Меню
Разработки
Разработки  /  Информатика  /  Уроки  /  Прочее  /  Информационные технологии в школе

Информационные технологии в школе

08.05.2020

Содержимое разработки

Տեղեկատվական տեխնոլոգիաները դպրոցում



Տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգիչը կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական գործընթացում՝ ընձեռելով նոր հնարավորություններ ուսուցիչներին և սովորողներին:  Ժամանակակից հասարակությունը կրթական հաստաություններին նոր մարտահրավերներ է առաջադրում, որոնք կապվում են տեղեկատվության հոսքի աճի հետ և պահանջվում է կրթական համակարգի արդիականացում: Եվ թվում է, թե դպրոցներում ինֆորմատիկա առարկայի դասավանդմամբ հաղթահարվում են ժամանակակից թվային աշխարհի մարտահրավերները: Բայց իրականում դա կյանքի հետ հետ ոչ մի կապ չունեցող և դեպի փակուղի տանող ճանապարհ է: Առարկայի բովանդակությունը բացառապես մայքրոսոֆթի առաջարկած ծառայություններն են և որոշ համակարգչային ծրագրեր, որոնց կարելի է ծանոթանալ կարճ ժամանակահատվածում՝ ինքնակրթությամբ: Կարելի է ասել, որ այսօրվա ինֆորմատիկա առարկայի դասագրքերը դարձել են բացառապես անպիտան: Ավելին, թերևս հնարավոր չի մի հեղինակի մի դասագիրք տեղեկատվական տեխնոլոգիաների համար, որ ներկայի պահանջներին բավարարի:

Իսկ ինչպե՞ս վարվել: Օր օրի զարգացող թվային աշխարհի պատվերները փոխվում են երկրաչափական պրոգրեսիայով և այսօրվա համակարգչային ծրագիրը վաղը դառնում է ոչ արդիական: Այստեղ լուծումները թերևս բազմաթիվ են, որոնք իրենց հետ բերում են նաև ուսուցման նորագույն մեթոդներ և գործիքներ:

Նախ ինֆորմատիկա առարկան՝ որպես առանձին միավոր, պետք է ընդգրկված չլինի ուսումնական պլանում, փոխարենը անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները սովորողները կարող են ստանալ մյուս դասընթացների, ուսումնական գործունեության թվայնացման արդյունքում: Իսկ դասագիրքն էլ՝ որպես այդպիսին, դառնա համացանցը: Սա շատ կարևոր քայլ է.

  • թեթևանում է ուսումնական ծանրաբեռնվածությունը,

  • սովորողին տալիս է փնտրելու, զատելու հմտություն,

  • սովորողին տալիս է ընտրելու և ինքնակրթվելու հնարավորություն,

  • ժամանակի ընթացքում արդեն հնացած բովանդակությունը արագ փոխվում է նորով:



Կարևոր են նաև ժամանակակից ուսուցման մեթոդները, որոնք նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը, զարգացմանը դպրոցում: Կարելի է առանձանցնել հատկապես նախագծային ուսուցումը, որը վերջին տարիներին իրականացվող ուսուցման հիմնական մեթոդներից է: Օրինակ՝ սովորող-սովորեցնող նախագծային մեթոդով ավագ դպրոցի սովորողները կրտսեր և միջին դպրոցականներին փոխանցում են համակարգչի տեխնիկական և ծրագրային սպասարկման, բլոգային գիտելիքներ և հմտություններ: Մեթոդի կարևորությունը կայանում է նրանում, որ այն նախ անհատականացված է, այսինքն սովորողը սովորեցնում է սովորողին և այդ շփման, փոխանակման ընթացքում ավագ դպրոցականները էլ ավելի են ամրապնդում իրենց գիտելիքները, իսկ կրտսեր սովորողներն ավելի ազատ են հարցուփորձ անում իրենց համար արդեն օրինակելիության չափանիշ դարձած ավագ ընկերներին:

Չնայած որ կյանքը, աշխարհը գրեթե ամբողջությամբ թվայնացված է, ընդհուպ խոսվում է արհեստական ինտելեկտի այլևս իրականության մասին, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենաշնորհը պատկանում է արական սեռի ներկայացուցիչներին: Փաստը, որը արձանագրված է աշխարհի վիճակագրական ցուցանիշներում արդեն իսկ նկատելի դպրոցական շրջանում: Բացը լրացնելու, ոլորտում հավասարություն ապահովելու համար այսօր կան մի շարք նախագծեր, որոնք միտված են ոգեշնչելու աղջիկներին զբաղվել նորարարությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով, ձեռներեցությամբ: Եվ այդ ծրագրերից մեկը Տեխնովացիա միջազգային մրցույթն է:

Այսպիսով, դպրոցում ուսուցման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն է տալիս ակտիվացնելու սովորողների ճանաչողական և մտավոր գործունեությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ոչ միայն փոխելու ակադեմիական աշխատանքի ձևերը և մեթոդները, այլև վերափոխելու և հարստացնելու կրթական պարադիգմները նույնիսկ այնպիսի հիմնարար հմտությունները, որոնք մշակվում են տարրական դպրոցում, քանի որ կարդալու և գրելու ունակությունները ենթակա են փոփոխության:

-80%
Курсы повышения квалификации

Внедрение современных педагогических технологий в условиях реализации ФГОС (в предметной области «Информатика»)

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Информационные технологии в школе (19.42 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт