Զեկույց մ/մ նիստում
կարևորությունը
Զեկուցող՝
Հ.Հովակիմյան
Լեզվական կրթություն, երկրորդ կամ օտար լեզու սովորելու գործընթացը:
Այն սկզբում կիրառական լեզվաբանության մի ճյուղ էր, սակայն այժմ այն կարող է համարվել գիտության առանձին ճյուղ: Լեզվական կրթության համար կան չորս հիմնական կատեգորիաներ` հաղորդակցական ունակություններ, հմտություններ, միջմշակութային փորձառություն և գրագիտություն[]:
Ընդլայնվող գլոբալացումը կարիք է ստեղծել տարբեր աշխատանքներում ներգրավել այնպիսի մարդկանց, ովքեր տիրապետում են տարբեր լեզուների: Առևտրի, զբոսաշրջության, միջազգային հարաբերությունների, տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում օգտագործվում են ընդհանուր լեզուներ: Շատ երկրներ, ինչպիսիք են Կորեան, Ճապոնիան և Չինաստանը վարում են կրթական այնպիսի քաղաքականություն, ըստ որի՝ աշակերտները տարրական և միջին դասարաններում պետք է սովորեն առնվազն մեկ օտար լեզու:
Սակայն,որոշերկրներ,օրինակ՝ Հնդկաստանը, Մալայզիան, Սինգապուրը, Պակիստանը և Ֆիլիպինները կառավարությունում ունեն երկրորդ պաշտոնական լեզու: Վերջերս Չինաստանում չափազանց մեծ կարևորոթյուն է տրվում լեզուների, մասնավորապես անգլերենի դասավանդմանը:
Օտար լեզու սովորելու անհրաժեշտությունը նույնքան հին պատմություն ունի, որքան մարդկությունը: Շատ դարեր Եվրոպայում լատիներենը կրթության, առևտրի, կրոնի և կառավարության լեզուն էր, սակայն ժամանակի ընթացքում դրան փոխարինելու են եկել ֆրանսերենը, իտալերենը, իսկ 16-րդ դարում արդեն անգլերենը: Ջոն Ամոս Կոմենիուսը ցանկանում էր փոխել սա: Նա լատիներեն սովորելու համար մի ամբողջական կուրս էր գրել, որը ընդգրկում էր դպրոցի ամբողջ ուսումնական պլանը: Դրա գագաթնակետն էր 1657 թվականին գրված «Opera Didactica Omnia» գիրքը:
Իր աշխատության մեջ Կոմենիուսը նկարագրել է լեզու սովորելու մասին իր տեսությունը: Նա լեզու սովորելու և դասավանդելու մեթոդների մասին տեսության հիմնադիրներից մեկն է: Նա պնդում էր, որ լեզու սովորելը պետք է ուղեկցվի զգայողության և փորձառության հետ, դասավադումը պետք է լինի բանավոր, դասարանում պետք է լինեն տարբեր առարկաների նկարներ կամ նմուշներ: Նա երեխաների համար հրատարակել է աշխարհի առաջին պատկերազարդ գիրքը: Լատիներենի ուսուցումը՝ որպես կենդանի լեզու աստիճանաբար նվազեց, և այն դարձավ դպրոցներում դասավանդվող սովորական առարկաներից մեկը:
Լեզվական կրթությունը իրականացվում է կամ որպես հանրակրթական դպրոցի առարկա, կամ էլ որպես մասնագիտացված լեզվական դպրոցի առարկա: Լեզու դասավադելու բազմաթիվ մեթոդներ կան: Դրանցից որոշները լիովին մոռացվել են, իսկ մյուսները շարունակվում են լայնորեն կիրառվել: «Մոտեցում», «մեթոդ» և «տեխնիկա» տերմինները ստորակարգային գաղափարներ են:
Մոտեցումը լեզվի և այն սովորելու բնույթի մասին դիտարկումների խումբ է, սակայն այն չի ներառում գործընթացը և չի ներկայացնում մանրամասներ այն մասին, թե ինչպես է պետք այդ դիտարկումները իրականացնել դասարանում:
Կան երեք հիմնական մոտեցումներ.
-
Ըստ կառուցվածքային տեսակետի՝ լեզուն կառուցվածքայնորեն կապված տարրերի համակարգ է, որ արտահայտում է իմաստ;
-
Ըստ գործառույթային տեսակետի՝ լեզուն միջոց է որևէ գործառույթ իրականացնելու , օրինակ՝ որևէ բան խնդրելու համար;
-
Ըստ ինտերակտիվ տեսակետի՝ լեզուն միջոց է հասարակական հարաբերությունների ստեղծման և պահպանման համար՝ կենտրոնանալով հաղորդակցման ընթացքում շարժումների, գործողությունների, բանակցության և փոխազդեցության վրա:[9]
Մեթոդը լեզուն՝ որպես սովորելու նյութ ներկայացնելու նախագիծ է և պետք է հիմնված լինի որևէ մոտեցման վրա: Մոտեցումը մեթոդի վերածելու համար անհրաժեշտ է նախագծել ուսուցողական համակարգ՝ հաշվի առնելով դասավանդման նպատակը, կատարվելիք առաջադրանքների բնույթը, աշակերտների դերը, ուսուցիչների դերը և այն, թե ինչպես պետք է ընտրել և դասակարգել բովանդակությունը:
-
Կառուցվածքային մեթոդներ են քերականական թարգմանությունը և լսողալեզվական մեթոդները;
-
Գործառույթային մեթոդներ են բանավոր մոտեցումը կամ իրավիճակային լեզվի ուսուցումը;
-
Ինտերակտիվ մեթոդներ են ուղղակի մեթոդը, հաղորդակցային լեզվի ուսուցումը և այլն:
Տեխնիկան շատ հատուկ, կոնկրետ ճարպկություն կամ հնարք է, որը հնարավորություն է տալիս միանգամից հասնել նպատակին: Սրանք առաջացել են կառավարման մեթոդից և մոտեցումից:
Համացանցում ներկայումս առկա են հարյուրավոր լեզուների ուսուցման ծրագրեր, որոնք տարբեր գների համապատասխան առաջարկում են տարբեր մեթոդներ]։
Աուդիո ձայնագրություններ և գրքեր[Աուդիո ձայնագրություններն արվում են լեզվակիրների կողմից, որը օգնում է սովորողներին բարելավել իրենց առոգանությունը։ Որոշ ծրագրերում հնարավորություն է տրվում դադարեցնել ձայնագրությունը և կրկնել լսածը: Սա նման է որևէ երգ սովորելուն]։
Աուդիո ձայնագրությունները ևս կիրառվում են տարբեր մեթոդներով և տեղադրված են կայքերում, ծրագրերում և սկավառակներում: Աուդիո ձայնագրություններից շատերը սովորեցնում են թիրախային լեզվի բառերը՝ բացատրելով նշանակությունը սովորողի լեզվով: Մեկ այլ տարբերակ է բառերը բացատրել նկարների կամ էլ ձայնային էֆեկտների միջոցով:
Դեռևս հին ժամանակներից հրատարակվել են լեզվի ուսուցման գրքեր, որոնք սովորեցնում են բառապաշար և քերականույթուն։ Ամենապարզ գրքերը զրուցարաններն են, որոնցում գրված են հաճախ օգտագործվող կարճ արտահայտություններ: Դրանք նախատեսված են ճանապարհորդների, խոհարարների, ընդունարանի աշխատողների համար, ում հարկավոր է հատուկ բառապաշար: Ավելի ամբողջական գրքերը ներառում են առաջադրանքներ, քերականություն, թարգմանություն և մեծ բառապաշար:
Համացանց և ծրագրերԾրագրերը, ի տարբերություն գրքերի և աուդիո ձայնագրությունների, կարող են հաղորդակցվել սովորողների հետ.
-
Որոշ ծրագրեր ձայնագրում են սովորողին, վերլուծում են արտասանությունը և մեկնաբանություն են թողնում;
-
Ծրագիրը կարող է գտնել այն բնագավառը, որում թերանում է սովորողը, և տրամադրել հոնց այնպիսի վարժություններ, որոնք կօգնեն ամրապնդել հենց այդ ոլորտի գիտելիքները:
-
Ծրագիրը կարող է արտասանել բառերը թիրախային լեզվով և ցույց տալ դրանց նշանակությունը նկարների միջոցով: Այս դեպքում ծրագրի լեզուն միայն թիրախային լեզուն է։
Կայքերը տրամադրում են լեզվի ուսուցման համար անհրաժեշտ ծառայություններ: Որոշ կայքեր նախագծված են հատուկ լեզու սովորելու համար:
-
Որոշ ծրագրեր աշխատում են հենց կայքերի միջոցով, որի առավելույթունն է ներբեռնումներից խուսափումը, իսկ թերությունը ինտերնետ կապի պարտադիր առկայությունն է ;
-
Որոշ հրատարակողներ օգտագործում են կայքեր՝ տարածելու համար աուդիո ձայնագրությունները, տեքստերը, որոնք հետագայում կարելի է օգտագործել առանց ինտերնետ կապի;
-
Որոշ կայքեր առաջարկում են լեզու սովորելու տարբեր խաղեր, օրինակ՝ փազլներ, հանելուկախաղեր, խաչբառեր և այլն:
-
Լեզու սովորելու կայքերը հնարավորություն են տալիս շփվել լեզվակիրների հետ ամբողջ աշխարհից և զարգացնել լեզուն կենդանի շփման միջոցով: Կայքերի օգտատերերը միմյանց հետ շփվում են տեքստային և վիդեո հաղորդագրությունների միջոցով: Մեկ այլ առավելություն է այն, որ լեզվակիրների հետ շփվելիս կարելի է սովորել ոչ միայն գրական լեզուն, այլև տվյալ լեզվի խոսակցական բառապաշարը և ժարգոնը։
Այլ կայքեր ևս օգնում են սովորել լեզուներ, չնայած նախագծված չեն հենց այդ նպատակով.
-
Բոլոր երկրներն ունեն իրենց լեզուներով կայքեր: Դրանք են՝ լրատվական, սոցիալական, գրականության, երաժշտության և այլ կայքերը: Լեզու սովորելու համար այս կայքերը կարող են շատ օգտակար լինել, մանավանդ նրանց համար, ովքեր որոշ չափով արդեն տիրապետում են լեզվին, և այս կայքերից կարող են օգտվել՝ առանց իրենց լեզվով բառերի կամ նախադասությունների իմաստը ստանալով:
-
Թարգմանության կայքերը թույլ են տալիս օգտատերերին օտար լեզվով գրված տեքսետր կամ բառերը թարգմանել իրենց լեզվով կամ էլ հակառակը՝ իրենց լեզվով գրված տեքստը թարգմանել թիրախային լեզվով:
-
Խոսքի սինթեզը կամ տեքստից- խոսք ապահովող կայքերը թույլ են տալիս սովորողներին լսել օտար լեզվով գրված որևէ անծանոթ բառի արտասանությունը:
-
Կան կայքեր, որոնք նախատեսված են ուսուցիչների համար, ովքեր այդտեղ կարող են գտնել դասագրքեր, առաջադրանքներ և այլն: