Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Презентации  /  Прочее  /  Компоненты объяснительного метода чтения

Компоненты объяснительного метода чтения

06.05.2020

Содержимое разработки

Photo Album by USER Աշխարհին բարի աչքերով նայեք, ու այդժամ ամեն ինչ շատ պարզ ու գեղեցիկ կթվա

Photo Album

by USER

Աշխարհին բարի աչքերով նայեք, ու այդժամ ամեն ինչ շատ պարզ ու գեղեցիկ կթվա

     ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. Գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:

Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը. Գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Դասարանական ընթերցանությունը մայրենի լեզվի տարրական դասընթացի հիմնական բաժիններից մեկն է: Նրանում են ամփոփվում ու նրա միջոցով են իրականացվում երեխանեերի մեջ կարդալու տեխնիկայի զարգացման, գործնական ճանապարհով մայրենի լեզվի ուսուցման, աշխարհաճանաչողական տարրական գիտելիքների հաղորդման ծրագրային պահանջները: Հենց այդ նկատառումներով էլ դասարանական ընթերցանությունը տարրական դասարաններում աշակերտների մտավոր զարգացման ու բարոյական դաստիարակության ամենակարևոր և անփոխարինելի միջոցներից մեկն է:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Դասարանական ընթերցանությունը մայրենի լեզվի տարրական դասընթացի հիմնական բաժիններից մեկն է: Նրանում են ամփոփվում ու նրա միջոցով են իրականացվում երեխանեերի մեջ կարդալու տեխնիկայի զարգացման, գործնական ճանապարհով մայրենի լեզվի ուսուցման, աշխարհաճանաչողական տարրական գիտելիքների հաղորդման ծրագրային պահանջները: Հենց այդ նկատառումներով էլ դասարանական ընթերցանությունը տարրական դասարաններում աշակերտների մտավոր զարգացման ու բարոյական դաստիարակության ամենակարևոր և անփոխարինելի միջոցներից մեկն է:

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ  զրույց Բնագրի ընթերցում Բառային աշխատանք Նյութի մշակում Բովանդակության վերարտադրում ամփոփում  Your Text Here

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԸ

  • զրույց
  • Բնագրի ընթերցում
  • Բառային աշխատանք
  • Նյութի մշակում
  • Բովանդակության վերարտադրում
  • ամփոփում

Your Text Here

Զրույցի տեսակներն ըստ նպատակի 1 տեղեկատվական զրույց

Զրույցի տեսակներն ըստ նպատակի

1 տեղեկատվական զրույց

2  ՆԵՐԳՈՐԾՈՂ  ԶՐՈՒՅՑ

2 ՆԵՐԳՈՐԾՈՂ ԶՐՈՒՅՑ

3  ՀԱՄՈԶՈՂ ԶՐՈՒՅՑ

3 ՀԱՄՈԶՈՂ ԶՐՈՒՅՑ

4  ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ

4 ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ

Մեթոդիկայում կարևորվում են իրադրությունային խաղերը Աշակերտներին Տալիս ենք գունավոր ժապավեններ: Նրանք պետք է որեվէ մաղթանք ասեն հոբելյարին ու կապեն իրենց ժապավենը մեծ ժապավենին` ստանալով գունագեղ վզնոց:

Մեթոդիկայում կարևորվում են իրադրությունային խաղերը

Աշակերտներին Տալիս ենք գունավոր ժապավեններ: Նրանք պետք է որեվէ մաղթանք ասեն հոբելյարին ու կապեն իրենց ժապավենը մեծ ժապավենին` ստանալով գունագեղ վզնոց:

Ընթերցանության դասերին անցկացվող զրույցներն ըստ իրենց բնույթի ու անցկացման ժամանակի լինում են 3 տեսակ. Նախապատրաստական Ուղեկցող Ամփոփիչ  Զրույցի այս 3 ձևերն էլ բնագրի ընթերցումը գիտակ-ցական ու արտահայտիչ, նյութի յուրացումը խոր, կայուն ու բազմակողմանի դարձնելու նպատակ են հետապնդում: Դրանցից յուրաքանչյուրի կի-րառումը պետք է մտածված ու կշռադատված լինի:

Ընթերցանության դասերին անցկացվող զրույցներն ըստ իրենց բնույթի ու անցկացման ժամանակի լինում են 3 տեսակ.

  • Նախապատրաստական
  • Ուղեկցող
  • Ամփոփիչ

Զրույցի այս 3 ձևերն էլ բնագրի ընթերցումը գիտակ-ցական ու արտահայտիչ, նյութի յուրացումը խոր, կայուն ու բազմակողմանի դարձնելու նպատակ են հետապնդում: Դրանցից յուրաքանչյուրի կի-րառումը պետք է մտածված ու կշռադատված լինի:

Զրույցն ըստ անցկացման ձևի լինում է. հարցազրույց հարց ու պատասխանային զրույց բացատրական զրույց Էվրիստիկ զրույց  Հարցազրույցի ժամանակ ուսուցիչն աշակերտներին դիմում է նախապես մշակված հարցերով: Պետք է պատրաստ լինել այն անակնկալներին, որոնք կարող են առաջացնել աշակերտների պատասխան-ները:  Եթե դասի թեման նախօրոք անցած նյութերից է կամ երեխաներին ծանոթ է իրենց կենսափորձից, կարելի է ակտիվ , երկկողմանի հ արց ու պատասխանային զրույց  անցկացնել, որի ժամանակ երեխաները ոչ միայն կպատասխանեն , այլև իրենք էլ հարցեր կտան, կարծիքներ կհայտնեն:

Զրույցն ըստ անցկացման ձևի լինում է.

  • հարցազրույց
  • հարց ու պատասխանային զրույց
  • բացատրական զրույց
  • Էվրիստիկ զրույց

Հարցազրույցի ժամանակ ուսուցիչն աշակերտներին դիմում է նախապես մշակված հարցերով: Պետք է պատրաստ լինել այն անակնկալներին, որոնք կարող են առաջացնել աշակերտների պատասխան-ները:

Եթե դասի թեման նախօրոք անցած նյութերից է կամ երեխաներին ծանոթ է իրենց կենսափորձից, կարելի է ակտիվ , երկկողմանի հ արց ու պատասխանային զրույց անցկացնել, որի ժամանակ երեխաները ոչ միայն կպատասխանեն , այլև իրենք էլ հարցեր կտան, կարծիքներ կհայտնեն:

 Եթե ուսումնասիրվող նյութի մասին աշակերտներն առաջին անգամ են տեղեկություններ ստանում, ապա այդպիսի բնագրի շուրջ կարելի է անցկացնել բացատրական կամ մեկնողական զրույց:  Էվրիստիկ զրուցի ժամանակ ուսուցիչը նյութը ներկայացնում է ոչ թե պատրաստի ձևով, ավարտուն, այլ աշակերտները հարցերի օգ-նությամբ իրենք են «հայտնաբերում »  գիտելիքները և անում դատո-ղություններ, կատարում եզրահան-գումներ: Այսինքն` ակտիվ, փոխներ-գործուն մթնոլորտում ընթանում է ստեղծագործական-որոնողական աշխատանք:

Եթե ուսումնասիրվող նյութի մասին աշակերտներն առաջին անգամ են տեղեկություններ ստանում, ապա այդպիսի բնագրի շուրջ կարելի է անցկացնել բացատրական կամ մեկնողական զրույց:

Էվրիստիկ զրուցի ժամանակ ուսուցիչը նյութը ներկայացնում է ոչ թե պատրաստի ձևով, ավարտուն, այլ աշակերտները հարցերի օգ-նությամբ իրենք են «հայտնաբերում » գիտելիքները և անում դատո-ղություններ, կատարում եզրահան-գումներ: Այսինքն` ակտիվ, փոխներ-գործուն մթնոլորտում ընթանում է ստեղծագործական-որոնողական աշխատանք:

ԲՆԱԳՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ  Բնագրի ուսումնասիրման աշխատանքը սկսվում է նրա ընթերցումից, ուստի և այն թե´ ուշադրության տեսակետից ընթերցանության դասի ամենակարևոր ու հիմնական մասն է կազմում:

ԲՆԱԳՐԻ ԸՆԹԵՐՑՈՒՄ

Բնագրի ուսումնասիրման աշխատանքը սկսվում է նրա ընթերցումից, ուստի և այն թե´ ուշադրության տեսակետից ընթերցանության դասի ամենակարևոր ու հիմնական մասն է կազմում:

ԿԱՐԴԱԼՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ  ձայնով կարդալ  լուռ կարդալ  խմբովին կարդալ  ընտրովի կարդալ  դերերով կարդալ  մեկնաբանելով կարդալ  շարունակելով կարդալ  անգիր կարդալ

ԿԱՐԴԱԼՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • ձայնով կարդալ
  • լուռ կարդալ
  • խմբովին կարդալ
  • ընտրովի կարդալ
  • դերերով կարդալ
  • մեկնաբանելով կարդալ
  • շարունակելով կարդալ
  • անգիր կարդալ

Առանձնացվում են կարդալու հմտությունների ձևավորման 3 փուլ. Վերլուծական փուլ`  տեսողական ընկալման միավորը տառն է կամ բառը: Համադրական փուլ`  ամենափոքր միավորը դառնում է բառը: Ավտոմատացման փուլ` կարդալու միավորը նախադասությունն է:

Առանձնացվում են կարդալու հմտությունների ձևավորման 3 փուլ.

  • Վերլուծական փուլ`

տեսողական ընկալման միավորը տառն է կամ բառը:

  • Համադրական փուլ`

ամենափոքր միավորը դառնում է բառը:

  • Ավտոմատացման փուլ` կարդալու միավորը նախադասությունն է:
Կարդալն ունի մի շարք որակական հատկանիշներ.  ճիշտ կամ անսխալ կարդալ գիտակցորեն կամ հասկանալով կարդալ  վարժ կամ սահուն կարդալ արտահայտիչ կամ գեղարվեստորեն կարդալ  արագ կարդալ

Կարդալն ունի մի շարք որակական հատկանիշներ.

  • ճիշտ կամ անսխալ կարդալ
  • գիտակցորեն կամ հասկանալով կարդալ
  • վարժ կամ սահուն կարդալ
  • արտահայտիչ կամ գեղարվեստորեն կարդալ
  • արագ կարդալ
ԲԱՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ Բնագրի վրա տարվող աշխատանքի ձևերից մեկն էլ բառային աշխատանքն է, որը 3 կարևոր կողմ ունի` անծանոթ բառերի ու դարձվածքների բացատրում, ծանոթ բառերի հոմանիշների ու հականիշների հայտնաբերում և նոր բառերի յուրացում ու ակտիվացում կամ խոսքի մեջ դրանց օգտագործում:

ԲԱՌԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բնագրի վրա տարվող աշխատանքի ձևերից մեկն էլ բառային աշխատանքն է, որը 3 կարևոր կողմ ունի` անծանոթ բառերի ու դարձվածքների բացատրում, ծանոթ բառերի հոմանիշների ու հականիշների հայտնաբերում և նոր բառերի յուրացում ու ակտիվացում կամ խոսքի մեջ դրանց օգտագործում:

ՆՅՈՒԹԻ ՄՇԱԿՈՒՄ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆԱԳՐԻ ՎՐԱ  Այս աշխատանքի նպատակն ուսումնասիրվող նյութի բովանդակությունը երեխաների համար հնարավորինս պարզելն է, գործող անձերի ու դրանց գործողությունների ընդհանուր բնութագիրը տալը և դրանով իսկ երեխաներին ճիշտ ուղու վրա դնելը, ամբողջության մեջ վերցրած նյութի յուրացումն ապահովելն է:

ՆՅՈՒԹԻ ՄՇԱԿՈՒՄ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆԱԳՐԻ ՎՐԱ

Այս աշխատանքի նպատակն ուսումնասիրվող նյութի բովանդակությունը երեխաների համար հնարավորինս պարզելն է, գործող անձերի ու դրանց գործողությունների ընդհանուր բնութագիրը տալը և դրանով իսկ երեխաներին ճիշտ ուղու վրա դնելը, ամբողջության մեջ վերցրած նյութի յուրացումն ապահովելն է:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄՈՒՄ  Պատմելու ուսուցումը բավականին բարդ գործընթաց է և մայրենի լեզվի դասի կարևոր փուլ: Երեխաներին պատմել հանձնարարելուց առաջ անհրաժեշտ է նրանց նախապատրաստել պատմելուն: Այս փուլի շրջանցումը կամ թերի կատարումը բերում է նրան, որ երեխաները բնագիրը սովորում են ոչ թե հասկանալով պատմել, այլ վերարտադրում են անգիր: Իսկ դա ոչ միայն թույլ չի տալիս հասնել մայրենիի դասի գլխավոր նպատակներից մեկի` խոսք կառուցելու կարողության մշակմանը, այլև երեխաները չեն հասկանում իրենց կարդացածի իմաստը, չեն ըմբռնում գլխավոր միտքը, ենթատեքստը, չեն կարողանում դասեր քաղել ընթերցած ստեղծագործություններից: Այսինքն` ընթերցանությունը դառնում է աննպատակ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՏՄՈՒՄ

Պատմելու ուսուցումը բավականին բարդ գործընթաց է և մայրենի լեզվի դասի կարևոր փուլ: Երեխաներին պատմել հանձնարարելուց առաջ անհրաժեշտ է նրանց նախապատրաստել պատմելուն: Այս փուլի շրջանցումը կամ թերի կատարումը բերում է նրան, որ երեխաները բնագիրը սովորում են ոչ թե հասկանալով պատմել, այլ վերարտադրում են անգիր: Իսկ դա ոչ միայն թույլ չի տալիս հասնել մայրենիի դասի գլխավոր նպատակներից մեկի` խոսք կառուցելու կարողության մշակմանը, այլև երեխաները չեն հասկանում իրենց կարդացածի իմաստը, չեն ըմբռնում գլխավոր միտքը, ենթատեքստը, չեն կարողանում դասեր քաղել ընթերցած ստեղծագործություններից: Այսինքն` ընթերցանությունը դառնում է աննպատակ:

ՊԱՏՄԵԼՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ  մանրամասն կամ բնագրին հարազատ պատմել (ընդարձակ),  համառոտ պատմել,  ընտրովի պատմել,  դատողություններով կամ մեկնաբանելով պատմել,  ձևափոխված պատմել,  ստեղծագործաբար (փոխելով դեպքերի ընթացքը) պատմել,  շարունակելով պատմել,  պատմել որպես մասնակից  (I դեմքով),  պատմել որպես ականատես  (III դեմքով)

ՊԱՏՄԵԼՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  • մանրամասն կամ բնագրին հարազատ պատմել (ընդարձակ),
  • համառոտ պատմել,
  • ընտրովի պատմել,
  • դատողություններով կամ մեկնաբանելով պատմել,
  • ձևափոխված պատմել,
  • ստեղծագործաբար (փոխելով դեպքերի ընթացքը) պատմել,
  • շարունակելով պատմել,
  • պատմել որպես մասնակից

(I դեմքով),

  • պատմել որպես ականատես

(III դեմքով)

ԱՄՓՈՓՈՒՄ Դասարանում ուսումնասիրվող յուրաքանչյուր ստեղծագործությություն, թեմա կամ լեզվական նյութ պետք է ավարտվի ամփոփումով: Ամփոփվում է նաև յուրաքանչյուր դասի 45 րոպեի ընթացքում երեխաների կատարած աշխատանքը: Ամփոփման դասերը թե բովանդակությամբ, թե կառուցվածքով պիտի կրեն ոչ ստանդարտ բնույթ, դրանք նման չպիտի լինեն հայոց լեզվի մյուս դասերին: Դասը հետաքրքիր չի լինի, եթե դառնա պարզապես անցածը կրկնելու, ամրակայելու ժամ: Այս դասերն աշակերտների համար պիտի դառնան տոն, բազմաբովանդակ հետաքրքրություն ներկայացնող կրթադաստիարակչական միջոցառում, որի ժամանակ երեխաները պիտի մտածեն, վերհիշեն, երևակայեն, ստեղծագործեն, նկարեն, գծեն, համեմատություններ, հակադրություններ կատարեն, հարստացնեն իրենց գիտելիքներն ու կարողությունները, անցածի մեջ հայտնաբերեն այն նորն ու հետաքրքիրը, որոնք չէին նկատել, զգացել, հասկացել սովորական դասերի ժամանակ: Ամփոփման դասերը պիտի օգտագործվեն սովորածը կիրառելու, ծանոթի միջոցով անծանոթը հայտնաբերելու, գիտելիքները և կարողությունները որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով:

ԱՄՓՈՓՈՒՄ

Դասարանում ուսումնասիրվող յուրաքանչյուր ստեղծագործությություն, թեմա կամ լեզվական նյութ պետք է ավարտվի ամփոփումով: Ամփոփվում է նաև յուրաքանչյուր դասի 45 րոպեի ընթացքում երեխաների կատարած աշխատանքը: Ամփոփման դասերը թե բովանդակությամբ, թե կառուցվածքով պիտի կրեն ոչ ստանդարտ բնույթ, դրանք նման չպիտի լինեն հայոց լեզվի մյուս դասերին: Դասը հետաքրքիր չի լինի, եթե դառնա պարզապես անցածը կրկնելու, ամրակայելու ժամ: Այս դասերն աշակերտների համար պիտի դառնան տոն, բազմաբովանդակ հետաքրքրություն ներկայացնող կրթադաստիարակչական միջոցառում, որի ժամանակ երեխաները պիտի մտածեն, վերհիշեն, երևակայեն, ստեղծագործեն, նկարեն, գծեն, համեմատություններ, հակադրություններ կատարեն, հարստացնեն իրենց գիտելիքներն ու կարողությունները, անցածի մեջ հայտնաբերեն այն նորն ու հետաքրքիրը, որոնք չէին նկատել, զգացել, հասկացել սովորական դասերի ժամանակ: Ամփոփման դասերը պիտի օգտագործվեն սովորածը կիրառելու, ծանոթի միջոցով անծանոթը հայտնաբերելու, գիտելիքները և կարողությունները որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով:

 Սովորաբար այս դասերն ունենում են մեթոդապես հիմնավորված որոշակի դիդակտիկ բաղադրամասեր:  Բ. Տ. Պանովն այդ բաղադրամասերից մասնավորապես կարևորում է.  տնային աշխատանքների անհատականացված ստուգումը,  ուսումնական նյութերի գիտակցական ըմբռնման, տեսական գիտելիքների խորացման և դրանց` կարողությունների վերածմանը միտված աշխատանքները,  աստիճանաբար դժվարացող առաջադրանքներով գործնական վարժությունների կատարումը,  գիտելիքների, ունակությունների և հմտությունների յուրացման մակարդակի ստուգումը,  սովորողներից առավել բարձր մակարդակ և ինքնուրույնություն պահանջող առաջադրանքների կատարումը

Սովորաբար այս դասերն ունենում են մեթոդապես հիմնավորված որոշակի դիդակտիկ բաղադրամասեր:

Բ. Տ. Պանովն այդ բաղադրամասերից մասնավորապես կարևորում է.

  • տնային աշխատանքների անհատականացված ստուգումը,
  • ուսումնական նյութերի գիտակցական ըմբռնման, տեսական գիտելիքների խորացման և դրանց` կարողությունների վերածմանը միտված աշխատանքները,
  • աստիճանաբար դժվարացող առաջադրանքներով գործնական վարժությունների կատարումը,
  • գիտելիքների, ունակությունների և հմտությունների յուրացման մակարդակի ստուգումը,
  • սովորողներից առավել բարձր մակարդակ և ինքնուրույնություն պահանջող առաջադրանքների կատարումը
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  Մայրենիի դասերի պարբերաբար ունկնդրումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ գեղարվեստական բնագրի առաջին ընթերցման ժամանակ աշակերտներն ընթերցած նյութի բովանդակության մասին ընդհանուր, մակերեսային պատկերացում են կազմում: Այդ պատճառով էլ կարևոր է բնագրի` որոշակի հանձնարարականներով վերընթերցումը, որի ժամանակ երեխաներն անպայման պետք է ինչ-որ նորություն գտնեն, բացահայտեն նոր փաստեր, որոնք առաջին ընթերցման ժամանակ չէին նկատել, հակառակ դեպքում վերընթերցումը կվերածվի մեխանիկական ու անհետաքրքիր աշխատանքի: Որպեսզի բացատրական ընթերցանության մեթոդով կազմակերպվող մայրենիի դասն անարդյունավետ և ձանձրալի չլինի, կարևոր է իմանալ նրա բաղադրամասերից յուրաքանչյուրի առանձնահատկությունները և ճիշտ ձևերով դրանք կիրառել ուսուցման գործընթացում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մայրենիի դասերի պարբերաբար ունկնդրումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ գեղարվեստական բնագրի առաջին ընթերցման ժամանակ աշակերտներն ընթերցած նյութի բովանդակության մասին ընդհանուր, մակերեսային պատկերացում են կազմում: Այդ պատճառով էլ կարևոր է բնագրի` որոշակի հանձնարարականներով վերընթերցումը, որի ժամանակ երեխաներն անպայման պետք է ինչ-որ նորություն գտնեն, բացահայտեն նոր փաստեր, որոնք առաջին ընթերցման ժամանակ չէին նկատել, հակառակ դեպքում վերընթերցումը կվերածվի մեխանիկական ու անհետաքրքիր աշխատանքի: Որպեսզի բացատրական ընթերցանության մեթոդով կազմակերպվող մայրենիի դասն անարդյունավետ և ձանձրալի չլինի, կարևոր է իմանալ նրա բաղադրամասերից յուրաքանչյուրի առանձնահատկությունները և ճիշտ ձևերով դրանք կիրառել ուսուցման գործընթացում:

-75%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Компоненты объяснительного метода чтения (3.67 MB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт