Меню
Разработки
Разработки  /  Родной язык и литература  /  Уроки  /  8 класс  /  թեմայի ուսուցումը

թեմայի ուսուցումը

թեմայի ուսուցումը Ինչպես հայտնի է, ծրագրավորված ուսուցման էությունը ուսուցչի և աշակերտների իմացական համատեղ գործունեության ծրագրավորումն է: Իսկ գործունեությունը բաղկացած է հետևյալ օղակներից՝ ուսուցիչը բացատրում է դասանյութը, աշակերտների ուժերով կատարում է մի շարք առաջադրանքներ՝ բացատրվածը ավելի լավ հասկանալու և հասկացածն ամրապնդելու համար, որից հետո ստուգվում է յուրացվածը: Ստուգման արդյունքների հիման վրա ուսուցիչը կատարում է համապատասխան աշխատանքներ՝ կա՛մ նորից է բացատրում, կա՛մ լրացնում է պակասը, ուղղում սխալը և այլն: Երբ նա համոզվում է, որ նյութը յուրացվել է, անցնում է նոր դասանյութին: Սա ուսուցման պրոցեսի իդեալական պատկերն է: Իսկ իրականում ուսուցիչը ի վիճակի չէ ստուգելու յուրաքանչյուր աշակերտի՝ տվյալ նյութին վերաբերող գիտելիքների յուրացման մակարդակը, որովհետև դա նույնիսկ մի մարդու համար ֆիզիկապես անհնար է: Ուրեմն, ուսուցիչը դասարանի վիճակի մասին ստիպված է գաղափար կազմել մի քանիսի գիտելիքները ստուգելով միայն: Նման պայմաններում շատ աշակերտներ դուրս են մնում ուսուցչի տեսադաշտից՝ դրանից բխող բազմաթիվ անցանկալի հետևանքներով: Այս թերության վերացման միջոցներից մեկը անհատականացված ուսուցումն է: Ուսուցիչը գրատախտակին գրում է նախադասություններ՝ ընդգրկելով մակբայները: «Ուժգնորեն շառաչող կատաղի քամին սպառնում էր հոյակապ շինությանը: Կրակե լեզվակները պատն ի վեր էին սողում: Ամենուրեք հնչում էին տագնապի ահազանգերը: Արդեն ոչ ոք չէր կասկածում, որ վտանգը սարսափելի է: Ընդամենը երեսուն քայլ էր բաժանում կրակը փայտյա շինությունից:» Նկատեցինք, որ այդ նախադասությունների մեջ բայի վրա են դրված պատն ի վեր, ուժգնորեն, ամենուրեք, արդեն, ընդամենը բառերը և ցույց են տալիս՝ առաջինը գործողության կատարման ձևը, երկրորդ և երրորդը՝ գործողության կատարման տեղը, չորրորդը՝ ժամանակը, հինգերորդը՝ չափը: Այստեղից կարելի է ենթադրել, որ մակբայները բաժանվում են չորս խմբի՝ տեղի, ժամանակի, ձևի և չափի: Ապա բացատրում է «մակբայ» եզրույթը, որն է՝ մակ+բայ. այսինքն բայի վրա դրվող:
31.07.2020

Содержимое разработки


թեմայի ուսուցումը



Ինչպես հայտնի է, ծրագրավորված ուսուցման էությունը ուսուցչի և աշակերտների իմացական համատեղ գործունեության ծրագրավորումն է: Իսկ գործունեությունը բաղկացած է հետևյալ օղակներից՝ ուսուցիչը բացատրում է դասանյութը, աշակերտների ուժերով կատարում է մի շարք առաջադրանքներ՝ բացատրվածը ավելի լավ հասկանալու և հասկացածն ամրապնդելու համար, որից հետո ստուգվում է յուրացվածը: Ստուգման արդյունքների հիման վրա ուսուցիչը կատարում է համապատասխան աշխատանքներ՝ կա՛մ նորից է բացատրում, կա՛մ լրացնում է պակասը, ուղղում սխալը և այլն: Երբ նա համոզվում է, որ նյութը յուրացվել է, անցնում է նոր դասանյութին: Սա ուսուցման պրոցեսի իդեալական պատկերն է: Իսկ իրականում ուսուցիչը ի վիճակի չէ ստուգելու յուրաքանչյուր աշակերտի՝ տվյալ նյութին վերաբերող գիտելիքների յուրացման մակարդակը, որովհետև դա նույնիսկ մի մարդու համար ֆիզիկապես անհնար է: Ուրեմն, ուսուցիչը դասարանի վիճակի մասին ստիպված է գաղափար կազմել մի քանիսի գիտելիքները ստուգելով միայն: Նման պայմաններում շատ աշակերտներ դուրս են մնում ուսուցչի տեսադաշտից՝ դրանից բխող բազմաթիվ անցանկալի հետևանքներով: Այս թերության վերացման միջոցներից մեկը անհատականացված ուսուցումն է:

Ուսուցիչը գրատախտակին գրում է նախադասություններ՝ ընդգրկելով մակբայները:

«Ուժգնորեն շառաչող կատաղի քամին սպառնում էր հոյակապ շինությանը:

Կրակե լեզվակները պատն ի վեր էին սողում:

Ամենուրեք հնչում էին տագնապի ահազանգերը:

Արդեն ոչ ոք չէր կասկածում, որ վտանգը սարսափելի է: Ընդամենը երեսուն քայլ էր բաժանում կրակը փայտյա շինությունից:»

Նկատեցինք, որ այդ նախադասությունների մեջ բայի վրա են դրված պատն ի վեր, ուժգնորեն, ամենուրեք, արդեն, ընդամենը բառերը և ցույց են տալիս՝ առաջինը գործողության կատարման ձևը, երկրորդ և երրորդը՝ գործողության կատարման տեղը, չորրորդը՝ ժամանակը, հինգերորդը՝ չափը: Այստեղից կարելի է ենթադրել, որ մակբայները բաժանվում են չորս խմբի՝ տեղի, ժամանակի, ձևի և չափի:

Ապա բացատրում է «մակբայ» եզրույթը, որն է՝ մակ+բայ. այսինքն բայի վրա դրվող:

  1. Անհատականացված ուսուցումը իրագործելու համար մեզ օգնության է գալիս «Խճանկար» մեթոդը:

Դասարանը բաժանվում է 4 խմբի, յուրաքանչյուր խմբին տրվում է արդեն պատրաստ առաջադրանքներ.

ա) Նախադասությունները, որտեղ ընդգծված բառերը մակբայներ կամ ածականներ են:

1. Նշել, թե ո՞ր խոսքի մասին է լրացնում ընդգծված բառը:

2. Առանձնացնել գոյականները իրենց լրացումներով:

3. Առանձնացնել բայերը իրենց լրացումներով:

4. Ընդգծված բառերով կազմել նոր բառակապակցություններ:

Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ իր խմբի աշխատանքը գրում է գրատախտակին և բացատրում, թե ինչու՞ իրենք այդ տարբերակը ընտրեցին: Եթե սխալներ են լինում, ուսուցիչը դիմում է մյուս խմբին և փորձում նրանց միջոցով ստուգել և հետևաբար, ստուգել նաև նրանց գիտելիքը: Եթե խմբերից որևէ մեկը ճիշտ պատասխան է տալիս, ուսուցիչը նրան գովասանական խոսքեր է ասում: Եթե ճիշտ պատասխան չի հնչում, կամ պատասխանները լինում են կցկտուր ու

անճիշտ, ուսուցչուհին միջամտում է, ուղղում, նորից բացատրում՝ հիշեցնելով բայ, գոյական խոսքի մասերը և նրանց լրացնող հնարավոր բառերը:

Ուսուցչուհին նորից է բացատրում «մակբայ» տերմինը, ասում, որ այն կազմված է մակ+բայ բաղադրույթներից և նշանակում է բայի վրա դրվող: Ապա I, II խմբերին հանձնարարում է գրել փոքրիկ պատմվածք իր մայրիկին կորցրած և անտառի մթին թավոտներում մոլորված ուլիկի կամ ծովի ահեռամռունչ ալիքների տնօրինությանը մատնված մարդկանցով լի նավակի մասին օգտագործելով նշված մակբայները:

III, IV խմբերին հետևյալ առաջադրանքը:

  1. Կազմել ընկերական փոխհարաբերությունների մասին պատմող նախադասություններ գործածելով նաև առայժմ, դարձյալ, արագ, ընդառաջ, դանդաղ մակբայները:

Այս մեթոդը օգնում է աշակերտների մեջ զարգացնել ոչ միայն քերականական գիտելիքներ, այլ նրանց ստեղծագործական ընդունակությունները և գրավոր խոսքը:

Ինքնաստուգման առաջադրանք

Հետևյալ սահմանումների մեջ գտնել միայն մակբային վերաբերողը.

  1. Այն խոսքի մասը, որը ցույց է տալիս առարկաների, իրերի և երևույթների ու նրանց հետ կատարվող գործողությունների տեղը, ժամանակը, ձևը, չափն ու քանակը կոչվում է…

  2. Այն խոսքի մասը, որը ցույց է տալիս կատարվող գործողության տեղը, ժամանակը, ձևը, չափն ու քանակը կոչվում է…

  3. Այն բառերը, որոնք ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ կոչվում են…

  4. Միայն գործողության տեղ, ձև, չափ ու քանակ ցույց տվող խոսքի մասերը կոչվում են…

Ապա աշակերտները ստանում են յուրաքանչյուր հարցին տրվող պատասխանները բացատրություններով և համեմատում իրենց պատասխանի հետ: Երեխաները ուսումնասիրում են այն և այստեղ օգնության են գալիս «Շրջագայություն պատկերասրահում» մեթոդը, որը «Խճանկարրի» մի տարատեսակ է:

Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ մոտենում է գրատախտակին, գրում կամ ընթերցում իր մոտ եղած պատասխանը:

(I խումբը 1-ին հարցի պատասխանը և այդպես հաջորդաբար մինչև 4-րդ հարցը):

Առաջին հարց: Պատասխանը ճիշտ չէ: Ընդգծված սահմանման առաջին մասը, որը նշած է, թե մակբայ են կոչվում առարկաների, իրերի և երևույթների տեղը, ժամանակը, ձևը, չափն ու քանակը ցույց տվող բառերը մակբային չի վերաբերվում: Օրինակ՝ (օրինակը գրվում է գրատախտակին) Սեղանին դրված գիրքը շատ էր գրավել Աշոտին: Այս նախադասության մեջ սեղանին բառը տեղ է ցույց տալիս, բայց գոյական է՝ դրված տրական հոլովով:

«Գիշերը ցուրտ կլինի» նախադասության մեջ գիշեր բառը ժամանակ է ցույց տալիս, բայց դարձյալ գոյական է՝ դրված հայցական հոլովով:

Ընտրված սահմանման (կանոնի) միայն երկրորդ մասն է ճիշտ: Այսինքն՝ սահմանման I-ին մասը մակբային չի վերաբերում:

Երկրորդ խմբի աշակերտն է մոտենում գրատախտակին և հայտնում, որ ճիշտը այդ հարցն է քանզի մակբայը գործողության տեղը, ժամանակը, ձևը և չափ ու քանակն է ցույց տալիս: Օրինակ՝

Ես այդ մասին գիտեմ վաղուց:

Պատանին ձին կապել էր ծառին և ջանասիրաբար մաքրում էր ճանապարհը

Արագ մշուշ էր մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի:

Ամենուրեք մահ էր ու ավերածություն:

3-րդ հարցի պատասխանը սխալ է: Կան շատ բառեր, որոնք ժամանակ են ցույց տալիս, բայց մակբայ չեն: Օրինակ՝ Վահագնը այս ժամին գրադարանում է լինում: Ժամը վեցին Վահանը թատերասրահում է լինելու: Այս նախադասությունների մեջ այս ժամին բառակապակցությունը ժամանակ է ցույց տալիս, սակայն կազմված է դերանունից և գոյականից, իսկ վեցին բառը թվական է՝ դրված տրական հոլովով:

Կան շատ բառեր, որոնք ձև են ցույց տալիս, բայց ոչ թե գործողության, այլ առարկայի, ուստի չեն կարող մակբայ լինել:

4-րդ հարցի պատասխանը լիարժեք չէ: Այս սահմանման մեջ բաց է թողնված գործողության ժամանակ ցույց տվող մակբայը: Մակբայները ցույց են տալիս ոչ միայն գործողության տեղը, ձևը, չափն ու քանակը, այլև ժամանակը:

Այս սահմանումը կիսատ է, այլ կերպ ասած, մակբայի ոչ բոլոր հատկանիշներն են թվարկում: Այս ձևով է բացատրվում «Մակբայ» խոսքի մասի յուրաքանչյուր թեման:

Ինչպես հայտնի է, աշակերտները հաճախ կարդալը և սովորելը չեն տարբերում իրարից: Նրանք տանը մի քանի անգամ կարդում են դասանյութը, լավագույն դեպքում ինչ-որ չափով փորձում վերարտադրել սովորածը և գալիս դպրոց: Դասարանում չկարողանալով բավարար կամ լավ պատասխանել, նրանք հուզվում են, նեղսրտում, որովհետև իրենց կարծիքով, դասը սովորել էին: Նրանք երբեմն չեն ընդունում ուսուցչի դիտողությունը՝ դասը չսովորելու մասին: Նրանք, իհարկե, այս հարցում այնքան էլ մեղավոր չեն, որովհետև ոչ միշտ են տանը կարողանում ստուգել դասին պատրաստված լինելը:

Ինքնաստուգման առաջադրանքները վերացնում է այդ թերությունները:

Այս ուսուցմանը շատ է օգնում քարտային սիստեմը, որը հնարավորություն է տալիս ամեն օր ստուգել և գնահատել բոլոր աշակերտների գիտելիքները՝ ծախսելով ընդամենը 5 րոպե: Վերջում էլ ստուգել բոլորի գիտելիքներ: Օրինակ՝ «Մակբայ» թեմայի մանրամասն ուսուցման համար կարելի է ծախսել ընդամենը մեկ ակադեմիական ժամ: Այդ նպատակով պետք է կազմել 32 հարց, որոնցից յուրաքանչյուրն ունենա 4 պատասխան, որոնցից մեկն է միայն ճիշտը, և աշակերտը պետք է կարողանա ընտրել այդ միակը և համապատասխան նշում կատարել:

Քարտերը 4-ական հարց են պարունակում և հետևյալ տեսքն ունեն:





1

1

2

3

4

2





3





4







Հորիզոնական թվանշանները ցույց են տալիս հարցերի, իսկ ուղղահայացները՝ պատասխանների համարները: Մեկ հարցին տրված 4 պատասխաններից անհրաժեշտ է ընտրել մեկը և նշում անել համապատասխան վանդակում:

Բերեք նման առաջադրանքների մի օրինակ

Ժամանակի մակբայ

  1. Այս 4 սահմանումների մեջ միայն մեկն է, որը ճիշտ և ամբողջապես է բնութագրում ժամանակի մակբայը: Գրեք այդ սահմանումը:

ա) Չհոլովվող այն բառերը, որոնք ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, կոչվում են ժամանակի մակբայներ: Ժամանակի մակբայը պատասխանում է ե՞րբ հարցին:

բ) Այն խոսքի մասերը, որոնք գործողության կատարման ժամկետն են ցույց տալիս, կոչվում են ժամանակի մակբայներ: Դրանք պատասխանում են ե՞րբ հարցին:

գ) Ե՞րբ հարցին պատասխանող այն բոլոր բառերը, որոնք ժամանակ, տեղ ձև, չափ ու քանակ են ցույց տալիս, չեն հոլովվում և հոդ են ընդունում, կոչվում են ժամանակի մակբայներ:

դ) Ե՞րբ հարցին պատասխանող այն բոլոր բառերը, որոնք ցույց են տալիս գործողության ժամանակը, առանց հոլովվելու և հոդ ստանալու, կոչվում են ժամանակի մակբայներ:

2. Առաջին հարցի տակ դրված մակբայների 4 սահմանումներից մեկի մեջ բացակայում է մակբայի մեկ ձևական հատկանիշի նշումը:

Գտնել այդ սահմանումը

3. Առաջին հարցի տակ դրված մակբայների 4 սահմանումներից մեկի մեջ չի նշվում մակբայի 2 ձևական հատկանիշը, որով նրանք տարբերվում են նշանակությամբ մակբային նմանվող մյուս խոսքի մասերից: Գտնել այդ սահմանումը:

4. Առաջին հարցի տակ բերված մակբայների 4 սահմանումներից մեկի մեջ խախտված է սահմանման ձևը, որի պատճառով էլ նա միայն ժամանակի մակբայ չէ, որ կարող է վերաբերել: Գրել այդ սահմանումը:

Կարելի է պատրաստել ավելի շատ հարցեր պարունակող քարտեր՝ գիտելիքների ավելի մեծ բնագավառ ստուգելու համար:

Փորձը ցույց տվեց, որ աշակերտները հետաքրքրությամբ են սովորում նմանօրինակ ուսուցմամբ , ինչպես իրենք են ասում, երբեք չեն մոռանում սովորածը:

Տրվող առաջադրանքները, որ տարբեր են նյութի բոլոր բաղադրամասերի համար, աշակերտների ձևավորում են դասի պատասխանները տարբեր ձևերով կառուցելու ցանկություն և սովորություն:

Այս երևույթի արդյունքն այն է լինում, որ դասարանում նստած և իրենց ընկերների պատասխանները լսող աշակերտները երբեք չեն ձանձրանում:

Սովորածի վերարտադրության վերը նշված ձևը ինչ-որ չափով օգնում է ուսուցչին՝ դասի այս մասը առավել արդյունավետ դարձնելու գործում: Աշակերտի պատասխանները գնահատելիս պետք է հաշվի առնել աշակերտի կողմից դասանյութի վերարտադրության ինքնատիպությունը և ունկնդիրների համար պատասխանի հետաքրքրական լինելը:

Ծրագրավորված ուսուցման մյուս արժանիքը ուսուցման և զարգացման միտումն է: Հայտնի է, որ ուսուցումը աշակերտին գիտելիքներ, հմտություններ և կարողություններ տալու հետ միաժամանակ պետք է ապահովի և նրանց մտավոր զարգացումը:

Որպեսզի ընթերցողը լավ պատկերացնի ծրագրավորված ուսուցման պրոցեսը , բերեք «Մակբայների տեսակները» ենթաթեմայի ուսուցման ծրագրավորումը:

Մակբայների տեսակները

Առարկաները, իրերն ու երևույթները խմբավորելիս մարդիկ, որպես հիմք վերցնում են որևէ հատկանիշ: Օրինակ՝ վայրի կենդանիներին բաժանում ենք գիշատիչների և խոտակերների՝ ըստ այն բանի, թե ինչով են նրանք սնվում:

Եղջյուրավոր ընտանի կենդանիներին բաժանում ենք խոշոր եղջյուրավորների (կով, ցուլ, եզ) և մանր եղջյուրավորների (ոչխար,այծ):

Առաջադրանքներ

  1. Հիշիր, թե նախադասությունների ինչպիսի՞ խմբավորումներ կան, որոնց ծանոթացել ես նախորդ դասարաններում, և ամեն մի խմբավորումը կատարելիս ո՞ր հատկանիշն են քերականները բաժանման հիմք դարձել:

  2. Նախադասության անդամները վաղուց են ուսումնասիրված լեզվաբանների կողմից, և վերջիններս դրանք ևս խմբավորել են: Հիշիր այդ խմբավորումը, որը բաժանման հիմք է դարձել:

Ինքնաստուգման առաջադրանք



Հասկանալի է, որ մակբայները ևս պետք է խմբավորել, որովհետև դրանք շատ են և տարբերվում են իրարից: Եվ ահա լեզվաբանները բոլոր մակբայները բաժանել են 4 խմբի՝ տեղի մակբայ (հեռու, ամենուր), ժամանակի (այժմ, արդեն), ձևի՝ (արագ շարունակ, չափ ու քանակի (ամենևին, ավել): Այդ խմբավորումը կատարելիս նրանք հիմք են ընդունել մակբային հատուկ ինչ-որ հատկանիշ:

Որոշել, թե ներքևում բերված 4 դատողություններից ո՞րն է ճիշտ:

  1. Մակբայները խմբավորելիս լեզվաբանները հիմք նե ընդունել մակբայների կազմությունը:

  2. Մակբայների խմբավորումը կատարելիս լեզվաբանները, որպես բաժանման հիմք, ընդունել են մակբայների նշանակությունը:

  3. Մակբայները 4 խմբի բաժանելիս հիմք է ծառայել նրանց ուղղագրությունը:

  4. Բոլոր մակբայները՝ տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ ցույց տվող, 4 խմբի բաժանելու հիմք է դարձել նրանց չհոլովվելու և հոդ չստանալու հատկությունը:

Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ մոտենում է գրատախտակին և ներկայացնում մեկ հարցի պատասխանը՝ պատճառաբանելով, թե ինչու՞ է այն ճիշտ կամ սխալ: Եթե լիարժեք չէ, կամ սխալ է պատասխանը նրան կարող են օգնել մյուս խմբի ներկայացուցիչները:

Վերջում միջամտում է ուսուցիչը՝ ներկայացնելով լիարժեք ճիշտ պատասխանը, եթե մինչ այդ աշակերտները այն չեն հնչեցրել:

  1. Եթե կազմությունը լիներ բաժանման հիմքը, ապա պետք է, որ լինեին պարզ, բարդ և բաղադրյալ մակբայներ: Սակայն այստեղ խմբերը բոլորովին ուրիշ անուն են կրում՝ տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի:

Այսպես ներկայացվում են բոլոր հարցերի պատասխանները:

Կարևոր է նաև առաջադրանքների համակարգը: Եթե տրվում է կազմել նախադասություններ՝ օգտագործելով մակբայներ, ապա պետք է անպայման որևէ ուղղվածություն տալ առաջադրանքին, որը կզարգացնի նրանց գեղարվեստական խոսքի զարգացումը:

Օրինակ՝ աշակերտներին առաջարկվում է կազմել նախադասություններ և փոքրիկ կապակցված խոսք բնության գեղեցկությունների մասին՝ օգտագործելով դեմ հանդիման, ամենուր, բերնեբերան, դեմ ու դեմ, տեղ-տեղ մակբայները:

Կամ կազմել մի փոքր տեքստ՝բնությունը պաշտպանելու և պահպանելու անհրաժեշտության մասին՝ օգտագործելով մակբայներ:

Այս հանձնարարությունները ունեն նաև բարոյական և գեղագիտական արժեք:

Նման առաջադրանքները երեխաների մոտ հետաքրքրություն են առաջացնում և տնային աշխատանքների ստուգման ժամանակ նրանք ակտիվության բարձր մակարդակով են ունկնդրում յուրաքանչյուրի կազմածը:

Դասարանում մեծ աշխուժություն են առաջացնում գեղարվեստական գրականության էջերից բերված մակբայները պարունակող առանձին հատվածներ:

Առաջադրանքների այսպիսի համակարգը հնարավորություն է տալիս քերականության դասերը ծառայեցնելու իրենց բուն նպատակին՝ խոսքի զարգացմանը:

Քերականական բոլոր գիտելիքները միջոց են աշակերտի գրագետ, հյութեղ, գեղեցիկ և հարուստ խոսք ձևավորելու և զարգացնելու:

Նմանօրինակ ուսուցումը ավելի արդյունավետ է «Մակբայ» թեմայի ընկալման և յուրացման համար:



5


-80%
Курсы повышения квалификации

Занимательное искусствознание: как научить школьников понимать искусство

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
թեմայի ուսուցումը (40.54 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт

Вы смотрели