Меню
Разработки
Разработки  /  Всем учителям  /  Уроки  /  Прочее  /  Google Classroom

Google Classroom

02.08.2020

Содержимое разработки

GOOGLE CLASSROOM վիրտուալ դասարան

Google Classroom-ը Google –ի կողմից մշակված անվճար վեբ-սերվիս է,որը նախատեսված է ուսուցիչների համար: Այն միտված է կրթական նյութերի ստեղծման,տարածման և հանձնարարությունների առցանց գնահատման համար: Հիմնական նպատակը ուսուցիչների և աշակերտների միջև ֆայլերի և կրթական թվային ռեսուրսների փոխանակման պրոցեսը հարմարավետ դարձնելն է: Google Classroom-ում բոլոր թեմաները կարելի է համակարգել,նախապես կարգավորել և նրանցից օգտվելու թույլտվությունը տալ կոնկրետ օրի և ժամի:

Google Classroom -ից օգտվելու քայլերը հետևյալն են.

  • Google ի ձեր անձնական հաշվով մուտք գործել Google Classroom

  • Ստեղծել թեմա

  • Ավելացնել թեմային համապատասխան նյութ

  • Ավելացնել հանձնարարություն

  • Ավելացնել հանձնարարություն թեստի միջոցով

  • Ավելացնել հետադարձ կապ

Google Classroom կարելի է մուտք գործել 2 եղանակով: 1-ին եղանակով նախ մտնում եք Google ի ձեր անձնական հաշիվ:Այնուհետև սեղմում եք վեևի աջ անկյունում գտնվող սլաքով ցույց տրված նշանին,բացված ցանկից ընտրում եք Google Classroom

2-րդ եղանակ. Բրոուզերի հասցեների դաշտում հավաքում եք https://classroom.google.com/ , որից հետո մուտք եք գործում ձեր վիրտուալ դասասենյակ.

Սեղմեք + նշանը ` ձեր առաջին դասը ստեղծելու համար: Բացվում է մենյու 2 հրամանով` создать և присоединиться: Cоздать հրամանով ուսուցիչը ստեղծում է նոր դասընթաց,իսկ

Присоединиться հրամանով աշաերտները միանում են իրենց նախընտրած դասընթացին` իհարկե նախապես իմանալով դասընթացի կոդը:

Հ աջորդ պատուհանում հաստատում եք,որ վիրտուալ դասարանը օգտագործելու եք ուսումնական հաստատությունում:

Հաստատելուց հետո շարունակաբար անցնում եք հաջորդ քայլին:



Այս պատուհանում նշում եք դասընթացի անվանումը,բաժինը,առարկան և լսարանը:

Օրինակ`


և սեղմում ենք ստեղծել:Բացվում է հաջորդ պատուհանը և դուք հայտնվում եք վիրտուալ լսարանում


Յուրաքանչյուր դասընթաց ավտոմատ ստանում է կոդ ,որով աշակերտները

կ

Ղեկավարման կոճակ

Հորիզոնական մենյու

արողանում են միանալ տվյալ դասընթացին: Լրացրեք դասընթացի վերնագիրը, կարճ նկարագրեք այն , նշեք հրապարկման ամսաթիվը և այն աշակերտներին, ովքեր օգտվելու են դասընթացից: Կցեք ցանկացած ռեսուրս ,դա կարող է լինել ֆայլ, փաստաթուղթ Google Drive- ից, YouTube - ի վիդեո կամ այլ ռեսուրսի հղում:

Դասընթացը ընտրելիս այդ էջում հայտնվում են ղեկավարման կոճակներ և հորիզոնական մենյու: Հորիզոնական մենյուն ունի 4 ներդիր`

  • Лента - Գլխավոր էջ,որը պարունակում է դասընթացի մասին ինֆորմացիա,թույլ է տալիս խմբագրել արտաքին տեսքը,տեղադրել հայտարարություններ

  • Задания – թույլ է տալիս ստեղծել հանձնարարություն դասընթացի հետ կապված

  • Пользователи - թույ է տալիս դասնթացում ավելացնել ուսուցիչներ և աշակերտներ

  • Оценки – թույլ է տալիս հետևել դասընթացի յուրացման պրոցեսին և կատարման հանձնարարության ընթացքին:

Задания - Հանձնարարություն նեդիրն ընտրելիս + կոճակով ստեղծում ենք սովորական հանձնարարություն, հանձնարարություն թեստով,որը պատրաստվում է Google Form –ի նման, հարց, նյութ, կրկնակի օգտագործում, թեմա:

Եթե ընտրել ենք հանձնարարություն թեստով ,ապա սեղմում ենք Blank Quiz,գրում ենք հարցը,նշում պատասխանը ,այն կարող է լինել 1 կամ մի քանի պատասխանով ,կամ կարճ պատասխանով,որի դեպքում անպայման նշում ենք որ մյուս գրելաձևերը չընդունի: Կարող ենք նաև ավելացնել հետադարձ կապ /եթե օրինակ աշակերտը սխալվել է/ ,սեղմում ենք обратная связь և գրում հետադարձ կապի ժամանակ երևացող մեկնաբանությունը,որը անմիջապես ուղարկվում է աշակերտին:

Եթե ուզում ենք հանձնարարության մեջ ավելացնել նախօրոք ստեղծված ֆայլ ,ապա կոճակով ավելացնում ենք համակարգչից, Google Drive –ից , Youtube –ից վիդեո փնտրելով կամ էլ ավելացնում ենք հղում ∞ նշանով:

«Пользователи» ներդիր



Աշխատանքն ավարտելուց հետո այն պետք է հրապարակել, ընդ որում հրապարակումը կարող ենք ուղարկել միանգամից բոլոր աշակերտներին /բայց ոչ ավել քան 100 հոգու/ կամ կոնկրետ աշակերտների:

Եթե պետք է միանգամից նյութը հրապարակել սեղմում ենք опубликовать,իսկ եթե պետք է կոնկրետ օր ու ժամի ուղարկել,ընտրում ենք добавить расписание, նշում օրն ու ժամը: Եթե պետք է առայժմ պահպանել,որպես սևագիր սեղմում եք сохранить черновик:

-75%
Курсы повышения квалификации

Синтаксис современного русского языка

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Google Classroom (2.26 MB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели