Մաթեմատիկան առօրյա կյանքում
Եթե նույնիսկ դուք չեք սիրել և չեք սիրում մաթեմատիկան, դժվար թե կարողանաք չհամաձայնվել այն մտքի հետ, որ այն մեր կյանքում մեծ դեր ունի:Մաթեմատիկան ճշգրիտ, կարևոր գիտություն է, այն պետք է լավ սովորել: Մաթեմատիկան պետք է գրեթե ամեն տեղ՝ բանկում՝ ֆինանսական գործառնություններ կատարելիս, ավանդներ ներգրավելիս, վարկեր տրամադրելիս, ռիսկերը կառավարելիս: Ռոբոտաշինության մեջ նույնպես պետք է գալիս մաթեմատիկան:Օրինակ՝ որտեղ պետք է ամրացնել սարքեր, որ սանտիմետրի, մետրի վրա, որ սարքը չփչանա: Սպորտաձևերի մեջ նույնպես պետք է գալիս մաթեմատիկան:Օրինակ, թե որտեղից գոլային փոխանցում կատարել, որ այն լինի արդյունավետ, որտեղ կանգնել, որ գնդակը անցնի ցանցի միջով: Խանութում առևտուր անելիս մաթեմատիկան անպայման է և անբաժանելի: Ճանապարհ գնալիս՝ ժամանակը հաշվարկելու և տանից ճիշտ ժամանակին դուրս գալու համար: Ինչպես նաև խոհանոցում որևէ բաղադրատոմս պատրաստելիս պետք է մաթեմատիկան, օրինակ՝ քանի գրամ ալյուր լցնել, որ խմորը պինդ լինի: Նաև մաթեմատիկան պետք է շինարարության մեջ, քարերը չափելու և կտրելու համար: Այսպիսով դուք համոզվեցիք, որ մաթեմատիկան պետք է գալիս ամեն տեղ, ամեն ժամ, ամեն առիթի դեպքում:
Խանութում
Երբ գնում ես խանութ ու վճարում ես քիչ ավելի, քեզ պետք է մանր վերադարձնեն: Դրա համար պետք է իմանաս մաթեմատիկա, որպեսզի հաշվես ճի՞շտ մանր են տվել, թե՞ սխալ:
Տանը
Երբ տանը պետք է պատրաստել խմորեղեն, աղցան, անհրաժեշտ է իմանալ, թե որ մթերքից քանի՞ գրամ կամ քանի՞ կիլոգրամ է պետք օգտագործել: Եթե չափից շատ շաքարավազ ավելացնես խմորեղենի մեջ, ապա այն կլինի քաղցր, իսկ եթե քիչ ավելացնես, ապա կլինի ոչ այնքան քաղցր ինչքան, որ սիրում ենք:
Ավտոմեքենա վարելիս
Օրինակ, եթե ինչ որ տեղ գնալու համար քեզ պետք է անցնել 50 կմ ուղիղ ճանապարհ, ապա դու պետք է իմանաս թե ինչքան է 1 կմ-ը: Եթե չիմանաս կանցնես կա՛մ ավելի երկար ճանապարհ, կա՛մ տեղը չես գտնի:
Գյուղատնտեսություն
Ենթադրենք մեկին պետք է հավասար հեռավորությունով ծառեր տնկել: Եթե նա չիմանա, թե ինչպես չափումներ կատարի և չափի երկու ծառերի միջև ընկած հեռավորությունը, ապա նրա ծառերից մեկը մյուսից տարբեր հեռավորության վրա կգտնվեն․ օրինակ առաջին երկու ծառերի միջև հեռավորությունը կլինի 1մետր, իսկ մյուս եկուսինը՝ 3 մետր:
Եթե դու մաթեմատիկա գիտես, ապա քեզ համար ապրելը շատ հեշտ կլինի:
Կիրառական մաթեմատիկան մաթեմատիկա գիտության և կոնկրետ մասնագիտական բնագավառի գիտելիքների համադրւթյոունն է։ Կիրառական մաթեմատիկա տերմինը նկարագրում է մասնագիտություն, որում մաթեմատիկոսները աշխատում են գործնական խնդիրների վրա՝ մաթեմատիկական մոդելների ձևակերպման և ուսումնասիրման միջոցով։
Մաթեմատիկան այն գիտելիքների ու հմտության ամբողջությունն է, որն օգնում է խուսափելու ավելորդ վերահաշվումներից, սովորեցնում հայտնի մեծության օգնությամբ որոշել անհայտը:
