Меню
Разработки
Разработки  /  Искуcство  /  Уроки  /  Прочее  /  Զարդարվեստի կիրառման հմտությունները

Զարդարվեստի կիրառման հմտությունները

15.05.2020

Содержимое разработки

Զարդարվեստի կիրառման հմտությունների ուսուցմանգեղարվեստամանկավարժական պայմանները



Գեղարվեստական արհեստի ցանկացած տեսակում անհրաժեշտ է տեսական գիտելիքների, գեղարվեստական արտահայտչամիջոցների, գործնականում յուրացված տեխնիկական եղանակների որոշակի գումարի յուրացում: Վարպետությունը մարդու ստեղծագործական գործունեության հիմքն է, որոշակի ձեռքի ստեղծած արտադրանքի գեղարվեստա – գեղագիտական արժանիքները: Ժողովրդական ստեղծագործության մեջ արվեստը և տեխնիկական վարպետությունը ներկայացնում են մի անբաժանելի ամբողջություն: Բայց ի՞նչ բան է այդ վարպետությունը: Արդյոք բավակա՞ն է պարզապես բարձր մակարդակով յուրացնել տեխնիկական եղանակներն իր գործի «վարպետ» համարելու համար:

Զարդարվեստ, կերպարվեստի բնագավառ․ ծառայում է մարդուն շրջապատող միջավայրը զարդարելուն։ Սկզբնավորվել և զարգացել է շատ հնուց։ Օգտագործվել են կայուն նյութեր (փայտ, կավ, խեցի, ոսկոր, քար, մետաղ, ապակի, գործվածք, թել, թուղթ, մագաղաթ են)։ Ըստ այդմ, ստեղծվել են հատուկ գործիքներ՝ մուրճ, հատիչ, փորագրիչ, հղկիչ, ասեղ, հելուն, գրիչ, վրձին ևն, որոնցից Էլ՝ համապատասխան զարդատեսակների անունները․ զարդաքանդակ կամ քանդակազարդ, դրվագազարդ, կոստղազարդ, ակնազարդ, փորագրազարդ, ասեղնազարդ, գորգազարդ, խճազարդ, նկարազարդ (ծաղկազարդ), դրոշմազարդ ևն։ Զարդարվել են մարդկանց և կենդանիների մարմինները, մարդու մաշկը (վիտում), վարսերը, հագուստը, տնային կահկարասին, գործիքները, զենքերը, նվագարանները, խաղալիքները, գերեզմաննևրը, աշխարհիկ ու կրոնական կառույցները, պաշտամունքային առարկաները, գրքերը և այլն։ Հաճախ որպես զարդ օգտագործվել են զանազան իրեր (ատամներ, վւետուրներ, ակնունք, հասարակ քարեր)։ Զարդերը լինում ևն գունավոր և անգույն, բնական տեսքով կամ ոճավորված։ Տատուկ նշանակություն է տրվել զուգակշռությանը (սիմետրիա) և ռիթմին։ Պատկերվել են իրական և երևակայական ձևեր։

  1. կրծքազարդ, կիսաթանկարժեք քարերով ընդելուզված ոսկի (Եգիպտոս, 12-րդ դինաստիա, մեր թվարկությունից առաջ 19-րդ դար , Եգիպտական թանգարան, Կահիրե),

  2. զարդապատ խեցեղեն անոթ (Շոշ, Իրան, մե թվարկությունից առաջ 15-րդ հազարամյակի վերջ, Լուվր, Փարիզ),

  3. գարդապատ նախաատտիկյան անոթ ՝(Ատտիկա, մեր թվարկությունից առաջ 700—680, Լուվր, Փարիզ),

  4. գավաթ, ապակի, վենետիկյան վարպետի գործ (16-րդ դար վերշ, Ապակեղենի թանգարան, Կոռնինգ, ԱՄՆ),

  5. խորան «Սմբատ Սպարապետի Ավետարան»-ից (13-րդ դարի կես, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան),

  6. քանդակազարդ գրակալ, Փայտ (1273, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան),

  7. զարդաքանդակներ Ուկանտնց իշխանների դամբարանի վրա (13-րդ դար Հաղպատ),

  8. արծաթյա մանյակ, վելիկոուստյագյան արծն (17-րդ դար 2-րդ կես, Պատմության թանգարան, Մոսկվա),

  9. «Մայր Հայաստան» կոթողի (Հաղթանակի հուշարձանի) պատվանդանի շքամուտքը Երևանի Հաղթանակի զբոսայգում։

Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում։ Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը։ Մ. թ. ա. II հազարամյակում Չինաստանում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-III դարերում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը։ Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտափորագրությունը և այլն։ Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն հայ վարպետները։ Կարի, ոսկերչության, դրվագման, խեցեգործության և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից։ Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն Դվինում, Անիում, Արծնում, Վասպուրականում, Արցախում, Ախալցխայում, այլև Կոստանդնուպոլսում, Լվովում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում, Նուխիում, Շամախիում և այլուր։ Վաղ միջնադարից մինչև XIX դարը պատրաստվել են թանկարժեք մետաղներով, քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր։ Միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները։ IX–XIII դարերում Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե, մետաքսե ինքնատիպ գործվածքներ։ Ֆրանսիայում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը 1677 թվականին Մարսելում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր Եվրոպայում, իսկ 1699 թվականին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել Սպահանի հայ վարպետներին։ XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ

Գիտական գրականության մեջ 19-րդ դարի 2-րդ կեսից դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունները դասակարգվում են

ըստ գործնական նշանակության,

ըստ նյութի (մետաղ, փայտ, խեցի),

ըստ կատարման տեխնիկայի (փորագրում, ասեղնագործում, ձուլում, դաջում, դրվագում)։

Այդ դասակարգումը պայմանավորված է դեկորատիվ-կիրառական արվեստի կառուցվածքային տեխնոլոգիական էությամբ և արտադրությաև հետ անմիջական կապով։ Գործնական և գեղարվեստական խնդիրները լուծելով համատեղ, ինչպես և ճարտարապետությունը, դեկորատիվ-կիրառական արվեստը պատկանում է և՛ նյութական, և՛ հոգևոր արժեքների ստեղծման ոլորտին։ Նրա ստեղծագործությունները սերտ կապված են տվյալ դարաշրջանի նյութական մշակույթին, կենցաղին, տեղական էթնիկ, ազգային, ինչպես և սոցիալական ու դասակարգային առանձնահատկություններին։ Լինելով նյութ, միջավայրի բաղկացուցիչ մաս՝ դեկորատիվ-կիրառական արվեստի գործն իր գեղագիտական արժանիքներով, կերպարային կառուցվածքով ու բնույթով ներազդում է մարդու հոգեվիճակի վրա, ընկալվում ճարտարապետական տարածական միջավայրի, շրջակա առարկաների ու դրանց համալիրների (սպասք, կահույք, տարազ, ոսկերչական իրեր) փոխադարձ կապով։ Առարկայի արխիտեկտոնիկան, որը պայմանավորված է նրա կիրառման բնույթով, նյութի կոնստրուկտիվ հնարավորություններով ու պլաստիկ հատկություններով, հաճախ հիմնական դեր է խաղում հորինվածքում։ Երբեմն դեկորատիվ-կիրառական արվեստում նյութի գեղեցկությունը, համամասնությունը, ռիթմական կառուցվածքը ստեղծագործության հուզական կերպարային բովանդակության մարմնավորման եզակի միջոցներ են (օրինակ, մետաղյա, խեցեղեն կամ ապակե իրերը, որոնք նկարազարդ չեն)։ Իրի դեկորը (զարդը) նույնպես էական դեր ունի կերպարային կառուցվածքում։ Շատ հաճախ դեկորի շնորհիվ կենցաղային իրը դառնում է դեկորատիվ-կիրառական արվեստի գործ։ Դեկորատիվ-կիրառական արվեստի դեկոր ստեղծելու համար օգտագործվում են զարդապատկերը և կերպարվեստի զանազան տարրեր (քանդակ, գեղանկար, երբեմն՝ գրաֆիկա)։ Կերպարվեստի միջոցները և զարդապատկերը դեկորատիվ-կիրառական արվեստում ծառայում են ոչ միայն դեկոր ստեղծելուն, այլև երբեմն ներթափանցում են առարկայի ձևի մեջ (կենդանիների թաթերի, գլուխների, արմավիկների, խոյօղերի և այլ տեսքով կահույքի մանրամասներ, պտուղի, թռչնի, կենդանու, մարդու ֆիգուրներից անոթներ)։ Իրի գեղարվեստական և կիրառական ֆունկցիաների միասնության, ձևի և դեկորի փոխներթափանցման մեջ ի հայտ է գալիս դեկորատիվ-կիրառական արվեստի սինթետիկ բնույթը։

Դեկորատիվ-կիրառական արվեստը սկիզբ է առել մարդկային հասարակության վաղ շրջանում և դարերի ընթացքում եղել գեղարվեստական ստեղծագործության հիմնական բնագավառներից մեկը։ Կերպարվեստի մյուս տեսակների նման այն կրել է գեղարվեստական տարբեր ոճերի, ուղղությունների ազդեցությունը։ 19-րդ դարի 2-րդ կեսի էկլեկտիզմի միտումները աղքատացրել են նաև դեկորատիվ-կիրառական արվեստը։ Իշխող անճաշակությանն ու զանգվածային մեքենայական արտադրության դիմազրկող ներգործությանը արվեստագետները հակադրել են արհեստավորական կամ գործարանային եղանակով պատրաստված եզակի առարկաներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո դեկորատիվ-կիրառական արվեստը զարգացավ գաղափարական և գեղագիտական նոր հիմքերով։ ԽՍՀՄ-ում բանվորական բնակարանների, հանրակացարանների, ակումբների, ճաշարանների կոմպլեքսային հարդարանքի, աշխատանքային տեղամասի ռացիոնալ սարքավորման և այլ խնդիրներ ստեղծագործական որոնումների հնարավորություն ընձեռեցին կոնստրուկտիվիստների, Գերմանիայում և այլ երկրներում ֆունկցիոնալիստների համար, որ և շատ բանով նպաստեց դիզայնի ի հայտ գալուն։ ԽՍՀՄ-ում վերածնվեցին ժողովրդական արհեստները։ Դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետները օգտվեցին ազգային հարուստ ավանդույթներից։ ԽՍՀՄ-ում ֆաբրիկային եղանակով արտադրվող առօրյա կենցաղային իրերի ֆունկցիոնալ և գեղարվեստական արտահայտչամիջոցների ու դեկորի որոնումներին զուգընթաց արվեստագետները զբաղված են նաև եզակի գործերի ստեղծմամբ։



-80%
Курсы профессиональной переподготовке

Учитель, преподаватель искусства

Продолжительность 300 или 600 часов
Документ: Диплом о профессиональной переподготовке
13800 руб.
от 2760 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Զարդարվեստի կիրառման հմտությունները (31.53 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт