Մարտիրոս Սարյան. Մեծն վարպետը
Այսօր հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է և այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում նրա մասին պատմող այս փոքրիկ նյութը:
Հանճարի ծնունդը
Մարտիրոս Սարյանը համարվում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Սարյանը ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Նա ընտանիքի 9 երեխաներից մեկն էր, որը դեռ մանկուց մեծ սեր է ունեցել բնության հանդեպ: Փոքրիկ Մարտիրոսը տարբերվում էր իր հասակակիցներից. նա ունակ էր տեսնելու և զգալու շրջապատի գեղեցկությունը: Շատ շուտով նա հասկացավ, որ ցանկանում է թղթին հանձնել այդ գեղեցկությունը:
Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:
Սարյանը՝ հայրենիքի մասին
Կրթությունը
1985 թ. Սարյանը ավարտում է Հայ-ռուսական ընդհանուր կրթական քոլեջը: Կարելի էր վստահորեն ասել, որ ապագա տաղանդավոր նկարիչը արդեն վստահ էր, որ ծնվել է հենց նկարիչ դառնալու համար. նա դիմում է ավագ եղբոր ընկերոջ օգնությանը, որը ավարտել էր Մոսկվայի գեղարվեստի ակադեմիան: 1987 թ. Մարտիրոս Սարյանը ընդունվում է ակադեմիա: Ավելորդ է ասել, որ Սարյանի համար դա իր կյանքի ամենաուրախալի լուրն էր:
Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում կրթությունը նա կատարելագործում էր թատրոններ, ցուցահանդեսներ գնալով, քանի որ նկարիչը համոզված էր, որ արվեստագետը սովորելու տեղ ունի:
Ժամանակի ընթացքում Սարյանը ավելի ու ավելի էր կատարելագործվում, սակայն սեփական ոճի բացակայությունը նրան մտածելու տեղիք էր տալիս: 1901-1903 թ.թ. Սարյանը ճամփորդում է Կովկասով և փորձում հասկանալ, թե ինչ պետք է անի մյուսներից տարբերվելու համար:
Ես իմ կյանքի ամենադժվար տարիներն էի ապրում. այդքան բազմազան ոճերի մեջ ես ամեն բան պետք է անեի, որ ունենայի իմ սեփականը:
Սարյանը՝ իր մասին
1904 թ. ես սկսեցի ստեղծագործել, իսկապես ստեղծագործել: Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. իրականություն, քանի որ ես նկարում էի, այն ինչից տպավորվել էի և տեսել ճամփորդելուս ընթացքում, և ֆանտաստիկա, քանի որ ես տեսածս համապատասխանեցնում էի երևակայությանս:
Սարյանը՝ իր գործերի մասին
Սա երկար և գունեղ ճանապարհի միայն փոքրիկ հատվածն էր: Սարյանի ստեղծագործական ուղու մեջ շրջադարձային ժամանակ էր. նա ճանապարհորդում է Թուրքիայով, Պարսկաստանով, Եգիպտոսով և հենց այս ճանապարհորդությունն էլ օգնում է նրան կատարելագործել իր տաղանդը: Օրինակ այս շրջանի գործերից առավել հայտնի է «Գիշերային բնանկար: Եգիպտոս» նկարը, որը նա ստեղծել է Եգիպտոս ճանապարհորդելուց ստացված տպավորությունների հիման վրա: Նկարը կարելի է տեսնել Սարյանի տուն-թանգարանում:
Ուղեկցիս գյուղում էինք: Քայլում էինք նեղլիկ փողոցներով: Փոքրիկ տնակների պատերին ստվերներ էին ձգել արմավենիները: Դա մի հրաշք էր գույների և ձևերի իր նրբություններով: Հենց այդ տպավորությամբ էլ նկարել եմ «Գիշերային բնանկար: Եգիպտոս» աշխատանքը:
Սարյանը՝ «Գիշերային բնանկար: Եգիպտոս» նկարի մասին:
Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ
1915 թ. էր Սարյանի կյանքում դժվար շրջան էր սկսվել, նա չէր կարողանում ստեղծագործել, նա կորցրել էր իր ոգեշնչումը: Սա պայմանավորված էր Հայոց Մեծ Եղեռնով. նկարիչը խորը դեպրեսիայի մեջ էր: Հիվանդ հանճարին տեղափոխում են Թիֆլիս բուժման՝, հույս ունենալով, որ բանիմաց մասնագետները կարող են ինչ-որ կերպ մեղմել նրա ցավերը և օգնել՝ ուժ տալ նրան և նորից կյանքի կոչել:
Թիֆլիսը խոստումնալից էր. այնտեղ Սարյանը հանդիպում է իր սիրելի կնոջը՝ Ղազարոս Աղայանի դստերը՝ Լուսիկին:
Մարտիրոս Սարյանը նկարել է կնոջը՝ Լուսիկ Աղայանին, 1915 թ.
Այս միությունից լույս աշխարհ են գալիս Սարգիսն ու Ղազարոսը՝ նրանց որդիները: Տղաները յուրաքանչյուրն էլ գնում է արվեստի ուղղությամբ. Սարգիսը դառնում է հայտնի գրականագետ, իսկ Ղազարոսը՝ կոմպոզիտոր:
Ամուսիններն ապրում էին Նախիջևանում (Դոնի Ռոստով), որտեղ 1918-1919 թ.թ. Սարյանը պատմության թանգարան է հիմնում:
1921 թ. Սարյանը տեղափոխվում է Հայաստան և իրեն ամբողջությամբ նվիրում է նկարչությանը: Հենց այստեղ էլ երկար դադարից հետո Սարյանի մոտ սկսվում է բուռն ստեղծագործական շրջան:
1922 թ. Մարտիրոս Սարյանի ջանքերով ստեղծվում է Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:
1925 թ. շնորհում են Հայաստանի Ազգային նկարչի կոչումը, որից հետո Սարյանի համար նոր դռներ են բացվում. Սարյանը տեղափոխվում է Փարիզ՝ ապրելու և ստեղծագործելու:
Ինչպես յուրաքանչյուր արվեստագետի կյանքում՝ Սարյանի դեպքում էլ ճգնաժամերը դարձել էին նրա մշտական ընկերները և նման մի ճգնաժամ էլ 30-ականներին էր, երբ մեծն վարպետը ստեղծագործել փորձելու համար փակվում է Տրետյակովյան պատկերասրահում և փորձում է կենտրոնանալ:
1967 թ. Երևանում բացվում է Սարյանի տուն-թանգարանը:
Մի քանի տարի անց՝ 1972 թ. վարպետը հեռանում է կյանքից: Նա թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:
Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:
Սարյանը՝ արվեստի մասին


Մարտիրոս Սարյան (769.53 KB)

