Հաստատված է Երևանի հ. 108 միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից Կ.Տ.
2017 թ. սեպտեմբերի 6-ին։
Տնօրեն` Գայանե Այվազյան
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵՎԱՆԻ Հ.108 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև՝ Դպրոց) Աշակերտական խորհուրդը (այսուհետև՝ Խորհուրդ) ինքնակառավարման, աշակերտներին միավորող, նրանց շահերը ներկայացնող, ընտրովի ներկայացուցչական բարձրագույն մարմին է։
1.2. Խորհուրդը շահույթ չհետապնդող, ապաքաղաքական և ապակուսակցական կառույց է։
1.3. Խորհրդի լիազորություններն ու գործունեությունը, ՀՀ օրենսդրությանը և կանոնադրական ակտերին համապատասխան, սահմանվում են Դպրոցի կանոնադրությամբ, Դպրոցի ղեկավար և ներկայացուցչական մարմինների որոշումներով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ։
1.4. Խորհուրդն ապահովում է Դպրոցի աշակերտական ինքնակառավարման գործընթացները, Դպրոցի աշակերտության շրջանում պաշտպանում է վերջիններիս շահերը։
1.5. Դպրոցի կառավարման մարմինների, նրանց ստորաբաժանումների, Դպրոցում գործող, ինչպես նաև արտադպրոցական գիտական, կրթական, մշակութային, հոգևոր, բարեգործական և այլ կազմակերպությունների, պետական մարմինների և անհատ անձանց հետ Խորհրդի հարաբերություններն իրականացվում են Դպրոցի կանոնադրության և սույն կանոնադրության համապատասխան։
1.6. Խորհրդի կողմից կնքված պայմանագրերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ուժ են ստանում Դպրոցի տնօրենի կողմից հաստատվելուց և Դպրոցի կնիքով կնքվելուց հետո։
1.7. Խորհուրդն ընտրում է իր խորհրդանիշը (լոգո), որն էլ հաստատվում է Դպրոցի տնօրենի կողմից։ Խորհուրդը կարող է ունենալ նաև անկյունային դրոշմ, պաշտոնաթուղթ (բլանկ), ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ։
1.8. Խորհրդի անվանումն է՝ հայերեն՝ ԵՐԵՎԱՆԻ Հ.108 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ռուսերեն՝ УЧЕНИЧЕСКИЙ СОВЕТ ЕРЕВАНСКОЙ СРЕДНЕЙ ШКОЛЫ N108, անգլերեն՝ PUPIL COUNCIL OF YEREVAN SECONDARY SCHOOL N108:
1.9. Խորհրդի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0029 , Սիլիկյան թաղամաս, 10-րդ փողոց:
2. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1. Խորհրդի հիմնական նպատակն է համախմբել Դպրոցի աշակերտությանն ու նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը դպրոցական կյանքին։
2.2. Իր նպատակների իրականացման համար Խորհուրդն ունի հետևյալ առաքելությունը.
2.2.1. Մասնակցել ուսումնական գործընթացի կատարելագործմանը։
2.2.2. Տարածել տեղեկատվություն աշակերտների շրջանում։
2.2.3. Ներկայացնել և պաշտպանել աշակերտների շահերը Դպրոցի կառավարման մարմիններում։
2.2.4. Աշակերտական խորհրդում ստեղծել և զարգացնել ներքին կառույցներ։
2.2.5.Ստեղծել և զարգացնել կապեր Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան աշակերտական, ուսանողական և երիտասարդական կառույցների հետ, ինչպես նաև համագործակցել տարբեր գիտական, մշակութային, հասարակական կազմակերպությունների հետ և մասնակցել տեղական ու միջազգային աշակերտական և երիտասարդական միջոցառումներին։
2.2.6. Ներկայացնել առաջարկներ ուսուցման որակի բարձրացման վերաբերյալ և Դպրոցի համապատասխան մարմինների կողմից հաստատումից հետո նպաստել դրանց ընդունմանն ու հետևողական իրականացմանը։
2.2.7. Մշակել և իրագործել աշակերտների սոցիալական խնդիրների լուծման ծրագրեր, ինչպես նաև աջակցել աշակերտների հանգստի և ժամանցի կազմակերպմանը։
2.2.8. Աջակցել Դպրոցում առողջ ապրելակերպի տարածմանը, մարմնակրթության և սպորտի զարգացմանը։
2.2.9. Անցկացնել աշակերտական և երիտասարդական տոներ։
2.3. Առաջարկված նպատակներին հասնելու և առաջադրված խնդիրների լուծման համար Խորհուրդն իրավասու է.
2.3.1. Մշակելու և իրականացնելու միջոցառումներ աշակերտների՝ Դպրոցի կանոնադրությամբ ապահովվող իրավունքների պաշտպանության համար։
2.3.2. Օգտագործելու Դպրոցի տեղեկատվական միջոցները՝ աշակերտական կյանքը համակողմանիորեն լուսաբանելու, Խորհրդի որոշումներն օպերատիվ կերպով աշակերտությանը հասցնելու համար, ինչպես նաև ստեղծելու սեփական տեղեկատվական միջոցները և իրականացնելու հրատարակչական գործունեություն։
2.3.3. Ստեղծելու Դպրոցի կանոնադրությամբ չբացառվող աշակերտական, մշակութային, մարզական միություններ, ըստ նախասիրությունների ակումբներ, գիտական ընկերություններ, կազմակերպելու աշակերտական օլիմպիադաներ, գիտաժողովներ, դասընթացներ, սեմինարներ, դասախոսություններ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, փառատոներ, համերգներ, հանդեսներ և աշակերտական առօրյան հագեցած դարձնող այլ միջոցառումներ։
2.3.4. Շնորհելու Աշակերտական խորհրդի պատվավոր նախագահի, պատվավոր անդամի կոչումներ, ինչպես նաև գովասանագրեր, պատվոգրեր, շնորհակալագրեր և այլ խրախուսական պարգևներ։
2.3.5. Դպրոցի ներկայացուցչական մարմիններում մասնակցելու, աշակերտների շահերը շոշափող նորմատիվ ակտերի մշակմանը, կատարելագործմանն ու ընդունմանը։
2.3.6. Քննարկման ներկայացնելու աշակերտության խնդիրները Դպրոցի խորհրդի, ինչպես նաև Մանկավարժական, Ծնողական խորհուրդների նիստերի ժամանակ։
2.3.7. Դպրոցի կանոնադրության համաձայն ունենալու աշակերտական ներկայացուցչություն դպրոցի կառավարման մարմիններում՝ ապահովելով աշակերտների մասնակցությունը Դպրոցի գործունեությանը վերաբերող կարևորագույն հարցերի լուծմանը։
3. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
3.1. Խորհուրդը.
3.1.1. Խորհուրդը ձևավորվում է Դպրոցի 6-12-րդ դասարանների դասարանական ընդհանուր ժողովներում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրված երկու (2) ներկայացուցիչներից, դասարանական ընդհանուր ժողովներից հետո՝ 10-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 20-ը։ Խորհրդի լիազորությունների ժամկետը մեկ (1) տարի է։ Խորհրդի նախագահը ընտրվում է ձայների պարզ մեծամասնությամբ, միայն եթե ունի ձայների հիսուն տոկոս և ավելի (50% +)։ Խորհրդի կառուցվածքային ստորաբաժանումներն են հանձնախմբերը։
3.1.2. Խորհրդի նիստերը գումարվում են ամիսը առնվազն երկու (2) անգամ։ Խորհրդի նիստերը դռնբաց են։ Դռնփակ նիստեր կարող են գումարվել Խորհրդի որոշմամբ։ Արտահերթ նիստեր հրավիրվում են Խորհրդի նախագահի կամ Խորհրդի առնվազն անդամների պահանջով։ Խորհրդի նիստերը համարվում են իրավազոր՝ Խորհրդի անդամների մեծամասնության մասնակցության դեպքում։ Խորհրդի նիստերին, որպես դիտորդներ կամ փորձագետներ, կարող են մասնակցել նաև Դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, դասարանների դասղեկները, ուսուցիչները և ծնողները, ինչպես նաև Խորհրդի անդամ չհանդիսացող աշակերտները։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ (եթե Խորհուրդն այդ մասին այլ որոշում չի ընդունում)։ Քվեարկության անցկացման կարգը (բաց կամ գաղտնի) որոշում է Խորհուրդը։ Խորհրդի նիստերը արձանագրվում, ձայնագրվում, լուսանկարահանվում, տեսանկարահանվում և հրապարակվում են Խորհրդի որոշման համաձայն։
3.1.3. Խորհուրդն ընդունում է իր կանոնադրությունը։
3.1.4. Խորհուրդն հաստատում է իր գործունեության տարեկան աշխատանքային ծրագիրը։
3.1.5. Լսում և քննարկում է իր նախագահի և հանձնախմբերի հաշվետվությունները, ինչպես նաև վերջիններիս կողմից ներկայացվող հարցերը։
3.1.6. Վավերացնում կամ չեղյալ է համարում կնքված պայմանագրերն ու մյուս փաստաթղթերը և դրանք սահմանված կարգով ներկայացնում է Դպրոցի տնօրենի հաստատմանը։
3.1.7. Քննարկում է այլ հարցեր և ընդունում համապատասխան որոշումներ։
3.1.8. Մեկ (1) տարի ժամկետով ընտրում է Խորհրդի նախագահ՝ 2-րդ անգամ վերընտրվելու իրավունքով։
3.1.9. Խորհրդի նախագահ կարող է ընտրվել Խորհրդի անդամ հանդիսացող յուրաքանչյուր աշակերտ։
3.1.10. Խորհրդի նախագահի ընտրությունը կատարվում է Խորհրդի առաջին նիստում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ (եթե Խորհուրդն այդ մասին այլ որոշում չի կայացնում)։ Նախագահի թեկնածուն համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է Խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը։
3.1.11. Ընտրում է Խորհրդի հանձնախմբերիերի նախագահներ և քարտուղարներ (հանձնախմբերիերի նախագահների տեղակալներ)։
3.1.12. Առաջադրում է Խորհրդի փոխնախագահի և գլխավոր քարտուղարի թեկնածուներ։
3.2. Խորհրդի նախագահը.
3.2.1. Ղեկավարում է Աշակերտական խորհուրդը և կազմակերպում Խորհրդի աշխատանքը։
3.2.2. Դպրոցի կանոնադրության համաձայն ներկայացնում է Խորհուրդը Դպրոցի ղեկավար և ներկայացուցչական մարմիններում, պետական և վարչական մարմիններում, հասարակական կազմակերպություններում և զանգվածային լրատվության միջոցներում։
3.2.3. Լիիրավ ձայնի իրավունքով մասնակցում է Դպրոցի խորհրդի, Մանկավարժական և Ծնողական խորհուրդների նիստերին և Դպրոցի տնօրենության աշխատանքներին։
3.2.4. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Խորհրդի գործունեության ծրագիրը։
3.2.5. Իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին և Դպրոցի տնօրենին։
3.2.6. Իր բացակայության ժամանակ նախագահի պարտականությունների կատարումը դնում է Խորհրդի փոխնախագահի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա Խորհրդի գլխավոր քարտուղարի վրա։
3.2.7. Իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
3.2.8. Խորհրդի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են այլ հաստատություն տեղափոխվելու, հրաժարական տալու, ինչպես նաև Խորհրդի կողմից նրան անվստահություն հայտնելու դեպքում։ Անվստահություն հայտնելու հարցը կարող է մտնել Խորհրդի օրակարգ և արտահերթ կարգով քննարկվել, եթե այն նախաձեռնվում է Խորհրդի առնվազն անդամների կողմից։
3.2.9. Խորհրդի նախագահի անվստահությունը ընդունվում է հետևյալ դեպքերում.
- սույն կանոնադրությունում սահմանված լիազորությունների գերազանցման համար.
-իր վրա դրված պարտականությունները անհարգելի պատճառներով չկատարելու համար։
3.2.10. Անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշումը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել Խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը։
3.3. Խորհրդի փոխնախագահը և գլխավոր քարտուղարը.
3.3.1. Խորհրդի փոխնախագահի թեկնածուն ընտրվում է Խորհրդի անդամներից, առաջադրվում է Խորհրդի կողմից, այնուհետև նշանակվում նախագահի կողմից։
3.3.2. Խորհրդի փոխնախագահը մասնակցում է Խորհրդի աշխատանքների ղեկավարմանը, կոորդինացնում է Աշխորհրդի աշխատանքները, հետևում է նախագահի ստորագրած հրամանագրերի և կարգադրությունների կատարմանը, համակարգում է Խորհրդի հանձնաժողովների, նրանց նախագահների աշխատանքը և կատարում է Խորհրդի նախագահի հանձնարարականները։
3.3.3. Խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածուն ընտրվում է Խորհրդի անդամներից, առաջադրվում է Խորհրդի կողմից, այնուհետև նշանակվում նախագահի կողմից։
3.3.4. Խորհրդի գլխավոր քարտուղարը մասնակցում է Խորհրդի աշխատանքների ղեկավարմանը, կոորդինացնում է Աշխորհրդի աշխատանքները, հետևում է Խորհրդի ընդունած որոշումների կատարմանը, համակարգում է Խորհրդի հանձնաժողովների, նրանց քարտուղարների աշխատանքը, կատարում է Խորհրդի նախագահի հանձնարարականները, ինչպես նաև կազմակերպում է Խորհրդի գործավարությունը, տնօրինում է Խորհրդի և նրա հանձնախմբերի արխիվն ու գրադարանը և կատարում է կազմակերպչական աշխատանքներ։
3.4. Խորհրդի հանձնախմբերը.
3.4.1. Խորհուրդն իր գործունեության հիմնական ուղղությունների իրականացման համար ձևավորում է հետևյալ մշտական գործող հանձնախմբերը՝
- արտաքին գործերի,
- ներքին գործերի,
- պատմա-սոցիալ-մշակութային,
- հայրենասիրական և ռազմամարզական,
- առողջապահական և բնապահպանական,
- վերահսկողական
և այլ հանձնախմբեր։ Խորհուրդը կարող է ձևավորել նաև ենթահանձնախմբեր և ժամանակավոր հանձնախմբեր։
3.4.2. Հանձնախմբերի նիստերը գումարվում են ամիսը առնվազն չորս (4) անգամ։ Հանձնախմբերի նիստերը դռնբաց են։ Դռնփակ նիստեր կարող են գումարվել հանձնախմբերի որոշմամբ։ Արտահերթ նիստեր հրավիրվում են հանձնախմբերի նախագահների կամ հանձնախմբերի առնվազն երեք (3) անդամների պահանջով։ Հանձնախմբերի նիստերը համարվում են իրավազոր՝ հանձնախմբերի անդամների մեծամասնության մասնակցության դեպքում։ Հանձնախմբերի նիստերին, որպես դիտորդներ կամ փորձագետներ, կարող են մասնակցել նաև Դպրոցի տնօրենը, փոխտնօրենները, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, դասարանների դասղեկները, ուսուցիչները և ծնողները, ինչպես նաև հանձնաժողովների անդամ չհանդիսացող աշակերտները։ Հանձնախմբերի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Հանձնախմբերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ (եթե հանձնախմբերն այդ մասին այլ որոշում չեն ընդունում)։ Քվեարկության անցկացման կարգը (բաց կամ գաղտնի) որոշում են հանձնախմբերը։ Հանձնախմբերի նիստերը արձանագրվում, ձայնագրվում, լուսանկարահանվում, տեսանկարահանվում և հրապարակվում են հանձնախմբերի որոշման համաձայն։
3.5. Խորհրդի հանձնախմբերի նախագահները և քարտուղարները.
3.5.1. Խորհրդի հանձնախմբերի նախագահների թեկնածուներն ընտրվում են Խորհրդի անդամներից, առաջադրվում են Խորհրդի փոխնախագահի կողմից և հաստատվում Խորհրդի կողմից։
3.5.2. Ղեկավարում են վերոնշյալ հանձնախմբերի։
3.5.3. Ընթացիկ ժամանակահատվածի համար կազմում են հանձնախմբերի աշխատանքային ծրագրերը։
3.5.4. Հաշվետվություն են ներկայացնում հանձնախմբերի աշխատանքի վերաբերյալ Խորհրդին։
3.5.5. Խորհրդի հանձնախմբերի քարտուղարների թեկնածուներն ընտրվում են Խորհրդի անդամներից, առաջադրվում են Խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից և հաստատվում Խորհրդի կողմից։
3.5.6. Մասնակցում են վերոնշյալ հանձնախմբերի ղեկավարմանը, հետևում են հանձնախմբերի որոշումների կատարմանը, կատարում են հանձնախմբերի նախագահների հանձնարարականները, ինչպես նաև կազմակերպում են հանձնախմբերի գործավարությունը և կատարում են կազմակերպչական աշխատանքներ։
4. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4.1. Խորհրդի անդամներն իրավունք ունեն.
4.1.1. Ընտրել և ընտրվել Խորհրդի ղեկավար մարմիններում,
4.1.2. Սույն կանոնադրության համաձայն մասնակցել Խորհրդի կառավարմանը,
4.1.3. Մասնակցել Խորհրդի կողմից անցկացվող միջոցառումներին,
4.1.4. Խորհրդի ղեկավար կառույցներին ներկայացնել նրա գործունեության վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ,
4.1.5. Ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Խորհրդի աշխատանքների վերաբերյալ,
4.1.6. Դուրս գալ խորհրդի կազմից՝ նախագահին ներկայացվող գրավոր դիմումի համաձայն։
4.2. Խորհրդի անդամները պարտավոր են.
4.2.1. Օժանդակել Խորհրդի հեղինակության ամրապնդմանը, գործունեության ընդարձակմանն ու կատարելագործմանը,
4.2.2. Ակտիվ մասնակցություն ցուցաբերել Խորհրդի կողմից անցկացվող միջոցառումների, ծրագրերի մշակմանը և նրանց իրականացմանը,
4.2.3. Պահպանել սույն կանոնադրությունը,
4.2.4. Կատարել Խորհրդի ղեկավար մարմինների օրինական որոշումները,
4.2.5. Կատարել ստանձնած պարտականությունները,
4.2.6. Խուսափել գործողություններից, որոնք կարող են վնասել Խորհրդի կամ նրա անդամների շահերը։
4.3. Խորհրդի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել հետևյալ դեպքերում.
4.3.1. Նախագահի կողմից՝ Խորհրդի և նրա հանձնաժողովների նիստերից պարբերաբար բացակայելու և աշխատանքներից խուսափելու, օրինական որոշումները չկատարելու, կարգապահական խախտումների և Դպրոցի կանոնադրությամբ սահմանված աշակերտի պարտականությունները չկատարելու դեպքերում.
4.3.2. Խորհրդի կողմից անվստահություն հայտնելու դեպքում.
4.3.3. Դպրոցից հեռացվելու կամ դուրս մնալու դեպքում.
4.3.4. Անձնական դիմումի համաձայն.
4.3.5. Դպրոցին բարոյական և նյութական վնաս պատճառելու դեպքում.
4.3.6. Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին որոշումը ընդունում է Խորհրդի նախագահը։
6. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
6.1. Խորհրդի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը կարող է մտնել Խորհրդի օրակարգ և արտահերթ կարգով քննարկվել, եթե այն նախաձեռնվում է Խորհրդի նախագահի կամ Խորհրդի առնվազն անդամների կողմից։
6.2. Խորհրդի կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել Խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը։
6.3. Խորհուրդն իր կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո այն սահմանված կարգով ներկայացնում է Դպրոցի տնօրենի հաստատմանը։
7. ԽՈՐՀՐԴԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
7.1. Խորհուրդը լուծարվում է ՀՀ օրենսդրությամբ և Դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով՝ Մանկավարժական խորհրդի որոշմամբ և Դպրոցի տնօրենի հաստատմամբ։ Խորհուրդը կարող է նաև ինքնալուծարվել: Ինքնալուծարման հարցը կարող է մտնել Խորհրդի օրակարգ և արտահերթ կարգով քննարկվել, եթե այն նախաձեռնվում է Խորհրդի նախագահի կամ Խորհրդի առնվազն անդամների կողմից։
7.2. Խորհրդի ինքնալուծարման վերաբերյալ որոշումը ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել Խորհրդի ներկա անդամների մեծամասնությունը։
7.3. Խորհրդի լուծարման կամ ինքնալուծարման կարգը որոշվում է լուծարման կամ ինքնալուծարման որոշում կայացրած մարմնի կողմից։
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1. Սույն կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ սահմանված կարգով։
8.2. Սույն կանոնադրությունը ուժի մեջ է մտնում Խորհրդի կողմից ընդունվելուց և Դպրոցի տնօրենի կողմից հաստատվելուց հետո։