VIII դասարան Ուսուցիչ՝ Ս. Մուրադյան Կոտայքի մարզի ք.Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան 12 հիմնական դպրոց
Ռեակտիվ շարժում : Հրթիռային տեխնիկայի զարգացումը
Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է, երբ մարմնից անջատվում է նրա մի մասը` որոշակի արագությամբ, որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն :
Օրինակներ
- Գետնին ընկած ռետինե խողովակը, երբ նրանից մեծ արագությամբ ջուր է դուրս հոսում :
Այդ դեպքում խողովակի յուրաքանչյուր տեղամաս շարժվում է նրա մեջ հոսող ջրի շարժման հակառակ ուղղությամբ:
- Որոշ ջրային կենդանիների շարժումը
կաղամարը, ութոտանին, մեդուզան …
Ռեակտիվ շարժման սկզբունքով են աշխատում ռեակտիվ շարժիչները, որոնք տեղադրվում են ինքնաթիռներում և հրթիռներում
Հրթիռի տեսքը
Հրթիռը բաղկացած է երկու հիմնական մասերց՝
- Պատյանից
- Վառելանյութից
Հրթիռի պատյանն ունի ելքի փողակ՝մեկ կամ մի քանի անցքով, որոնցից շատ մեծ` մինչև 4կմ/վ արագությամբ դուրս են նետվում այրման արգասիքները՝ բարձր ճնշման և ջերմաստիճանի գազերը:
Այրման հետևանքովառաջացածգազըձեռք է բերել
= իմպուլս,
իսկհրթիռը՝ = իմպուլս :
Մինչևայրումըհամակարգիիմպուլսըզրոէր, ուստիայնպետք է զրոլինինաևայրումիցհետո, այսինքն՝ + = 0
որտեղիցհրթիռիարագությունը՝
= -
Կոնստանտին Ցիոլկովսկի
Կոնստանտին Էդուարդ Ցիալկովսկին ծնվել է 1857 թ. սեպտեմբերի
17-ին․՝ Ռյազանի շրջանում: Նրա անունը Ցիալկովսկի տոհմում նոր էր և ծնողները նրան անվանել էին մկրտող քահանայի անունով: Իննը տարեկանում Կոստյան, սահելով սահանակով, մրսեց և լրջորեն հիվանդացավ: Ծանր հիվանդության հետևանքով երեխան երբեմն կորցնում էր լսողությունը: Հետագայում նա այդ շրջանը համարեց իր կյանքի ամենածանր ժամանակաշրջանը: Այդ ժամանակվանից Կոստյան սկսեց վարպետություն ցուցաբերել. «Ինձ դուր էր գալիս պատրաստել սահնակներ, ժամացույցներ, տնակներ թղթերից և գարդոններից և զմռսում էի նրանց....» -գրում է Ցիալկովսկին ավելի ուշ: 1869 թ. Կոստյան իր փոքր եղբոր հետ ընդունվեց գիմնազիայի առաջին դասարան:Կրթությունը տրվում էր մեծ ջանքերով, առարկաները բավականին շատ էին, իսկ դասավանդողները շատ խիստ: Խանգարում էր նաև խլությունը. «Ուսուցիչները համարյա չէին լսում արտասանած բառեռը,կամ լսում էին միայն վերջին վանկերը»: Հենց այդ տարում տեղի ունեցավ ցավալի իրադարձություն, մահացավ մեծ եղբայրը՝ Դմիտրին: Այս մահը ցնցեց ողջ ընտանիքին, հատկապես մորը՝ Մարիա Իվանովնային: Իսկ 1870թ. հանկարծամահ եղավ մայրը: Այդ ցավալի իրադարձությունների ազդեցությունը անմիջավեց նկատվեց, գնալով տղան սկսեց ավելի ու ավելի վատ սովորել: Իր չարաճճիություննեիր հետևանքով նա բազմակի անգամ ենթարկվում էր նկատողությունների: Երկրորդ տարում նույնիսկ մնաց նույն դասարանում, իսկ երրորդ դասարանից տրվեց հեռացում հետևյալ բնութագրմամբ՝ «․․․Տեխնիկական ուսումնարան ընդունվելու համար»: Այդ ժամանակ Կոստյան ձեռնամուխ է լինում գիտական և տեխնիկական գործունեության: Նա ինքն իրեն պատրաստում է աստղադիտական գործիք, տնական էլեկտրակակն խառատային հաստոց, ինքնաշարժ սայլակներ:
Հասկացե ՞ լ եք դասը
- Ո՞ր համակրգն է կոչվում փակ համակարգ
- Ձևակերպեք իմպուլսի պահպանման օրենքը փակ համակրգում
- Ո ՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ
- Բերեք ռեակտիվ շարժման օրինակներ
- Ի՞նչ կառուցվածք ունի հրթիռը
Տնային հանձնարարություն
- § 12 , § 13
- Դասագրքի խնդիրներ 54,56