MICROSOFT EXCEL
EXCEL անվանումն առաջացել է Executable Cells կապակցությունից, որը նշանակում է հաշվարկվող բջիջներ , սակայն շատերն էլ պնդում են, որ ծագումը ֆրանսերեն Excellent ( գերազանց) բառից է։
Microsoft Excel
Microsoft կորպորացիայի կողմից ստեղծված Microsoft Office օֆիսային ծրագրային միջոցների փաթեթի կարևորագույն ծրագրերից մեկն է և տարածվածությամբ առաջատարը Էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչ ծրագրերի շարքում։ Հասանելի է Windows և Apple Mac OS X օպերացիոն համակարգերի համար։
Microsoft Excel - ը նախատեսված է աղյուսակային տեսքով տվյալների հետ աշխատելու համար, մասնավորապես ՝
- տվյալներով տնտեսական, վիճակագրական, մաթեմատիկական և այլ հաշվարկներ անելու
- տվյալների հիման վրա դիագրամաներ կառուցելու
- տվյալների բազաների ստեղծման
- աշխատանքային շաբլոնների ստեղծման
- աղյուսակների և դրանց գրաֆիկական տարբերակների տպման համար
Microsoft Excel - ը նախատեսված է տնտեսագետների, հաշվապահների, ինժեներների, գիտաշխատողների, ինչպես նաև՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են թվային տվյալների մեծ զանգվածների հետ։
Excel- ում գրաֆիկի տեսակներ
Գրաֆիկի ( Chart) նշանակությունը` թվային տվյալները ներկայացնող գրաֆիկական ձևեր։ Գրաֆիկները թույլ են տալիս ոչ միայն ավելի արտահայտիչ դարձնել թվերը և ցուցադրել տարբեր մեծությունների կամ մեծությունների փոփոխության հարաբերությունը, այլև լուծել խնդիրներ։
Գրաֆիկի հիմնական տարրեր
Գրաֆիկի կառուցման համար կան բազմաթիվ տեսակներ։ Ստորև ներկայացված է դրանից մի քանիսը։
Սյունակաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Հիմնականում կիրառվում է, երբ անհրաժեշտ է ցույց տալ տվյալների փոփոխությունը մի քանի օբյեկտներ համեմատելիս։ Սովորաբար արժեքները արտահայտվում են ուղղահայաց առանցքում, իսկ տվյալները` հորիզոնական։
Գծային
Հիմնականում կիրառվում է, երբ անհրաժեշտ է ցույց տալ մեկ (կամ մի քանի) օբյեկտի տվյալների անընդհատ փոփոխությունը հավասար միջակայքում, ընդ որում տվյալները պետք է լինեն միևնույն մասշտաբի։ Սովորաբար արժեքները հավասարաչափ տեղաբաշխվում են ուղղահայաց առանցքում, իսկ տվյալները` հորիզոնական։
Շրջանաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են միայն մեկ տողով կամ մեկ սյունով, ընդ որում տվյալները պետք է ընդունեն դրական արժեքներ։ Ցանկալի է, որ արժեքների քանակը չգերազանցի յոթը։
Կետային
Այս դիագրամն ցույց է տալիս մի քանի շարքով տրված թվային արժեքների կամ երկու խումբ թվերի ( X և Y կոորդինատների) հարաբերությունը, ընդ որում այդ արժեքները միավորվում են տվյալների մի կետում։ Հիմնականում կիրառվում են թվային արժեքների ներկայացման և համեմատման դեպքում, օր.` գիտական, վիճակագրական կամ ինժեներական տվյալների համար:
Պղպջակաձև
Այս գրաֆիկը բնութագրվում է 3 պարամետրով` X առանցքի արժեքներով, Y առանցքի արժեքներով և պղպջակի չափը բնութագրող մեծությամբ: Առավել հարմար է տվյալները ներկայացվեն սյունակներով (առաջին սյունակի արժեքները ընդունելով X, երկրորդը` Y, երրորդը` չափը)։
Տերևաձև
Հնարավորություն է տալիս համեմատել մի քանի շարքով նկարագրված տվյալների (միմյանց հետ կապված) համախումբ։ Այս գրաֆիկի առավելությունը կայանում է նրանում, որ թույլ է տալիս միաժամանակ ուսումնասիրել շատ օբյեկտներ` իրենց տվյալների շարքով։
Մակերեսաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Այս տիպի գրաֆիկը կարելի է կիրառել, երբ անհրաժեշտ է ցուցադրել օպտիմալ կոմբինացիան տվյալների երկու խմբի։ Գույները և ստվարագծված տարածքը առանձնացնում են արժեքների միևնույն միջակայքը։
Շնորհակալություն