Меню
Разработки
Разработки  /  География  /  Уроки  /  7 класс  /  Տրանսպորտային միջազգային ուղիներ

Տրանսպորտային միջազգային ուղիներ

03.08.2020

Содержимое разработки

Տրանսպորտային միջազգային ուղիներ

Համաշխարհային տրանսպորտային ցանցի գլխավոր՝ առավել բանուկ հատվածները տրանսպորտային միջազգային ուղիներն են, որոնք ապահովում են տարբեր տարածաշրջանների ու երկրների միջև բեռների և ուղևորների մեծածավալ փոխադրումը՝ ապահովելով համաշխարհային շուկայի ձևավորումն ու աշխատանքի միջազգային բաժանումը:

 

«Մետաքսի ճանապարհը»

 

 

Դեռևս հին և միջին դարերում Եվրոպայում ու Ասիայում կառուցվել են միջպետական նշանակության ճանապարհներ, որոնցից են Հռոմեական կայսրության տարածքում կառուցված ճանապարհային ամբողջական համակարգերը՝ կամուրջներով, ճանապարհների պահպանության և շահագործման ծառայություններով, ինչպես նաև հռչակավոր «Մետաքսի ճանապարհը»,  որն անցնում էր եվրոպական, ասիական մի շարք երկրներով, այդ թվում նաև միջնադարյան Հայաստանի տարածքով՝ կարևոր նշանակություն ունենալով դրանց զարգացման գործում:

 

 

Ժամանակակից աշխարհում ստեղծվել է հաղորդակցության ուղիների խիտ ցանց, որը կապում է աշխարհի բոլոր աշխարհամասերը՝ նպաստելով ուղևորների և բեռների փոխադրումներին տարբեր երկրների միջև:

 

Կարևոր նշանակություն ունեն հաղորդակցության այն ուղիները (ծովային, օդային, ցամաքային), որոնք կապում են Մերձավոր Արևելքի, Արևելյան Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի երկրները:

 

Ծովային ուղիների նշանակությունը

Ներկայումս տրանսպորտային միջազգային բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ծովային ուղիներով,  քանի որ ծովային տրանսպորտի դեպքում կատարվող ծախսերն ավելի քիչ են, քան տրանսպորտի այլ տեսակների դեպքում:

 

Ատլանտյան օվկիանոսի ափին է Նյու Յորքը

 


Ատլանտյան օվկիանոսում է ձևավորվել ծովային ուղիների ամենախիտ ցանցը: Ծովային այս ուղիների միջոցով միմյանց հետ կապված են Ատլանտիկայի առափնյա պետությունների շուրջ 1700 նավահանգիստներ: Վերջին տարիներին ծովային նավահանգիստների բեռնաշրջանառության առաջատար դիրքերը Ատլանտյան օվկիանոսի նավահանգիստներից (Ռոտերդամ, Նոր Օռլեան, Հյուսթոն, Ռիո դը Ժանեյրո) փոխանցվել են Ասիական­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստներին (Շանհայ, Սինգապուր, Նինբո):

 

Տեսարան Ռոտերդամ նավահանգստից

Տեսարան Նոր Օռլեան նավահանգստից

Տեսարաններ Շանհայ նավահանգստից

Տեսարաններ Սինգապուր նավահանգստից

       

Ուշադրություն

Երկար տարիներ բեռնաշրջանառության դրոշակակիր համարվող Ռոտերդամ նավահանգիստն իր դիրքերը զիջել է Սինգապուրին, իսկ այժմ` նաև Շանհային:

Նման փոփոխությունների պատճառն այն է, որ վերջերս Հնդկական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների նոր արդյունաբերական երկրներում մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է ավելի մեծ չափով, քան զարգացած երկրներում, ինչի հետևանքով տեղի է ունենում աշխարհի խոշորագույն նավահանգիստների յուրատեսակ «գաղթ» դեպի այս տարածաշրջան: Ժամանակակից առաջատար նավահանգիստների ցանկը ներկայացված է աղյուսակում: Աղյուսակի վերլուծությունից կարելի է նկատել, որ այնտեղ բավականին շատ են Չինաստանի տարածքում գտնվող խոշոր նավահանգիստները:

 



Միջազգային բեռնափոխադրումների ուղղությունները

Ատլանտյան օվկիանոսի ծովային ուղիներով փոխադրվող բեռների զգալի մասը կազմում են մերձավորարևելյան, հյուսիսաֆրիկյան նավթն ու նավթամթերքները, լատինամերիկյան հանքային հումքը և եվրոպական զարգացած երկրների, ԱՄՆ-­ի ու Կանադայի մեքենաշինական ու քիմիական արդյունաբերության արտադրանքը և գյուղատնտեսական մթերքը։ Ատլանտյան օվկիանոսով ուղևորների փոխադրման ծավալը նույնպես մեծ է: Այստեղով են անցնում ծովային զբոսաշրջության համաշխարհային գլխավոր երթուղիները:

 

Ծովային ուղիների լայն ցանց ունի նաև Հնդկական օվկիանոսը։ Այստեղով են անցնում Հարավային Ասիայի ու Ասիական-­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստները Եվրոպայի, Ավստրալիայի և Աֆրիկայի հետ կապող ծովային ճանապարհները։ Այս ճանապարհների հիմքի վրա կառուցվել են ժամանակակից ենթակառուցվածքներով ու տեխնիկայով հագեցած խոշոր նավահանգիստներ Հարավային Ասիայի ծովափերին (Մումբայ, Կարաչի), Չինաստանի արևելյան առափնյա գոտում (Շանհայ, Տյանին (Տյանցզին) և այլն) և Սինգապուրում: Հնդկական օվկիանոսի ծովային ուղիներով Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա ու Ճապոնիա են փոխադրվում գլխավորապես նավթ և նավթամթերք, իսկ Ասիական­խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նոր արդյունաբերական երկրներից՝ մեքենաշինական արտադրանք ու գյուղատնտեսական մթերք։
 

Ուշադրություն



Հնդկական օվկիանոսից դեպի Ատլանտիկա ջրի մեջ մինչև 13 մ ընկղմված ծովային նավերն անցնում են Սուեզի ջրանցքով, իսկ գերխոշոր լցանավերը՝ Աֆրիկան շրջանցելով:

Խաղաղ օվկիանոսի ափերից ծովային ճանապարհների անընդհատ ընդլայնվող ցանցը Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և հատկապես ԱՄՆ-­ի արևմտյան առափնյա շրջանների ու Չինաստանի տնտեսության շարունակական աճող պահանջարկի արդյունք է:
Ծովային նավագնացության զարգացման գործում կարևոր դեր են կատարում միջազգային ծովային ջրանցքներն ու նեղուցները։ Ամենաբանուկը Սուեզի ջրանցքն է։ Այն շահագործման է հանձնվել 1869 թ. և հնարավորություն է տալիս նավերին, առանց Աֆրիկան շրջանցելու, կարճ ուղիով Միջերկրական ծովից անցնել Կարմիր ծով, ապա՝ Հնդկական օվկիանոս և ընդհակառակը: Յուրաքանչյուր տարի ջրանցքով անցնում են 25 հազարից ավելի նավեր, որոնք տեղափոխում են 250 մլն տ բեռ։ Հիշենք, որ Սուեզի ջրանցքի բացման արարողության կապակցությամբ իտալացի հռչակավոր երգահան Ջուզեպե Վերդիի կողմից գրվել է «Աիդա» օպերան:

 


Տեսարաններ Սուեզի ջրանցքից

 

 

Իր նշանակությամբ երկրորդը Պանամայի ջրանցքն է, որը միացնում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները։ Հյուսիսային ու Բալթիկ ծովերն իրար միացնող ջրային ուղիներից առանձնանում է Քիլի ջրանցքը:


Շատ մեծ է նաև ծովային նեղուցների նշանակությունը։ Ամենաբանուկ միջազգային ծովային ուղիներն անցնում են Լա Մանշի, Մալակայի, Զոնդյան, Ջիբրալթարի, Հորմուզի, Պա դը Կալեի, Ֆլորիդայի, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով։ Ի դեպ՝ Զոնդյան նեղուցով կարող են անցնել ջրում մինչև 28 մ, իսկ Մալակայի նեղուցով՝ մինչև 12 մ խորությամբ ընկղմված նավերը:

 

Տեսարան Պանամայի ջրանցքից

 








Միջազգային նշանակության երկաթուղային ցանցը

Համաշխարհային տնտեսության ձևավորման և զարգացման գործում մեծ դեր ունեն միջազգային նշանակության երկաթուղիները։ Չնայած կրճատման արդի միտումներին՝ երկաթուղիները, ընդհանուր առմամբ, շարունակում են ցամաքային ուղիներով բեռնափոխադրումներում պահպանել իրենց առաջատար դերը, իսկ առանձին տարածաշրջաններում նույնիսկ ընդլայնվում է երկաթուղային ցանցը:

 

Տեսարան «Եվրաթունելից»

 


Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի միջազգային երկաթուղային մայրուղիները, անցնելով տասնյակ խոշոր քաղաքներով, Հյուսիսային և Բալթիկ ծովերի նավահանգիստները կապում են Միջերկրական և Սև ծովերի նավահանգիստներին: Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքներում նույն տիպի գործառույթ են կատարում արևմուտքից արևելք ձգվող երկաթուղիները։

 

Ուշադրություն

Երկաթուղային միասնական ցանց ունեն Հյուսիսային Ամերիկայի երեք խոշոր և Հարավային Ամերիկայի` Ատլանտյան օվկիանոսի առափնյա երկրները։

Միջազգային երկաթուղային հաղորդակցության համար լուրջ խոչընդոտ է տարբեր երկրներում երկաթուղային գծերի լայնությունների տարբերությունը, որի հետևանքով լրացուցիչ տեխնիկական խնդիրներ են առաջանում սահմանակից երկրների միջև երկաթուղիների շահագործման ժամանակ: Անհրաժեշտ է լինում սահմանային կայարաններում փոխել վագոնների անիվները՝ դրանց լայնությունը համապատասխանեցնելով հարևան երկրի երկաթգծերին։ 


Երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտներով միջազգային հաղորդակցության կարևոր օղակ են լաստանավային փոխադրումները:

 

Ուշադրություն

Լաստ բառի իմաստներն են.
 

1. Կողք-կողքի իրար կապված գերաններ, որ ջրով փոխադրում են մի տեղից ուրիշ տեղ:
2. Այդ ձևով սարքած նավակ՝ ջրով մարդ կամ բեռ փոխադրելու համար:
3. Գերանակապ կամուրջ:

Լաստանավերի միջոցով ամբողջ երկաթուղային շարժակազմեր (գնացքներ) փոխադրվում են «ափից ափ», իսկ ափ հասնելով` երկաթուղային գնացքները լաստանավի ռելսերից փոխադրվում են ցամաքային ռելսերի վրա և շարունակում իրենց ուղին մինչև նշանակետ: Այսպիսով` լաստանավային հաղորդակցությունը իրար է միացնում ցամաքային տարբեր մասերի երկաթուղային համակարգերը՝ ձևավորելով միասնական համակարգ։ Լաստանավային կապ կա, օրինակ, Սև ծովի (Օդեսա և Փոթի) ու Կասպից ծովի (Բաքու և Թուրքմենբաշի) նավահանգստային քաղաքների միջև։ Վրաստանի Փոթի և Ռուսաստանի Կավկազսկայա նավահանգիստների միջև գործող լաստանավային փոխադրումներից օգտվում է նաև մեր հանրապետությունը։

 

Տեսարան Սև ծովից

 

      

Զարգացած երկրների երկաթուղիների երկարությունն ունի կրճատման միտում, իսկ  դրան հակառակ`  ընդլայնվում է միջազգային նշանակության երկաթուղիների աշխարհագրությունը: Առաջիկայում նախատեսվում է կառուցել մի շարք միջազգային նշանակության նոր երկաթուղային գծեր: Դրանցից առանձնանում են «Մեծ մետաքսի ճանապարհը» (Ստամբուլ – Տաշքենդ – Բեյջին) և «Ասիական-­խաղաղօվկիանոսյան մայրուղի» (Սինգապուր – Բանգկոկ – Բեյջին – Յակուտսկ – Բերինգի նեղուցի ջրերի տակ կառուցվելիք թունելով – Վանկուվեր – Սան Ֆրանցիսկո) միջազգային նշանակության երկաթուղիների, ինչպես նաև Ջիբրալթ












Միջազգային ավտոմոբիլային ուղիները, խողովակաշարերը

Ժամանակակից կյանքում միջազգային ավտոմոբիլային ուղիների նշանակությունը մեծանում է՝ կապված ավտոտրանսպորտի միջոցով բեռնափոխադրումների միջին հեռավորությունների մեծացման և միջազգային չափանիշներով միջպետական մայրուղային ճանապարհաշինության զարգացման հետ:


Միջազգային ավտոուղիների միասնական խիտ ցանց է ձևավորվել Եվրոպական զարգացած երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա և այլն) և Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա): 

Եվրոպայի ավտոուղիների միասնական ցանցին միջպետական ճանապարհներով միացած է նաև Հայաստանը, ինչը հնարավորություն է տալիս եվրոպական որևէ երկրից ավտոմեքենայով անարգել հասնել Հայաստան:

Ամերիկա աշխարհամասում նշանավոր Պանամերիկյան մայրուղին միավորում է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների մայրուղիները, որոնք Ալյասկայից հասնում են Արգենտինայի հարավ:

 

Պանամերիկյան մայրուղին 

 


Աշխարհի օդային ուղիների աշխարհագրությունը որոշվում է միջազգային օդանավակայանների աշխարհագրությամբ։ Աշխարհի խոշորագույն օդանավակայաններից են (տարեկան 1 մլրդ-ից ավելի ուղևոր) Ատլանտայի, Պեկինի օդանավակայանները:

Միջազգային նշանակության օդային ուղիները հիմնականում ձգվում են Եվրոպայի և ԱՄՆ-­ի օդանավակայաններից դեպի աշխարհի այլ տարածաշրջանների, հատկապես Արևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Ամերիկայի օդանավակայաններ:

Օրինակ

Օդային ուղիների խոշորագույն հանգույցներ են Չիկագոն, Նյու Յորքը, Տոկիոն, Լոնդոնը, Փարիզը, Վիեննան, Մոսկվան, Սեուլը, Սինգապուրը։

Տեսարան Չիկագոյի օդանավակայանից

Տեսարան Սինգապուրի օդանավակայանից

 

Սինգապուրի Չանգի միջազգային օդանավակայանը

 


Միջպետական խողովակաշարերը միջազգային տրանսպորտային համակարգի բաղադրիչներից են: Ռուսաստանից, Պարսից ծոցից, Կենտրոնական Ասիայից, Հյուսիսային Աֆրիկայից և Մեքսիկական ծոցից ձգվող նավթամուղներն ու գազամուղները վառելիքային ռեսուրսների միջազգային բեռնափոխադրումների կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ուղիներ են։

Օրինակ

Խողովակաշարերի մեծ մասն ուղղված է դեպի Եվրոպա, ընդ որում` որոշ խողովակաշարեր անցնում են Միջերկրական ու Սև ծովերի հատակով, հասնում են Իտալիա, իսկ այնտեղից` Գերմանիա ու Ֆրանսիա։ 

Միջպետական խողովակաշարերի ցանցը նույնպես ընդլայնվում է: Մասնավորապես մեր տարածաշրջանում նոր կառուցված խողովակաշարերից են Իրան-­Հայաստան գազամուղը, Ռուսաստանից Սև ծովի հատակով Թուրքիա հասնող գազամուղը, Բաքու­-Թբիլիսի-­Ջեյհան նավթամուղը։

Միջազգային տրանսպորտային հաղորդակցությանը մեծապես նպաստում է տրանսպորտային միջանցքների ստեղծումը։

Տրանսպորտային միջանցքներ են համարվում այն մայրուղիները, որոնք օգտագործվում են պետությունների միջև անարգել և ուղղակի բեռնափոխադրումներ իրականացնելու համար։

Այդպիսի տրանսպորտային միջանցքներ են ստեղծված Եվրամիության անդամ երկրների միջև (օրինակ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ և այլն):



-80%
Курсы повышения квалификации

Использование ИКТ на уроках географии в условиях реализации ФГОС

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Տրանսպորտային միջազգային ուղիներ (403.54 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт