Մեդիագործիքներ ուսուցիչների և սովորողների համար
Աշխարհում տեխնոլոգիանները բառացիորեն ամենուր են, և երեխաները ավելի շուտ են հարմարվում են դրան, քան նախորդ սերունդերը: Ի տարբերություն ուսուցիչների, սովորողները մեծանում են թվային աշխարհում: Բոլոր տարիքի սովորողների համար բացարձակապես բնական է օգտագործել տեխնոլոգիան իրենց կյանքի յուրաքանչյուր բնագավառում: Ահա թե ինչու դասարանում թվային գործիքները դառնում են ավելի ու ավելի կարևոր: Դասավանդման ավանդական մեթոդներն արդեն իսկ վերափոխվում են՝ հարմարվելով 21-րդ դարի սովորողների կարիքներին:
Տեխնոլոգիանների ինտեգրումը կրթական պրոցեսին սովորողների մոտ բարձրացնում է հետաքրքրասիրությունը, խթանում նրանց ներգրավվածությունը և հանգեցնում է ավելի լավ սովորելու և հասկանալու: Այս գործոնները առաջնային են յուրաքանչյուր ուսուցիչի համար, և այսօր դրանց հնարավոր է հեշտությամբ հասնել՝ դասարանում թվային գործիքներ օգտագործելով: Ահա այպիսի նորարարական գործիքներ, որ կարող են օգտագործվել մանկավարժների և սովորողների կողմից.
Prezi — հարմար է բոլոր տարիքի սովորողների և ուսուցիչերի համար: Ծրագիրը ինտերակտիվ ներկայացումներ ստեղծելու համար է: Prezi- ի նորարարական եղանակը օգնում է ներկայացնել պրեզենտացիաները ավելի արդյունավետ, ավելի համոզիչ, ավելի գրավիչ:
Haiku Deck— հարմար է սովորողների և ուսուցիչների համար: Այս թվային գործիքի օգնությամբ կարող եք հեշտությամբ ներկայացնել պրեզենտացիներ iPad- ում, iPhone- ում և համացանցում: Գործիքը գործում է առցանց և առաջարկում է ֆոնային լուսանկարների հսկայական շտեմարան, որի շնորհիվ կարող եք ստեղծել պատկերի վրա հիմնված սլայդներ: Haiku Deck- ը կարող է ինտեգրվել նաև Google Classroom- ում, որը վերջերս շատ տարածված է:
Animoto—հարմար է բոլոր տարիքի սովորողների և ուսուցիչերի համար: Animoto- ն դասարանի թվային գործիքներից մեկն է, որը կարող է օգտագործվել ինչպես ուսուցիչների, այնպես էլ սովորողների կողմից: Animoto-ն օգնում է հեշտությամբ ստեղծել անիմացիոն տեսանյութեր: Կարող եք ստեղծել լուսանկարների սլայդներ, կցել տարբեր տեսանյութեր, ավելացնել տեքստ և վերջում կունենաք իսկապես գրավիչ տեսանյութ:
Pixton— հարմար է բոլոր տարիքի սովորողների համար: Pixton- ի նման թվային գործիքները խթանում են երեխաների տեսողական մտածողությունը և ստեղծականությունը: Այս գործիքը փոքր և մեծ սովորողներին թույլ է տալիս պատրաստել կոմիքսներ և սցենարային գրքեր: Այս գործունեությունը կարող է լինել ինչպես կրթական, այնպես էլ զվարճալի: Հիանալի գործիք՝ սովորողների երևակայությունը խթանելու համար:
BoomWriter—հարմար է բոլոր տարիքի սովորողների և ուսուցիչերի համար: Համատեղ գրելու հիանալի թվային գործիք: BoomWriter- ը հարմար է բոլոր տարիքի երեխաների համար, բայց հատկապես այն փոքրիկների համար, ովքեր դեռ չեն ցանկանում գրել: BoomWriter-ը խրախուսում է սովորողներին միասին պատմություն գրել՝ քվեարկելով յուրաքանչյուրի տարբերակի համար:
Explain Everything— հարմար է մանկավարժների և բարձր դասարանների աշակերտների համար: Այս թվային գործիքը սովորողներին և ուսուցիչներին հնարավորություն է տալիս ինտերակտիվ գրատախտակի վրա համախմբել տարբեր գործիքներ` խրախուսելով խմբային գործունեությունը: Այս ծրագիրը կարող է նաև ինտեգրվել Schoolwork-ի, Dropbox- ի, Evernote-ի, GDrive-ի, OneDrive- ի և ավելի օգտակար ծրագրերի հետ:
Glogster—հարմար է բոլոր տարիքի սովորողների և ուսուցիչերի համար: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել մուլտիմեդիա պաստառներ՝ համատեղելով տեքստային տեղեկատվությունը, լուսանկարները և տեսանյութերը: Ստեղծված նյութերը պահվում են հատուկ գրադարանում, որը կոչվում է Glogpedia: Պարունակում է ավելի քան 40 հազար նյութ տարբեր թեմաների շուրջ: Այս գործիքը կարող է դառնալ երեխաներին արդյունավետ ուսուցանելու ամենավստահելի գործիքներից մեկը:
VoiceThread— հարմար է բոլոր տարիքի սովորողների համար: VoiceThread- ը հիմնականում պրեզենտացիաների և պատմվածքների ներկայացման ծրագիր է, ձայնագրում է սովորողի խոսքը: Այս եղանակով սովորողները կարող են ամրապնդել իրենց խոսակցական հմտությունները:
StoryJumper—հարմար է բոլոր տարիքի սովորողների համար: Հոյակապ գործիք, որը խթանում է երեխաների երևակայությունը: StoryJumper- ը storybooks ստեղծելու ծրագիր է՝ գրելու և նկարազարդման հմտություններ օգտագործելով: Այս թվային գործիքը թույլ է տալիս բազմաթիվ սովորողների համատեղ աշխատել մեկ պատմվածքի վրա: Համատեղ աշխատող սովորողները կարող են տեսազանգել, ինչը StoryJumper- ը հրաշալի է դարձնում խմբային նախագծերի համար:
Visme—հարմար է բոլոր տարիքի սովորողների և ուսուցիչերի համար: Դասարանի հիանալի թվային գործիքներից մեկը, որը մանկավարժներին և սովորողներին հնարավորություն է տալիս ստեղծել ինֆոգրաֆիկա, պրեզենտացիաներ, զեկույցներ և տեսողական բովանդակությամբ շատ նյութեր: Visme-ն տրամադրում է բոլոր տեսակի ձևանմուշներ և գրաֆիկական ռեսուրսներ: Կարող եք ներբեռնել տեսանյութեր, անիմացիաներ պատրաստել և այլն: