- Ներքին էներգիա
- Դասի նպատակը
- Ամփոփել ներքին էներգիան
- Ներքին էներգիայի փոփոխման եղանակները` նկարագրելով երևույթներ
- Ջերմաքանակ
- Լուծել պարզագույն խնդիրներ
- Ձևակերպել էներգիայի պահպանման օրենքը:
Եթե մարմինների համակարգից էներգիա չի հաղորդվում շրջապատին և ոչ էլ
շրջապատից `համակարգին, ապա այդ մարմինների բոլոր տեսակի
էներգիաների գումարը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ:
Այլ կերպ ասած` էներգիան չի անհետանում և ոչնչից չի ստեղծվում:
- Ի ՞ նչ է մարմնի ներքին էներգիան, ինչի ՞ ց է այն կախված :
Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և
մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում
են մարմնի ներքին էներգիա:
Ներքին էներգիան կախված է մարմնի ջերմաստիճանից:
+
- Քանի ՞ եղանակով կարելի է փոփոխել ներքին էներգիան:
Ներքին էներգիան կարելի է փոփոխել երկու եղանակով`
- մեխանիկական աշխատանք կատարելով
- Ջերմահաղորդմամբ
Ներքին էներգիայի փոփոխման եղանակները
Աշխատանք
Ջերմահաղորդում
Ջերմահաղորդա
կանություն
Կոնվեկցիա
Ճառագայթային ջերմափոխա
նակում
- Ջերմահաղորդականություն
- Մոլեկուլների քաոսային շարժման և փոխազդեցության հետևանքով ջերմության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին անվանում են ջերմահաղորդականություն:
- Կոնվեկցիա
- Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման :
- Ճառագայթային Ջերմափոխանակում
Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:
- Ի ՞նչ է ջերմաքանակը:
- Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:
- Ի ՞ նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում :
Ջերմաքանակը` որպես ներքին էներգիայի փոփոխման չափ, բնական է արտահայտել նույն միավորով, ինչ էներգիան, այն է` ջոուլով :
Օգտվում են նաև կիլոջոուլ (կՋ) և
մեգաջոուլ (ՄՋ) միավորներից
1 կՋ = 1000 Ջ =Ջ
1ՄՋ = 1000000 Ջ =Ջ
Հնում ջերմաքանակի չափման համար կիրառվել է հատուկ միավոր` կալորիա (կրճատ` կալ): Այն սահմանել են որպես այնպիսի ջերմաքանակ, որն անհրաժեշտ է 1գ զանգվածով ջուրը 1 -ով տաքացնելու համար: Օգտագործվել է նաև ջերմաքանակի ավելի խոշոր միավոր` կիլոկալորիա (կրճատ` կկալ):
1 կալ = 4,2 Ջ, 1 կկալ = 4,2 կՋ:
Ներկայումս կալորիայի և կիլոկալորիայի գործածությունը խիստ սահմանափակ է: Մասնավորապես` դրանք գործածվում են սննդամթերքի պարունակած էներգիայի քանակն արտահայտելու համար:
- Ո ՞ ր մեծություններից է կախված ջերմաքանակը:
- Մարմնի զանգվածից
- Ջերմաստիճանի փոփոխությունից
- Մարմնի նյութի տեսակից
Q
c
∆ t
m
Q =cm ∆ t
- Տեսակարար ջերմունակություն
- Մարմնի ջերմային հատկությունները բնութագրող այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնին հաղորդած ջերմաքանակի հարաբերությանը մարմնի զանգվածին և մարմնի ջերմաստիճանի փոփոխությանը, կոչվում է տեսակարար ջերմունակություն:
- Չափման միավորը `
- 1
- Ջերմափոխանակման օրենքը
- Եթե ջերմափոխանակությանը մասնակցող մարմինների համակարգը մեկուսացնենք արտաքին միջավայրից, ապա որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները կհավասարվեն: Այդ ընթացքում տաք մարմինների կորցրած ջերմաքանակի և սառը մարմինների ստացած ջերմաքանակի գումարը զրո է:
- Ջերմային հաշվեկշռի հավասարումը
- + = 0
- Առաջադրանք
- Ի ՞ նչ նվազագույն բարձրությունից պետք է ընկնի 20 Ն կշռով մուրճը, որ նրա հարվածից 10 գ զանգվածով պղնձե թիթեղը տաքանա 10 -ով: Ենթադրենք, թե տաքանում է միայն պղնձե թիթեղը:
2. Ի ՞ նչ ջերմաքանակ է ստանում ձեր օրգա -
նիզմը 60 ջերմաստիճանի մեկ բաժակ (200 գ) թեյ խմելիս :
3 . Հաշվել 1 բաժակ ջրի ստացած ջերմաքանակը: Կատարել փորձ
Հետաքրքիր տեղեկություն Ջեմս Ջոուլի մասին
Շնորհակալություն
- Հրազդանի 12 հիմն դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ս. Մուրադյան