Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Тесты  /  9 класс  /  Թեստային աշխատանք

Թեստային աշխատանք

10.05.2020

Содержимое разработки

Անուն-ազգանուն_________________________________________

Ամսաթիվ ________________

Դասարանը _______________________

Գնահատականը __________________

Թեմատիկ թեստային աշխատանք

Հայոց լեզու

9-րդ դասարան 17 միավոր

1.Ո՞ր տարբերակում է տրված պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը ճիշտ փոխակերպված պարզի: 1 մ.

Դրսում աղմուկը լռելուն պես Արտաշեսը նստում էր գրասեղանի առջև:

1) Երբ դրսում աղմուկը լռում էր, Արտաշեսը նստում էր գրասեղանի առջև:

2) Դրսում աղմուկը լռում էր թե չէ, Արտաշեսը նստում էր գրասեղանի առջև:

3) Որովհետև դրսում աղմուկը լռում էր, Արտաշեսը նստում էր գրասեղանի առջև:

4) Եթե դրսում աղմուկը լռում էր, Արտաշեսը նստում էր գրասեղանի առջև:



2.Ո՞ր տարբերակում է բարդ ստորադասական նախադասությունը ճիշտ

փոխակերպված: 1 մ.

Տեսնելով, որ կանչն անհետևանք անցավ, Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը:

1)Կանչի անհետևանք անցնելը տեսնելով՝ Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը:

2) Կանչն անհետևանք անցնելու պատճառով Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը:

3) Կանչի անհետևանք անցնելու դեպքում Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը:

4) Կանչն անհետևանք անցնելը տեսնելիս Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը:



3.Ո՞ր նախադասության մեջ թե-ից առաջ ստորակետ պիտի դրվի: 1 մ.

1) Ախ ուր էր թե գեթ մի աստղիկ ինձ տենչար…

2) Ձմեռ թե ամառ նա հագած էր լինում իր միակ շորը:

3) Աշնանային այդ օրը սաստիկ շոգ էր կարծես թե արևը վայր չէր ուզում իջնել զենիթից:

4) Այդ օրը աղջիկը ծիծաղեց ամուսնության իմ առաջարկի վրա բայց հուշերիս կծիկը քանդելիս հասկանում եմ թե որքան բախտավոր եմ եղել ես այդ օրը:



4. Ո՞ր նախադասության մեջ բութ չպիտի դրվի: 1 մ.

1) Չորս ժամ է նա հետ ու առաջ է անում փողոցով:

2) Աշնան պայծառ առավոտ էր Արարատյան դաշտի հրաշագեղ մի առավոտ:

3) Աշնանային մի օր վաղ առավոտյան տանտիկինն առաջարկեց հրավիրել իր զարմիկի կնոջը:

4) Քեոփսի բուրգը գտնվում է Կահիրե քաղաքից ոչ հեռու Գիզայում:



5. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա: 1 մ.

1) Նավը տաշեղի պես ելնում էր վերև, և, տեսնողին թվում էր, ուր որ է կխորտակվի:

2) Նա, թվում էր, շփոթված է և չի կարողանում մտքերը հստակ ձևակերպել:

3) Թվում էր՝ հասել էր հաղթանակի պահը. թշնամին խուճապահար փախչում էր:

4) Հաղթանակը բոլորին թվում էր անհասանելի ու անիրականանալի:



6.Կազմե՛լ մեկական ժամանակի և պատճառի ստորադաս նախադասություն: 2 մ.

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________







7.Գրե՛լ ստորադասական շաղկապներ և հարաբերական դերանուններ: 2 մ.

Ստոր. շաղկ.______________________________________________________________________

____________________________________________________________________________

Հարաբ. դեր.________________________________________________________________________

____________________________________________________________________________

8. Կազմե՛լ մեկական նախադասություն ՝չնայած բառը օգտագործելով որպես կապ և շաղկապ: 2 մ.

Կապ_________________________________________________________________________

_____________________________________________________________________________

Շաղկապ_____________________________________________________________________

_____________________________________________________________________________

9.Ուղղակի խոսքի փոխակերպման ո՞ր տարբերակն է ճիշտ: 1 մ.

_Հարգելի՛ս, ես Ձեզ ոչ միայն չեմ հասկանում, այլև չեմ հավատում Ձեր անկեղծությանը,- ասաց երիտասարդը տիկնոջը:

1) Երիտասարդը ասաց հարգելի տիկնոջը, թե նա իրեն ոչ միայն չի հասկանում, այլև չի հավատում իր անկեղծությանը:

2) Երիտասարդը տիկնոջը՝ հարգելիին,ասաց, որ նա նրան ոչ միայն չի հասկանում, այլև չէր հավատում նրա անկեղծությանը:

3) Երիտասարդը տիկնոջը ասաց, որ նա իրեն ոչ միայն չի հասկանում, այլև չէր հավատում իր անկեղծությանը:

4) Երիտասարդը տիկնոջը ասաց, որ ինքը նրան ոչ միայն չի հասկանում, այլև չի հավատում նրա անկեղծությանը:







10.Ուղղակի խոսքը փոխակերպե՛լ անուղղակիի: 2 մ.

ա) -Եթե թույլ չտան պեղումներ կատարել,-ավելացրել էր նա,- գյուղում ուսուցչություն կանեմ :

բ ) Պարոն Աբգարն ինձ ասաց.

-Ես քեզ խղճում եմ նրա համար, որ միայն վերջերս կորցրիր մորդ:

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

11.Կետադրե՛լ նախադասությունները: 3 մ.

ա) Այսպես ավելի գեղեցիկ է ասում է նա:

բ) Մենք պատահմամբ ենք ողջ մնացել պարոն ասաց երիտասարդը և ապա ավելացրեց այս ամենի մասին հավանաբար մարդիկ կպատմեն:

գ) Երկիրս ավերված է զորքը ուժասպառ մտածում էր արքան:





-80%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Թեստային աշխատանք (20.15 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели