Դասի պլանավորում
Դասի պլանավորման մեջ խտանում են ուսուցչի ողջ զինանոցը՝ մասնագիտական գիտելիքներից, կարողություններից մինչև նյութատեխնիկանակն բազա և երևակայություն։
Դասապլան կազմելու հիմնական նպատակը՝ օգնել աշակերտներին ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար։
Նախապես պետք է՝ * հստակ գիտակցել դասի նպատակներն ու խնդիրները
* Հստակեցնել և առանձնացնել անմիջապես չափելի նպատաներն ընդհանուր՝ հեռահար նպատակներից։
Ուսուցիչը դասը պլանավորելու է այնպես, որպեսզի՝
- Օգնի աշակերտներին գիտելիքներն ինքնուրույն ձեռք բերել
- Սովորեցնի սովորել
- ՈՒսուցման հիմնական բեռնվածությունն ընկնի աշակերտների ոչ թե հիշողության, այլ ակտիվ մտածողության վրա
- ՈՒսուցումը լինի ոչ թե վերարտադրական, այլ ստեղծագործական գործունեություն։
Կարևոր է ճիշտ ռազմավարության ընտրությունը՝
հաշվի առնելով դասի նպատակները, դասարանի առանձնահատկությունները
Կարևոր է գնահատման խնդիրները ճիշտ որոշելը։ Կարելի է կատարել ՝ *ուսուցմանը զուգահեռ *Դասի տարբեր փուլերում *Դասի վերջում
*Ինքնագնահատում
*Խմբային գնահատում
*Գնահատման սանդղակներ
*Թղթապանակներ
* ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Կարևոր է՝
1․ Նախապես ճիշտ բաշխել ժամանակը 2․ Մտածել անհրաժեշտ նյութերի, գործիքների, պիտույքների, ռեսուրսների մասին
Դասապլանի կազմման քայլերը՝
1․ Նպատակի և խնդիրների ձևակերպում, աշակերտների և անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության հստակեցում
2․ Անհրաժեշտ մեթոդների և հնարների ընտրություն, դասի ընթացքի, ուսուցչի և աշակերտների գործողությունների պլանավորում։
3․ Ուսումնառության ընթացքի և արդյունքների գնահատում։
Հաշվի առնել հետևյալ սկզբունքները՝
- Դասապլանում հստակ պետք է երևան նպատակը և ակնկալվող արդյունքները
- Գնահատման ժամանակ հաշվի առնել դասի նպատակներն ու խնդիրները
- Դասապլանում նշել դասի համար անհրաժեշտ ռեսուրսները
- Դսաի ընթացքում հրահանգավորումը լինելու է հստակ, աշակերտների ուսումնառության մակարդակին համապատասխան
- Դասի ընթացքում աշակերտների գործողություններն ուղղված են լինելու դասապլանում նշված նպատակներին
Դասի պլանի նմուշ
Առարկա՝
Դասարան՝
ՈՒսուցիչ՝
Ամսաթիվ՝
Թեմա՝
Ենթաթեմա՝
Նպատակները՝
- Առարկայական/մաթեմատիկական/
- Ֆինանսական
- Սոցիալական-արժեքային
Ակնկալվող արդյունքներ՝
Գնահատում
*Պետք է որ բոլորը․․․
Մեթոդներ, հնարներ /Ռազմավարություն/
*Ցանկալի է, որ շատերը /ոմանք/․․․․․․․․․
*Չափանիշներ
* * *
Ռեսուրսներ
*Եղանակը /տեսակը, ձևը/
* * *
Գործողություններ /40րոպե/
Անդրադարձ /5 րոպե/
Ուսուցիչ
1․
Աշակերտներ
Ժամանակ
2․
1․
3․
2․
3․


թեմայով սահիկաշար (1.67 MB)

