղարշապատում գումարվում է հատուկ եկեղեցական ժողով` նպատակ ունենալով ելքեր որոնել ազգային գրավոր մշակույթի ստեղծման և դավանաբանական գրականության թարգմանության համար։ Այդ նպատակով հայոց թագավոր Վռամշապուհի աջակցությամբ և ցուցումով հյուսիսային Միջագետքից Հայաստան են բերվում գրեր՝ այսպես կոչված «Դանիելյան նշանագրերը»։ Մոտ երկու տարի անց «Դանիելյան գրերը» հանվեցին գործածությունից՝ հայերենի հնչյունական համակարգը լիարժեք արտահայտել չկարողանալու պատճառով։ Վռամշապուհի և կաթողիկոսի անմիջական աջակցությամբ Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ միասին մեկնում է հյուսիսային Միջագետք։ Շուրջ 405-406 թվականներին Եդեսիայում (հավանաբար Եդեսիայի դիվանում), ուսումնասիրելով տարբեր գրային համակարգեր, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը։ Այստեղից մեկնում է հյուսիս՝ Սամոսատ, ուր հույն գրագիր Հռոփանոսի հետ վերջնականապես շտկում է այբուբենի գծագրական ձևը։ Մոտ մեկ տարի։ Ըստ Կորյունի Մաշտոցը Միջագետք է մեկնել Վռամշապուհի գահակալության հինգերորդ տարում, վերադարձել՝ վեցերորդ տարում տևած շրջագայությունից հետո աշակերտների հետ վերադանում է հայրենիք՝ Վաղարշապատում բացելով առաջին ազգային դպրոց
Հայ գրերի ստեղծում
Երբ և որ դարաշրջանում է ստեղծվել հայոց գրերը
Ոսկանյան Մելինե Վարդանի
05.08.2020
-80%
Курсы дополнительного образования
Создание динамических веб-страниц с помощью PHP и MySQL
Продолжительность 72 часа
Документ: Cвидетельство о прохождении курса
4000 руб.
800 руб.

Հայ գրերի ստեղծում (13.32 KB)

