1.Արտագրի՛ր տեքստը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ճայթեց գարնանամուտի առա--ին ամպրոպը: Կապուտաչյա Սևանն ար—նացավ խոր քնից: Լուսադեմին մռայլ ամպի ուժգին գոռոցները դադարեցին:Հանդարտ ու արևոտ առավոտ բացվեց: Սևանի վճիտ ջրերը ողջունեցին առափնյա կանաչազարդ լանջերին:Ո—ջ ձմեռ ճերմակ սավանով ծա—կված Սևանը նորից փիրուզ հա—ավ:
2.Տեքստից դուրս գրիր բոլոր ածականները:
3.Տեքստից դուրս գրի՛ր տրված ածականների հոմանիշները:
գորշ_
խաղաղ-
զուլալ-
4.Դո՛ւրս գրել գոյականները, ածականները և բայերը:
Ժիր մանուկներն արթնանում են քնից ու ոտաբոբիկ ճերմակ վրանից վազում են դուրս: Ամբողջ գիշեր հորդ անձրև էր գալիս:
5. Աջ և ձախ սյունակների բառերն իրար միացրու այնպես, որ ստացվեն բառակապակցություններ:
սառը զավակ-
փայլուն ջուր-
արու թիթեռ-
սիրուն հաղթանակ-
6. Առանձին սյունակներում գրել պարզ և բարդ բառերը:
Կեսգիշեր, թոնրատուն, ագռավ, լուսաբաց, ծուռթաթ, նավ, աղավնի, շատախոս, նապաստակ. հայախոս, բարդի, գումար, սահադաշտ, հովիվ, փոթորիկ, մեղրատանձ
7.Գրել տրված բառերի հոմանիշները:
ընծա- մաղթել-
խոշոր- կեղծ-
շիտակ- վրիպել-
8. Գրել տրված բառերի հականիշները:
աղքատ- քնել-
համեղ- ցուրտ-
առողջ- լավ-
9.Ավարտել նախադասությունները:
Արեգը տխրել էր, որովհետև --------------------:
Ես լուծում եմ դժվար խնդիրը, եթե __________: