Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Разное  /  2 класс  /  Շախմատ 2-րդ դասարան

Շախմատ 2-րդ դասարան

Թեմա․Կապ
20.05.2020

Содержимое разработки

Կապ

Ուժեղ զենք է հանդիսանում շախմատային կապը։ Ինչքան է շախմատիստներին տանջում կապը։ Անմիջապես սկզբնախաղից հետո փղերը կապի տակ են դնում ձիերին։ Ձիերը չեն կարող հեռանալ, քանի որ նրանց հետևում Արքան ու Թագուհին են։ Մենք այսօր կսովորենք՝ ինչպես լավ կապել հակառակորդի խաղաքարերը և ինչպես պաշտպանվել կապերից։ 

Կապը գծային խաղաքարերի հարձակումն է (նավակ, փիղ, Թագուհի) հակառակորդի այն խաղաքարի վրա, որը ծածկում է իր ընկեր մեկ այլ խաղաքարերից մեկին՝ սովորաբար ավելի ուժեղին, կամ կարևոր դաշտ։

 















Շախմատային խաղաքարերը կապի մեջ

 

Կապին մասնակցում են երեք խաղաքար․

1․ Կապող խաղաքարը – այն խաղաքարը, որը ստեղծում է կապը,

2․ Կապված խաղաքարը – այն խաղաքարը, որը պաշտպանում է մեկ այլ խաղաքարի,

3․ Ծածկված խաղաքարը – այն խաղաքարն է կամ կարևոր դաշտը, որը փակում է կապված խաղաքարը։

 Կապը տեղի է ունենում հորիզոնականների, ուղղահայացների և անկյունագծերի վրա։ Կապը կարող են ստեղծել նավակը, փիղը և Թագուհին։

Շախմատային կապի տեսակները

Շախմատային կապը կարող է լինել ամբողջական և ոչ ամբողջական։ Եթե ծածկում են Արքային, ապա կապը ամբողջական է, քանի որ կապված խաղաքարը չի կարող տեղաշարժվել։



Վերլուծենք հետևյալ չորս օրինակը․

1․ Բացարձակ ամբողջական կապ

2․ Համեմատաբար ամբողջական կապ

4․ Բարդ կիսակապ

 Կապը ուժեղ զենք է։ Նրա օգնությամբ թույլ խաղաքարը կարող է մարտի դաշտից շեղել հակառակորդի ուժերը։ Կապը հանդիպում է պարտիայի բոլոր փուլերում։ Խաղի ժամանակ հաճախ փոփոխիր նրանց, բայց աշխատիր ինքդ չընկնել կապի տակ։ Բայց եթե հակառակորդդ կապ է ստեղծել, ապա մի շտապիր հանձնվել։ Գոյություն ունեն փրկվելու մի շարք հնարքներ։





-80%
Курсы повышения квалификации

Профилактика нарушения зрения у детей и подростков

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Շախմատ 2-րդ դասարան (133.15 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт