Արտ-թերապիա
Արտ-թերապիան ամենամեղմ, միևնույն ժամանակ խորը մեթոդներից է
հոգեբանների և հոգեթերապևտների զինանոցում: Այն կապված է անհատի
ստեղծագործական հնարավորությունների բացահայտման, թաքնված ուժերի
ազատագրման հետ:
Արտ-թերապիան հենց այն ճանապարհն է, որը տանում է դեպի հոգեկանի խորքերը: Նկարելով, ծեփելով կամ գրական ձևով նկարագրելով պրոբլեմը, տրամադրությունը, մարդը կարծես թե ծածկագրված ուղերձ է ստանում իր անգիտակցականից:
Բազմաթիվ խնդիրներ մարդը կարողանում է իր սեփական ուժերով լուծել, ինքն իր հոգեբանը դառնալ, գնահատել իր հոգեկան վիճակները, հույզերի դրսևորումները և համապատասխան ձևով կառավարել սեփական վարքը:
Իսկ երբ մարդը հոգեկարգավորման համար հոգեբանի միջամտության կարիք է զգում, այստեղ արդեն այդ օգնությունը լինում է խիստ մասնագիտական և համակարգված: Կան հոգեկան ներդաշնակություն ստեղծելու տարբեր ուղղություններ և մեթոդներ` հոգեդինամիկ, վարքային, կոգնիտիվ, խաղային թերապիա, հոգեմարմնամարզություն և այլն:
Արվեստն ազդում է
մարդկանց զգացմունքների ու մտքերի վրա:
Եթե բարոյագիտությունը ձևավորում է անձի բարոյագիտական հայացքները, ապա արվեստը ձևավորում է ամբողջական անձին: