Մեր գեները
Պրես-կոնֆերանս
Այսօրվա աշակերտը շատ տեղեկացված է:Նրա հետաքրքրությունները երբեմն դժվար է լինում բավարարել սովորական դասերի ժամանակ:Նա դասերից սպասում է շատ ավելի հետաքրքիր տեղեկություններ ստանալ,որոնք շատ հաճախ ուսուցչին չի հաջողվում,որովհետև ծրագրային նյութը ծավալուն է,իսկ ժամանակը քիչ:Ուստի,որպեսզի երեխաների հետաքրքրությունը բավարարվի,հետաքրքիր տեղեկություններ կարելի է մատուցել այլ կերպ:Տվյալ դեպքում «Մեր գեները» թեմայով անցկացվող պրես-կոնֆերանսը նպատակ ունի երեխաներին տալ հետաքրքիր տեղեկություններ գենետիկայից :
Աշակերտները ներկայանում են գենետիկների և լրագրողների կարգավիճակում: Դա երեխաներին հնարավորություն է տալիս ուշադրությունը կենտրոնացնել և մտածել ոչ ստանդարտ ձևերով:
Որպեսզի միջոցառումը հետաքրքիր լինի և լայն լսարան ընդգրկի,նպատակահարմար է նախօրոք անցկացնել փոքրիկ սոցիոլոգիական հարցում:Հարցաթերթիկ հրավիրատոմսը կարելի է ձևավորել աշակերտների միջոցով:
Հարցաթերթիկը բաժանվում է ուսուցիչներին,տնօրինությանը,աշակերտներին:Հարցերի պատասխանը ամփոփվում է ուսուցչի օգնությամբ և ներկայացվում նախագահի կողմից:Պատերին կարելի է փակցնել հայտարարություն,որտեղ պետք է նշվի պրես-կոնֆերանսի թեման,օրը և հրավիրյալների կազմը:
Միջոցառումը անցկացվում է դպրոցի դահլիճում,որը պետք է համապատասխան ձևավորում ունենա:Մուտքը՝հրավիրատոմսերով:
Գործող անձիք
1.Նախագահ
2.«Առավոտ» թերթի թղթակից
3.«Գիտելիք» ամսագրի թղթակից
4.«Հայաստանի Հանրապետություն»
5.«Ֆիգարո»
6.«Ամերիկյան նյուս» American News
7.«Правда»
8.«Ազգ» թերթի թղթակից
9.Լուսանկարիչներ
Գիտնականներ(անունները ընտրեք ինքներդ)
1 .Գենետիկ-կենսաբանական գիտությունների թեկնածու
2 .Գիտնական փորձագետ,դոկտոր,պրոֆեսոր
3 .Մոլեկուլյար կենսաբանության մասնագետ
4 .Կլոնացման գծով գլխավոր մասնագետ
5.Գենետիկ-Ջորջ Մորգան (ԱՄՆ)
6.Անթրոպոլոգ-Նվարդ Քոչար
7.Արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն,պրոֆեսոր Տումանովսկի
8 .Կենսաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր
Նախագահ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,հարգելի՛ հյուրեր,այսօր մենք հավաքվել ենք,որպեսզի քննարկենք շատ ակտուալ մի թեմա ՝«Մեր գեները»: Այսօր մենք կփորձենք պարզաբանել՝ ինչ է գենը, ինչպես պահպանենք հայկական գենոֆոնդը:
Մեր գեները մեզ հնարավորություն են տալիս դրսևորվելու որպես որոշակի հատկանիշներով օժտված տեսակներ:Երկար և դժվարին է եղել գեներ,ժառանգականության փոխանակության,գենետիկական օրենքների և օրինաչափությունների բացահայտումը:
Գենետիկան ուսումնասիրում է ժառանգականությունը և փոփոխությունը: Ժառանգականությունը այն հիմքն է, որը որոշում է տվյալ տեսակի աճման և զարգացման ընթացքը, նրան բնորոշ առանձնահատկությունները: Գեները,որոնք ժառանգականությունը պայմանավորող միավորներն են,հազարամյակների ընթացքում սերնդից սերունդ են փոխանցում թե՛ դրական, թե՛ բացասական հատկանիշները:Կյանքի ծագումն ու շարունակությունը երկրի վրա պայմանավորված են գեների գործունեությամբ, ուստի ամեն մի նոր սերունդ իր կենսագործունեությամբ պարտական է նախնիների գեներին:
Ներկայումս գենետիկական ուսումնասիրությունները չափազանց լայն ծավալ են ստացել և իրենց նշանակությամբ առանին տեղ են գրավում ոչ միայն կենսաբանական գիտությունների
ասպարեզում:Գենետիկայի պրոբլեմներով զբաղվում են կենսաբանները,բժիշկները,ֆիզիկոսները,ինժիներները,մաթեմատիկոսները,ազգագետները,հնագետները,պատ-մաբանները և բոլոր նրանք, ովքեր սիրում են կյանքը,հետաքրքրվում նրա հիմքերով և ուզում են դարձնել ավելի լիարժեք,անվրդով ու գեղեցիկ:
Հայաստանում շուրջ 30 տարի է, ինչ մարդու գենետիկայով զբաղվում են ԵՊՀ-ում:Կան բազմաթիվ հարցեր,որոնք լուծման են սպասում:Մինչև օրս Հայաստանում մենք դեռևս չունենք մեր՝ հայերիս գեների բաշխման գենետիկական քարտեզ: Լիովին ուսումնասիրված չէ մեր գենոֆոնդը, հատկապես արևմտյան մասի:
Ինձ թվում է՝ հետաքրքիր թեմա է արծածվում, և լարված աշխատանքային օր է լինելու այսօր:
Խնդրում եմ հարցեր տալ:
ՀՀ թերթի թղթակից (……) – Մեզ են հասել բազում հետաքրքիր պատմություններ, որոնք այս կամ այն ձևով կապվում են գենետիկայի հետ:Ինձ միշտ էլ հետաքրքրում է, թե հեքիաթների հիմքում ինչ մեծ գաղտնիք է թաքնված, ինչպես է կապվում հեքիաթը իրականության հետ:Խնդրում եմ մի փոքր խոսենք գենետիկական օրենքների բացահայտման ճանապարհին մարդկանց հանդիպած և ավանդապատումների ձևով մեզ հասած հեքիաթանման պատմությունների մասին:
Գենետիկ Ջորջ Մորգան(…..)-Ես ձեզ կպատմեմ մի պատմություն՝գրված հնագույն գրքերից մեկում՝Աստվածաշնչում՝ Մովսեսի առաջին գրքում,որտեղ պատմվում է, թե ինչպես սուրբ Հակոբը խաբեց իր ժլատ աներոջը: Ժլատ տերը երկար սակարկում էր հովվի հետ:Վերջապես համաձայնվեցին, որ հովիվը հոտից կվերցնի բոլոր շերտավոր և պուտավոր գառները,իսկ սևերը կմնա տիրոջը: Համաձայնվելը համաձայնվեցին, բայց տերը հոտի մեջ թողեց միայն սև ոչխարներին,իսկ մյուսներին ջոկեց ու քշեց երեք օր տևող հեռավորությամբ մի վայր: Բայց հովիվն ավելի խորամանկ դուրս եկավ:Նա ջրհորի մեջ(որից ոչխարները ջուր են խմում) արմավենու ճյուղեր ու շագանակ գցեց:Եվ,ի զարմանս ժլատ տիրոջ,սև ոչխարները շերտավոր ու պուտավոր ձագեր բերեցին: Հովիվը հարստացավ:
Հեքիաթը հին է,բայց կենսունակ: Հին հույնը իր կնոջ(որը պատրաստվում էր երեխա ունենալ) մահճի մեջ Ապոլոնի արձանն էր դնում,որպեսզի կինն ամբողջ ժամանակ նրան նայի:Դրա նպատակն այն էր, որ որդին նմանվեր գեղեցիկ աստծուն:
Հոգեկան ու ֆիզիկական հատկանիշներ ժառանգող կամ չժառանգող սերունդների աշխարհ գալու մասին առասպելների ու հեքիաթների բազմաթիվ պատումներ կարելի է ներկայացնել այժմ: Ինչու՛ ոչ: Այդ հարցերը հետաքրքրում են ամեն մեկին էլ: Մի՞թե հրաշք չէ. աշխարհ է գալիս նոր կենդանի էակ,որը որոշ ժամանակ հետր նմանվում է ծնողներին:Մի՞թե մեծագույն գաղտնիք չէ, թե ով կծնվի՝ տղա՞, թե՞ աղջիկ,կամ էլ երեխան ու՞մ նման կլինի:Ու բնական է,որ քանի դեռ գիտությունը չէր սկսել պատասխանել կենդանի էակների աշխարհ գալու և ժառանգականության հետ կապված հարցերին,գիտական տվյալների բացը երևակայությունն էր լրացնում:
Ժառանգականության հարցերի և նրա հետ կապված երևույթների մասին դարեր շարունակ համատեղ ապրում էին երկու խումբ տեղեկություններ:Մի կողմից՝պարզունակ առասպելներն ու սնահավատությունը, մյուս կողմից՝ հազարամյակների ընթացքում պատահական հայտնագործությունների, կույր փորձերի ու սխալների վրա հիմնված տեղեկությունների՝ կանոնների մի խումբ, որ ոչնչով չէր հիմնավորված, բայց և իրեն արդարացրել էր պրակտիկայում:
«Ամերիկյան նյուս» թերթի թղթակից (…..) –Ես գլուխ եմ խոնարհում գենետիկայի հայր Գրեգոր Մենդելի առաջ: Չէ՞ որ նրա օգնությամբ գենետիկան դարձավ արդի կենսաբանության մեջ նորագույն և արագ զարգացող ճյուղերից մեկը: Ինձ միշտ էլ հետաքրքրել է Մենդելի կյանքը և աշխատանքները: Ինչպես կարողացավ չեխ վանականը բացահայտել բնության օրենքները:
Գենետիկ(…..) –Գյուղացու որդի Իոհան Մենդելը ծնվել է 1822 թվականին Հայնցենդորֆ(այժմ՝ Չեխոսլովակիայում) գյուղում և ցանկացել է դառնալ ուսուցիչ և գիտնական: Սակայն որպեսզի կարողանար ապրել և սովորել, հետևեց իր մաթեմատիկայի դասախոս պրոֆեսոր Ֆրանցի խորհրդին և դարձավ ավգուստինյան վանքի վանական:1843 թվականին նա ձեռնադրվեց վանական և ստացավ նոր անուն՝ Գրեգորիս:1847 թվականին Մենդելին քահանայի կոչում շնորհվեց: Մենդելը աշխատել է որպես ուսուցիչ և վանքի բակում կատարել է իր փորձերը ոլոռի վրա, որն էլ տարիներ հետո համաշխարհային հռչակ և փառք է բերել նրան:
Մենդելը սկսեց այն բանից, որ սերմնաբուծական տարբեր ֆիրմաներից դուրս գրեց ոլոռի երեսունչորս տեսակի սորտեր:Բայց փորձերը սկսեց ոչ անմիջապես: Երկու տարվա ընթացքում նա ստուգեց ստացված սորտերի մաքրությունը և ձեռնամուխ եղավ փորձերին:
Մինչև այսօր էլ Բռնոյի վանքի խնամքով պահվում են Մենդելի փորձամարգերը:
Փորձերը դժվար էին և քրտնաջանություն պահանջող:Փորձերի համար ոլոռը ընտրվեց,որովհետև բացառվում է ոլոռի խաչաձև փոշոտման հնարավորությունը: Ծաղկի ինքնատիպ ձևի շնորհիվ առէջներն ու վարսանդները ամուր փակված են «նավակում»,և փոշանոթները պատռվում են դեռևս կոկոնում: Մինչև ծաղկի բացվելը սպին ծածկվում է սեփական փոշով:
Մենդելը ուսումնասիրեց ոլոռի յոթ զույգ հատկանիշներ.շաքիլի գույնը(դեղին կամ կանաչ),կեղևի գույնը(սպիտակ կամ գունավոր),ունդի ձևը,որը հաճախ սխալ ձևով պատիճ են անվանում(հարթ կամ սեղմումներով) և այլն:
Փորձերի արդյունքում Մենդելը հայտնագործեց ժառանգականության օրենքները:Մենդելը երկար ժամանակ չէր համարձակվում մասսայականացնել իր հայտնագործության արդյունքները:Վերջապես վճռեց. 1865 թ. Փետրվարի 18-ին և մարտի 8-ին բնախույզների Բրյունեյան ընկերության (որի հիմնադիրներից մեկը Գրեգոր Մենդելն էր) նիստերում զեկուցվեց նրա աշխատանքը՝ «Փորձերը բուսական հիբրիդների վրա»: Նիստի արձանագրությունները պահպանվել են:Դրանցից պարզվում է, որ զեկուցողին ոչ մի հարց չի տրվել:Պարզապես ոչ ոք նրան չհասկացավ:
Այն, որ Մենդելին չհասկացան, զարմանալի ոչինչ չկա: Աշխատանքը չափից դուրս նորարարական էր:Նա ժառանգականության երևույթի մասին դատում էր ընդունված տեսակետներից տարբեր ձևով: Բացի դրանից, կենսաբանական աշխատանքում նա լայնորեն օգտվել էր մաթեմատիկայից, որն այն օրերին չլսված բան էր: Այդ է պատճառը , որ նրա զեկուցումը, իսկ ավելի ուշ՝ հոդվածը, ժամանակակիցների համար իսկապես դժվար էր հասկանալը:
1884 թ. Հունվարի 6-ին նա մահացավ,նրա դագաղի ետևից մի մեծ երթ էր գնում, ու նրա գերեզմանի վրա շատ լավ խոսքեր ասվեցին: Բայց որպես ճակատագրի ծաղր՝ այդ օրը ոչ մի խոսք չասվեց այն Մենդելի մասին, որին մենք գիտենք՝ հանճարեղ գիտնականի մասին,որը հայտնաբերել է ժառանգականության օրենքները և դրել է ժամանակակից գենետիկայի հիմքը:
«Առավոտ» թերթի թղթակից....Ինչպե՞ս է, որ ամեն մի ազգ դարերի ընթացքում պահպանում է իրեն խիստ բնորոշ հատկանիշները, որոնցով և տարբերվում է մյուս ցեղակիցներից:
Գենետիկ.... Իսկապես,բոլոր ազգերը դարերով և նույնիսկ հազարամյակներով պահպանվում են իրենց խիստ անհատական հատկանիշներով:Ասում են՝ հայերի խորունկ աչքեր կամ արծվաքիթ դեմք, սկանդինավյան հպարտ կեցվածք և ծղոտագույն մազեր, վրացու լայնոտ և բարյացական դիմագծեր, էստոնացու նորդական գեղեցկություն և բարդու հասակ, ռուսի փոքրիկ ցցված քիթ և շեկ մազեր և այլն:
Բոլոր ազգերը, կազմված լինելով հոմո սապիենս տեսակին պատկանող ներկայացուցիչների խմբավորումներից, տարբերվում են իրենց մյուս եղբայրներից և քույրերից: Այսպիսի հարցերի լուսաբանումը վերաբերվում է պոպուլյացիոն գենետիկայի, որը զբաղվում է նույն տեսակի տարբեր խմբավորումների- տեղախմբերի ժառանգական մեխանիզմների պարզաբանմամբ, որոնք իրենց հերթին ապահովում են այդ խմբավորումների կենսաբանական բազմացման և սերնդից սերունդ իրենց խիստ բնորոշ հատկանիշները փոխանցելու հնարավորությունը:
«Գիտելիք» ամսագրի թղթակից....
Ինձ շատ է հետաքրքրում գենը: Իսկապես, ինչպիսին է այդ գենը, որն է նրա նշանակությունը, որ մեր օրերում այդքան մեծ տեղ է տրվում դրան:
Գենետիկ փորձագետ.....Գենը եզակի, զարմանահրաշ թաքնված մի փոքրիկ և անտեսանելի մասնիկ է, որ ժառանգական նյութի գործառական միավոր է հանդիսանում: Իսկ դա նշանակում է, որ գեների փոխանցումով բնության մեջ իրագործվում է ծնողական հատկանիշների ժառանգումը սերունդների կողմից:
-Ես կանգ չեմ առնի գենի մոլեկուլային կամ քիմիական կառուցվածքի վրա: Այլ կփորձեմ ցույց տալ, թե ինչպիսի անգնահատելի հատկություն ունի գենը կյանքի ծագման և նրա շարունակելիության մեջ: Տեսակների վարկանիշները չափազանց բազմազան են: Տեսակի ամեն մի հատկանիշ կարող է պայմանավորված լինել մեկ կամ մի քանի գեներով և հակառակը՝ մի գենը կարող է մասնակցել մի քանի հատկանիշների ձևավորմանը: Ժառանգականության արդյունքները պարզ արտահայտվում են սերունդների մոտ: Երեխաները միշտ նման են լինում ծնողներին, բայց այդ նմանությունը երբեք լիակատար չի լինում: Դուստրը կամ որդին կարող են ժառանգել հոր աչքերի գույնը, բայց մոր աչքերի արտահայտությունը, ծնողներից մեկի ժպիտը, մյուսի շուրթերի ձևը: Դա նրանից է, որ սերունդներում գեների ճակատագրերն տարբեր են լինում: Գենը կարող է փոխանցվել կամ չփոխանցվել հաջորդ սերնդին, կարող է փոխանցվել կրկնօրինակների տարբեր քանակներով կամ մուտացիոն՝ փոփոխված վիճակում, այսինքն նոր գենի ձևով, նոր ֆունկցիայով ու նոր ճակատագրով: Գենը սերնդի ընթացքում ապահովում է տիրոջ կենսունակությունը և հաջորդ սերունդներին փոխանցելու հնարավորությունը: Գեները տիրոջ համար ապահովում են սերունդներին նոր շղթայով նրանց փոխանցվելու հնարավորությունը:
Արդյո՞ք բեղմնավորված ձվաբջիջը կվերածվի գիշատիչ կենդանու, թե՞ կարմիր կակաչի: Դա որոշում են գեները, և նրանք են վերահսկում, թե զարգացող որ բջիջները կվերածվեն կենդանու բրդի, որոնք՝ ոտքերի, և որոնք էլ՝ մի փոքր գորտնուկի նրա վզակոթին: 1953 թ. Հետագայում նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկացի Ջեյմս Ուոթսոնը և անգլիացի Ֆրանսիս Կրիկը բացահայտեցինԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքը և ցույց տվեցին որ հենց ԴՆԹ-ն գեների կրողն է հանդիսանում և որոշում է գեների գործունեությունը:
«Ֆիգարո» թերթի թղթակից.....Ես շատ եմ լսել, որ նկարները կարող են ճակատագրական լինել: Որոշները մարդկանց օգնում են, իսկ որոշներն էլ հակառակը, կարող են մահվան հասցնել մարդկանց: Ի՞նչ կարող են ասել այդ մասին գիտնականները: Արդյոք ճակատագրերը փոխող դիմանկարներ կան:
Մոլեկուլյար կենսաբանության գծով դոկտոր, պրոֆեսոր
Գիտնականները վստահ են, յուրաքանչյուր մարդ, որը նկարչին բնորդում է, խաղում է սեփական ճակատագրի հետ:
Առաջին պատմություն (մարդասպան կտավներ): Ալֆրեդ Հիգենսը 47 տարեկան էր: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց հիսնյակին էր պատկանում: Նա ուներ գեղաեցիկ կին, քնքուշ երկվեորյանկ աղջիկներ: 1996 թ. Ամռանը Ալֆրեդը պատվիրեց նկար, որտեղ նա և կինը կանգնած են իրենց սիրելի առագաստանավի տախտակամածին: Նկարը շատ կոլորիտային էր, բայց աշխատանքի ավարտից հետո Ալֆրեդի մոտ պատահեց ուղեղի արյունազեղում: Մեկ շաբաթ հետո նրա կնոջը հոսպիտալացրին սուր հոգեկան խանգարման նոպայով, և շուտով նա մահացավ: Ամուսիններ Հիգենսները մահացան նրանից, որ իրենց նկարել էր Մարկ Քվինը: Ասում էին, որ (Քվին) նկարիչը հոգին ծախել է սատանային: Նրա բոլոր նկարներում պատկերված մարդիկ մահացան կեցվածք ընդունելուց քիչ հետո: Հիգենսները առաջինն էին:
Նկարիչը ոչ մի հարցազրույց չէր տալիս: Պատմականորեն հայտնի են, երբ դիմանկարներում պատկերված մարդիկ մահացել են ժամանակից շուտ կամ էլ բռնի մահով: Լեոնարդո դա Վինչին համաձայնեց նկարել Մոնա Լիզայի նկարը, նա 24 տարեկան էր և անչափ գեղեցիկ: Աշխատեց 4 տարի և դեռ չավարտած՝ փոքրիկ քաղաքում Լագոներա Մոննա Լիզան մահացավ:
Մեծ Ռեմբրանդտի կինը՝ Սակսին, մահացավ 30 տարեկան հասակում:Ռեմբրանդտը նկարել է իր երեխաներին, նրանցից երեքը մահացան մանուկ հասակում, չորրորդը 27 տարեկան հասակում: Երրորդ կինը՝ Հենդրիկե Ստոֆֆելդեսը, որը պատկերվել է բազմաթիվ նկարներում, նույնպես կարճ ապրեց: Նկարիչը վամպիրի նման կարծես ներծծում էր իր մոդելների էներգիան:
-Հարգելի՛ կոլեգա, թույլ տվեք ձեզ ընդհատել
Անթրոպոլոգ
Թույլ տվեք ձեր թվարկումներին հակադրել հետևյալ հայտնի փաստերը: Նկարը կարող է փոխել մարդուն ինչպես վատ, այնպես էլ լավ կողմերով:
Երկրորդ պատմություն (կտավներ-բժշկողներ)
5-ամյա Լիզա Կիսեյլյովան հարվածեց ծունկը գետնին: Ռենտգենով հայտնաբերվեց ոսկորի ճաք, դրվեց գիպս: Ոսկոևրը արագ կպավ: Բայց շուտով Լիզան նորից սկսեց ոտքի ցավից բողոքել: Պառկեց հիվանդանոց թոքերի քաղցկեղից բազմաթիվ ճյուղավորումներով, և հույս չկար,որ նա կապրի: Վշտին համակերպված ծնողները հանդիպեցին ծանոթ նկարչին և խնդրեցին նկարել իրենց աղջկա դիմանկարը: Խնդրեցին նրան պատկերել այնպես, ինչպես եղել է հիվանդությունից առաջ: Հիշատակի համար: Նկարը ստացվեց շատ կենդանի: Մեկուկես ամիս հետո բժիշկները զարմանքով հայտնաբերեցին, որ ուռուցքը դադարել է աճել: Բժիշկները նրա առողջացումը համարում են հրաշք: Իսկ ծնողները համոզված են, որ Լիզայի առողջացման պատճառը նկարն է: Այն կարծես ստիպել է նրան իրեն նման դառնալ:
Մի քանի օրինակներ ևս, երբ նկարները բարենպաստ են ներգործել այնտեղ պատկերված մարդկանց ճակատագրի վրա:
Իտալացի նկարիչ Ռաֆայելին կեցվածք է ընդունել աղքատ հրուշակագործի աղջիկը՝ Մարգարիտը Լունտին: Դրանից հետո ամուսնացավ հարուստ ազնվականի հետ և ապրեց երկար, երջանիկ կյանք:
Ինչպես բացատրել այս երևույթը, այնքան էլ հեշտ հարց չէ; Ես այսպես եմ կարծում:Յուրաքանչյու նկարիչ իր ստեղծած կտավի մեջ հոգի է դնում:
«Գիտելիք» ամսագրի թղթակից (…..) – Ինչպե՞ս կարող է օրեցօր աճող մարդկությունը բավարարել իր սննդային պահանջները: Դուք ճիշտ չէք համարում, որ ավելի լավ է մարդ ուտելիք ունենա, քան սովից մեռնի: Ես ուզում եմ իմ կարծիքն արտահայտել, կանխավ ներողություն եմ խնդրում, եթե այն ձեզ դուր չգա, հարգարժան պրոֆեսորներ: Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները մեզ այսօր շատ հարկավոր են: Ինձ տվեք սնունդ, և ես կկարողանամ ապրել, ստեղծագործել: Ճիշտ չէ՞:
Գիտնական(….)- Միշտ չէ, որ անհրաժեշտ պահանջները կարելի է բավարարել ցանկացած ճանապարհով:
Դեռ վաղ ժամանակներից, երբ մարդը սնունդ հայթհայթելու համար և բուսհավաքից անցավ հողագործությանը և անասնապահությունը, սկսեց զբաղվել իրեն անհրաժեշտ բույսերի և կենդանիների նոր, ավելի արդյունավետ տեսակների ստացմամբ: Այդ գործընթավը միշտ էլ երկար ժամանակ է պահանջել, նույնիսկ տասնյակ տարիների քրտնաջան աշխատանք: Սակայն 1970- ականների վերջերին և 1980-ի սկզբներին առաջ եկան գենային ինժեներային ստույգ և արմատական միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր դարձավ օրգանիզմի հատկությունները փոխել անհրաժեշտ ուղղությամբ, ներմուծել օրգանածին գեներ: Այն ժամանակից, երբ մարդը վերածնեց ժառանգական մեխանիզմները և թափանցեց բջջի մոլեկուլային կառուցվածք, նա իրեն բնության նոր արարիչ զգաց:
Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմը(ԳՄՕ) կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որ ստացել է դրա գենետիկական ապարատում մարդու միջամտությամբ առաջացած փոփոխության շնորհիվ, այն տարբերվում է բնական օրգանիզմներից և ընդունակ է վերարտադրել կամ փոխանցել ժառանգական գենետիկական նյութը:
«Գենային ինժիներիա» անվանումն ինքը խոսում է իր մասին: Օրինակ՝ տեղադրելով մի օրգանիզմի գենի կտորը բոլորովին օտարածին օրգանիզմ՝ կարելի է ստանալ այնպիսի նոր որակներ, որոնք հնարավոր չէ ստանալ բնական ճանապարհով կամ սելեկցիայի միջոցով:
Գենայի ինժեներիան առաջին անգամ հնարավորություն տվեց հաղթահարել տարբեր կենդանիներ խաչասերելու պատնեշը՝ խաչասերելով լոլիկը ձկան, բակտերիան կարտոֆիլի հետ, խոզը մեդուզայի հետ և այլն: Զարմանալի է, բայց փաստ է: Այդ օրգանիզմները սկսեցին կոչվել գենետիկորեն մոդիֆիկացված(ԳՄՕ): Անշուշտ, այդպիսի հետազոտությունները անմիջապես գործնական հետաքրքրություն առաջացրին:
Արհեստական ձևափոխվեց առաջին մթերքը 80-աական թվականներին եղել է լոլիկը, որի հատկությունը չհասունացած վիճակում 120C- ում պահպանվելն է, իսկ այնուհետև տաք պայմաններում մի քանի ժամվա ընթացքում հասունանալը: 1984 թ.հանդես եկավ գենետիկորեն ձևափոխված կարտոֆիլը, որը պաշտպանված էր կոլորադյան բզեզից: Այնուհետև խանութներում երևացին այլ գենետիկորեն ձևափոխված մթերքներ (ՁՄ)` կաթ, պանիր,միս, միրգ և այլն:
Տրանսգեն բույսերի ցանքատարածություններն ամբողջ աշխարհում կազմում են 60 մլն հա, որից 60 0/0-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, որտեղ եգիպտացորենի 25, սոյայի 38 և հլածուկի՝ 100/0-ը մշակվում են տրանսգեն ձևերով: ԱՄՆ-ում մթերքի 600/0-ը, այդ թվում նաև և մանկական սնունդը պարունակում է տրանսգեն բույսերից ստացված թեկուզ մեկ բաղադրիչ:
Արդյո՞ք ԳՄՕ-ները մարդու համար անվտանգ են:
Սննդի բաղադրության փոփոխության կողմնակի ազդեցություններից առավել ցայտուն են ալերգիկ ռեակցիաները:
Ռուս գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են, որ մարդը որքան շատ է օգտագործում ԳՄՕ, այնքան մեծ է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտորոշման վտանգը: Հաստատված է նաև արյան անոթների անանցելիության, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունների աճը:
Հայաստան ԳՄՕ-ների ներկրումը սկսեց աճել 90-ական թվականներին, հատկապես մարդասիրական օգնության խողովակով: Այդպիսի առաջին մթերքներից էր սերմնացու կարտոֆիլը: Նկատեք, որ անցումային շրջանում տեղի ունեցավ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, որն ուղեկցվեց ֆերմերներին ցույց տրվող պետական օգնության գործնական բանակցությամբ: Անվճար ցանքանյութը,բնականաբար, սկսեց դուրս մղել տեղական տեսակները:
Այնուհետև Հայաստան ներկրված ԳՄՕ մթերքներին միացան տոմատները, արագ աճող ծառերի տնկիները(բարդի), պահածոյացված եգիպտացորենը, օսլան և այլն: Այսինքն՝ հայկական շուկան ԳՆՕ-ների ներխուժմանը անպաշտպան գտնվեց:
Գտնում են, որ Հայաստանը պետք է պաշտպանված լինի ԳՄՕ-ների անվերահսկելի օգտագործումից:
Հայաստանում մթերքի գենետիկական ծագման վերաբերյալ պարտադիր մակնշման հատուկ օրենք դեռևս չկա, սակայն մշակվում է օրինագիծ,որտեղ ԳՄՕ-ների վերաբերյալ ռիսկի գնահատումը կգտնի իր արտացոլումը:Քանի դեռ չկա էկոհամակարգերի, մարդկանց, բույսերի և կենդանիների վրա ԳՄՕ-ների ազդեցության մասին համապատասխան տեղեկությունը, սննդամթերքի մեջ դրանց օգտագործումը պետք է սառեցվի:
«Պրավդա» թերթի թղթակից........
Ես լսել եմ ինչ-որ բոմբեյի ֆենոտիպի մասին: Որքան ինձ հայտնի է, կա մարդկանց արյան 4 խումբ: Եվ եթե ամուսիններն ունեն արյան առաջին խումբ, նրանց բոլոր երեխաներն պետք է ունենան արյան առաջին խումբ: Սակայն պարզվում է, որ լինում են դեպքեր, երբ արյան առաջին խումբ ունեցող ծնողներից ծնվում են այլ արյան խումբ ունեցող երեխաներ, և դա ինչ-որ բոմբեյի ֆենոտիպի արդյունքն է, ի՞նչ է այդ:
Արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն
Որպեսզի հարցի պատասխանը հասկանալի լինի, ես կխոսեմ Սվետլանայի ընտանիքի օրինակով:
Սվետլանան ամուսնացած է 7 տարի: Ունի տղա և աղջիկ: Անհամաձայնությունն ի հայտ եկավ պատահաբար, երբ ընտանիքի բժշկական ապահովագրության համար ամբողջ ընտանիքը, երեխաները ևս, պետք է անցնեին դիսպանսեր հետազոտության: Արյան անալիզը խիստ տարօրինակ արդյունք տվեց: Երեխաներն արյան տարբեր խմբեր ունեին: Այն դեպքում, երբ ամուսիններն ունեին արյան առաջին խումբ:
Ամուսինը կատաղեց, քանի որ բոլոր բժիշկները միաձայն պնդում էին, որ երեխան իրենը չէ: Կնոջ առաջ պայման դրեց. Կամ երեխային տալիս է իսկական հորը, կամ էլ բաժանվում է: Ինձ օգնության հարցով դիմեց Սվետլանան:
Հայտնի գենետիկական օրենքների բացառման հետ էին բախվել ամուսինները: Ինձ օգնեց իմ վաղեմի բարեկամ գենետիկ Նեստերենկոն: Նա ասաց, որ այդպիսի բան հնարավոր է և կոչվում է բոմբեյի ֆենոտիպ: Այն բացահայտվել է վերջերս: Գենետիկական օրենքներն այն տեսքով, որ մենք սովորել ենք, ճիշտ չեն: Բոմբեյի ֆենոտիպ անվանումը ոչ ստանդարտ գենետիկական ժառանգականություն է: Առաջին տեղեկություններն այդ երևույթի մասին հայտնվեցին դեռևս 1952 թ-ին, երբ հնդիկ բժիշկ Բխենդը իր հիվանդների ընտանիքի արյան անալիզը կատարելու ժամանակ ստացավ անսպասելի արդյունք: Հայրը, որ ուներ արյան առաջին խումբ, իսկ մայրը՝ երկրորդ, նրանց տղան ուներ երրորդ խմբի արյուն: Նա այդ դեպքը նկարագրեց խոշորագույն բժշկական «Լանցետ» ամսագրում:
Միայն 20-րդ դարի վերջին գտնվեց պատասխանը: Պարզվեց, որ այդպիսի դեպքերում ծնողներից մեկի օրգանիզմը վերադասավորվում է որպես արյան առաջին խումբ՝ միևնույն ժամանակ ունենալով արյան այլ խումբ:
Արյան խմբի ձևավորմանը մասնակցում են երկու գեն: Մեկը որոշում է արյան խումբը, մյուս կոդավորում է ֆերմենտի արտադրումը, որը հնարավորություն է տալիս իրացվելու այդ խմբին: Մեծամասնության մոտ այդ սխեման աշխատում է, բայց հազվադեպ է լինում, որ երկրորդ գենը բացակայում է, այսինքն ֆերմենտը չկա, այդ ժամանակ նկատվում է այս պատկերը: Մարդն ունի, օրինակ, երրորդ խումբ, բայց չի դրսևորվում, և արյան անալիզը ցույց է տալիս առաջին խումբ: Երեխային այդ ծնողներից փոխանցվում է գենը, այստեղից էլ երեխայի մոտ դրսևորվում է անբացատրելի արյան խումբ: Այսպիսի միմիկրացված կրողներ երկրի վրա հայտնի են մեկ տոկոսից պակաս: Այս բացատրությունը փրկեց Սվետլաննայի ընտանիքը:
Ազգ թերթի թղթակից.......
Ես լսել եմ, որ 2002թ-ի հոկտեմբերի երեքին Սիբիրում թաղված լամայի մարմինը հայտնաբերվել է առանց քայքայման հետքերի թաղելուց 80 տարի հետո, ճի՞շտ է արդյոք այդ սենսիացիոն նյութը:
Կենսաբան......
Ասում են, որ Սիբիրում իսկական հրաշք է ունեցել: 80 տարի առաջ թաղված Պանդիտո Խամբո լամայի մարմինը հայտնաբերվել է առանց քայքայման հետքերի: Նրա գերեզմանը բացվել է սեպտեմբերի 11-ին: Մասնագետները ենթադրում են, որ անբացատրելի ձևով լամայի օրգանիզմում խախտվել էր այն գենի աշխատանքը, որը պատասխանատու էր օրգանիզմի քայքայման համար: 1927 թ-ին Պանդիտո Խամբո լաման 12-րդը հավաքեց իր հոտը և ասաց, որ պատրաստվում է մահանալ: Լաման, դիմելով հավաքվածներին, խնդրեց, որ իր մարմինը նայեն 30 տարի հետո, որից հետո նա նստեց լոտոսի դիրքով , սկսեց մեդիտացիան և մահացավ:
30 տարի հետո լամայի հետնորդները կատարեցին նրա առաջադրանքը: Նրանք բերեցին աճյունը, որ գտնվում էր Խուխե-Զոյրխեն գերեզմանատանը և գտան լամայի մարմինը լոտոսի դիրքով և առանց որևէ քայքայման: Լաման կարողացավ հաղթել բնության ուժերին:
Բուդդիստները գաղտնի Իտիգիլովի մարմինը վերաթաղեցին՝ փայտյա դագաղն աղով լցնելով: Այդ տարիներին այդպիսի բաների մասին խոսել չէր կարելի: Նրա աճյունը եկեղեցի վերադարձնելը հնարավոր չէր: Դա արգելված էր: Նրան վերաթաղեցին: Համարյա կես դար հետո այս պատմությունը հետաքրքրեց երիտասարդ լամա Բիմբո Դորժիևին: Նա փնտրեց 80 տարեկան Ամգալան Դաբալևին , որի հայրը ներկա է եղել դագաղի բացմանը: Դաբալևը անձամբ տեսել է Իտիգիլովին, և վերջինս համաձայնել է ցույց տալ գերեզմանը: Սեպտեմբերի 11-ին Իտիգիլովի մահից 75 տարի հետո լամայի մարմինը նորից հողից հանվեց: Բայց այս անգամ մասնակցում էին 10-11 վկաներ, որոնց մեջ կային նաև դատական բժշկության գծով երկու մասնագետներ՝ լուսանկարիչներ: Լամաները, բացելով դագաղը, հագել էին բժշկական դիմակներ, բայց դրա կարիքը չկար:
Իտիգիլովի մարմինը հիանալի պահպանված էր: Խամբո լաման հրամայեց մարմինը տեղափոխել Իվոլգինսկ: Մարմինը տեղափոխեցին տաճարի երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում է մինչև հիմա:
Վլադիսլավ Կոզելցևը, որը մոսկովյան բիոկենտրոնի՝ էքսպերտ է և պատասխանատու է Լենինի մարմնի պահպանման համար, ասել է, որ հնարավոր է, որ աղը դանդաղեցնի քայքայման պրոցեսը, բայց միայն աղը դրա համար բավարար չէ: Մյուս գործոնը կարող է լինել հողը և այն նյութը, որից պատրաստվել է դագաղը, բայց ամենայն հնարավորությամբ Իդիգիլովի մարմնում խանգարվել է այն գենի աշխատանքը(որը գիտական տվյալներով և ներկա իմացությամբ դժվար է բացատրել և ընդունել որպես իրականություն), որը արագացնում է մահվանից հետո բջջային կառուցվածքի անկումը: «Չի կարելի բացառել, որ մարմինը գաղտնի բալզամացվել է»,-ավելացրել էր էքսպերտը:
Բայց բուդդիստները հաստատում են, որ մարմինը պահպանվել է, որովհետև Իդիգիլովը կարողցել է հասնել գոյատևման շատ բարձր մակարդկաի: Նրանք «Նյու Յորք թայմ» թերթի խմբագիրներին համաձայնել են ցույց տալ լամայի մարմինը:
«Իդիգիլովի հագին ոսկե վերնաշապիկ է, նրա ծնկներին երկրագույն ժապավեն է»,- պատմում են նյութի հեղինակները: Աչքերը փակված են, դմագծերը՝ մթագնած, բայց դեմքի ձևը և քիթը շատ նման են նրան, որը կարելի է տեսնել 1943 թ-ի նկարից:
-Շատերը չեն տեսնում ակնհայտը,-ասում է ներկայիս Խամբո լաման:-Շատերը ոչինչ չեն հասկանում:
Նախագահ.....
Հարգելի՛ բարեկամներ, տեսնում եք, թե որքան բարդ է գենետիկների խնդիրը: Ինչ-որ կլոններ, անմահության գաղտնիք: Պետք է լուծում ստանան: Եկեք այսքանով ավարտենք մեր պրես-կոնֆերանսը՝ վերջակետ չդնելով: Սպասենք հաջորդ անգամ ավելի սուր և հետաքրքիր զրույցի: