Меню
Разработки
Разработки  /  История  /  Презентации  /  11 класс  /  Ապրիլյան պատերազմի դասերը

Ապրիլյան պատերազմի դասերը

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ
14.05.2020

Содержимое разработки

:

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐԸ


Դաս առաջին կամ ադրբեջանական հզոր բանակի առասպելը

Հատկապես 2003-ից ի վեր, երբ իշխանությունը հայր Ալիևից ժառանգեց որդին՝ Իլհամը,  Ադրբեջանը զինվում է և ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում, որ հակամարտությունը լուծելու է ռազմական ճանապարհով: Ավելի քան 10 տարիների ընթացքում Ադրբեջանը ռազմական ոլորտի վրա միլիարդավոր դոլարներ է ծախսել և կուտակել ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք: Եղել են տարիներ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է եղել, քան Հայաստանի և Արցախի ողջ բյուջեները միասին:

Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում պարզվեց, ավելի ճիշտ՝ վերահաստատվեց, որ հաղթելու համար ռազմական մեծ բյուջե և ահռելի քանակությամբ սպառազինություն ունենալը դեռ բավարար չէ, ինչպես 1991-1994 թթ. պատերազմում: Ադրբեջանը, մեծ հաշվով, չկարողացավ լուրջ հաջողության հասնել և ստիպված էր բավարարվել Լելե թեփե բլրի և Թալիշի ուղղությամբ գրաված բարձունքի վրա ադրբեջանական դրոշ ծածանելով:

Դաս երկրորդ կամ ԿուրԱրաքսյան միջագետքմինչև Բաքու հասնելու առասպելը

Տարիներ շարունակ մենք մեզ համոզել էինք, որ հայկական և արցախյան բանակը հզոր է, ադրբեջանական բանակը՝ թույլ, կռվել չգիտի, որ եթե հակառակորդը դիմի ագրեսիայի, ապա հայկական ուժերը ոչ միայն կլռեցնեն հակառակորդին, այլև դուրս կգան Կուր-Արաքսյան միջագետք, անգամ՝ Բաքու:

Քառօրյա պատերազմը տաքգլուխ հայերի համար պետք է լինի սառը ցնցուղ: Մեծ հաշվով, հայկական բանակը չպարտվեց, իսկ ադրբեջանական բանակը՝ չհաղթեց, սակայն բոլորը հասկացան, որ ադրբեջանական բանակը այն չէ, ինչպիսին էր 1990-ական թվականներին: Ավելին, շատերը հասկացան, որ պետք չէ հակառակորդին թերագնահատել:

Երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատեց երեք բարձրաստիճան զինվորականների, որոնցից մեկը՝ նախարարի տեղակալ, անուղղակի կերպով հաստատեց, որ հայկական բանակում լուրջ բացթողումներ և խնդիրներ կան, որ հետախուզությունը և կապը լավ չեն աշխատել, որ մատակարարման հարցում առկա են եղել լուրջ թերացումներ:

Դաս երրորդ կամ ո՞ւմ բարեկամն է Ռուսաստանը

Ադրբեջանում, բայց նաև միջազգային հանրության մոտ համոզմունք ու տպավորություն կար, որ Ռուսաստանը կանգնած է Հայաստանի և վերջինիս միջնորդությամբ՝ Արցախի թիկունքին, որ 1991-1994 թթ. պատերազմում Ադրբեջանը կռվել է ոչ թե Արցախի ու նրա ժողովրդի, ոչ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ, և որ Ռուսաստանը զենքով ու զինամթերքով օգնել է հայերին՝ ընդդեմ ադրբեջանցիների:

Քառօրյա պատերազմը և դրան նախորդած ժամանակաշրջանը, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք էր վաճառում Ադրբեջանին, ցույց տվեց, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ ու թշնամիներ, որ քաղաքականության մեջ կան շահեր: Մնում է, որ մենք խելքի գանք և Ռուսաստանի հետ հաստատենք գործընկերային հարաբերություններ, այսօրվա վասալայինի փոխարեն: Հասկանանք, որ Ռուսաստանը մեր հովանավորը չէ և չի կարող լինել:

Դաս չորրորդ կամ ո՞ւմ էր պետք ԵՏՄ մտնելը

Երբ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում մտքափոխ եղավ և որոշեց, որ Եվրոպական Միության Ասոցացման համաձայնագրի փոխարեն պետք է մաս կազմել Ռուսաստանի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությանը, նրա այդ շրջադարձը պաշտպանողները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, դա առաջին հերթին բացատրում էին Արցախի անվտանգության նկատառումներով: Այսինքն, եթե Սարգսյանը «ոչ» ասի Վլադիմիր Պուտինին, ապա Ռուսաստանը կպատժի Հայաստանին, ինչը կնշանակի նաև պատժել Արցախին:

Ապրիլյան պատերազմն ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական մատակարարումների շարունակությունը ապացուցեցին, որ ԵՏՄ մտնելով Հայաստանն իր և Արցախի համար չլուծեց ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ անվտանգության խնդիր:

Դաս հինգերորդ կամ զինվորի բաժինը չի կարելի գողանալ

Երբ իշխանական համակարգը վերից վար կոռումպացված է, բանակը չի կարող զերծ մնալ այդ չարիքից: Քանի որ բանակը նաև փակ կառույց է, ապա դա ստեղծում է կոռուպցիայի, հովանավորչության ու  “ատկատների” ավելի մեծ գայթակղություն ու հնարավորություն, քան մյուս գերատեչություններում:

Ապրիլյան պատերազմի օրերին և հետո բազմաթիվ հրապարակումներ եղան, որ զինվորները անորակ համազգեստ և կոշիկ են հագնում, առաջին գծում կանգնած բոլոր զինվորները չէ, որ ունեն պաշտպանական համապատասխան հանդերձանք, անգամ վաճառքի են հանվել տանկերի մարտկոցները, վաճառվում է դիզվառելիքն ու բենզինը, որ գեներալները վարում են թանկարժեք ջիփեր, կառուցում ճոխ առանձնատներ:

Թդ այդ պնդումների որ մասն է համապատասխանում իրականությանը՝ միանշանակ դժվար է ասել: Ապրիլյան պատերազմը պետք է դաս լինի՝ չի կարելի գողանալ զինվորի բաժինը:

Դաս վեցերորդ և հուսադրող վերջաբան

Այն պնդումը, որ ամեն մի ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, Ապրիլյան պատերազմի օրերին կասկածի տակ դրվեց Հայաստանի դեպքում: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայոց մերօրյա պատմության մեջ առաջին անգամ, իրավամբ, ցույց տվեց իր կենսունակությունը: Հայաստանի հաջորդական և հատկապես գործող իշխանությունները անասելի անարդարություններ են գործել սեփական ժողովրդի հանդեպ, կեղեքել նրան, պանդխտության ճամփել: Շատերն ասում էին՝ Աստված մի արասցե, պատերազմ լինի, ոչ մեկը զենք չի վերցնի և չի կռվի հանուն Հայրենիքի:

Աստված մի արասցե, որ նոր պատերազմ լինի, բայց ապրիլյան օրերին հայ ժողովուրդը որպես հավաքականություն, դրսևորվեց իր լավագույն որակներով:

Մեր հույսը, գուցե, հենց սա է:



Քառօրյա պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search

Արցախա-ադրբեջանական պատերազմ


{{{վերնագիր}}}

Թվական

Ապրիլի 22016թ. - ապրիլի 52016թ.[Ն 1]

Վայր

Արցախա-ադրբեջանական սահման,
Սահմանային բնակավայրեր հակամարտ 2 կողմերում

Պատճառ

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից սահմանային լայնամասշտաբ հարձակում[1]

Արդյունք

• Ստատուս քվոն պահպանվեց
• Բարեփոխումներ իրականացվեցին Հայաստանի և Արցախի զինված ուժերում

Տարածքային
փոփոխություններ

1.Տարածքային փոփոխություններ՝

  • Հայկական կողմը կորցրեց 800 հա տարածք,



Հակառակորդներ

 Հայաստան

  •  Արցախ

 Ադրբեջան



Ռազմական կորուստներ

Հայկական աղբյուրներ՝

  • 93 մահացած զինծառայող[2]

  • 14 ոչնչացված տանկ[2]

Ադրբեջանական պնդումներ՝

  • 320 մահացած, 500 վիրավոր զինծառայող

  • 30 տանկ և զրահամեքենա, 25 ոչնչացված հրետանի

Ադրբեջանական աղբյուրներ՝

  • 31-94 սպանված, 2 անհետ կորած և 39 վիրավոր զինծառայող


  • 6 զոհված, 26 վիրավոր խաղաղ բնակիչ

  • Կորած 1 Մի-24 ուղղաթիռ և 1 ԱԹՍ

  • 1 ոչնչացված տանկ

Հայկական պնդումներ

  • 300-1.500 զոհ, 2.000-2.700 վիրավոր

  • խոցված 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք

  • ոչնչացված 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 սակրավոր տանկ, 1 ՀԿՌՀ



Քառօրյա պատերազմ (հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակիև Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերըԱռավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Դեպքերի ժամանակագրություն

Ապրիլի 2]

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին[21]։

  • Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

  • Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։

Ապրիլի 3

  • Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

  • Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։

  • Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

Ապրիլի 4

  • Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

  • Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։

  • Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։

  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ

Ապրիլի 5Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

  • Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ։

  • Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։

  • Ըստ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի ԶԼՄ–ներում տարածված տեսակետների՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը։

Հրադադարի շրջան

Ապրիլի 6

  • Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։

  • Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։

Ապրիլի 7

  • Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել։

Ապրիլի 8

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։

Ապրիլի 10

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմի։

Պատերազմի անակնկալությունը հայկական ռազմաքաղաքական ղեկավարության համար

Հայաստանի Երրորդ Հանրապետության (1991-2018 թթ․) ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումն արտահայտելով Քառօրյա պատերազմի սկսման հնարավորության մասին, պնդել է, թե այն անակնկալ է եղել իր համար։ Մասնավորապես քաղաքական վերլուծաբաններից ոմանք արձանագրել են այդ փաստը՝ ըստ ՀՀ ղեկավարների՝ Ապրիլյան Պատերազմի նախօրեին արված հայտարարությունների։




-80%
Курсы повышения квалификации

Психология межличностных отношений и общения

Продолжительность 144 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
6000 руб.
1200 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Ապրիլյան պատերազմի դասերը (80.83 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт