Ուսուցողական դաս
2018-2019 ուստարի
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ. 11 հիմնական դպրոցի
I8 դասարանի դասվար՝ Ս. Սիմոնյան
Դասի թեման՝ Տ հնչյուն – տառի ուսուցում
Դասի նպատակը
-
Ճանաչել Տ հնչյուն - տառը
-
Ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները
-
Զարգացնել կարդալու կարողությունները և բանավոր խոսքը
Դասի ընթացքը՝ կազմակերպչական մաս
Հին նյութի հարցում՝
-
Ինչի՞ց է կազմված պատմությունը:
-
Ինչպե՞ս ենք գրում նախադասությունը:
-
Աղվես բառով կազմել նախադասություն և գծել գծապատկերը:
-
Ինչի՞ց է կազմված նախադասությունը:
-
Ըստ վանկերի բառերը քանի՞ տեսակ են լինում:
-
Ասել միավանկ և բազմավանկ բառեր:
-
Վանկերը ինչերի՞ց է կազմված:
-
Հնչյունները քանի՞ տեսակի են լինում:
-
Ո՞րն է հնչյունի և տառի տարբերությունը:
Ֆիզկուլտ դադար՝
Նոր նյութի հաղորդում՝ (ԽԻԿ)
Թեմատիկ նկարի շուրջ կատարել նախապատրաստական զրույց: Պատմել, թե ինչպես են ծառերից ստանում թուղթ, ինչպես է տպարանում պատրաստվում գիրքը:
-
Կարդալ հանելուկներ
-
Այս ի՞նչ տնակ է հիշում եք ես ձեզ պատմել եմ:
-
Տնակից հանել առարկաներ:
-
Կրկնել այդ բոլոր առարկաները:
-
Ցուցադրել տպատառ տառը
Իմաստի ընկալում՝ աշխատանք դասագրքով ՝
Նկար- պատմությունից առանձնացվում են տ պարունակող բառեր: Տ մեծատառը ներկայացված է տանձի և տերևի տեսքով:
Ընթերցել Տ տառի երկտողը.
Իրար կպած երկու տերև,
Մեկը՝ ներքև, մեկը՝ վերև:
Կշռադատման փուլ՝ Հարցերի միջոցով ամփոփել նոր դասանյութը