Меню
Разработки
Разработки  /  Начальные классы  /  Презентации  /  4 класс  /  ,, Խոսք և հաղորդակցություն ,, ժամերը մայրենիի դասընթացում

,, Խոսք և հաղորդակցություն ,, ժամերը մայրենիի դասընթացում

Главнейшая цель обучения вопрососодержащих заданий и материалов является развитие логического и абстрактного мышления учащихся, а этого возможно достичь разрешением проблематично-вопросных ситуаций. Такую возможность дают учащимся загадки. Загадки способствуют расширению мировозрения учащихся и их мироощущению развитию умственных способностей детей.
08.05.2020

Содержимое разработки


§Խոսք և հաղորդակցություն¦ ժամերը մայրենիի դասընթացում

Խոսքը լեզվի իրական վիճակն է, իսկական գոյը:

Ղ. Աղայան

Հոգեբաններ Լ. Ս. Վիոտսկին, Ա. Լ.Լեոնտևը և ուրիշներ ապացուցել են, որ երեխայի հոգեկան բոլոր գործընթացները ( հիշողություն, ուշադրություն, մտածողություն, ըմբռնում) ձևավորվում են խոսքի միջոցով: Խոսքը հոգեկան բարդ գործընթաց է, որի զարգացումը կախված է մի շարք պայմաններից: Կարևորվում է շրջապատի միջավայրի ներգործությունը. երեխան սովորում է խոսել, ընդօրինակել մեծահասակներին, որոք պետք է նպաստեն երեխայի ճիշտ, հստակ խոսքի ձևավորմանը: Բանն այն է, որ երեխան վաղ տարիքից լսելով մաքուր, գեղեցիկ, ճիշտ խոսք՝ արդյունքում ձևավորում է սեփական խոսքը:

Երեխայի անձի ձևավորման և զարգացման մեջ խիստ կարևոր նշանակու­թ­յուն ունեն խոսքի և հաղորդակցության զարգացումը։ Հայտնի է, որ երեխայի մտա­ծո­ղությունն արմատական փոփոխությունների է ենթարկվում, երբ նա ունակ է դառնում լեզվական հաղորդակցության և ուսուցումը նրան սովորեցնում է տիրապետել սեփական մտքերին (Լ.Ս.Վիգոտսկի)։

Երեխայի խոսքի զարգացումը, լեզվական հաղորդակցումն ու փոխազդե­ցու­թյունն իր անմիջական միջավայրի, շրջապատի հետ, հասակակիցների և մեծա­հա­­սակ­ների հետ համատեղ գործունեությունը նրա զարգացման ամենակարևոր գրավականներն են։

Հասարակության մեջ իր տեղը գտնելու համար մարդը պետք է արդյունավետ հաղորդակցվել սովորի։ Երեխան նախ շփվում է ծնողների հետ, այնուհետև նաև այլ մարդկանց, սովորում է հաղորդակցվել համատեղ գործունեության ընթացքում։ Այդ գոր­ծու­նեությունը կարող է լինել խաղ, ուսում, իր ուժերի չափով աշխատանք։ Այդ ըն­թացքում երեխան յուրացնում է իր միջավայրի սոցիալական փորձը, հասկա­նում է, թե ինչը ինչպես է արվում, սովորում է վարքի ու գործունե­ության նոր­մերն ու կանոնները, այսինքն՝ հասկանում է, թե ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ ոչ, ում հետ ինչպես կարելի է վարվել, որտեղ իրեն ինչպես պիտի պահի և այլն։ Իր շրջապատի սոցիալական նորմերի յուրացման այս գործընթացն էլ հենց սոցիալականացումն է։


Երեխայի վաղ սոցիալականացման ամենակարևոր կողմերից մեկը նրա հա­ղոր­դակցական կարողությունների ձևավորումն ու զարգացումն է։

Հենվելով մի շարք հոգեբանամանկավարժական հետազոտությունների և մեր ուսումնասիրությունների վրա՝ կարող ենք նշել, որ խոսքային հաղորդակցման լիարժեք ուղղորդումը նպաստում է երեխաների և միջավայրի փոխհարաբերությունների ձևավորմանը, նրանց անձնային տարբեր որակների զարգացմանը:

Տարրական դպրոցն ավարտողը պետք է կարողանա՝ հայերենով հաղոդակցվել մեծահասակների և փոքրերի հետ, ընկալել ուրիշների խոսքը և արտահայտել սեփական մտքերը, կարդալ և հասկանալ գրավոր պարզ տեքստեր, գրավոր շարադրել պարզ տեքստեր, կարողանալ աշխատել համագործակցված, լինել թիմի անդամ, լինել նախաձեռնող: Պետք է կարողանա գիտակցել և արժևորել իր ազգային ինքնությունը, հարգել և ընդունել ընտանեկան ու հասարակական կյանքի արժեքները, իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատու լինեի իր արարքների համար, ցուցաբերեի հարգալից վերաբերմունք շրջապատի նկատմամբ, հանդուրժողականություն և զուսպ վարք ունենա: Այս բոլորի համար ուսուցիչը պետք է իրականացնի տարրական դպրոցի կարևորագույն խնդիրը՝ սովորել սովորեցնել:
















ԺԱՄԵՐԸ ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ


Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա լավ թե վատ, ճիշտ թե սխալ անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: Մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում: Երեխան ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Կրտսեր դպրոցի խնդիրն է դառնում օգնել երեխային գրավոր և բանավոր խոսքը ճիշտ ձևակերպել, կարողանալ արտահայտել իր հույզերը, զգացմունքները ու հաղորդակցվել: Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:

Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Կրտսեր դպրոցականի խոսքր զգայուն է: Խոսքը մարդկային հասարակության մեջ հաղորդակցման կարևորագույն գործոն է և ինքնահաստատման, սեփական եսը դրսևորելու, մտածողության, աշխարհընկալման կարողությունների զարգացման ամենաանհրաժեշտ միջոցը: Այդ է պատճառը, որ տարրական դասարաններում մայրենիին հատկացված ժամաքանակից, իբրև անհրաժեշտ բաղադրիչ, շաբաթական ժամերից մեկը հատկացնել աշակերտների խոսքային կարողություների զարգացման խնդիրներին՝ բաղադրիչն անվանելով :

ժամերի առանձնահատուկ հատկա­­նիշ­ներից մեկը խոսքային գործունեության հիմնական տեսակների ( կարդալ, գրել, լսել, խոսել ) ուղղությամբ կազմակերպված համակարգված և նպատակամետ աշխատանքն է: Այն ունի ուրույն խնդիրներ և նպատակներ: Գրաճանաչության դեռևս նախաայբբենական փուլից սովորողների խոսքի և հաղորդակցման խնդրի պատշաճ կարևորության ընդունումը մանկավարժներին

մղել է փնտրտուքի, և ծնել բազում հնարների մի ամբողջ զինանոց: Դրա

կիրառումը միտված է կրտսեր դպրոցում երեխայի խոսքի զարգացմանը,

միջավայրում հաղորդակցման, իր հույզերի մասին տարբեր արտահայտման

ձևեր օգտագործելու կարողությունների զարգացմանը:

Այս ժամերի արդյունավետ կազմակերպումը կնպաստի հաջողությամբ

իրականացնել լեզվի ուսուցման հաղորդակցական և գործառութային

մոտեցումը և կնպաստի աշակերտների խոսքի արդյունավետ զարգացմանը:

ժամերի կառուցվածքը պայմանավորված

է ուսումնական խնդիրների և խոսքային իրավիճակների բովանդակությամբ

և նպատակներով:

ժամերին տեղ են գտել կառուց-

վածքային այնպիսի տարրեր, ինչպիսիք են.

  • հաղորդակցական նպատակի սահմանում և դրա իրագործման խոսքային միջոցների ընտրություն,

  • խոսքային իրավիճակի ներմուծում և խոսքի դրդապատճառի ստեղծում,

  • ուսումնական խնդրի որոշում և դրա լուծման եղանակների ու քայլաշարերի որոշում,

  • ուսումնական և խոսքային գործունեության կազմակերպում՝ գրավոր և բանավոր ձևերով արտահայտվելու միջոցով,

  • ստեղծված տեքստերի և բանավոր պատումների ստուգում և վերլուծություն՝ հետագա շտկողական աշխատանքով,

  • Խոսքի իրականացված նպատակների ընդհանրացում և եզրահանգում:

Տարրական դպրոցի տարբեր դասարաններում

­ թյուն ժամերին նպատակահարմար է աշխատանքներն այնպես կազմա-

­­ կերպել, որպեսզի առաջադրանքներն ապահովեն այս կամ այն կարողու-

թյան ու հմտության աստիճանական զարգացումն ու խորացումը :

2-4 դասարաններում ժամերին աշա-

­­ կերտներիս առաջադրում եմ հետևյալ առաջադրանքները.




Առաջադրանք 1.


I դասարան


Հարցեր հաղորդակցման համար / նախաայբբենական փուլ/

Տանը երբևէ մենակ մնացե՞լ եք:

Ինչո՞ւ են մարդիկ շփվում:

Ինչպե՞ս են անցնում քո ծննդյան տոները:

Ընտանեկան տոնախմբություններ:

Սեպտեմբերի մեկ:

Ի՞նչ ես տեսնում նկարում:

Պատմիր այն մասին, ինչը այդ օրը եղել է, սակայն չի երևում նկարում:




Առաջադրանք 2.


1-2-րդ դասարաններ


Խոսքային և ոչ խոսքային հաղորդակցություն

Կարդա՛, արտագրի՛ր` բառերի մի մասը նկարելով:



Լռություն

Մի գետակ կար: Նրա վրա միշտ աղմկում էին նավերը: Իսկ գետակը չէր սիրում աղմուկ: Եվ մի օր ալեկոծվեց, և նավերը սուզվեցին: Եվ այդ օրվանից գետակում տիրում էր լռություն:



Առաջադրանք 3.


Շարունակել թևավոր մտքերը (կամ առածները).


Ինչքան էլ գիտուն լինես, …..

Խոսք կա`……………..,

Խոսք կա`………………:

Աշխատանքը մայրն է…………….:

Կարոտից է առաջ գալիս ……………………:

Օտար տեղ ապրողի համար…………………..:



Առաջադրանք 4.


Շարունակի՛ր


Քաղցած ուղտ

Քաղցած

Քաղցած

Քաղցած

Քաղցած

դեղին անապատ

անապատ

անապատ

անապատ



Առաջադրանք 5.


2 դասարան

Աշակերտի` դատողական տեքստի շարադրման օրինակ



Նամակ ուլիկին


Սիրելի ուլիկ ջան: Երբ ես կարդացի քո մասին, իմ տրամադրությունը շատ բարձրացավ: Երբ ես կարդում էի և հասա այն մասին, որ գայլը դուռը թակում է, ես շատ վախեցա, որ դու դուռը բաց կանես, և քո մայրը կտխրի: բայց բախտս բերեց, որ դուռս բաց չարիր, և քո մայրը չտխրեց:


Արի՛ նամակ գրենք գալին:


Նամակ գայլին

______

Այստեղ գրի՛ր գայլի հասցեն.


Իսկ այստեղ գրի՛ր քո հասցեն.





Առաջադրանք 6.


Բարեկիրթ հաղորդակցություն



Ի՞նչ ես ասում ողջունելիս

Ո՞ւմ ես ողջունում

Բարև

Բոլորին

Բարև Ձեձ

Մեծերին, ուսուցչին,անծանոթներին և այլն

Ողջույն

Ընկերոջը, քրոջը, եղբորը, հասակակիցներին

Բարի լույս

Ընտանիքի անդամներին, բոլորին

Բարի օր

բոլորին

Բարի երեկո

բոլորին



Հիշի՛ր և գրի՛ր / կամ տեքստից դուրս գրիր/ հեքիաթներում հանդիպող ողջույնի ձևեր:

Գրի՛ր հրաժեշտին օգտագործվող բառեր.




Առաջադրանք 7.

2-րդ դասարան

Պոչատ աղվեսը


Հիշի՛ր «Պոչատ աղվեսը» հեքիաթը և պատասխանի՛ր հետևյալ հարցերին:


Ո ՞վ……………………………………………

Ո ՞ւմ…………………………………………

Ի ՞նչ………………………………………….

Ի նչո՞ւ……………………………………….. է ասում

Ի՞նչ նպատակով…………………………..

Ե՞րբ………………………………………….

Ինչպե՞ս…………………………………..



Առաջադրանք 8.


1-2 դասարան


Բաց թողնված բառերի փոխարեն անհրաժեշտ նկարը նկարի՛ր և կարդա՛:



ծաղիկ ոզնի բարև անտառ




Մի ………… կար, մի բարի…….: Այնտեղ շատ………….կային: Մի օր………… ելավ և ……….. տվեց: ……..շատ զարմացան, և նրանք էլ ասացին`…………:


Այդպես նրանք բարեկամացան:


Այս առաջադրանքների միջոցով աշակերտներս կարողանում են կապակված խոսք և պատմություններ հորինել, համապատասխան լեզվական միջոցներ կիրառելով՝ պատմելու կարողություններ ու հմտություններ ձեռք բերել: Ձևավորվում է բարեկիրթ շփում, հաղորդակցության կարողություններ և հմտություններ:

Բարեկիրթ շփման, հաղորդակցության կարողությունների զարգացումը տարրական դասարաններում մի քանի խնդրի լուծում է ենթադրում.


  • տարբերակել բարեկիրթ և ոչ բարեկիրթ խոսքն ու պահվածքը, բարեկիրթ խոսքի հնչերանգը,

  • իմանալ բարեկիրթ, սիրալիր բառեր, բառակապակցություններ

  • կարողանալ կիրառել դրանք խոսքային տարբեր իրավիճակներին համապատասխան:






Տարրական դասարաններում ժամերի ուսուցման նյութերը և նպատակները:


Ուսուցման նյութը

Նպատակը



Գրքի տարրերը, կազմ, տիտղոսաթերթ, վերնագիր, նկարազարդում


Աշակերտները կսովորեն գրադարանից օգտվելու կանոնները, կզրուցեն գրքի կազմի, տիտղոսաթերթի, շապիկի, ստեղծագործության մասին: Կնկարազարդեն որևէ հեքիաթ կամ պատմվածք:





Ստեղծագործության վերնագիր, հեղինակի անուն



Աշակերտները կբացատրեն, թե ով է համարվում ստեղծագործության հե­ղինակը, կթվարկեն մի քանի գրողների անուններ, ըստ վերնագրի ենթադ­րություններ կկատարեն որևէ տեքստի բովանդակության շուրջ, կհորինեն նոր վերնագիր որևէ փոքրածավալ տեքստի բովանդակությանը համապատասխան:





Գրքի կառուցվածքը


Աշակերտները կխորացնեն գիտելիք­ները գրքի կառուցվածքի մասին` զրուցելով գրքի կազմի, տիտղոսաթերթի, շապիկի, բովանդակության մասին, կներկայացնեն ընթերցած փոքրածավալ գրքերի համառոտ բովանդակությունը:




Խոսքը որպես հաղորդակցվելու միջոց


Աշակերտները համապատասխան խոս­­­քային իրավիճակներում կզար­գացնեն ազատ ինքնարտահայտման կարողությունները, խոսքը կօգտա­գործեն տարբեր նպատակների համար` համոզել, մխիթարել, շնորհավորել, արդարանալ,զվարճանալ և այլն:



Հաղորդակցում, մենախոսություն, երկխոսություն


Աշակերտները կսովորեն տարբեր խոսքային իրավիճակներում ասելիքը ներկայացնել մենախոսությունների և երկխոսությունների միջոցով, կսովորեն հաղորդակցվելիս ճիշտ օգտագործել դիմախաղը, շարժուձևը, ճանաչել դրանց գործածության ձևերը:


Մենախոսություն, դրա առանձնահատ­կությունները


Աշակերտները կսովորեն մենախոսել` դրսևորելով արտասանական կարողու­թյունները, կպատրաստեն փոքրիկ ելույթ` իրենց հետաքրքրող թեմայով:





Երկխոսություն, դրա առանձնահատ­կությունները, վարելու կանոնները


Աշակերտները կսովորեն վարել երկխոսություն` պահպանելով վարելու կանոնները, նայել խոսողի աչքերին, հարցեր տալ, կիրառել բարեկիրթ խոսքի ընդունված լեզվական միջոցները: Կստեղծեն երկխոսություններ խոսքային տարբեր իրավիճակներում:




Երկխոսություն, վարելու կանոնները, բանավեճ


Աշակերտները կսովորեն ստեղծել երկխոսություն կատարելու կարողու­թյունները, կծանոթանան բանավեճի կանոններին, կբանավիճեն որևէ խնդրահարույց հարցի շուրջ:






Խոսքային վարքագծեր, ներողություն, խնդրանք, ողջույն, շնորհակալություն


Աշակերտները կամրակայեն բարեկիրթ խոսքի, բարեկիրթ վարքի հմտու­թյուններ: Ներկայացված դրվագներում կկարողանան տարբերել բարեկիրթ խոսքը ոչ բարեկիրթ հաղորդակցու­թյունից: Կընտրեն որևէ դրվագ և կներկայացնեն դերերով` օգտագործելով խոսքային վարքագծեր:



Գեղարվեստական ստեղծագործությունների` պատմվածք, բանաստեղծություն, առանձնահատկությունները, տարբերությունները

Աշակերտները պատկերացում կկազմեն գեղարվեստական խոսքի մասին, կտար­բերեն պատմվածքն ու բանաս­տեղծությունը` նշելով նրանց առանձ­նահատկությունները: Կհորինեն փոքրիկ բանաստեղծություն կամ պատմվածք որևէ առարկայի կամ երևույթի մասին:





Հասկացություն տեքստի մասին


Աշակերտները գաղափար կկազմեն տեքստի մասին, որը բաղկացած է ընդ­հանուր իմաստով միավորված նախա­դասություններից և այդ նախադա­սությունները դասավորված են որոշակի հաջորդականությամբ: Կուսումնասիրեն տարաբնույթ նյութեր և կորոշեն, թե դրանցից որոնք են տեքստեր, որոնք` ոչ:



Տեքստի կառուցվածքային և իմաստային առանձնահատկությունները


Աշակերտները կամրակայեն գիտելիք­ները տեքստի, դրա կառուցվածքի և իմաստային առանձնահատկությունների մասին, կհամեմատեն երկու տեքստեր, կգտնեն դրանց նմանությունն ու տարբերությունը, տրված խառը դասավորությամբ նախադասություն­նե­րով կազմեն տեքստ: Կշտկեն տեքստի նախադասությունների խառնված հեր­թա­­­կանությունը` ուշադրություն դարձ­նելով տեքստի իմաստին և վերնագրելով այն, կհամեմատեն իրենց դրանց վերնագրերը ընկերների դրած վեր­նագրերի հետ և կորոշեն տեքստի բովանդակությանը





Տեքստի սկիզբ, ավարտ, դեպքերի հաջորդականություն

Աշակերտները կընթերցեն որևէ տեքստ, կորոշեն տեքստի սկիզբը, դեպքերի հաջորդականությունը, ավարտը: Տրված նախադասությունները վերադասավորե­լով կստանան տեքստ: Կվերլուծեն տեքստի իմաստային և կառուցվածքային առանձնահատկությունները: Կստեղծեն փոքրածավալ տեքստ` պահպանելով սկիզբը, դեպքերի հաջորդականությունը, ավարտը:





Զրույց, հարց ու պատասխան տեքստի շուրջ


Աշակետները հարց ու պատասխանի միջոցով վեր կհանեն դեպքերի մեջ պատճառահետևանքային կապերը տես­նելու կարողությունները, կամրակա­յեն տեքստի շուրջ հարցեր ձևակերպելու և պատասխանները տեքստում գտնելու կարողություններ: Զրույց-երկխոսություն կստեղծեն առաջադրված տեքստի շուրջ:




Հասկացություն տեքստի պարբերության մասին


Աշակերտները գաղափար կկազմեն պարբերության` որպես գրավոր խոսքի բովանդակության ամենափոքր հատվա­ծի մասին, պարբերությունների կբաժա­նեն որևէ տեքստ և կորոշեն յուրա­քանչյուր պարբերության հիմնական միտքը:





Տեքստի պլան

Աշակերտները կամրակայեն տեքստը մասերի բաժանելու, հատվածների բո­վան­դակությունը ներկայացնելու, վեր­լուծելու և հարցեր առաջադրելու կա­րողու­թյունները: Կսովորեն գրել բա­ռային կամ պատկերային պլան: Կխո­րացնեն տեքստը մասերի բաժա­նելու, հատվածների բովանդակությունը ներ­կայացնելու, վերլուծելու կարողությունները:






Տեքստի տեսակները, պատմողական, նկարագրական


Աշակերտները կսովորեն տարբերակել պատմողական կամ նկարագրական բնույթի տեքստերը, առաջադրված 2 տեքստերի միջև կգտնեն նմանություն­ները և տարբերությունները, կորոշեն տեքստերի թեման և կվերարտադրեն: Կորոշեն ունկնդրած տեքստերի տեսակ­ները և կգտնեն դրանց տարբերու­թյունները; Առաջադրված տեքստը կշա­րունակեն այնպես, որ մի դեպքում ստացվի պատմողական, մի այլ դեպքում նկարագրական տեքստ:



Պատմողական տեքստ


Աշակերտները կսովորեն տարբերակել պատմողական տեքստերը: Որևէ հերոսի կամ նրա արարքի մասին կստեղծեն պատմողական տեքստ:





Նկարագրական տեքստ


Աշակերտները կսովորեն տարբերակել նկարագրական տեքստերը: Տրված նկա­րագրական-բնութագրական արժեք ներ­կայացնող բառերով կստեղծեն փոք­րա­ծավալ նկարազարդ տեքստ: Որևէ նկա­րագրական տեքստից կառանձ­նաց­նեն նկարագրական արժեք ներկայաց­նող բա­ռերն ու արտահայտությունները:



Նկարագրության տեսակները` գեղարվեստական և գործնական


Աշակերտները կիմանան ժողովրդական հեքիաթների առանձնահատկություն­նե­րի մասին, կկարողանան առանձնացնել բարի և չար հերոսներին: Ընթերցած հե­քիաթը կբաժանեն մասերի, կվերնագրեն և կորոշեն հիմնական միտքը;



Դատողական խոսք


Աշակերտները կընթերցեն որևէ գեղար­վեստական տեքստ և այդ տեքստի տվյալ­ները կամ դեպքերը տրամա­բա­նորեն համադրելով` դատողական բնույ­թի խոսք կկազմեն:




Դատողական տեքստ


Աշակերտները որևէ թեմայի շուրջ գրա­վոր կշարադրեն դատողական բնույթի տեքստ, կօգտվեն տեքստի ստուգման ձևե­րից` անհրաժեշտության դեպքում ուղղելով նաև բառերի, բառակա­պակ­ցու­թյունների, նախադասությունների ան­տեղի կամ սխալ գործածության դեպքերը




Գրական հերոս, արարք


Աշակերտները կսովորեն ընթերցած նյութի հերոսների արարքների մասին մեկնաբանություններ և բնութագրական աշխատանքներ կատարել: Կսովորեն տեքստի հերոսների վարքագիծը, ա­րարք­­ները և դրդապատճառները որո­շելու և գնահատելու կարողությունները:




Տեքստի հիմնական միտք


Աշակերտները կզարգացնեն տեքստի հիմնական միտքը երկրորդականից տար­­բերելու կարողությունները: Կկար­դան տրված 2 տեքստերը, կհասկանան դրանց հիմնական մտքերը, կգտնեն դրանց տարբերություններն ու կվեր­նագրեն:



Խոսքային գործունեություն


Աշակերտները կիմանան, որ խոսքը հանդիսանում է մարդկանց գործ­ունեու­թյան կազմակերպման և պլանավորման միջոց: Կկարողանան խոսքն օգտագոր-

ծել տարբեր իրավիճակներում:






Հաղորդակցման ձևերը` բանավոր և գրավոր


Աշակերտները կիմանան, որ հաղոր­դակցումը լինում է բանավոր և գրավոր, կգտնեն ընդհանրություններ և տարբե­րու­­թյուններ բանավոր և գրավոր խոսքի միջև: Կկարողանան բանավոր և գրավոր շարադրել իրենց մտքերը, տպավորու­թյունները տեքստի, հերոսների, դեպ­քե­րի մասին:





Բանավոր հաղորդակցում` խոսել, լսել


Աշակերտները կկարողանան բանավոր հաղորդակցվելիս ճիշտ գիտակցել առո­գանության, ժեստի, դիմախաղի դերը: Կկարողանան լսել, հասկանալ ուսուցչի խոսքը, ռադիոհաղորդումները, ձայ­նագրու­­­թյունները:




Խոսքային հաղորդակցում, մենա­խոսու­թյուն, երկխոսություն


Աշակերտները կկարողանան պատրաս­տել հաղորդում տրված թեմայով կամ ի­րեն հետաքրքրող թեմատիկայով` դրսևո­րելով ճարտասանական կարողու­թյունները:





Խոսքային հաղորդակցում երկխոսու­թյուն, բանավեճ


Աշակերտները պատմություններ պատ­մե­­լիս կհորինեն հանպատրաստից երկ­խոսություններ և ընկերների հետ կներ­կայացնեն`հորինելով հերոսներ, միջա­վայր և իրավիճակներ, կկարողանան բանավիճել որևէ խնդրահարույց հարցի շուրջ` պահպանելով բանավեճի կա­նոնները:



Խոսքային վարքագծեր, բարեկիրթ հաղորդակցում


Աշակերտները կամրակայեն բարեկիրթ խոսքի, բարեկիրթ վարքի հմտու­թյուն­ները: Ներկայացված դրվագներում կկա­րողանան տարբերել բարեկիրթ խոսքը ոչ բարեկիրթ հաղորդակցումից:




Գրավոր հաղորդակցում` գրել, կարդալ


Աշակերտները կկարողանան կարդա­ցած ստեղծագործությունն օգտագործել նոր տեղեկատվություն ստանալու նպա­տա­կով, կկարողանան գրառել իրենց տպա­վորությունը կամ գրական տեքստի հատվածները հատուկ տետրում:




Տեքստր գաղափարը` հիմնական միտքը


Աշակերտները կընթերցեն տրված երկու տեքստերը, կորոշեն յուրաքանչյուրի թե­ման, կհասկանան հիմնական մտքերը, կգտնեն դրանց տարբերությունը, կկա­րողանան շարադրել ընթերցած որևէ տեքստի հիմնական միտքը:



Տեքստի հիմնական միտքը


Աշակերտները կընթերցեն տեքստը և կորոշեն հիմնական միտքը, կկարո­ղա­նան վերնագրել տեքստը` հիմք ընդու­նելով հիմնական միտքը:


Տեքստի կառուցվածքային-իմաստային առանձնահատկությունները` սկիզբ, ընթացք, ավարտ


Աշակերտները կորոշեն ընթերցած տեքս­տի սկիզբը, դեպքերի հաջորդա­կա­նությունը ընթացքը և ավարտը:




Տեքստի վերնագիր, պարբերություն

Աշակերտները կամրակայեն պարբերու­թյան` որպես գրավոր խոսքի բովանդա­կային ամենափոքրը հատվածի մասին ունեցած իրենց գիտելիքները: Կբաժանեն պարբերությունների որևէ տեքստ և կո­րոշեն յուրաքանչյուր պարբերության հիմ­նական միտքը:



Հենվելով մի շարք հոգեբանամանկավարժական հետազոտությունների և մեր ուսումնասիրությունների վրա՝ կարող ենք նշել, որ խոսքային հաղորդակցման լիարժեք ուղղորդումը նպաստում է երեխաների և միջավայրի փոխհարաբերությունների ձևավորմանը, նրանց անձնային տարբեր որակների զարգացմանը:




Եզրակացություն


Այսպիսով լեզվի տիրապետման իմաստը ոչ միայն և ոչ այնքան լեզվական և մշակութային գիտելիքների յուրացումն է, որքան այդ գիտելիքների հիման վրա խոսքային գործունեության ակտիվ տիրապետումը:

ժամերի կառուցվածքը պայմանավորված է ուսումնական խնդիրների և խոսքային իրավիճակների բովանդակությամբ և նպատակներով:

Վերը նշված խնդիրները միտված են արդյունավետ խոսքային կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը, ուստի նաև` արդյունավետ շփվող և հաղորդակցվող

անձի ձևավորման:







Գրականության ցանկ


1. Գ. Թորոսյան, Կ. Թորոսյան, Հ. Խաչատրյան
2. Նախաշավիղ
3. Հանրակրթության պետական չափորոշիչ

16


-75%
Курсы повышения квалификации

Интерактивные методы в практике школьного образования

Продолжительность 72 часа
Документ: Удостоверение о повышении квалификации
4000 руб.
1000 руб.
Подробнее
Скачать разработку
Сохранить у себя:
,, Խոսք և հաղորդակցություն ,, ժամերը մայրենիի դասընթացում (272 KB)

Комментарии 0

Чтобы добавить комментарий зарегистрируйтесь или на сайт