Ճշմարիտ և կեղծ ասույթներ
Կեղծ են հետևյալ պնդումները՝
դ) Վագրը բնակվում է հյուսիսային բևեռում,
ե) Հայաստանի մայրաքաղաքը Վանաձորն է,
զ) Երկուսը մեծ է տասից:
Ճշմարիտ են հետևյալ պնդումները ՝
ա) Քառակուսու կողմերը իրար հավասար են,
բ) Արևը ծագում է արևելքում,
գ) Երկուսին գումարած երկու հավասար է չորսի:
Դիտարկենք ևս երկու պնդում:
է) Մաթեմատիկան ամենահետաքրքիր առարկան է
ը) Աշակերտը ստացել է բարձր գնահատական
Այս պնդումների մասին չի կարելի միանշանակ ասել, որ դրանք ճշմարիտ են կամ կեղծ
Այն պնդումը, որի մասին միանշանակ կարելի է ասել, որ այն կա՛մ ճշմարիտ է, կա՛մ կեղծ, կոչվում է ասույթ:
Ասույթները ձևակերպելիս կարող են օգտագործվել ոչ միայն բառեր, այլ նաև թվեր, տառեր և նշաններ:
Օրինակ
«Nа -ն մետաղ է» (ճշմարիտ ասույթ)
« а և b կողմերով ուղղանկյան պարագիծը հավասար է а b -ի» (կեղծ ասույթ
«Նյուտոնի երկրորդ օրենքը տրվում է F = ma բանաձևով (ճշմարիտ ասույթ
Թվային արտահայտությունները ասույթներ չեն: Սակայն դրանցով ևս կարելի է կազմել ճշմարիտ կամ կեղծ ասույթներ:
- 3+5=2⋅4 (ճշմարիտ ասույթ)
- « 2+69 » (կեղծ ասույթ)
Օրինակ՝ եթե A -ն ու B -ն երկու ասույթներ են, ապա « A -ն կամ B -ն» ևս ասույթ է:
Ապա «Համերգը սկսվում է երեկոյան ժամը 7 -ին կամ 8 -ին» պնդումը ևս ասույթ է:
Ասույթների հարաբերությունները
Ասույթները ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով ՝ A , B , C , P , Q ,..., Z :
Երկու ասույթներից կարելի է կազմել նոր ասույթներ :
Տրամաբանական «կամ» (դիզյունկցիա)
Դիցուք A ասույթն է՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժամը 7 -ին», իսկ B ասույթն է՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժամը 8 -ին»:
Նկարագրված ասույթը կոչվում է տրամաբանական «կամ» (դիզյունկցիա) և նշանակվում է այսպես՝ A ∨ B :
A ասույթ՝ «Կապիկը կաթնասուն է» (ճշմարիտ ասոոյթ)
B ասույթ՝ «Կապիկը սողուն է» (կեղծ ասույթ)
A ∨ B «կամ» ասույթ՝ «Կապիկը կա՛մ կաթնասուն է, կա՛մ սողուն» (ճշմարիտ ասույթ):
Տեսնում ենք, որ ճշմարիտ և կեղծ ասույթներից կազմված «կամ» ասույթը ճշմարիտ է:
Եթե նշանակենք « ճ » տառով ճշմարիտ ասույթը, իսկ « կ » տառով կեղծ ասույթը, ապա կարելի է կազմել հետևյալ աղյուսակը:
A
B
կ
A ∨ B
կ
կ
ճ
կ
ճ
ճ
կ
ճ
ճ
ճ
ճ
Տրամաբանական «և» (կոնյունկցիա )
Եթե A-ն ու B-ն երկու ասույթներ են, ապա «A-ն և B-ն» ևս ասույթ է:
Դիցուք A ասույթն է՝ «Համերգը սկսվում է ժամը 7 -ին», իսկ B ասույթն է՝ «Համերգը սկսվում է այսօր»:
Ապա «Համերգը սկսվում է այսօր՝ ժամը 7 -ին» պնդումը ևս ասույթ է:
Նկարագրված ասույթը կոչվում է տրամաբանական «և» (կոնյունկցիա) և նշանակվում է այսպես՝ A ∧ B :
A ասույթ՝ «Կապիկը կաթնասուն է» (ճշմարիտ ասույթ)
B ասույթ՝ «Կապիկը սողուն է» (կեղծ ասույթ)
A ∧ B « և » ասույթ՝ «Կապիկը և՛ կաթնասուն է, և ՛ սողուն» (կեղծ ասույթ)
Այս անգամ ճշմարիտ և կեղծ ասույթներից կազմված ասույթը՝ «և» ասույթը, կեղծ է:
A և B ասույթների կազմված «և» ասույթը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են A -ն և B -ն միաժամանակ:
A
B
կ
կ
կ
A ∧ B
ճ
կ
ճ
կ
կ
ճ
ճ
կ
ճ
Եթե A -ն ասույթ է, ապա նրա ժխտումը («ոչ A ») ևս ասույթ է:
Դիցուք A ասույթն է՝ «Համերգը տեղի է ունենալու այսօր»: Ժխտումը կհնչի այսպես՝ «Համերգը այսօր չի տեղի ունենալու»:
Տրամաբանական «ոչ» (ինվերսիա)
Նկարագրված ասույթը կոչվում է տրամաբանական «ոչ» (ինվերսիա) և նշանակվում է այսպես՝ ¯¯A¯ :
Եթե A -ն ճշմարիտ է, ապա A ¯¯¯ -ը կեղծ է:
Եթե A -ն կեղծ է, ապա A ¯¯¯ -ը ճշմարիտ է:
A
կ
A ¯¯¯
ճ
ճ
կ