Մաթեմատիկայի կիրառումը առօրյա կյանքում շատ օգտակար է: Օրինակ` եթե դու չիմանաս մաթեմատիկան, չես կարողանա տուն կառուցել, թվերն իրար գումարել: Երբ մեծանաս, կհասկանաս, որ եթե դու փոքր ժամանակ չսովորեիր մաթեմատիկա առարկան, չէիր կարողանա կյանքում հաշվարկներ անել: Եթե դու հիմա թվերն իրար հաշվիչով ես գումարում, իմացի՛ր, որ դու պիտանի մարդ չես դառնա: Գիտե՞ք՝ հիմա այնպիսի մարդիկ կան, որ դժվարանում են տառերը կամ թվերը հաշվել: Դա մեզ բոլորիս հուշում է, որ փոքր տարիքում շատ վատ է տվյալ մարդը սովորել:Եթե դուք ուզում եք երգիչ դառնալ, կամ դերասան, կամ բժիշկ, դուք չեք ընդունվի համապատասխան հաստատություն, եթե լավ չսովորեք:
Գիտե՞ք՝ եթե դուք չիմանաք մաթեմատիկան, չեք կարողանա խանութում ինքնուրույն առևտուր անել, կամ էլ, եթե վատ իմանաք, շատ հնարավոր է, որ ձեզ խաբեն հաշիվների մեջ և դուք չհասկանաք, որ ձեզ խաբել են: Կամ չեք կարողանա տուն կառուցել: Տուն կառուցելու համար պետք է աղյուսների չափը իմանալ, որ դրանք կարողանաք կրկնօրինակել և մեծ տուն պատրաստել: Երբեմն երեխաները ասում են, թե պետք չէ սովորել. սովորելը անիմաստ տանջանք է:Բայց դա այդպես չէ:
Դու պետք է սովորես ու, կարևորը, լավ սովորես, որ այս կյանքում շատ լավ ու շատ շատերի համար պիտանի մարդ դառնաս ու քեզ մի տեսակ կարևորված մարդ համարես:
Հայտնի է, որ մաթեմատիկայի դպրոցական դասընթացը նախատեսված է կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողների համար: Մարդու պրակտիկ գործունեության համար խիստ կարևորվում էհատկապես միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացը: Այդ դասընթացն ուսումնասիրելիս սովորողների մի զգալի մասը ձեռք է բերում համապատասխան գիտելիքներ և կիրառում դրանք ինչպես ավագ դպրոցում կրթությունը շարունակելիս, այնպես էլ հետագա ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք ընտրում են մաթեմատիկայի հետ առանձնապես ընդհանրություններ չունեցող մասնագիտություններ:
Սովորողների որոշ մասը, դրան հակառակ, ուսումնառության տարիներին ձեռք չի բերում անհրաժեշտ մաթեմատիկական գիտելիքներ , կարողություններ և հմտություններ ու բնակա-
նաբար, հետագայում զգում է դրանց պակասը թե՛ իր աշխատանքային գործնեությունում, թե՛ իր ընտանիքում և թե՛ պարզապես մարդկային հարաբերություններում: Շատերը գտնում
են, որ մաթեմատիկան իրենց պետք չէ, որովհետև չեն պատրաստվում մաթեմատիկոս դառնալ: Դա այդպես չէ:
Մաթեմատիկան պետք է բոլորին:
Այժմ կներկայացնենք «Մաթեմատիկան մեր առօրյայում» խորագիրը կրող
դաս-միջոցառումը ,որի ժամանակ կդիտարկվեն մեր առօրյայում հաճախակի հանդիպող խնդիրներ «Մասեր, տոկոսներ և հարաբերություններ» թեմայից:
Ներկայացում երկրորդ
Ցանկալի կահավորում ՝ «Շտապ վաճառվում է» գրառմամբ տան նկար:
Զրուցում են երկու աշակերտներ.
Աշոտ - Արա՛մ,մեր տնեցիներն ասում են, որ մեր հարևանները «տոկոսի տակ են ընկել» և հիմա ստիպված են շտապ վաճառել իրենց տունը: Հայրիկին չեմ համարձակվում հարցնել, մեր մաթեմատիկայի ուսուցչին՝ ևս: Դու չգիտե՞ս՝ ինչ է դա նշանակում:
Ներկայացում երրորդ
Նկար՝ «Վերարկու 30%զեղչ» գրառմամբ, մեկ այլ նկար՝«Նույն վերարկուի զեղչված գինը բարձրացվել է 30%-ով» գրառմամբ:
Զրուցում են երկու աշակերտ:
Մերի- Ալինա՛, դու մաթեմատիկան միշտ լավ ես հասկացել, խնդրում եմ ինձ մի բան հասկաց- նես: Երեկ հայրիկս մայրիկիս ասաց, որ տուժել են սխալ հաշվարկի պատճառով՝ ծնողներս
տոնավաճառում վերարկու և նման բաներ են վաճառում: Ամռանը վերարկուի գինը իջեցրել էին 30%-ով՝ որպես ոչ սեզոնային ապրանք: Աշնանը գինը բարձրացրել էին 30%-ով: Հիմա հայրիկս նայել է նախկին գինը և պնդում է, որ իրենք տուժել են:
Արսեն- Փաստորեն մաթեմատիկայի դասերին մեր լուծած շատ խնդիրներ մեզ հետագայում պետք են գալիս:
Այո՛, լավ կլիներ, որ սրանից հետո դասերին ավելի ուշադիր հետևենք:
Եզրակացություն
Ուսուցչուհի- Երեխանե՛ր, մաթեմատիկայի դասերին մեր անցած շատ նյութեր առօրյայում անհրաժեշտ է կիրառել, բայց ոչ բոլոր դասերին է դա բացահայտվում: Երբեմն հարկ է լինում սպասելու և գիտելիքներ կուտակելու, պարզապես հաշվարկներ կատարելու, խնդիրներ լուծելու, որպեսզի հետագայում ձեռք բերված հմտությունների շնորհիվ կարողանանք լուծել մեր հիմնախնդիրները, տարբեր իրադրություններում գտնելու լավագույն լուծումները
Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:
Մ.Վ.Լոմոնոսով
Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա:
Է. Կանտ
Հնարավոր չէ լինել իսկական մաթեմատիկոս, չլինելով մի քիչ պոետ:
Կ. Վեյերշտրաս
Մաքուր մաթեմատիկան այն է ուր մենք չգիտենք ինչի մասին ենք խոսում և չգիտենք ճիշտ է այն ինչ որ խոսում ենք:
Բ. Ռասել
Ապացույցը համարվում է խիստ, եթե այդպես են համարում մաթեմատիկոսների մեծամասնությունը:
Մ. Կլեյն
Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:
Ա. Պուանկար
Մաթեմատիկան գեղեցիկի նույնպիսի արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գույների և բառերի համախմբության նմանությամբ` մտքերի համախմբությունը պետք է օժտված լինի ներքին ներդաշնակությամբ:
Գ. Հարդի
Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու, նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, կանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը:
Ս. Սոբոլև
Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների...
Կ. Գաուս
Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը:
Ռ.Բեկոն
Ոգեշնչումը, որը պետք է երկրաչափության մեջ պոեզիայում անհրաժեշտ ոգեշնչումից պակաս չէ:
Ա.Ս.Պուշկին