Իմ տունը Հայստանն է
6-րդ դասարանում առարկայից թեման սկսվեց մուտքի դասով, որը վարում էին աշակերտները: Նախագծային մեթոդով նախատեսված էր ինտեգրված դաս, որտեղ տեսանելի էր աշակերտների և ուսուցիչների համագործակցությունը պատմություն, աշխարհագրություն, նկարչություն, գրականություն առարկաների շրջանակներում: Խմբային և անհատական աշխատանքների միջոցով աշակերտները ներկայացրին Հայստանի իրենց խորհրդանիշները` նուռ, զինվոր, հասկ, լավաշ, Արարատ, Սևան, Տիգրամ Մեծ…Դասի վերջում կատարվեց անդրադարձ`հինգրոպեանոց շարադրանքի միջոցով: Որոնողական և ստեղծագործական աշխատանքի արդյունքում դասը բավական հետաքրիր էր և ուսանելի:
Սուրբ Հովհաննես եկեղեցու գաղտնիքները
Երբեմն դասղեկի ժամերն իրականացվում են էքսկուրսիաների տեսքով: Ուսումնաճանաչողական նպատակով …իններորդիները, համագործակցելով պատմության ուսուցչուհու հետ, այց-էքսկուրսիա կատարեցին Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ մեծ սիրով նրանց ծանոթացրին եկեղեցու կառուցվածքային ճարտարապետական առանձնահատկություններին, գաղտնիքներին, բմբեթի ներքո քանդակված դիմաքանդակնրին, որոնք անմահացնում են եկեղեցին կառուցողներին: Բացատրեցին պատերի` գրքի նման բացված լինելու խորհուրդը, որը սեյսմակայունությունն է ապահովում: Իսկ մագաղաթները խոսում էին մեր արիական գենի և մեր սուրբ հայրերի մասին, որոնք ճգնել ու երկնել են եկեղեցիների խցերում:
Խնայե’նք էլեկտրաէներգիան
Նոյեմբերի 11-ին էլեկտրաէներգիայի խնայողության միջազգային օրվա առթիվ դպրոցի խմբակի սաները այդ թեմայով հարցազրույց վարցին քաղաքի բնակիչների հետ` նպատակ ունենալով իրազեկել օրվա խորհուրդը և կոչ անել խնայել էլէկտրաէներգիան:
Ավետիս
Նոյեմբերի 12-ին ՀՀ դպրոցների Շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլին մասնակցեցին նաև Սիսիանի հ.5 հիմնական դպրոցի աշակերտները: Հաղթանակը մերն է. մեր աշակերտները զբաղեցրին 1-ին պատվավոր տեղը: Շնորհավորում ենք և մաղթում` հաջողություն:
Ռուսական ժողովրդական բանահյութություն
Նոյեմբերի 13-ին 8-րդ դասարանում ռուսաց լեզվի դասաժամը նվիրված էր ռուսական ժողովրդական բանահյուսությունը` ժողովրդի կերտած բանավոր ստեղծագոործությունների ամբողջությունը: Առանձին-առանձին ներկայացվեցին բանահյուսության տեսակները` երգ, հանելուկ, հեքիաթ, ասացվածք, առասպել, էպոս, անավդավեպ, ավանդություն, աշխատանքային և սիրո երգեր: Սովորողները ներկայացրին ռուսական բիլինաներ և չաստուշկաներ` իբրև ռուս բանահյուսության ուրույն ժանրային ձևեր:
Ներկայացվեցին ընդգծված հաատվածներ հայկական էպոսից: Համեմատության եզրեր անցկացվեցին հայ և ռուսական ժողավրդական ստեղծագործությունների միջև: Դասի վերջում բեմադրեցին Կռիլովի առակներից:
Մեդիագիտության շաբաթ
Նոյեմբերի 5-9-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցներում հայտարարել էր մեդիագիտության շաբաթ: Այդ առիթով դպրոցի բարձր դասարանների աշակերտները հանդիպումներ ունեցան օպերատոր Անի Թունյանի հետ: Նրանք տեղեկացան մեդիագիտության կարևորության, բազմազանության, առանձնահատկություններ, մասին, ինչպես նաև ձեռք բերեցին ապատեղեկատվությունից խուսափելու հմտություններ: Աշայերտները պատրաստեցին փոքրիկ տեղեկատվություններ և կիսվեցին իրենց տպավորություններով: Հանդիպումները բավական հետաքրքիր էին և անմիջական:
Նոյեմբերի 15-ին լեզվաբանական խաղ-մրցույթը, որը Այբ կրթահամ հիմնադրամի հերթական նախաձեռնությունն է: Մրցույթն ատաջին անգամ անցկացվել է Ռուսաստանում: Այբ կրթական հիմնադրամը մրցույթը համարում է մաթեմատիկական խաղ-մրցույթի կրտսեր եղբայրը:
ՀՈԿՏԵՄԲԵՐ
Խաչբուռ երախտիքի
Հոկտեմբերի 6-ին դպրոցում կազմակերպվեց մեմավառություն` ի հիշատակ Շառլ Ազնավուրի:
Ազնավուր
Դույան
Հոկտեմբերի 19-ին մեր աշակերտները ներկա էին Սիսիանի քաղաքային գրադարանում կազմակերպված խորագրով մրցույթին, որտեղ աչքի ընկան ակտիվ և ճկուն մասնակցությամբ: Նրանք զբաղեցրին առաջին հորզոնականը, իսկ 7-րդ դասարանցի Նարե Սիմոնյանը ճանաչվեց լավագույն ընթերցող:
Ոսկե աշուն
Բաց դաս է…Ոսկե աշուն: Աշունը թափնցել է դպրոցի պատերից ներս և հանգրվանել 4-րդ դասարանում`ստեղծելով գույն-երանգների չքնաղ մի աշխարհ: Երգերում աշուն է, խոսքերում`աշուն, պարն աշնանավալս է`թեթև ու թախծոտ: Աշնանաբարիքներով առլեցուն զամբյուղներ կան. ժպտում են աշնանավայել, և անուշաբույր քաղցրություն է տարածվում: Աշակերտները մեծարում են աշնանը, վեր հանում նրա սքանչելի գեղեցկություններն ու իմաստավորում պայծառ թախիծը…Աշունը վարձահատույց է լինում աշունավարի…
Մեղու. հայերենը բոլորի համար
Հոկտեմբերի 27-ին դպրոցում տեղի ունեցավ մրցույթը` նախատեսված 3-12 դասարանների բոլոր աշակերտների համար: Մրցույթի նպատակը գետաքրքիր և գրավիչ աշխատանքների միջոցով աշակերտների համար հայերենն առավել սիրելի դարձնելն է: Մրցույթը ծնունդ է առել Հայաստանում, 2014 թ.-ին հիմնադրամի նախձեռնությամբ:
Հոկտեմբերի 19-ին 8-րդ դասարանի բաց դասը նվիրված էր հայ մեծանուն բարերար Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին: Մեր առջև էին նրա կյանքն ու գործունեությունը: Աշակերտները սիրով ներկայացրին կրթության ոլորտի վերաբերյալ սանասարյանական լուսավոր հայացքներն ու ազգօգուտ գործերը, որից հետո խոսեցին 1881 թ.-ին Կարինում նրա միջոցներով հիմնադրված Սանասարյան վարժարանի մասին: Հնչեցին հայազգի մի շարք այլ բարեգործների անուններ` Քըրք Քըրքորյան, Շառլ Ազնավուր, Պողոս Նուբար Փաշա, Ռուբեն Վարդանյան, Ալեքսանդր Մանթաշյան…Աշակերտները ակնածանքով ներկայացրին տվյալ ժամակահատվածում ստեղծված դպրոցների և վարժարանների մասին`Աստրախանի Աղաբաբայն դպրոցի, Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի, Շուշիի թեմական դպրոցի և Վենետիկի Մուրատ-Ռաֆայելյան վարժարանի մասին: