Արհեստական և անառողջ սնունդ
Արհեստական կերը թմրանյութի պես է
Նորածնի համար իդեալականը մայրական կաթն է: Արհեստական կաթի ընդունելի բաղադրություն ապահովելու համար մասնագետները փորձում են վերարտադրել մայրական կաթի սննդային բաղադրամասերի (սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ) հարաբերակցությունը: Սակայն արհեստական կաթը մնում է երեխայի օրգանիզմին միանգամայն խորթ, որը սնուցման միջոց է, և միայն այդքանը: Այն չի պաշտպանում երեխային հիվանդություններից, չի խթանում նրա օրգանների և մտավոր ընդունակությունների զարգացմանը, չի նպաստում մոր և մանկան միջև կապի հաստատմանը:
Մանկական կաթնախառնուրդներից ոչ մեկը չի կարող լիովին փոխարինել մայրական կաթին, չնայած դրանց ստեղծողներին հաջողվել է փոքրիկների համար համեմատաբար անվնաս սնունդ ստանալ: Անշուշտ, մեր օրերի խառնուրդներն ավելի որակայալ են, բայց չպետք է մոռանալ մի քանի շատ կարևոր հարցեր.
1.Դրանք օգտագործվում են համեմատաբար վերջերս` մոտավորապես 50 տարի, իսկ կրծքի կաթով երեխաներին կերակրել են հազարամայակներ, ուրեմն դրանցով կերակրելը պարզապես փորձնական կարելի է համարել:
2.Հայտնի են այդ կերերի հետևանքները երեխայի օրգանիզմի վրա ավելի հասուն տարքում. լյարդի քրոնիկական, ալերգիկ հիվանդությունների հաճախացում:
3.Ճիշտ է, այդ խառնուրդներով սնվող երեխաները լավ են աճում, բայց հայտնի չէ` նրանք ստանում են են իրենց անհրաժեշտ բոլոր նյութերը, այս դեպքում կարևորը ոչ թե երեխայի աճն է, այլ աճի և զարգացման բոլոր հնարավորությունների օգտագործումը:
Եթե այդ խառնուրդները բաղադրությամբ մոտ են կրծքի կաթին, ուրեմն որտեղից նրանց բաղադրության այդքան բազմազանությունը: Ամենայն հավանականությամբ, դեռ չի ստեղծվել «ճիշտ» խառնուրդը, և թեև այս ասպարեզում հետազոըությունները շարունակվում են, սակայն հազիվ թե հաջողվի գտնել:
Խառնուրդների բաղադրությունը կայուն է և չի փոխվում փոքրիկի պահանջների, աճի, առողջական վիճակի փոփոխությանը համապատասխան:
Խառնուրդներում, ի տարբերություն կրծքի կաթի, չկան կենդանի լեյկոցիտներ, պաշտպանական նյութեր, մարսողական ֆերմետներ: Դրանք ապահովում են երեխայի աճը, բայց ի զորու չեն պաշտպանել նրան:
Կենսաբանական աժեքով խառնուրդը զիգում է մայրական կաթին, փոքրիկն էներգիա է ծախսում անպետք նյութերը հեռացնելու համար:
Զգուշացե՛ք, ուտելիք
Չիպսերն ու ֆրին, անշուշտ, վնասակար սննդի առաջատարներն են։ Կարտոֆիլի ֆրին օսլայի և ճարպերի հսկայական չափաբաժին է, ինչպես նաև գենետիկորեն մոդիֆիկացված սոյա, E բաղադրիչներ և հզոր կոնցերոգեններ։ Այս ամենը ոչ միայն հանգեցնում է ճարպակալման, այլ նաև խոլեստիրինի ավելացման, մեծանում է աթերոսկլերոզի, սրտի և ուղեղի կաթվածների, լյարդի դեգեներատիվ փոփոխությունների վտանգը, տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել սեռական ֆունկցիայի խանգարման և ամենագլխավորը` ուռուցքների զարգացման։ Վնասակար են նաև բուրգերներն ու հոթ–դոգերը, քանի որ միսը, որն օգտագործվում է բուրգերների և հոթ–դոգերի պատրաստման ժամանակ, ստացվում է կենդանիներից, որոնք բուծվում են հատուկ կոմբիկերերի օգտագործմամբ` քաշի արագ ավելացման նպատակով։ Այս ամենին ավելացրեք Е բաղադրիչների լայն շրջանակը և կհասկանաք, թե ինչու է արագ սնունդը զբաղեցնում պատվավոր երկրորդ հորիզոնականը։
Մայոնեզն ու կետչուպը ևս շատ վնաս են։ Կետչուպը կայունացուցիչներից, էմուլգատորներից և կոնսերվանտներից բացի, պարունակում է քիմիական գունանյութեր և գրեթե մեկ հինգերորդով բաղկացած է շաքարավազից։ Մայոնեզը ևս այսպես կոչված տրանսճարպերի` ճարպաթթուների իզոմերների կրող է, որոնք կարողանում են « խաբել» մեր օրգանիզմն ու բնական օմեգա–3 և օմեգա–6 ճարպաթթուների փոխարեն ներծծվել հյուսվածքների կենսաթաղանթներում։ Այս ամենը կարող է հանգեցնել քաղցկեղածին հիվանդությունների, աթերոսկլերոզի, ավելացնել շաքարային դիաբետի զարգացման ռիսկն ու, մեղմ ասած, վնասել իմունիտետը։
«Կոֆեին, շաքարավազ պարունակող ցանկացած ուտելիք և հյութ, ինչպես նաև էներգետիկ ըմպելիքները սկզբում ավելացնում են ակտիվությունը, մարդը զգում է էներգիայի ներհոսք։ Սակայն այս ամենը տեղի է ունենում օրգանիզմի ներքին պաշարների հաշվին։ Այդ պատճառով նման հյութ և ուտելիք օգտագործելուց կես կամ մեկ ժամ անց մարդը զգում է, որ կրկին քաղցած է»
Գիտնականներն ասում են, որ օրական մոտ 43 գրամ ընկուզեղենը կարող է նվազեցնել սրտի կաթվածի և շաքարախտի հավանականությունը:
«Փոխարենը բանջարեղենը, լոբազգիները, հացաբույսերը, ձավարեղենը, միսը, ծովամթերքը, կաթնամթերքը փոխանցում են ուժ և էներգիա, որը պահպանվում է երկար ժամանակ»