Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Уроки  /  10 класс  /  Командная работа

Командная работа

06.05.2020

Содержимое разработки

Խմբային աշխատանք




Քանի որ աշակերտները արդեն ծանոթ են թվականների տեսակներին, ուղղագրությանը և ուղղախոսությանը, ամփոփման համար կատարում ենք խմբային աշխատանք: Աշակերտները բաժանվում են չորս խմբի: Նախօրոք բազմացրած տեքստը բաժանվում է բոլոր խմբերին: Բոլոր խմբերին տրվում է միևնույն տեքստը՝ տարբեր պահանջներով: Ահա տեքստի մի նմուշ:



Արգիշտի Ա թագավորը եղել է Մենուա թագավորի որդին և թագավորել Ք. ա. 786-764 թվականներին: Նրա գործունեության մասին են վկայում ավելի քան 30 սեպագիր արձանագրությունները: Արգիշտին գահակալման 5-րդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի: Կառավարման 11-րդ տարում (Ք.ա. 776թ.) Արարատյան դաշտում կառուցել է մի ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին:

1-ին խմբին հանձնարարվում է դուրս գրել թվականները և տեսակավորել՝ քանակական, դասական:

2-րդ խմբին հանձնարարվում է քանակական թվականները դարձնել դասական, իսկ դասականները՝ քանակական:

3-րդ խմբին հանձնարարվում է բացարձակ թվականները դարձնել բաշխական:

4-րդ խմբին հանձնարարվում է թվականները գրել տառերով:

Ամփոփման ժամանակ պետք է

աշխատանքը այնպես կազմակերպել, որ խմբի անդամներից յուրաքանչյուրը կարողանա մասնակցել: Ավելին, խմբային աշխատանքը կարելի է վերածել խաղի, տալ միավորներ: Եթե թիմի անդամները լավ չեն պատկերացնում աշխատանքը, և նրանց օգնության են հասնում հարևան թիմի անդամները, ապա վերջիններս վաստակում են կրկնակի միավորներ:

Այս մեթոդը ստիպում է, որ խմբի անդամները հետևեն նաև հարևան խմբերի աշխատանքներին, լինեն ավելի ուշադիր և զգոն:

-80%
Курсы повышения квалификации

Менеджмент в образовании

Продолжительность 108 часов
Документ: Удостоверение о повышении квалификации
5900 руб.
1180 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Командная работа (381.27 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт