ԾՈՎԱՆԿԱՐ
Հայ կերպարվեստում բնանկարի ժանրի հիմնադիրն է Հովհաննես Այվազովսկին: Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արվեստը ժամանակի առաջադիմական գաղափարներն արտացոլող խոշոր մշակութային երևույթ է: Համաշխարհային հռչակ վայելող գեղանկարիչն ունեցել է հարյուր քսան անհատական ցուցահանդես, ներկայացրել իր արվեստը ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև եվրոպական երկրներում, Ամերիկայում: Ստեղծել է վեց հազարի հասնող կտավ, հիմնականում ծովանկարներ, քանզի ծովը նրա տարերքն էր, հետաքրքրությունների և բնության հանդեպ մեծ սիրո կենդանի մարմնացում: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան:
Հ. Այվազովսկին իր աշխատանքներում խորապես զգում էր բնությունը, հիանալի որսում էր ջրի խաղերը, նրա երանգների փոփոխությունները: Նա ծովը զգում էր կրքով, իր ամբողջ էությամբ: Կարևոր հատվածներն արել է լուսային էֆեկտներով;
Այվազովսկու ներկապնակը եղել է հարուստ, սակայն եղել են պատկերներ, որոնց վրա աշխատել է 3-5 գույով: Նրա պատկերները ներաթափանցված են խորը հայրենասիրությամբ և հումանիզմով:
Մեծ ծովանկարիչը թաղված է Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցու բակում։ Շիրմաքարի մակագրությունը քաղված է Մովսես Խորենացու ‹‹Հայոց պատմությունից››` ‹‹Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող››։
Այվազովսկու մահից հետո կինը` (երկրորդ) Աննան, դադարել էր տանից դուրս գալ` որպես սգո նշան: 25 տարվա ընթացքում նա ոչ մի անգամ չի հեռացել իր բնակարանից: Նա միայն ամեն գիշեր գնում էր ծովափ և նստում նույն նստարանին, որը տեղի բնակիչները սկսել էին անվանել «Աննա Այվազովսկու նստարան»:
Հայ ծովանկարիչներից հայտնի է Վարդան Մախոխյանը։ Առավել լան ճանաչում ունի նրա ծովանկարը։
Ալեկոծություն ծովափին, Վարդան Մախոխյանի ծովանկարներից, որն աչքի է ընկնում համատարած արտացոլումների լայն կիրառումով, որը թելադրում է բնությունը։ Ծովանկարում շռայլորեն սփռված են իրականում գոյություն ունեցող սառը և տաք բազմաթիվ երանգներ, որոնք օրգանապես զուգորդված են միմյանց հետ և ներդաշնակված են պատկերի ընդհանուր կոլորիտի հետ։ Ծովանկարում նկատելի է տաղանդավոր նկարչի վիրտուոզ տեխնիկան, առարկայական աշխարհի նկատմամբ ունեցած սերն ու համակրանքը։
Բնանկարում գերիշխում է սառը կոլորիտը մոխրավունի, կապույտի առավելությամբ․ դժվար է պատկերի որևէ հատվածին նախապատվություն տալ․ բնական է ու հաճելի թեթև ամպամած երկինքը՝ տեղ-տեղ մեղմորեն շառագունած, տեղ-տեղ՝ բաց մանուշակավունի փոխված, որի անդրադարձումից ծովի մակերեսին գոյացել են մանուշակավուն, արծաթավուն, կանաչավուն մեղմ երանգներ՝ զուգորդված ալիքների սպիտակ փրփուրների հետ, որոնք նույնպես զուգորդված են ալիքների սպիտակ փրփուրների հետ՝ ողողված արծաթավուն գունատ երանգներով։ Ծովի սառն գունաերանգերով կոլորիտը, բնականաբար, ներգործություն էր ունենում ափի ժայռերի վրա, որոնք նույնպես ողողված են արծաթավուն գունատ երանգներով։
Մշակման այս մեթոդը բնորոշ էր իմպրեսիոնիստներին, որոնց համար բնության մեջ ամեն ինչ արտացոլում էր։ Բնանկարում կան գունային այնպիսի խառնուրդներ, որոնց բաղադրությունը դժվար է գուշակել։ Թվում է, թե Մախոխյանն աշխատել է վայրկենական տպավորության ընկալումով։ Սակայն նա սրատեսորեն ընկալում էր առարկաների նրբերանգ տարբերությունները, բայց չէր բավարարվում վայրկենական տպավորությամբ, այլ խորամուխ էր լինում, որ դրանք ճանաչի նաև իրենց առարկայական հատկությամբ։ Բնությունը նրա համար գեղեցիկի անսպառ հնարավորությունների աղբյուր էր, և նա կարծում էր, որ մարդու երևակայությունը չի կարող գերազանցել բնության մեջ գոյություն ունեցող գեղանկարչական հարստություններին։ Նա իր դիտողունակությամբ ընկալում էր լույսի, օդի, առարկաների՝ միմյանց հետ ունեցած փոփոխությունները։
Մախոխյանը ծովն ուսումնասիրում է իր բոլոր հանգամանքներով․ այն դիտում է որպես աստվածուհի, երբ նվիրական արշալույսին վարդե մատներով կոհակներ են վեր բարձրանում և օդը վարդագույն նշույլներով գունավորվում է, ամեն ինչ զարթոնք է և առավոտյան բարեպաշտություն։
Վարդան Մախոխյան՝ դիտում ծովանկարներ