Меню
Разработки
Разработки  /  Математика  /  Презентации  /  3 класс  /  Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկան տարրական դասարաններում

Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկան տարրական դասարաններում

Մեթոդի կիրառումը
10.05.2020

Содержимое разработки



ԳԼՈՒԽ 2 ՊԱՀԱՆՋԱՐԿ, ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ


Առաջադրանք 1.
Հարց ու պատասխան. «Բ» սյունակից ընտրե՛ք «Ա» սյունակի յուրաքանչյուր հասկացությանը համապատասխանող պատասխանը։


«Ա» սյունակ

«Բ» սյունակ

1․ Պահանջարկ

ա․ Բացատրում է, թե որքանով է գնի փոփոխությունը ազդում պահանջվող քանակության վրա։


2․ Փոխարինիչներ

բ․ Առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետը։

3․ Պահանջարկի ճկունություն

գ․ Սպառված վերջին ապրանքն ավելի քիչ

բավարարություն է պատճառում, քան նախորդը։


4․ Նվազող սահմանային օգտակարություն

դ․ Ապրանքի կամ ծառայության համար վճարելու

ցանկությունը և կարողությունը։


5․ Շուկայական հավասարակշռության կետ

ե․ Ապրանքների քանակության փոփոխություն, որոնք կարող են վաճառվել ցանկացած գնի դեպքում։


6․ Գին

զ․Ապրանքներ, որ սովորաբար համատեղ են

օգտագործվում։


7․ Առաջարկ

է․ Որոշակի գնով վաճառքի հանված ապրանքի կամ ծառայության քանակությունը։


8․ Փոխլրացնող ապրանքներ

ը․ Ապրանք, որը կարող է փոխարինել մեկ այլ ապրանքի, և որի օգտագործելու ցանկությունը կախված է վերջինիս գնից։


9․ Փոփոխություն պահանջարկի մեջ

թ․ Ապրանքի կամ ծառայության դրամական արժեքը։

10․ Փոփոխություն առաջարկի մեջ

Ժ․ Ցանկացած գնով վաճառքի հանված ապրանքի

քանակության փոփոխությունը։



Պատասխաններ.
1-դ, 2-ը, 3-ա, 4-գ, 5-բ, 6-թ, 7-է, 8-զ, 9-ե, 10-ժ։



Առաջադրանք 2

Պատասխանների ընտրանի Առաջարկված պատասխաններից ընտրե՛ք հարցի ճիշտ պատասխանը։

  1. Շուկայական տնտեսության պայմաններում գների աճն ու անկումը պայմանավորում է.

ա) պահանջարկն ու առաջարկը,

բ) հեղափոխությունը,

գ) քաղաքականությունը,

դ) բիզնեսի հավելուրդը:



  1. Շուկայական պահանջարկը ձևավորվում է.

ա) շուկայի բոլոր գնորդների ցանկությամբ,

բ) ապրանքների որակով,

գ) անհատական պահանջարկների գումարով,

դ) ճիշտ են ա և գ պատասխանները:



  1. Առաջարկի օրենքի դեպքում.

ա) ապրանքի գինը և քանակը հավասար են,

բ) այլ հավասար պայմաններում գինը և առաջարկի մեծությունը ուղիղ համեմատական են,

գ) այլ հավասար պայմաններում գինը և առաջարկի մեծությունը հակադարձ համեմատական են,

դ) բոլոր պատասխանները սխալ են:



  1. Նշվածներից ո՞ր պատասխանն է համապատասխանում շուկայական հավասարակշռությանը.

ա) երբ բոլոր ապրանքները նույն քաշն ունեն,

բ) երբ բոլոր ապրանքները նույն ընկերությանն են պատկանում,

գ) հավասարակշիռ գները խթանում են ապրանքների ու ծառայությունների արտադրությունը,

դ) բոլոր պատասխանները սխալ են:



  1. Ե՞րբ է գնի ազդեցությունը մեծ, իսկ առաջարկը՝ առաձգական.

ա) երբ գնի ազդեցությունը փոքր է, դրա բարձրացումը բերում է ընդհանուր հասույթի նվազման,

բ) բարձր գինն ավելացնում է առաջարկված քանակությունը,

գ) գնի փոփոխության տոկոսը համեմատում ենք առաջարկված քանակության փոփոխության տոկոսի հետ,

դ) բոլոր պատասխանները ճիշտ են:



  1. Առաջարկի փոփոխության կարող են հանգեցնել.

ա) ռեսուրսների գները,

բ) տեխնոլոգիաները,

գ) հարկերը և սուբսիդիաները,

դ) բոլոր պատասխանները ճիշտ են:



  1. Տնտեսագիտության մեջ առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետը կոչվում է.

ա) պակասուրդի կետ,

բ) հավելուրդի կետ,

գ) շուկայական հավասարակշռության կետ,

դ) սահմանային ծախքերի նվազման կետ:



  1. Նշվածներից ի՞նչը կարող է ստիպել գնորդներին ավելի ուժգին մրցակցել իրենց անհրաժեշտ քանակության համար.

ա) գինը,

բ) առաջարկը,

գ) հավելուրդը,

դ) պակասուրդը:



  1. Ապրանքի արտադրանքի պահանջարկի ավելացումը պայմանավորված է .

ա) եկամտի փոփոխությամբ,

բ) փոխարինիչների գներով,

գ) առաջարկի ազդեցությամբ,

դ) ճիշտ են ա և բ պատասխանները:



  1. Նվազող սահմանային օգտակարությանը բնորոշ է.

ա) բարիքի յուրաքանչյուր հաջորդ միավորն ավելի փոքր օգտակարություն ունի, քան նախորդը,

բ) գնորդը ընտրություն է կատարում իր եկամտի սահմաններում,

գ) ապրանքը և ծառայությունները կարող են փոխարինվել այլ բարիքներով,

դ) բարձր գինը ստիպում է գնել ապրանքը:



  1. Պահանջարկն ավելի առաձգական է.

ա) քանակի փոփոխության դեպքում,

բ) առաջարկի աճի դեպքում,

գ) գնի մեծ ազդեցության դեպքում,

դ) գնի և քանակի տոկոսային միավորները հավասար չեն:



  1. Նշվածներից որո՞նք են ազատ ձեռնարկատիրության մեջ շուկայական հավասարակշիռ գներն ապահովող գործոնները.

ա) սուբսիդիաներ,

բ) տեղեկատվություն և խթաններ,

գ) գործարարների ավելացում,

դ) ապրանքների տեսականու ավելացում:



  1. Սահմանային ծախքեր են կոչվում.

ա) որոշման լրացուցիչ ծախսերը,

բ) ինքնարժեքի ծախսերը,

գ) եկամտի ծախսերը,

դ) շահութահարկի ծախսերը:



  1. Ի՞նչ ազդեցություն են ունենում հարկերը առաջարկի վրա.

ա) հարկերի բարձրացումը նշանակում է ծախքերի աճ,

բ) հարկերի նվազումը հանգեցնում է որակի բարելավման,

գ) ծախքերի ավելացումը առաջարկի ավելացման է հանգեցնում,

դ) հարկերը կրճատում են սպառողների քանակը:



  1. Նշված տարբերակներից փոխլրացնող ապրանք են.

ա) բենզին և ավտոմեքենա,

բ) հաց և կաթնամթերք,

գ) համակարգիչ և տպիչ,

դ) թել ու կտոր:





Պատասխաններ.
1-ա, 2-գ, 3-բ, 4-գ, 5-գ, 6-դ, 7-գ, 8-ա, 9-դ, 10-ա, 11-գ, 12-դ, 13-ա, 14-ա, 15-ա:







3ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

Ստորև առաջարկում ենք տնտեսագիտական իրավիճակներ և հարցեր տնտեսագիտական հիմնավորման և քննարկման համար։

Իրավիճակ 1

Ձեր ընկերությունն զբաղվում է կենցաղային տեխնիկայի՝ մասնավորապես արդուկների, հարիչների, էլեկտրական թեյնիկների և հյութաքամիչների վաճառքով։ Սակայն ընկերության շուկայական հետազոտությունները ցույց տվեցին, որ քաղաքի բնակչության 80 տոկոսն արդեն ունի վերոնշյալ տեխնիկան, իսկ բնակիչների 60 տոկոսը հավաստեց, որ դրանք ձեռք է բերել վերջին երեք տարվա ընթացքում։ Ինչպե՞ս կլուծի այս խնդիրը ձեր ընկերության մարկետինգային ծառայությունը՝ արդեն ստացված տեխնիկան իրացնելու համար, քանի որ ըստ նվազող սահմանային օգտակարության օրենքի՝ այն մարդիկ, որոնք արդեն ունեն այդ ապրանքները, ավելի քիչ կձգտեն ձեռք բերելու երկրորդ նմանատիպ ապրանքը։

Հարց Ի՞նչ խորհուրդ կտայիք աշխատակիցներին տվյալ ապրանքների պահանջարկը մեծացնելու համար։

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Իրավիճակ 2

Բազմաթիվ սպառողներ, որոնք մտահոգված են շրջակա միջավայրի պահպանմամբ կամ հանրության ճնշման ներքո կամաց-կամաց հրաժարվում են պլաստիկե շշերով ընպելիքներ գնելուց, նախընտրում են մետաղյա կամ թղթե փաթեթներով ըմպելիքները։

Հարց․1․ Ի՞նչ տեղի կունենա պլաստիկե շշերի պահանջարկի և պահանջարկի կորի հետ։

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

2․ Ի՞նչ տեղի կունենա պլաստամասայից պատրաստված շշերի հավասարակշռության գնի հետ։

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Իրավիճակ 3

Արտադրանքի գինը փոխվում է տարբեր ժամանակներում և վայրերում։

Օգտագործելով առաջարկի և պահանջարկի օրենքները, բացատրե՛ք իրարով պայմանավորված ապրանքների գների տարբերակումը։ Ավելացրե՛ք օրինակներ։

Ա․ Հունիսի սկզբին ծիրանն ավելի թանկ է, քան հունիսի վերջին։

Բ․ Այսօր առավոտյան թխված հացն ավելի թանկ արժի, քան երեկվա հացը։

Գ․ Զովացուցիչ ըմպելիքի մեկ տուփը ծովափում ավելի թանկ արժի, քան հանրախանութում։

Դ․ Ձմեռային հագուստը նոյեմբերին ավելի թանկ է, քան մարտին։

Ե․ Գրենական պիտույքներն օգոստոսի վերջին ավելի թան արժեն, քան մայիսի վերջին։





Տնտեսագիտական հմտությունների աշխատանոց

Արտադրանքի պահանջարկի առաձգականության գնահատումը

Հիշենք, որ պահանջարկի առաձգականությունը ցույց է տալիս գնի ազդեցության չափը ապրանքի սպառման ծավալների վրա։ Երբ այդ ազդեցությունը մեծ է, պահանջարկն առաձգական է։ Ստորև զետեղված է սպառողական ապրանքների և ծառայությունների մի ցուցակ։ Սյունակի ձախ կողմի ազատ տեղերում նշե՛ք, թե տվյալ ապրանքատեսակն զգալի առաձգական պահանջարկ ունի՞ (Ա տառով), թե՞ ոչ (Ո տառով)։ Պատճառներ ցուցակից ընտրե՛ք և աջ կողմի ազատ տեղերում յուրաքանչյուր ապրանքի համար նշե՛ք ամենակարևոր պատճառը։

Ա․ Առաջին անհրաժեշտության ապրանք է։

Բ․ Պերճանքի առարկա է։

Գ․ Բազմաթիվ փոխարինողներ ունի։

Դ․ Քիչ թվով փոխարինողներ ունի։

Ե․ Թանկ չէ։

Զ․ Թանկ է։

Է․ Հնարավոր է հետաձգել դրա գնումը։

Ը․ Հնարավոր չէ հետաձգել դրա գնումը։

Առաձգականությունը Հիմնական պատճառը

-----Կոլայի թիթեղյա 6 տուփ --------------------------------------------

-----Արևային ակնոց ծովափին --------------------------------------------

-----Բարձր արագություն ունեցող հեծանիվ -------------------------------------------

-----Քթի պլաստիկ վիրահատություն -------------------------------------------

-----Մի բոքոն հաց -------------------------------------------

-----Հոտազերծիչ շոգ եղանակին -------------------------------------------

------1 լիտր կաթ նորածնի համար -------------------------------------------

------Շաուրմա դպրոցի մոտ -------------------------------------------

------ Օպտիկական ակնոց -------------------------------------------

------Բենզին ---------------------------------------------

------Բջջային հեռախոս ---------------------------------------------

------Սեղանի համակարգիչ ---------------------------------------------









ԽԱՉԲԱՌ









3

















9




 

















1

 

 

 

 

 

 

 

 













 



















2

 

 

 

8

 

 

 
















 


 



















 


 





















 








12



13










 


10






 



5

 

 

 

 

 





 


 






 



 










 


 


11




 



 







4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 






 



 


 


 




 



 







 



 


 


 







 







 



 


 


 







 







 



 


 


 






6

 

 

 





 



 











 







 



 











 







 









7

 

 

 

 

 

 

 



















 








Հորիզոնական



1․ Որևէ ապրանք կամ ծառայություն գնելու՝ սպառողի ցանկությունն ու հնարավորությունը։

2․ Ապրանքների և ծառայությունների այն քանակությունը, որը վաճառողները պատրաստ են վաճառելու գնորդներին տվյալ վայրում, տվյալ պահին և տվյալ գնով։

4․ Այս կետում առաջարկն ու պահանջարկը հավասարվում են իրար։

5․ -------------------------------- սահմանային օգտակարությունն այն երևույթն է, երբ որևէ բարիքի սպառման հաջորդ միավորն ավելի քիչ է հաճույք պատճառում, քան նախորդը։

6․ Վայր, որտեղ հանդիպում են գնորդներն ու վաճառողները։



Ուղղահայաց

3․ Որևէ ապրանքի կամ ծառայության արժեքը՝ արտահայտված փողով։

4․ Այն առաջանում է, երբ վաճառողներն ավելի շատ ապրանք են առաջարկում, քան ցանկանում են գնել գնորդները։

8․ Գնի ազդեցությունը պահանջարկի քանակության վրա։

9․ Արժեք ունեցող տեսանելի, շոշափելի և նյութական պարագաներ։

10․ Այս ապրանքները սպառվում և օգտագործվում են միաժամանակ (համատեղ)։

11․ Գնի գործառույթներից։

12․ Շահույթը, տոկոսը, աշխատավարձը -------------------------------- են տնտեսության գործունեությունը։

13․ Ապրանքի գնի նվազման դեպքում փողն ավելի մեծ ------------------ կունենա։



Պատասխաններ.
Հորիզոնական 1-պահանջարկ, 2-առաջարկ, 4-հավասարակշռություն, 5-նվազող, 6-շուկա, 7-պակասուրդ։

Ուղղահայաց 3-գին, 4-հավելուրդ, 8- առաձգականություն, 9-ապրանք, 10-համալրիչ, 11․ բաշխում, 12․ խթանում, 13․ գնողունակություն:



-80%
Курсы повышения квалификации

Методы решения функциональных уравнений и неравенств

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
800 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկան տարրական դասարաններում (22.35 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт