ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐ
ՈՐՈՆՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԻՆՖՈՐԱՄՑԻԱՅԻ ՈՐՈՆՈՒՄԸ
ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Համացանցում արագ տեմպերով աճող միլիարդավոր փաստաթղթերի մեջ անհրաժեշտ որոնումը դժվար խնդիր է դարձել: Այդ նպատակով տարբեր որոնման համակարգեր են մշակված, որոնք Համացանցի հարյուր միլիոնավոր սերվերների վրա պահպանվող WEB- էջերի մասին անընդհատ թարմացվող ինֆորմացիա են պարունակում:
Թվարկենք ներկայումս հաճախ օգտագործվող որոշ որոնման համակարգերի անուններ և հասցեներ:
Որոնման համակարգերի ինտերֆեյսները իրար նման են:
Ներկայացնենք Google-ի և Rambler-ի վերնագրային էջերը:
ԻՆՖՈՐԱՄՑԻԱՅԻ ՈՐՈՆՈՒՄԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
Որոնման համակարգերով ինֆորմացիա փնտրելու գործընթացը կարելի է իրականացնել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝
- ըստ թեմայի
- ըստ բանալի- բառերի
Բանալի-բառերի կիրառմամբ ինֆորմացիա որոնելիս պետք է հետևել ստորև բերված խորհուրդներին.
- հարցումները պետք է պարզ լինեն
- հարցման մեջ պետք է այնպիսի բառեր ներառել, որոնք կպարունակվեն որոնվող էջում օր. կայքի ստեղծում:
- որոնվող ինֆորմացիան պետք է հնարավորինս քիչ , բայց բնորոշ բառերով նկարագրել օր. Եղանակի կանխատեսումը Հայաստանում:
Խորհուրդ է տրվում բանալի-բառերում օգտագործել հետևյալ նշանները՝
- Տրամաբանական ԿԱՄ ( ) գործողություն : օր. ինֆորմատիկա ինֆորմացիա - կփնտրվեն այն էջերը, որոնք պարունակում են նշված բառերից որևէ մեկը:
- Բանալի բառը վերցնել չակերտների մեջ . Օր. - կփնտրվեն այն էջերը, որոնք ներառում են այդ բառակապակցությունը:
- Բանալի բառից առաջ դրվում է - /մինուս/ նշանը, այդ դեպքում փնտրվում է այն փաստաթուղթը, որոնք տվյալ բառը չեն պարունակում:
- Բանալի բառի հոմանիշը որոնելու համար կարելի է կիրառել ~ նշանը: Հայկական Google-ում այս նշանի կիրառությունը չի նախատեսվում:
- Բանալի բառերից յուրաքանչյուրի պարտադիր առկայությունը շեշտելու համար բանալի բառերի միջև + նշան է դրվում: Օր. ինֆորմատիկա+դասագիրք կփնտրվի այն փաստաթղթերը որոնք պարունակում են թե՛ ինֆորմատիկա և
թե՛ դասագիրք բառերը:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ
ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ըստ իրավական կարգավիճակի համակարգչային ծրագրերը կարելի է բաժանել 3 հիմնական խմբերի՝
- լիցենզավորված,
- պայմանականորեն անվճար,
- ազատ տարածվող:
1. Լիցենզավորված ծրագրերի դիստրիբյուտիվները նախագծողների կողմից տարածվում են օգտվողների հետ կազմված պայմանագրերի հիման վրա՝ վճարովի հիմունքներով: Այսինքն՝ լիցենզավորված ծրագրերը վաճառվում են: Ընդ որում՝ ըստ լիցենզավորման համաձայնագրի՝ նախագծողները ոչ միայն երաշխավորում են դրանց նորմալ աշխատանքը, այլև որոշակի պատասխանատվություն կրում:
2. Ծրագրային ապահովման որոշ նախագծողներ պայմանականորեն անվճար ծրագրեր են տրամադրում օգտվողներին դրանք գովազդելու և վաճառքի նոր շուկաներ ձեռք բերելու նպատակով:
Այս դեպքում օգտվողին են տրամադրվում գործողության սահմանափակ ժամանակահատվածով կամ սահմանափակ հնարավորություններով ծրագրային տարբերակներ, իսկ վճարելու դեպքում օգտվողին են տալիս այն կոդը, որի դեպքում մատչելի է դառնում ծրագրի մնացած հնարավորությունները:
3. Ծրագրային ապահովմամբ զբաղվող համակարգչային սարքավորումներ նախագծող որոշ ֆիրմաներ հետաքրքրված են իրենց արտադրանքը լայնորեն տարածելու:
Ազատ տարածման համար նախատեսված ծրագրային միջոցներ են, օրինակ արդեն գոյություն ունեցող ծրագրերի հին տարբերակները, ինչպես նաև մինչև վերջ չմշակված ծրագրերը /այս ճանապարհը օգնում է գտնել չմշակված ծրագրերում առկա սխալները/ և այլն:
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Ընդհանրապես իրավական պաշտպանության նորմերը տարածվում են համակարգիչների համար ստեղծված բոլոր ծրագրային միջոցների վրա:
Հեղինակային իրավունքի կայացման և ճանաչման համար հեղինակը որևէ գործառույթ չի իրականացնում, ծրագրի հեղինակը կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պաշտպանության
նշանը, որը 3 բաղկացուցիչ մաս ունի.
Միայն հեղինակն իրավունք ունի իր կողմից ստեղծված ծրագիրը վերարտադրելու, ցանկացած ձևով տարածելու, փոփոխելու:
Ծրագրային միջոցն օրինական ճանապարհով ձեռք բերողը իրավունք ունի այն ներդնել միայն 1 համակարգչի մեջ , եթե համապատասխան պայմանագրով այլ արտոնություններ չեն տրամադրվում:
Անհրաժեշտ է իմանալ և հետևել այն օրենքներին, որոնք արգելում են լիցենզավորված ծրագրային միջոցների ոչ լեգալ պատճենումն ու օգտագործումը, որի համար նախագծողը կարող է հեղինակային իրավունքը խախտողներից պահանջել հատուցելու հասցված վնասի դիմաց, որի դրամական չափը սահմանվում է դատարանի կայացրած որոշման համաձայն: