Բաց դաս. Բայի ամփոփումը
Բայի ամփոփումը
11-րդ դասարան
Դասին ներկա էին դպրոցի տնօրենը, փոխտնօրենները և ուսուցիչները:
ԴԱՍԻ ՊԼԱՆ
Ուսուցչի անունը- Գոհար Մանուկյան
Ամիս ամսաթիվ- 22-03-2012
Առարկան- Հայոց լեզու
Դասի թեման- Բայ խոսքի մաս
Դասի տիպը- Ամփոփման դաս
Դասի նպատակները՝
1.ակադեմիական- Խորացնել, ընդլայնել նախկին գիտելիքները բայի վերաբերյալ
2.սոցիալական- Ճանաչողական, հաղորդակցական հմտությունների և կարողությունների զարգացում: Խմբում աշխատելու , համագործակցային տարրերի ձևավորում:
Ուսումնական նյութեր- համակարգիչ, թղթեր, մարկեր, խմբային աշխատանքի տարբեր առաջադրանքներ, խորանարդիկ:
Օգտագործվող մեթոդներ- ԽԻԿ, Ճանաչողական վարժություններ, խորանարդում, զրույց, մնջախաղ, 5ր-ոց շարադրանք:
Ընթացքը՝
1.Խթանում- Մատենադարանի նկարով սկսել դասը, որին հաջորդում է մեծն Աբովյանի պատգամը. Մի ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Ո՞րն է մեր դասի թեման հարցին պատասխանել ակրոստիքոսով
Բանալին եմ ես խոսքի,
Առանց ինձ շարժը կանգ կառնի,
Յոթ կարգ ունեմ անվանի:
Քայլ 1.
Ցուցադրված բայի գծակարգը ներկայացնել լեզվագետի և հարցասերի զրույցի միջոցով՝ իրականացնելով դասի խթանումը:
Քայլ 2.
Ստուգել տնային առաջադրանքը՝ ըստ որի խմբերը իրենց ընտրած եղանակին համապատասխան պետք է, արտասանեին պոեզիայից նմուշներ՝ ընդգծելով համապատասխան բայերը: 5-7ր
2. Իմաստի ընկալում
Քայլ 1.
Նկարել տրված դարձվածքները, բացատրել և կազմել մեկական նախադասություն`նշելով բայի ժամանակները:
Էշի ականջում քնել
Գլխին նստել
Ականջին օղ անել
Դուդուկի տակ պարել
Բերանին կողպեք դնել 5-8ր
Քայլ 2.
Մնջախաղով կռահել բայը, գրել հոմանիշը՝ նշելով լծորդությունը:
Այպանել, գայթել, ճարակել, ջատագովել, երկբայել: 5ր
Քայլ 3.
Գտնել սխալը և ուղղել:
Խումբ 1
Խոնավեցնել
Նստացնել
Խմացնել
Արածացնել
Խումբ 2
Թռչած
Գալում եմ
Դիպչել եմ
Խոսացող չի
Խումբ 3
Մի՛ լսի
Մի՛ք խոսեք
Մի՛ գրեցեք
Մի՛ գիրք
Խումբ 4
Բացրեցի
Վերջացրեցի
Խոսցրի
Խմացրի
Խումբ 5
Պետք չէ կարդամ
Պիտի չգրեմ
Քնած չի
Շուռ տո՛ւր
3ր
Քայլ 4.
Կազմել կապակցված խոսք
1. Սահմանական
Ականատեսի աչքով ներկայացնել Մաշտոցի գյուտը՝ նշելով բայի պարզ դիմավոր ձևերը:
2. Ըղձական
Երանի բառի ուղեկցությամբ տեղափոխվել երազների գիրկը՝ նշելով բայի պարզ դիմավոր ձևերը:
3. Ենթադրական
Ներկայացնել չար, բայց արդեն ապաշխարող մարդու երազանքը՝ նշելով բայի սեռը:
4. Հրամայական
Պատժել կարգազանց դասարանին՝ նշելով անդեմ կամ անկանոն բայերը:
5. Հարկադրական
Խրատել ձեզանից փոքրերին ՝ նշելով ածանցավոր բայերը: 15ր
Կշռադատում
Դասն ամփոփել Խորանարդում հնարքով՝ ապահովելով հետադարձ կապը:
• Զուգորդի՛ր Գուշակի՛ր
• Համեմատի՛ր Սովորի՛ր
• Վերլուծի՛ր Բացահայտի՛ր դասի ուժեղ և թույլ կողմերը
Տնային առաջադրանք
Վահան Տերյանի ստեղծագործության ցուցադրված նմուշների բայերը ենթարկել ձևաբանական վերլուծության:
Գնահատում
Չարենցավանի վագ դպրոց
22.03.2012թ.