
ՏՐԻԳԵՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ
Գայանե Կոստանդյան

Դպրոցական ծրագրով նախատեսված Microsoft Office PowerPoint ծրագիրն ունի բազմաթիվ հնարավո-րություններ բանավոր խոսքը դյուրըմբռնելի դարձնելու համար: Նրա օգնությամբ սլայդներում կարելի է տեղադրել ներկայացվող նյութի առանցքային դրույթները, տեքստային, գրաֆիկական, ձայնային ինֆորմացիա, ինչպես նաև տեսաինֆորմացիա, տեքստին ու պատկերին տալ զանազան էֆեկտներ` խոսքը դարձնելով ավելի արտահայտիչ:
Գայանե Կոստանդյան

PowerPoint ծրագիրն ունի նաև օգտագործողի կոնկրետ գործողությանն արձագանքելու գործառույթ: Դա իրականցվում է հատուկ միջոցների` տրիգերների օգնությամբ, որոնք, չնայած ունեցած կարևորությանը, քիչ են ուսումնասիրված: Վերջիններս ստեղծվում են, որպեսզի օբյեկտի անիմացիան երևա միայն նրա վրա մկնիկի ցուցիչի սեղմումով: Տրիգերները կարելի է կիրառել դպրոցական ծրագրով նախատեսված բոլոր առարկաների դասավանդման ժամանակ և իրենց պարզության շնորհիվ հասանելի են տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց համար:
Գայանե Կոստանդյան
![«Տրիգեր» (ռուսերեն` “переключатель”) եզրույթն առաջացել է անգլերեն “Trigger” բառից, որը թարգմանաբար նշանակում է «հրազենի ձգան, շնիկ» [7]: Տրիգերների կիրառումը զգալիորեն ընդլայնում է PowerPoint ծրագրի հնարավորությունները: Այն փոխներգործուն միջոց է, որը կարելի է կիրառել սլայդի յուրաքանչյուր օբյեկտի վրա և դրան տալ որոշակի գործողություն: Գայանե Կոստանդյան](https://fsd.videouroki.net/html/2020/05/08/v_5eb5af86ebc29/img3.jpg)
«Տրիգեր» (ռուսերեն` “переключатель”) եզրույթն առաջացել է անգլերեն “Trigger” բառից, որը թարգմանաբար նշանակում է «հրազենի ձգան, շնիկ» [7]: Տրիգերների կիրառումը զգալիորեն ընդլայնում է PowerPoint ծրագրի հնարավորությունները: Այն փոխներգործուն միջոց է, որը կարելի է կիրառել սլայդի յուրաքանչյուր օբյեկտի վրա և դրան տալ որոշակի գործողություն:
Գայանե Կոստանդյան

Տրիգերները հնարավորություն են տալիս օբյեկտների անիմացիաները գործարկել ոչ թե հաջորդաբար (ինչպես սովորաբար լինում է), այլ ցանկացած հաջորդականությամբ, այն էլ` միայն անհրաժեշտ օբյեկտի վրա սեղմելով:
Նրանց օգնությամբ պատրաստված ներկայացումները կարելի է կիրառել սովորողների գիտելիքների ստուգման նպատակով` դասի կամ թեմայի ամփոփման ժամանակ (թեստային աշխատանքներ, խաչբառեր, լրացնել բաց թողած տառերը և այլն):
Գայանե Կոստանդյան
![Տրիգերները լինում են պարզ և բարդ: Պարզ կոչվում են այն տրիգերները, որոնց կիրառման ժամանակ օբյեկտի վրա սեղմելով` կատարվում է միայն մեկ գործողություն: Պարզ տրիգերների օրինակ կարող են հանդիսանալ թեստերը, խաչբառերը, հանելուկները, բաց թողած տառերի լրացումը և այլն: Բարդ տրիգերների դեպքում օբյեկտի վրա սեղմելով կատարվում է անիմացիոն էֆեկտների մի ամբողջ շարք: Դրա օրինակներ են տարբեր տեսակի խաղերը [1, էջ 20-25]: Գայանե Կոստանդյան](https://fsd.videouroki.net/html/2020/05/08/v_5eb5af86ebc29/img5.jpg)
Տրիգերները լինում են պարզ և բարդ: Պարզ կոչվում են այն տրիգերները, որոնց կիրառման ժամանակ օբյեկտի վրա սեղմելով` կատարվում է միայն մեկ գործողություն: Պարզ տրիգերների օրինակ կարող են հանդիսանալ թեստերը, խաչբառերը, հանելուկները, բաց թողած տառերի լրացումը և այլն: Բարդ տրիգերների դեպքում օբյեկտի վրա սեղմելով կատարվում է անիմացիոն էֆեկտների մի ամբողջ շարք: Դրա օրինակներ են տարբեր տեսակի խաղերը [1, էջ 20-25]:
Գայանե Կոստանդյան

Տրիգերների կառուցումը դիտարկենք հետևյալ օրինակի վրա.
Էկրանին պատկերված են տարբեր երկրաչափական պատկերներ: Յուրաքանչյուր օբյեկտի վրա սեղմելով` աշակերտը պետք է տա նրա ճիշտ անվանումը (նկ.1):
նկ. 1
Գայանե Կոստանդյան

Աշխատանքը հեշտացնելու նպատակով (որպեսզի երևա, թե որ օբյեկտն է նշված), բացում ենք Selection and Visibility (Выделение и видимость) նշման տիրույթը: Այն բացում ենք Home (Главная) ներդիր ժապավենի Select (Выделить) հրամանի օգնությամբ: Բացված հրամաններից ընտրում ենք վերջինը` Selection Pane…(Область выделения): Հետագա աշխատանքը հեշտացնելու նպատակով այս պատուհանում օբյեկտներն անվանափոխում ենք, որի համար այն նշում ենք, օրինակ` եռանկյունը, մկնիկի ձախ սեղմակով սեղմում ենք վրան և գրում եռանկյուն: Նման ձևով անվանափոխում ենք բոլոր օբյեկտները:
Գայանե Կոստանդյան
![Արդյունքում կստանանք հետևյալ նկարը. (սլայդ 7): Գրվածքներին տալիս ենք անիմացիաներ Animations (Анимация) ներդիր ժապավենի (Настройка анимации) հրամանի օգնությամբ: Որպեսզի աշխատանքն արագ ստացվի, կարող ենք բոլոր օբյեկտները միաժամանակ նշել և տալ էֆեկտ: Դրա համար ստեղնաշարի Shift ստեղնը սեղմած` նշում ենք բոլորը, որից հետո այն թողնում ենք ու տալիս էֆեկտ: Հետագայում կմնա միայն ընտրել անիմացիայի անհրաժեշտ պարամետրերը [2, էջ 34-42]: Գայանե Կոստանդյան](https://fsd.videouroki.net/html/2020/05/08/v_5eb5af86ebc29/img8.jpg)
Արդյունքում կստանանք հետևյալ նկարը.
(սլայդ 7):
Գրվածքներին տալիս ենք անիմացիաներ Animations (Анимация) ներդիր ժապավենի (Настройка анимации) հրամանի օգնությամբ: Որպեսզի աշխատանքն արագ ստացվի, կարող ենք բոլոր օբյեկտները միաժամանակ նշել և տալ էֆեկտ: Դրա համար ստեղնաշարի Shift ստեղնը սեղմած` նշում ենք բոլորը, որից հետո այն թողնում ենք ու տալիս էֆեկտ: Հետագայում կմնա միայն ընտրել անիմացիայի անհրաժեշտ պարամետրերը [2, էջ 34-42]:
Գայանե Կոստանդյան

Արդեն կարող ենք կիրառել տրիգեր, որի համար բացում ենք Timing (Время) հրամանը, որից հետո` Triggers(Переключатель) և նշում Start effect on click of (Начать выполнение эффекта при щелчке) փոխանջատիչը: Այստեղ պետք է ուշադիր լինել, որպեսզի ճիշտ ընտրենք օբյեկտները: Այսպես, եթե ընտրել ենք «եռանկյուն» գրված տեքստը, ուրեմն պետք է ընտրենք եռանկյուն պատկերը: Արդյունքում եռանկյուն բառի մոտ հայտնվում է հետևյալ նշանը` :
Նույն գործողությունը կատարում ենք մնացած պատկերների հետ: Կստանանք սլայդ 11-ը.
Գայանե Կոստանդյան

եռանկյուն
օվալ
հնգանկյուն
ուղղանկյուն
Գայանե Կոստանդյան

Թեստերի պատրաստում
1. Ինչի՞ է հավասար 1 բայթը:
2. Քանի՞ կիլոբայթ է 1 մբայթը:
3. Քանի՞ բայթ է 1 մբայթը:
8 բիթ
1024*1024
1024
Գայանե Կոստանդյան

մոնիտոր
Խաչբառ
Մ Ո Ն Ի Տ Ո Ր
Համակարգչի արտածող սարք
Կ Ի Լ Ո Բ Ա Յ Թ
Ինֆորմացիայի չափման միավոր
Համակարգչի հիշող սարք
Վ Ի Ն Չ Ե Ս Տ Ո Ր
Գայանե Կոստանդյան

Հանելուկներ
Մարդուն մոտիկ ու մտերիմ՝
Կենդանի է հավատարիմ,
Հսկում է նա փողոց ու բակ,
Չի ընդունում ոչ մի կաշառք:
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:
Ամբողջ օրը տանը մնում, Բեհեզ բարձի վրա քնում, Հենց որ մուկ է տեսնում հանկարծ, Բազեի պես որս է անում:
Չորս ոտք ունի, բայց շուն չի, Զու է ածում, թռչուն չի, Խոտ է ուտում կովի պես, Պատյան ունի, բայց տուն չի:
Գայանե Կոստանդյան

Բաց թողած տառերի լրացում
վար
զար
ար
դ
թ
թ
դ
և
եվ
Գայանե Կոստանդյան

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- И. В. Пахомов, Р. Г. Прокди. Создание презентаций в PowerPoint 2010, М: «Наука и техника»
- А.В. Муромцева. Искусство презентации. Основные правила и практические рекомендации, М: «Флинта», 2011г.
- https://www.youtube.com/watch?v=UJ9aqUs0Jjs
- http://festival.1september.ru/articles/644606/
- http://pedsovet.su/powerpoint/5670_kak_sdelat_triggery_v_prezentacii
- https://sites.google.com/site/fizkultminutkimamad/4-4-sozdanie-prezentacii-s-ispolzovaniem-triggerov
- https://ru.wikipedia.org/
Գայանե Կոստանդյան

Պատրաստեց՝
Կոտայքի մարզի Ֆանտանի
միջնակարգ դպրոցի
ինֆորմատիկայի ուսուցիչ
Գայանե Կոստանդյանը
Գայանե Կոստանդյան